Jump to content

Հաշվետվություն/2019-07

Վիքիմեդիա Հայաստան-ից
11:58, 27 հունվարի 2020 տարբերակ, Dato (WMAM) (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
2019
Հուլիս

Ամառային Վիքիճամբար 2019 (հուլիսի 4-13)

Վորքշոփ Ամառային առաջին Վիքիճամբարի ժամանակ
Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցների կազմակերպած վիկտորինա խաղի ընթացքում, Ամառային առաջին Վիքիճամբար
ՀՀ ԱԻՆ-ի կազմակերպած տարհանման ուսումնական վարժանք, Ամառային առաջին Վիքիճամբար

Այս տարվա Ամառային Վիքիճամբարները աչքի ընկան դիմորդների և մասնակիցների մեծ թվով։ Վիքիմեդիա Հայաստանը երկու ճամբարների համար ստացել էր շուրջ 300 հայտ։ Դիմորդների մեծ մասը դիմել էր 9-15 տարեկան աշակերտների համար կազմակերպվելիք Ամառային Վիքիճամբարին։ Առաջին ճամբարը նշանավորվեց նաև վճարովի մասնակիցների մեծ թվով․ 30 մասնակիցները հավասարապես բաշխվեցին ջոկատների միջև։

Վիքիմեդիա նախագծերում սովորեցնելու և խմբագրելու գործընթացը կազմակերպվել էր 12 փորձառու վիքիխմբագիրների օգնությամբ (Վիքիթիմ)։ Մասնակիցները խմբագրում էին 3 Վիքիմեդիա նախագծերծում՝ Հայերեն Վիքիբառարանում, Վիքիդարանում և Վիքիպեդիայում։ Վիքիթիմը նաև պատասխանատու էր ճամբարի ընթացքում ստեղծված բովանդակության որակի ստուգման համար։ Կազմակերպչական թիմը նորեկներին խմբագրել սովորեցնելու նոր մեթոդներ կիրառեց․ յուրաքանչյուր ջոկատի փորձառու խմբագիրները, որոնք ցանկություն հայտնեցին գիտելիքներով կիսվել իրենց թիմակիցների հետ, վերջիններիս սովորեցրին խմբագրման գործիքներն ու կանոնները։ Այս մեթոդի կիրառումը թույլ տվեց ուսուցման և սովորելու գործընթացն ավելի արդյունավետ դարձնել, քանի որ թեման միշտ ավելի դյուրըմբռնելի է, երբ նույն տարիքի աշակերտներն են միմյանց սովորեցնում։

Այս ճամբարի ձեռքբերումներից մեկն այն էր, որ Հայերեն Վիքիբառարանը 2 հորիզոնականով վեր բարձրացավ Վիքիբառարանների ցանկում․ այժմ մենք 21-րդ հորիզոնականում ենք։

Ճամբարի վերջում Վիքիթիմը քննարկեց և առանձնացրեց ուշադրության արժանի մի քանի կետեր, որպեսզի եկող տարի նույն տարիքի մասնակիցների համար նախատեսված ճամբարը կազմակերպելիս դրանք հաշվի առնվեն։ Ահդ կետերը հետևյալն են՝

  • Կրճատել յուրաքանչյուր վորքշոփի ժամը՝ 1.5-ից դարձնելով 1 ժամ, քանի որ այս տարիքի ճամբարականների համար դժվար է կենտրոնանալ և արդյունավետ խմբագրել այդքան երկար ժամանակ։
  • Առաջին վորքշոփի ժամանակ կես ժամ հատկացնել նախորդ օրվա խմբագրական սխալները քննարկելու համար (նախկինում ևս կիրառվել է նմանատիպ պրակտիկա, սակայն այն համակարգված բնույթ չի կրել)։
  • Հնարավորության դեպքում ավելացնել Վիքիթիմի անդամների թիվը։
  • Օրակարգում ներառել այնպիսի միջոցառումներ, որոնց ժամանակ Վիքիթիմը կկարողանա վորքշոփից դուրս շփվել ճամբարականների հետ։

Ճամբարի ոչ վիքիական կյանքը լի էր հետաքրքիր և ժամանցային միջոցառումներով։ Բացի սպորտային և ինտելեկտուալ խաղեր խաղալը, ճամբարականները հյուրընկալեցն Հովհաննես Թումանյանի թանգարանի Կրթական ծրագրի թիմին, որոնք ներկաներին ծանոթացրին հայ գրող Հովհաննես Թումանյանի կյանքի և գրական ստեղծագործությունների հետ։ Ներկայացումից հետո հյուրերը ճամբարականների համար վիկտորինա կազմակերպեցին, որի ժամանակ աշակերտները պատասխանեցին Թումանյանի վերաբերյալ տարբեր հարցերի։ Ինչպես շատերը գիտեն, Թումանյանը երեխաների համար ստեղծել է նաև մի շարք խաղեր։ Ճամբարականներն ուրախ էին Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի օգնությամբ խաղալ այդ խաղերը։

Ճամբարի մյուս հիշարժան միջոցառումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած կրթական-տեղեկատվական միջոցառումն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրին վարժանք-խաղեր, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակների ժամանակ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները ներկայացրեցին «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը։ Ներկայացման ավարտից հետո ճամբարականները դիտեցին ԱԻ նախարարության և «Save the Children» կազմակերպության կողմից պատրաստված ուսուցողական մուլտֆիլմեր՝ երկրաշարժի, ջրհեղեղի և հրդեհի մասին, որից հետո կազմակերպվեց վիկտորինա խաղ: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով։

Ճամբարականների համար կազմակերպվեց նաև տարհանման ուսումնական վարժանք։ Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին աշխատանքներ իրականացնել հանգստյան տան տարածքում` տարհանելով այն ճամբարականներին, որոնք չէին հասցրել հեռանալ շենքից։ Ուսումնական վարժանքն իրականացվեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Սամվել Դավթյանի վերահսկողության ներքո։

Օրվա ավարտին երեխաները սովորեցին նաև թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել տարբեր իրավիճակներում:

Ամառային ճամբար (Հուլիսի 4-13)
Մասնակիցներ Վիքիբառարան Վիքիպեդիա Վիքիդարան
մասնակիցներ 74
ստեղծված/բարելավված

հոդվածներ/էջեր

5800/16 186/18 3093
խմբագրումներ 6600 500 3427
բայթեր 2600000 1300000 9756052

ՀՀ ԱԺ պատգամավորների լուսանկարներ

2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ փոխվել է խորհրդարանի գրեթե ողջ կազմը։ Պատգամավորների մասին հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում չունեին լուսանկարներ, և այդ նպատակով այս ամսվա սկզբին Վիքիմեդիա Հայաստանի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը, աշխատակիցներ Մհեր Բեքարյանը և Արմեն Միրզոյանն այցելել են ՀՀ Ազգային ժողով, որտեղ լուսանկարել են ոչ միայն պատգամավորներին և ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների, այլև Խորհրդարանի առավել նշանակալի սենյակները և սրահները։

Նախագծի առաջին փուլում լուսանկարվել են շուրջ 68 պատգամավորներ, կառավարության մի շարք ներկայացուցիչներ։ Նախատեսվում է, որ նախագծի հաջորդ փուլը կիրականացվի այս տարվա սեպտեմբերին, երբ Ազգային ժողովը կվերադառնա արձակուրդից։

Վիքին Բիլյար IT ֆորումում

Հուլիսի 16-21-ը Թաթարստանի Բիլյարսկ բնակավայրի մոտ գտնվող ճամբարային տարածքում՝ Սելետ ճամբարային հավաքի շրջանակներում կազմակերպվել էր Բիլյար IT ֆորումը: Այս տարի ֆորումի օրակարգում կար նաև Վիքիի հետ կապված ելույթներ: Այս նպատակով հրավեր էր եկել Դավիթ Սարգսյանին և Սուսաննա Մկրտչյանին որպես խոսնակներ մասնակցել ֆորումին: Դավիթ Սարգսյանը մոտավորապես 200 մասնակցի ներկայացրել է Վիքիճամբարը, խմբագրման գործընթացը Վիքիճամբարներում, բացի սրանից նաև օգնել է այլ Վիքի խոսնակներին անցկացնել իրենց ներկայացումը և խմբագրման գործընթացը: Սուսաննա Մկրտչյանը ներկայացրել է Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրերը, մասնավորապես Վիքիակումբները, Վիքիդասարանը, պատասխանել է մասնակիցների հարցերին:

Ռազմավարության քննարկում Իրանի և Հայաստանի վիքիհամայնքների հետ

Հուլիսի 30-31-ը Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Հիմնադրամի հետ կազմակերպեց ռազմավարության քննարկում, որի ժամանակ հյուրընկալեց Իրանի վիքիհամայնքի ներկայացուցիչներին։ Ռազմավարության քննարկումները Վիքիմեդիա կազմակերպությունների համար հանդիպելու և վիքիշարժման ռազմավարությունը քննարկելու հնարավորություն են։ Միջոցառման նպատակն էր իրանցի վիքիմեդիացիներին հնարավորություն տալ ավելի խորը քննարկել ռազմավարության մեկ կամ երկու ուղղությունները, որոնք հետաքրքրում էին իրենց։ Քննարկմանը մասնակցեցին նաև հայ վիքիհամայնքի ներկայացուցիչները, որի ժամանակ կազմակերպիչ թիմը ներկայացրեց Ռազմավարական գործընթացը։

Վիքիմեդիա 2030-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպված Ռազմավարական քննարկումը հյուրընկալեց Իրանի վիքիհամայնքի 5 ներկայացուցչի, ինչպես նաև հարթակ հանդիսացավ հայ վիքիմեդիացիների համար՝ քննարկելու համար Վիքիմեդիա շարժման կառուցվածքային բարեփոխումները։ Քանի որ Իրանի վիքիհամայնքը ամենամեծ լեզվական համայնքներից մեկն է, որը նաև ինչ-ինչ պատճառներով ակտիվորեն ներգրավված չէ վիքիշարժման ռազմավարական քննարկումներին, հատուկ նման ձևաչափով հանդիպում կազմակերպվեց այդ համայնքը ձայնը հասանելի դարձնելու համար։

Միջոցառման ժամանակ՝

  1. Մասնակիցները ներգրավվեցին վիքիշարժման ռազմավարության քննարկման մեջ և հայտնեցին իրենց՝ տեղական կամ տարածաշրջանային հեռանկարները՝ կապված կառուցվածքային բարեփոխումների գաղափարների և շարունակական թեմատիկ ոլորտի քննարկումների հետ:
  2. Կազմակերպիչ թիմը կիսվեց իր կողմից համակարգվող ընթացիկ, ավարտված կամ պլանավորված համայնքային քննարկումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ: Միջոցառումը նպատակ ուներ ուղղություն տալ բովանդակային քննարկումներին, ինչպես նաև միջոցառման ավարտից հետո տարածաշրջանում խթանել շարունակական ներգրավվածությունը:
  3. Կազմակերպիչ թիմը փաստաթղթավորեց քննարկումները և դրանք ներկայացրեց համապատասխան հաղորդակցման ուղիներով՝ պարսկական և հայկական համայնքների հեռանկարների՝ ընդհանուր քննարկումների մեջ ինտեգրված լինելն ապահովելու համար։

Վիքիմեդիա Հայաստանը հյուրընկալեց միջոցառումը և հոգ տարավ դրա կազմակերպչական, ներառյալ՝ կացության, տեղի տրասնպորտի և սննդի հետ կապված հարցերը։

Վիքիակումբների հաշվետվություն

«Ես քեզ, դու՝ ինձ» նախագծի շրջանակներում հուլիսի սկզբին Ալավերդու Վիքիակումբ է այցելել «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը։ Հանդիպման ընթացքում խոսվել է մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, մարդու էկոիրավունքի՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի մասին։ Ակտիվ երկխոսություն է ծավալվել նաև բնության և հասարակության կայուն զարգացման մեխանիզմների, բնության ինքնավերականգնման, էկոտուրիզմի, կանաչ արդյունաբերության և կանաչ տնտեսության, անթափոն արտադրության, աղբի տեսակավորման ու վերամշակման միջազգային փորձի շուրջ։ Հանդիպման վերջում ակումբականները լրացրել են «Համայնքային թափանցիկ բյուջե» հարցաթերթիկը՝ իրենց կարծիքը հայտնելով համայնքային բյուջեի ձևավորման մասին։ Իսկ արդեն հուլիսի 17-ին Ալավերդու Վիքիակումբի անդամները տեսազանգ են ունեցել Ստեփանակերտի Վիքիակումբի անդամների հետ։ Տեսազանգի սկզբում ակումբականները ծանոթացել են միմյանց հետ, պատմել ակումբների և ակումբային առօրյայի վերաբերյալ։ Տեսազանգի երկրորդ մասում երկու Վիքիակումբների ակումբականները միասին ստեղծել են երաժշտություն սովորեցնելու «Սուձուկիի մեթոդ» հոդվածը։

Հուլիսի 3-ին Հացիկի Վիքիակումբականները տոնել են ակումբի հիմնադրման մեկ ամյակը։ Ակումբին շնորհավորելու էին եկել համայնքապետարանի աշխատակիցներ և ծնողներ։ Ակումբականները ներկայացրել են ակումբի գործունեության հիմնական ուղղությունները և պատմել իրենց կողմից ստեղծված հոդվածների մասին։ Հուլիսի 17-ին Հացիկի Վիքիակումբի անդամ Սուսաննա Նահապետյանը մյուս ակումբականներին սովորեցրել է աշխատել Canva հավելվածով։ Բացի այդ, ակումբականները սկսել են աշխատել նաև Գուգլ փաստաթղթերով։ Ակումբականները, Գուգլ փաստաթղթերի միջոցով, փորձել են միասնաբար թարգմանել հոդվածներից մեկը, ինչը Վիքիակումբի համակարգողի կարծիքով շատ արդյունավետ և հետաքրքիր էր, քանի որ ակումբականների մոտ զարգացնում է թիմային աշխատանքը և հնարավորություն տալիս առցանց քննարկումների միջոցով հասնել արդյունավետ աշխատանքի իրականացման։

Հուլիսի 29-ին Ստեփանակերտի Վիքիակումբ է այցելել ռուսական ծագմամբ ամերիկացի ֆոտոլրագրող Օլգա Ինգուրազովան, որը համաշխարհային մի շարք հայտնի ու ճանաչված ամսագրերի և լրատվականների, ինչպես օրինակ The Washington Post, National Geographic, թղթակից է: Ստեփանակերտի վիքիակումբի վիքիպեդիստների համար հատկապես հետաքրքիր է եղել լսել հայտնի ֆոտոլրագրողի ձեռքբերումների ճանապարհը։ Օլգան վարել է վարպետության դաս՝ ֆոտոլրագրության մասին, իսկ ակումբականներն իրենց հերթին խոսել են ազատ և ոչ ազատ պատկերների մասին։ Օլգան խոստացել է իր լուսանկարների մի մասն ազատ արտոնագրով բեռնել Վիքիպահեստ։


Համայնքի բնակչություն Նոր մասնակիցներ Ակտիվ մասնակիցներ Սեռերի հարաբերակցություն (արական/իգական) Խմբագրումներ Վիքիպեդիայում և Վիքիբառարանում Սրբագրված էջեր Վիքիդարանում Վերբեռնված նիշքեր Ստեղծած և բարելաված էջերի օրական միջին դիտումներ
Ալավերդու վիքիակումբ 13100 4 27 53/25 564 11 2 577
Արևածագի վիքիակումբ 821 0 16 72/54 1433 20 1 1454
Գյումրու վիքիակումբ 121976 9 0 9
Գորիսի վիքիակումբ 20300 4 20 51/16 457 200 4 661
Դդմաշենի վիքիակումբ 2806 0 28 47/38 1572 187 0 1759
Լեռնապատի վիքիակումբ 1661 0 27 133/147 2016 100 26 2142
Կողբի վիքիակումբ 4530 1 16 49/24 403 30 1 434
Հացիկի վիքիակումբ 1044 0 12 25/19 1042 280 0 1322
Մրգավանի վիքիակումբ 1606 30/28 481 1 482
Սպիտակի վիքիակումբ 13100 2 18 50/38 129 180 0 309
Ստեփանակերտի վիքիակումբ 55309 0 26 175/63 91 48 0 139
Վանաշենի վիքիակումբ 2364 0 15 34/10 667 470 0 1137
Վարդենիկի վիքիակումբ 9880 1 30 44/22 991 67 0 1058
Տողի վիքիակումբ 700 2 16 47/31 19 104 0 123
Քարվաճառի վիքիակումբ 500 1 19 53/52 1475 560 16 2051
Ընդամենը 249697 15 270 11349 2257 51 13657

Ամսագրեր

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը 3 հոդված է հրապարակել Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ամսագրում։ «Ամփոփելով Հայ կրթական հիմնարկության հետ համագործակցությունը» նյութը պատմում է Վիքիմեդիա Հայաստանի և Հայ կրթական հիմնարկության արդյունավետ համագործակցության մասին։ «Ստեփանակերտի Վիքիակումբ։ Հանդիպում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ» նյութը պատմում է Աշոտ Ղուլյանի հետ Վիքիակումբականների հանդիպման մասին, իսկ երրորդ՝ «Համագործակցություն Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ» նյութը պատմում է Վիքիմեդիա Հայաստանի մեկ այլ արդյունավետ համագործակցության մասին, այս անգամ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ։

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։

Շաբաթօրյա վորքշոփներ
Հուլիսի 20 Հուլիսի 27
մասնակիցներ 6 8
ստեղծված/բարելավված

հոդվածներ

2/4 1/0
խմբագրումներ 12 2
բայթեր 75300 20500

Այս ամիսը՝ թվերով

0 4787 1282 250 84 306

«Խոսող Վիքիպեդիա» նախագծի համար ձայնագրված հոդվածներ

«Թվայնացման նախագծի» համար տեսածրված էջեր

Վիքիբառարանի համար բառերի արտասանություններ

«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում բարելավված հոդվածներ

Բոլոր նախագծերում ներգրավված նոր խմբագիրներ

«Ես ստեղծում եմ կարևորագույն բժշկական հոդված» շրջանակներում բարելավված հոդվածներ