Jump to content

Խորվաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի Հանրապետություն
Republika Hrvatska
Խորվաթիա դրոշ
Դրոշ
Խորվաթիա զինանշանը
Զինանշան
Օրհներգ՝ "Խորվաթիայի օրհներգ"
(անգլ.՝ "Մեր գեղեցիկ հայրենիք")
[[Պատկեր:
|270px |center |Խորվաթիա դիրքը]]
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Զագրեբ (խոշորագույն քաղաք)
Պետական լեզուներ խորվաթերեն
Էթնիկ խմբեր (2011)
Կրոն (2011) Կաղապար:Ublist
Կառավարում ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Զորան Միլանովիչ
 -  Վարչապետ Անդրեյ Պլենկովիչ
 -  Խորհրդարանի խոսնակ Գարդան Յանդրոկովիչ
 -  Սահմանադրական դատարանի նախագահ Միրոսլավ Շեպարովիչ
Հիմնադրում
 -  խորվաթների բնակեցում 6-րդ դար[1][2][3] 
 -  Իշխանություն 7-րդ դար 
 -  Թագավորություն 925 
 -  Հունգարիայի հետ միություն 1102 
 -  Հաբսբուրգյան միապետություն հունվարի 1, 1527 
 -  Ավստրո-Հունգարիային միացում հոկտեմբերի 29, 1918 
 -  Հարավսլավիայի ստեղծում դեկտեմբերի 4, 1918 
 -  Անկախության հռչակում հունիսի 25, 1991 
 -  ԵՄ անդամակցություն հուլիսի 1, 2013 
Տարածք
 -  Ընդհանուր 56.538 կմ²  (124-րդ)
 -  Ջրային (%) 1.09
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը 4,154,200[4]  (129-րդ)
 -  2011 մարդահամարը 4,284,889 (128-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $106.548 միլիարդ[5] (84-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $25,807[5] (56-րդ)
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $61.056 միլիարդ[5] (81-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,788[5] (57-րդ)
Ջինի (2018) 29.7 (17-րդ)
ՄՆԶԻ (2015) 0.827 (45-րդ)
Արժույթ Եվրո[6] (EUR)
Ժամային գոտի Կենտրոնական Եվրոպայի ժամանակ (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .hr և .eu
Հեռախոսային կոդ +385

Խորվաթիա (խորվ.՝ Hrvatska, պաշտոնապես՝ Խորվաթիայի Հանրապետություն (խորվ.՝ Republika Hrvatska, /xř̩ʋaːtskaː/ ), պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։

Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում է Պետար Կրեշիմիր IV-ի և Դմիտար Զվոնիմիրի կառավարման տարիներին, երբ խորվաթները տարածում են իրենց իշխանությունը Բալկանյան թերակղզու ամբողջ հյուսիսային շրջաններում։ 1102 թվականին Խորվաթիան դաշնային պետության ստեղծման մասին պայմանագիր է կնքում դաշնակից Հունգարիայի թագավորության հետ։ Օսմանյան բռնազավթումներից զերծ մնալու նպատակով երկրի բարձրագույն ժողովը 1527 թվականին Հաբսբուրգ թագավոր Ֆերդինանդ I-ին ընտրում է Խորվաթիայի գահակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ելքը կանխորոշելով՝ 1918 թվականի հոկտեմբերին Զագրեբը հռչակվում է Ավստրո-Հունգարիայից փաստացի անկախ սլովենների, խորվաթների և սերբերի միացյալ թագավորության մայրաքաղաք։ Նույն տարվա դեկտեմբերին այդ տարածքներում ձևավորվում է Հարավսլավիա պետությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում գերմանական բանակի կողմից Հարավսլավիայի բռնազավթումից հետո Խորվաթիայի տարածքում հաստատվում է ամբողջատիրական վարչակարգ։ Պատերազմի ավարտից հետո ավտորիտար Խորվաթիայի անկախ պետությունը անկում է ապրում և վերջինիս տարածքում հռչակվում է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես Հարավսլավիայի դաշնային բաղադրիչ։ Մերօրյա Խորվաթիայի անկախ պետականությունը ստեղծվել է 1991 թվականի հունիսի 25-ին՝ քառամյա անկախության պայքարից հետո։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խորվաթիա» անվան հիշատակումը քարե արձանագրության վրա։

«Խորվաթիա» անունը ծագում է միջնադարյան լատիներեն «Croātia» բառից։ Խորվաթիայի տարածքում հայտնաբերված միջնադարյան Բրոնիմիրի մակագրության վրա հայտնաբերված DUX CRUATORVM (թարգմանաբար՝ «խորվաթների իշխանություն») գրությունն ապացուցում է այն պնդումը, որ միջնադարյան ժամանակներից ի վեր պետությունը կոչվել է Խորվաթիա։

Արևմտյան սլավոնների (լեհեր, սլովակներ, չեխեր) շրջանում տարածված է Xrovat երկրանվանումը, որը հավանաբար փոխառություն է պրոտոսլավոնական Xŭrvatŭ բառից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջինիս ծագումնաբանության հիմքում էլ ընկած է հին պարսկերեն xaraxwat բառը[7]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Harahvait-ը Արաքոզիա երկրամասի (հարավարևմտյան Աֆղանստան և հյուսիսային Պակիստան) պարսկերեն անվանումն է։ Խորվաթիայի անվան ճշգրիտ ծագումն անորոշ է, սակայն ենթադրվում է, որ այն սլավոններին տրված գոթական կամ հնդիրանական եզրույթ է[8]։ Երկրանվան մեզ հայտնի ամենահին գրավոր հիշատակումը Զվոնիմիր արքայի քարե արձանագրությունն է, որտեղ գրված է «zvъnъmirъ kralъ xrъvatъskъ» (Զվոնիմիր՝ խորվաթների արքա)[9]։ Երկրանվան լատիներեն տարբերակը գրավոր կերպով առաջին անգամ հիշատակված է 852 թվականին հրապարակված Տրպիմիր I իշխանի կանոնադրությունում։ Կասկած է հարուցում միայն այն, որ 9-րդ դարի քարե աշխատությունը կորել է և մեզ է հասել միայն վերջինիս 1568 թվականի կրկնօրինակը։

Նախապատմություն և հնագույն ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի տարածքը դեռևս վաղ ժամանակներից ի վեր բնակեցված է եղել հնագույն մարդկանցով։ Հյուսիսային Խորվաթիայում հայտնաբերվել են Պլեյստոցենի դարաշրջանում գոյություն ունեցած նեանդերթալյան մարդու բրածոներ, որոնք թվագրվել են հին քարե դարի ժամանակաշրջանին։ Վերջիններս համարվում են Կրապինայի ամենահայտնի և լավ պահպանված հնագիտական օբյեկտները[10]։ Խորվաթիայի գրեթե բոլոր երկրամասերում հայտնաբերվել են նեոլիթի (նոր քարե դար) և էնեոլիթի (պղնձե քարե դար) ժամանակաշրջանների մնացորդներ[11]։

Խորվաթական ապոքսիոմենոսը Խորվաթիայի տարածքից հայտնաբերված մ․թ․ա․ 2-1-ին դարի բրոնզե հին հունական արձանիկ է։ Պահվում է Լուվր, Փարիզ։

Հնագիտական օբյեկտների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է հյուսիսային Խորվաթիայի գետահովիտներում։ Տարածաշրջանի քաղաքակրթության զարգացման վրա ամենաակնառու հետքն են թողել Ստարչևոյի, Վուչեդոլի և Բադենի մշակույթները[12][13]։ Շատ ավելի ուշ տարածաշրջանում ի հայտ են գալիս առաջին պետական կազմավորումները և դա պայմանավորված էր Դանուբի ավազանում բնակվող իլլիրիացիների կողմից Խորվաթիայի տարածքի նվաճմամբ։ Հաստատվելով Ադրիատիկ ծովի ավազանին՝ հելլենական ծագում ունեցող իլլիրիացիները Հվար, Կորչուլա և Վիս կղզիներում ստեղծում են իրենց առևտրային գաղութները։

Մ․թ․ա․ 9-րդ դարում մերօրյա Խորվաթիայի տարածքը նվաճվում է Հռոմեական կայսրության կողմից։ Նախքան գահից ինքնակամ հրաժարվելը Վալերիանոս Դիոկղետիանոս կայսրը Սպլիտում կառուցում է մեծ թագավորական պալատ։ Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում Արևմտայն Հռոմեական կայսրության վերջին դե յուրե գահակալ Յուլիոս Նեպոտն իր տիրակալության զգալի մասը կորցնելուց հետո հաստատվում է Սպլիտում և ձևական կերպով որոշ ժամանակահատված գահակալում է աշխարհակալ պետության մնացորդների վրա։ Սակայն 475 թվականին վերջինս արտաքսվում է Ապենինյան թերակղզի՝ Իտալիա, և 475 թվականին դավադրաբար սպանվում։

Դարաշրջանի ավարտին՝ 7-րդ դարի առաջին տասնամյակում, սկսվում է ավարների և խորվաթների գաղթը։ Հաստատվելով Ադրիատիկի ավազանում՝ վերջիններս կոտորում են տեղի բնակչությանը և ավերում գրեթե բոլոր հռոմեական քաղաքները։ Ողջ մնացածները հեռանում են ավելի բարենպաստ հատվածներ՝ ափամերձ գոտիներ, կղզիներ, մի մասն էլ՝ լեռներ։ Խորվաթների և ավարների վայրագություններից փրկվածները Խորվաթիայի ծայրամասային շրջաններում հիմնում են գյուղեր և քաղաքներ։ Նույն սկզբունքով էլ հունական Էպիդավրոս գաղութի հիմքերի վրա հիմնվում է Դուբրովնիկը։

Խորվաթների էթնոգենեզը մինչ օրս վերծանված չէ, սակայն դրա շուրջ կան մի քանի վարկածներ, որոնցից ամենահայտնիներն են սլավոնական և իրանական տեսությունները։ Ամենաընդունվածը սլավոնական տեսությունն է, ըստ որի սպիտակ խորվաթները մեծ գաղթի ժամանակաշրջանում այստեղ են եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գտնվող Սպիտակ Խորվաթիա տարածքից։ Իրանական վարկածը հիմք է ընդունում Տանաիական հուշատախտակի հունական գրությունները և խորվաթներին վերագրում հին պարսկական արիական ծագումնաբանություն[14]։

Միջնադարյան ժամանակահատված

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված օբյեկտներից է Դուբրովնիկ քաղաքի պատմական կենտրոնը։ Վենետիկյան նվաճումների արդյունքում Դուբրովնիկը եղել է միակ անառիկ տարածքը Դալմաթիայում, որի տարածքում ստեղծվել է Ռագուզայի հանրապետությունը։
Կորչուլան Ադրիատիկի հնագույն քաղաքներից մեկն է։ Համաձայն տեղական ավանդության՝ 1254 թվականին հենց Կորչուլա քաղաքում էլ ծնվել է ճանապարհորդ Մարկո Պոլոն: Կորչուլայի պատմական կենտրոնը ևս ներառված է Խորվաթիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Ըստ 10-րդ դարի Բյուզանդիայի գահակալ Կոստանդին Ծիրանածինի «կայսրության կառավարման մասին» աշխատության՝ խորվաթները մերօրյա Խորվաթիայի տարածքում հաստատվել են միայն 7-րդ դարում։ Այնուամենայնիվ, այս պնդումը միանշանակ չէ և վերջիններիս ի հայտ գալու թվականը վիճարկվում է 6-9-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ 9-րդ դարում արդեն խորվաթներն Ադրիատիկ ծովի ափին հիմնում են երկու իշխանապետություններ․ Լյուդևիտը հարավում ստեղծում է Պանոնյան Խորվաթիայի իշխանությունը, իսկ հյուսիսում Բորնա իշխանը՝ Դալմաթական (անդրծովյան) Խորվաթիան։ Այսպիսով, միջնադարում ստեղծվում են առաջին բուն խորվաթական պետությունները, որոնք հիմնադրման պահից ի վեր դառնում են Ֆրանկական պետության վասալը։ Ֆրանկական տիրապետությունը խորվաթական հողերի վրա ավարտվում է Միսլավ իշխանի գահակալությունից մեկ տասնամյակ անց։

Քրիստոնեական ուսմունքը խորվաթների շրջանում տարածվել է դեռևս 7-րդ դարում, սակայն խորվաթները քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունում են միայն 9-րդ դարում։ Առաջին զտարյուն խորվաթ գահակալը, որի իշխանությունն ընդունվել է Հռոմի Պապի կողմից, եղել է Բրանիմիրը։ 925 թվականին Հռոմի պապ Հովհաննես X-ի օրհնությամբ Տոմիսլավ իշխանը թագադրվում է արքայական թագով՝ ստեղծելով Խորվաթիայի թագավորությունը։ Ռազմի դաշտում խորվաթական հեծելազորը պարտության է մատնում հունգարական և բուլղարական բանակներին՝ ընդարձակելով տերության սահմանները։ Միջնադարյան խորվաթական թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասնում է 11-րդ դարում։ Նման ռոյալիստական զարթոնքը կապված էր Պետար Կրեշիմիր IV-ի (1058-1074) և Դմիտար Զվոնիմիրի (1075-1089) գահակալման հետ։ 1091 թվականին անժառանգ մահանում է Տրիպիմովիչների արքայատոհմի վերջին արքան՝ Ստեփան II-ը, իսկ Հունգարիայի արքա Լասլո I Սուրբը ներկայացնում է իր հավակնությունները խորվաթական գահի նկատմամբ։ Բանն այն էր, որ Հելենան՝ հունգարացի արքայի քույրն, ամուսնացած էր Խորվաթիայի արքայի հետ և վերջինիս մահվանից հետո ինքնին հանդիսանում էր գահի միակ ժառանգորդը։

Օտար տիրապետությունից խոսափող խորվաթական արքունիքը՝ ազնվական Պետեր Սվաչիչի գլխավորությամբ, 1097 թվականին պատերազմ է հայտարարում Հունգարիայի թագավորությանը։ Գվոզդ լեռան ճակատամարտում հունգարական հեծելազորը փայլուն հաղթանակ է տոնում խորվաթների նկատմամբ, որի արդյունքում 1102 թվականին Խորվաթիայի և Հունգարիայի միջև կնքվում է դաշնային պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա ստեղծվում է միացյալ թագավորությունը, որը գոյատևում է մինչև 1526 թվականը։ Հաջորդ չորս դարերի ընթացքում խորվաթական հողերը ղեկավարվում է Սաբորի (ազգային ժողովի) և բանի (արքայական տիտղոս) կողմից։ 16-րդ դարում տարածաշրջանում ակտիվանում է Օսմանյան կայսրության սպառնալիքն ու Վենետիկի հանրապետության դեմ պայքարը՝ ափամերձ տարածքների վերահսկողության համար։ 1428 թվականին վենետիկյան նավատորմն իր գերիշխանությունն է հաստատում ամբողջ Դալմաթիայում (բացառությամբ Դուբրովնիկի, որտեղ ստեղծվում է ինքնավարություն)։ Հարյուրամյա թուրք-խորվաթական պատերազմների ելքը վճռվում է 1493 թվականի Կրբավայի և 1526-ի՝ Մոհաչեի ճակատամարտերում, որտեղ երկու դեպքում էլ թուրքերը տանում են վճռական հաղթանակ։ Խուճապահար խորվաթական խորհրդարանը ստիպված է լինում Հաբսբուրգների արքայատոհմից սերող Ֆերդինանդ I-ին ճանաչել Խորվաթիայի տիրակալ։ Այս քայլը պատերազմի մեջ է ներքաշում նաև Ավստրիական կայսրությանը, որն էլ փոխում է գործողությունների հետագա ընթացքը։

Հաբսբուրգյան միապետություն և Ավստրո-Հունգարիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական զարգացումներ
  • Վաղ իշխանություններ
  • Խորվաթիայի իշխանություն (7-րդ դար–925)
  • Պանոնյան իշխանություն (8–9-րդ դար)
  • Խորվաթիայի թագավորոություն (925–1102)
  • Խորվաթիայի թագավորություն
  • Հունգարիայի հետ դաշնային պետություն (1102–1526)
  • Հաբսբուրգյան միապետություն
  • Խորվաթիայի թագավորություն (1527–1868)
  • Սլավոնիայի թագավորություն (1699–1868)
  • Դալմաթիայի թագավորություն (1815–1868)
  • Ավստրո-Հունգարիա
  • Խորվաթիա-Սլավոնիա (1868–1918)
  • Դալմաթիայի թագավորություն (1868–1918)
  • սլովենների, խորվաթների և սերբերի պետություն (1918)
  • Հարավսլավիա Հարավսլավիայի թագավորություն (1918–1939)
  • Խորվաթիայի բոնավինա (1939–1941)
  • {{{2}}} Խորվաթիայի անկախ պետություն
աջակից երկիր՝ Գերմանիա Երրորդ Ռայխ (1941–1945)
  • Խորվաթիա Խորվաթիայի ՍՀ
  • Հարավսլավիայի դաշնային սուբյեկտ (1943–1990)
  • Խորվաթիայի Հանրապետություն
  • Հարավսլավիայի կազմում (1990–1991)
  • Խորվաթիա Խորվաթիա (1991-մինչ օրս)
Դիոկղետիանոս կայսեր պալատը Սպլիտում։ Քաղաքականությունից հեռանալուց հետո հռոմեական մեծ կայսրը բնակվել և գործունեություն է ծավալել հենց այստեղ՝ Ադրիատիկ ծովի ափին։ Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Օսմանյան բանակի տարած վճռական հաղթանակից հետո 1538 թվականին Խորվաթիայի տարածքը բաժանվում է քաղաքացիական և ռազմական գոտիների։ Խորվաթիայի ռազմական գոտին, որը հայտնի էր Կրաինա անվանումով, գտնվում էր Ավստրիայի կայսերական վերահսկողության ներքո։ Հարավային հողերում թուրքական գերիշխանությունը շարունակվում է մինչև 1593 թվականը, երբ Սիսակի ճակատամարտում ավստրիական բանակի ջախջախիչ պարտության է մատնում Հասան փաշայի ղեկավարած թուրքական բանակին։ Սա դառնում է օսմանյան բանակի առաջին խոշոր պարտությունը մարտի դաշտում։

Հաջորդիվ սկսվում է թուրք-խորվաթական պատերազմը, որը զգալի ժողովրդագրական փոփոխություններ է առաջ բերում։ Խորվաթները սկսում են գաղթել Ավստրիական կայսրության տարբեր հատվածներ, որի արդյունքում Բուրգենլանդում ստեղծվում է ավստրիական սուբէթնիկական համայնք։ 1712 թվականին Խորվաթիայի խորհրդարանը աջակցել է Սրբազան Հռոմեական կայսրության կազմում գտնվող Խորվաթիայի սուվերենության իրավունքը ոտնահարած կայսր Կառլ VI-ի նկատմամբ պրագմատիկ սանկցիաների կիրառմանը։ Պատժամիջոցներից հետո կայսրը խոստանում է հարգել Խորվաթիայի թագավորության բոլոր քաղաքական իրավունքներն ու Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզային ճանաչել որպես խորվաթական պետականության գլխավոր երաշխավոր։

Հռոմեական աշտարակը Դիոկղետիանոսի պալատի ճարտարապետական համալիրում։

1797-ից 1809 թվականներին Ֆրանսիական կայսրությունն աստիճանաբար գրավում է արևելյան Ադրիատիկի ափամերձ շրջանն ու նրա ծայրամասի զգալի հատվածը՝ պատմության ասպարեզից դուրս մղելով Վենետիկի և Ռուգուզիայի հանրապետություններին։ Նվաճված տարածքները միավորվում է Ֆրանսիայի Իլլիրյան նահանգի կազմի մեջ։ Հաջորդիվ բրիտանական նավատորմը սկսում է Ադրիատիկ ծովի շրջափակումը և 1811 թվականի Վիսի ճակատամարտում պարտության մատնում կայսերական Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Իլլիրյան նահանգը 1811 թվականին անցնում է ավստրիացիներին և Ավստրիայի կազմում հաստատվում է 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո։ Նույն տարում ստեղծվում է Դալմաթիայի ենթակա թագավորությունը, որն ստանձնում է խորվաթ ժողովրդի ազգային միասնության գործը։ 1830-1840-ական թվականները նշանավորվում է Խորվաթիայի ազգային վերածննդով։ Այդ ժամանակաշրջանի հիմնական նպատակն էր հունգարերենին հակակշիռ խորվաթական առանձին լեզվի, գրականության և մշակույթի ստեղծումը։ 1848 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ Խորվաթիան զինակցում է Ավստրիային և օգնում Իոսիփ Էլաչիչի զորքերին արյան մեջ խեղդել ազատատենչ հունգարների բարձրացրած անկախության շարժումը։ Կայսերական Ավստրիայի և թագավորական Հունգարիայի 1867 թվականի մերձեցումը խարխլում է Խորվաթիայի դիրքերը աշխարհակալ տերության տարածքում, քանզի ավստրո-հունգարական պայմանագիրը Խորվաթիայի կարգավիճակի հարցի քննությունը թողնում էր հունգարական արքունիքին։ Հունգարիան պարտադրում է Խորվաթիայի և Սլավոնիայի միավորումը մեկ ենթակա պետության մեջ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է Դալմատիայի թագավորության ինքնիշխանությունն ու Ռիեկայի անջատողական կարգավիճակը։

Խորվաթիան Հարավսլավիայի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիայի քարտեզ

Խորվաթիան գտնվում է Կենտրոնական Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզում։ Տարածքը 56594 կմ² է, ջրայինը՝ 33200 կմ²։ Ջրային տարածքում կան մեծ թվով կղզիներ, դրանց ընդհանուր թիվը 1185 է, որից 67-ը բնակեցված են, ամենամեծ կղզիներն են Կրկ եւ Կրես կղզիները։

Հյուսիսում Խորվաթիան սահմանակից է Սլովենիաին (600 կմ), հյուսիս-արևելքում՝ Հունգարիային (348 կմ), արևելքում՝ Սերբիային (314 կմ) ), հարավում՝ Բոսնիա և Հերցեգովինա (956 կմ) և Չեռնոգորիա (19 կմ)։ Երկիրը բաղկացած է երկու մասից՝ մայրցամաքային, գտնվում է հիմնականում գետի ավազանում Սավա և Ադրիատիկ՝ երկարավուն նեղ շերտ ափի երկայնքով Ադրիատիկ ծով։

Մակարսկայի ծովափ

Հյուսիսային Խորվաթիայում գերակշռում է ցամաքային կլիման, Կենտրոնական Խորվաթիայում՝ կիսալեռնային և լեռնային, ափին մոտ՝ միջերկրածովյան։ Ձմռանը մայրցամաքային հատվածում ջերմաստիճանը հասնում է միջինը -10 °C, լեռնային շրջաններում -5 °C-ից մինչև 5 °C, իսկ ափամերձ շրջաններում 0 °C-ից +10 °C։ Ամռանը ամենատաքն ափին է՝ միջինում +25 °C-ից +30 °C, թերակղզիներում գտնվող առողջարանային շրջաններում (Իստրիա- +30 °C-ից սկսած)։ Ջերմաստիճանը լեռներում սովորաբար չի գերազանցում +15–+20 °C, իսկ մայրցամաքում այն հիմնականում մոտ +25 °C է։ Ամենաքիչ տեղումները ընկնում են կղզիներում՝ տարեկան մոտավորապես 500-1000 մմ։ Ափին տեղումների քանակը տատանվում է տարեկան 1000-ից 1700 մմ։

Վարչական բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի տարածքը բաժանված է 20 շրջանի (խորվ.՝ Županije), շրջանները բաժանված են 122 քաղաքների (խորվ.՝ Գրադովի) և 424 համայնքների (խորվ.՝ Općine): ), մայրաքաղաքը բաժանված է քաղաքային շրջանների (խորվ.՝ gradske četvrti), խոշոր քաղաքները բաժանված են տեղական մասերի (խորվ.՝ mjesne odbore)։ 21-րդ շրջանի կարգավիճակն է Զագրեբ՝ Խորվաթիայի մայրաքաղաքը։

Տրոգիր
Ռիեկա և Օպատիջա

Վարչաշրջանների ներկայացուցչական մարմիններն են շրջանային ժողովները (խորվ.՝ Županijska skupština), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները՝ շրջանները (խորվ.՝ Župan)։ Քաղաքների ներկայացուցչական մարմիններն են քաղաքային խորհուրդները (խորվ.՝ Gradsko vijeće), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները քաղաքների կառավարիչները (խորվ.՝ Gradonačelnik):

Համայնքների ներկայացուցչական մարմիններն են համայնքների ավագանիները (խորվ.՝ Općinsko vijeće), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինները համայնքների ղեկավարներն են (խորվ.՝ Općinski načelnik):

Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմիններն են քաղաքային շրջանի խորհուրդը (խորվ.՝ vijeće gradske četvrti), որն ընտրվում է բնակչության կողմից, գործադիր մարմինները քաղաքային շրջանների խորհուրդների նախագահներն են (խորվ.՝ predsjednik vijeća):

Տեղամասերը չունեն տեղական ինքնակառավարում (բացառությամբ Սպլիտի)։ Մինչև 2001 թվականը գավառների և համայնքների միջև գործում էր միջանկյալ միավոր՝ շրջան (խորվ.՝ kotar

Քաղաքական կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիա - ունիտար պետություն, խորհրդարանական հանրապետություն։ Օրենսդիր մարմին 2001 թվականից Սաբորն է (Խորհրդարան)։ 1991-2001 թվականներին խորհրդարանը երկպալատ էր։

Պետության ղեկավար - Նախագահ, ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը զբաղվում է նաև արտաքին քաղաքական հարցերով։ Վերջին նախագահական ընտրությունները անցկացվել են 2020 թվականի հունվարի 5-ին և հաղթել է Զորան Միլանովիչը։ Նա պաշտոնը ստանձնեց 2020 թվականի փետրվարի 18-ին։

Կառավարության ղեկավարը վարչապետն է, 2016 թվականի հոկտեմբերի 19-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Անդրեյ Պլենկովիչը։ Կառավարությունը բաղկացած է չորս փոխվարչապետներից և 16 նախարարներից, որոնք պատասխանատու են որոշակի ոլորտների գործունեության համար։ Կառավարությունը նախաձեռնում է օրենքների ընդունում, մշակում բյուջեի նախագիծ, վերահսկում է օրենքների կատարումը, որոշում արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Սահմանադրությունն ընդունվել է 1990 թվականի դեկտեմբերի 20-ին, Հարավսլավիայից անկախությունը հռչակել է 1991 թվականի հունիսի 25-ին։ Սահմանադրության փոփոխություններն ընդունվեցին՝ 1) փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ, 2) կառավարման կիսանախագահական մոդելը կառավարման խորհրդարանական մոդելի փոխելու, 3) խորհրդարանական բարեփոխումների վերաբերյալ։ Խորհրդարան - միապալատ (մեծ մասը ընտրվում է կուսակցական ցուցակներով, ոմանք՝ փոքրամասնությունների կողմից)։ Մինչև 2001ա-ն եղել է Շրջանների տուն։ Սաբորի խմբակցությունները.

Ռուսաստանի վարչապետ, Դմիտրի Մեդվեդև և Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ, հուլիսի 7 , 2018 թ
Կուսակցություններ Տեղեր խորհրդարանում
Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SDP) 61
Խորվաթիայի ժողովրդական կուսակցություն - Լիբերալ-դեմոկրատներ (HNS-LD) 13
Խորվաթական թոշակառուների կուսակցություն (HSU) 3
Իստրիայի դեմոկրատական ժողով (IDS-DDI) 3
Խորվաթիայի դեմոկրատական համագործակցություն (HDZ) 44
Խորվաթիայի քաղաքացիական կուսակցություն (HGS) 2
Ժողովրդավարական կենտրոն (DC) 1
Խորվաթիայի լեյբորիստական կուսակցություն - Լեյբորիստական կուսակցություն (HL-SR) 6
Սլավոնիայի և Բարանջայի Խորվաթիայի դեմոկրատական միություն (HDSSB) 6
Իվան Հրուբիշիչի անկախ ցուցակը 2
Խորվաթական գյուղացիական կուսակցություն (HSS)[15] 1
Խորվաթական իրավունքների կուսակցություն դոկտոր Անտե Ստարչևիչի կողմից (HSP)[16] 1
Խորվաթիայի իրավունքների կուսակցություն (HSP) -
Խորվաթիայի սոցիալ-լիբերալ կուսակցություն (HSLS) -
Մնացածները -
Սերբական անկախ դեմոկրատական կուսակցություն (SDSS) 3
Այլ ազգային փոքրամասնություններ[17] 5
Ընդամենը 151

Քաղաքական կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջ կենտրոնամետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ կենտրոնամետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհմիություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհմիությունների ամենամեծ կենտրոնը Խորվաթիայի Ազատ արհմիությունների միությունն է («Savez samostalnih sindikata Hrvatske»):

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է Կենտրոնական Եվրոպա, Հարավային Եվրոպա և Միջերկրական ծով սահմանին, որը անկախություն է հռչակել Կենտրոնական Եվրոպա։ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետություն 25 հունիսի, 1991 թ. Խորվաթիան անդամ է Եվրամիություն (ԵՄ), Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Եվրոպայի խորհուրդ, ՆԱՏՕ, World Trade Organization (WTO), Union for the Mediterranean և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ։ Խորվաթիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 181 պետության հետ։ Նախագահ և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունը արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության միջոցով համագործակցում են արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։

Իրավական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Այս բաժնում հղումներ չկան Սահմանադրական վերահսկող մարմին - Սահմանադրական դատարան («Ustavni sud»), մարմին, որն ընտրում է դատավորների պաշտոնների թեկնածուներին՝ Պետական դատական խորհուրդ («Državno sudbeno vijeće»), դատախազության վերահսկողության մարմիններ՝ պետական Դատախազություն («Državno odvjetništvo»), շրջանային դատախազներ («Županijska državna odvjetništva»), համայնքային դատախազներ («Općinska državna odvjetništva»):

Ընդհանուր արդարադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն դատարանը Գերագույն դատարանն է («Vrhovni sud»), վերաքննիչ դատարանները՝ Županijski sudovi» դատարանները, առաջին ատյանի դատարանները՝ համայնքային դատարանները («Općinski sudovi»)։

Վարչական արդարադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյանը Գերագույն վարչական դատարանն է («Վիսոկի վերավնի սուդ»), վարչական արդարադատության վերաքննիչ դատարանները վարչական դատարաններն են («Upravni sudovi»):

Առևտրային արդարադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային արդարադատության բարձրագույն դատարանը Բարձրագույն առևտրային դատարանն է («Visoki trgovački sud»), առևտրային արդարադատության վերաքննիչ դատարանները առևտրային դատարաններն են («Trgovački sudovi»):

Կարգապահական արդարադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգապահական արդարադատության բարձրագույն դատարանը Բարձրագույն կարգապահական դատարանն է («Visoki prekršajni sud»), կարգապահական արդարադատության վերաքննիչ դատարանները կարգապահական դատարաններն են («Prekršajni sudovi»):

Հին քաղաք Դուբրովնիկ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղերն են՝ նավաշինությունը, մեքենաշինությունը, քիմիական, սննդի, տեքստիլ, փայտամշակման, էլեկտրական և էլեկտրոնային, դեղագործական արդյունաբերությունը։ Զբոսաշրջությունը տնտեսության կարևոր ճյուղ է։

Կեյցի ինդեքսը (երկրում նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը) Խորվաթիայում 2018 թվականի դրությամբ (միջին 8420 կունա[18][19] и минимальная 3442,25 кун[20][21] և նվազագույնը՝ 3442,25 կունա[21][22]) կազմում է մոտ 40,8%։ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4062,51 HRK, 543,35 եվրո (համախառն) և 3250,01 HRK, 434,68 եվրո (մաքուր).[23][24][25] 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4250 HRK 562,04 եվրո (համախառն) և 3400 HRK 449,44 եվրո (մաքուր)[26][27][28][28][29]։ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 4687,50 HRK, 623,42 եվրո (համախառն), և 3750 HRK, 499,22 եվրո (մաքուր), Քեյթսի ինդեքսը 48,78% է[30][31][32][33]։ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 700 եվրո (համախառն) և 560 եվրո (մաքուր)[34][35][36][37]։ 2023 թվականի հունվարի դրությամբ Խորվաթիայում միջին աշխատավարձը կազմել է 1499 եվրո(համախառն) և 1094 եվրո (մաքուր)[38][39]։

«Առավելություններ»՝ կայուն տնտեսական աճ. ԱՄՀ-ի հովանու ներքո մեկնարկել է պետական ծախսերի կրճատման ծրագիր։ Զբոսաշրջության աճ։

«Թերություններ»՝ 2001 թվականից շարունակվող սեփականաշնորհումը և արհմիությունների դիմադրությունը՝ պատերազմը, վնասը մոտ 50 միլիարդ դոլար։ Բարձր գործազրկություն (7,4% 2021 թվականի հունիսի դրությամբ)[40]։

Ավտոմոբիլային տրանսպորտ

Խորվաթական ավտոճանապարհների ցանցը (autocesta) ունի 1313,8 կմ երկարություն[41]։ Խորվաթիան 2019 թվականին ճանապարհների որակով զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում և 6-րդը՝ Եվրոպայում Համաշխարհային մրցունակության ինդեքս, որը ամեն տարի կազմվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների կողմից։ Աշխարհի բոլոր հետկոմունիստական երկրների մեջ ամենաբարձր տեղը[42]։

Հանրային տրանսպորտ

Խորվաթիայում հասարակական տրանսպորտի ամենատարածված ձևը ավտոբուսը է։ Բացառությամբ խոշոր քաղաքների ավտոբուսների՝(օրինակ՝ Զագրեբե, Սպլիտ, Ռիեկա, Օսիեկե, Պուլա և այլն) կան նաև տրամվայի գծերի ցանց (Զագրեբ և Օսիեկ տրամվայ)։ Տոմսերը վաճառվում են, որպես կանոն, ավտոբուսի կամ տրամվայի ուղևորների բաժնում կամ թերթի կրպակներում։

Ավտոբուսներ

Միջազգային ավտոբուսային ծառայությունը Խորվաթիայում բավականին զարգացած է։ Ավտոբուսի երթուղիները դեպի Խորվաթիա են գնում բազմաթիվ երկրներից Եվրոպա։

Ջրային տրանսպորտ
Լաստանավ

Տարբեր լաստանավերներ, շարժիչային նավերներ, Hydrofoils անցնում են Խորվաթիայի քաղաքների միջև, որոնք գտնվում են Ադրիատիկ ծովի ափին։ Բնակված կղզիների մեծ մասին կարելի է հասնել նաև ջրային տրանսպորտով։ Գործում են նաև միջազգային չվերթներ։ Մայիսի 28-ից սեպտեմբերի 30-ը ամառային գրաֆիկը գործում է ավելի հաճախակի մեկնումներով։

Օդանավակայաններ

Խորվաթիան ունի 6 միջազգային օդանավակայան և երեք քաղաքացիական օդանավակայան՝ ներքին և չարտերային թռիչքների համար։

Միջազգային օդանավակայաններ

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե եղջյուր լողափ Բոլ քաղաքում, Բրաչ կղզու մոտ

Ադրիատիկ Խորվաթիայի ափամերձ գիծը և բազմաթիվ կղզիները միջազգային զբոսաշրջության հայտնի ուղղություն են։ Ադրիատիկում զբոսաշրջությունը սկսել է զարգանալ XIX դարից։ 20-րդ դարում խորվաթական ափը սոցիալիստական աշխարհի ամենազարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկն էր։ 1990-ականներին Խորվաթիայում զբոսաշրջությունը կտրուկ անկում ապրեց, որը պայմանավորված էր ռազմական գործողություններով և հնացած զբոսաշրջային ենթակառուցվածքով, որը չէր համապատասխանում արևմտյան որակի չափանիշներին։ 2000-ականների սկզբից զբոսաշրջությունը աճ գրանցեց։ 2010 թվականների կեսերին զբոսաշրջության ոլորտում ՀՆԱ-ն կազմել է 18%, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացրեց[43]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային կազմ
2020 թվականի Խորվաթիայի բնակչության սեռատարիքային բուրգը

Ներկայիս Խորվաթիայի Սահմանադրությունը սահմանում է Խորվաթիայի Հանրապետությունը «որպես խորվաթ ժողովրդի ազգային պետություն և որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պետություն՝ սերբեր, բոսնիացիներ, սլովեններ, չեխեր, սլովակներ, իտալացիներ, հունգարացիներ։ , հրեաներ, գերմանացիներ, ավստրիացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, բուլղարներ, գնչուներ, ռումինացիներ, թուրքեր, վլահներ, ալբանացիներ և այլք, ովքեր նրա քաղաքացիներն են»[44]։ Սահմանադրության մեջ թվարկված 22 էթնիկ խմբերի իրավական կարգավիճակը կարգավորվում է Խորվաթիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին սահմանադրական օրենքով[45], որը ուժի մեջ է մտել 2002 թվականին։ Բնակչությունը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 4 154 213 մարդ։

Ազգային կազմն[46] ըստ 2011 թվականի մարդահամարի.

  • խորվաթներ (90,42%),
  • սերբեր (4,37%),
  • բոսնիացիներ (0,17%),
  • հունգարացիներ (0.33%),
  • իտալացիներ (0.42%)
  • սլովենացիներ (0,25%),
  • գնչուներ (0,4%),
  • ալբանացիներ (0.41%),
  • չեխեր (0,22%)
  • մակեդոնացիներ (0,4%)
  • չեռնոգորցիներ (0,11%)
  • ուրիշներ (1,98%)։

Կրոնական կազմը[47] 2011 թվականի մարդահամարի տվյալներով.

  • կաթոլիկներ (86,28%),
  • ուղղափառ (4,44%)
  • բողոքականներ (0,34%)
  • մուսուլմաններ (1,47%)
  • աթեիստներ և ագնոստիկներ (4,57%)
  • այլ կրոն կամ չեն պատասխանել (2.9%)

Խորվաթիայում պաշտոնական լեզուն խորվաթերենն է։ Թույլատրվում է Սահմանադրությամբ որպես ազգային փոքրամասնություններ սահմանված էթնիկ խմբերի լեզուների պաշտոնական օգտագործումը, որը կարգավորվում է Խորվաթիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին սահմանադրական օրենքով[45],և ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ երկու օրենք[48]:Իստրիայի որոշ քաղաքներում պաշտոնական լեզուն իտալական է։ Որոշ մունիցիպալիտետներում և բնակավայրերում ամրագրվել է ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտոնական լեզուն սերբերեն, հունգարերեն, չեխերեն և ռուսերեն[49]։ Իստրական թերակղզում կան երկու վտանգված ռոմաներեն լեզու՝ իստրոռոմանական և իստրոռումինական։

Խորվաթիան մասնակցել է բոլոր Օլիմպիական խաղերին անկախությունից ի վեր և նվաճել է 27 մեդալ դրանցում, 10-ը՝ Ձմեռային օլիմպիական խաղերում։ Երկրում ամենատարածված մարզաձևերն են ֆուտբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ջրագնդակ և թենիս։ Չնայած այն հանգամանքին, որ Խորվաթիան համարվում է տաք կլիմայով հարավային երկիր, այն նաև տարածում է ձմեռային սպորտաձևերը, ինչպիսիք են լեռնադահուկային սպորտ, սառցե հոկեյ և բիաթլոն։ Վերջին տարիների ամենահայտնի և հաջողակ դահուկորդներից են եղբայր և քույր Իվիցա Կոստելիչ և Յանիկա Կոստելիչ։ Զագրեբի «Medvešcak» հոկեյի թիմը հայտնի է մայրաքաղաքում, որը խաղում է Ավստրիական հոկեյի լիգա։ 2013/2014 մրցաշրջանից մինչև 2016/2017 թվականները նա խաղացել է ՄՀԼ-ում։ Խորվաթիայի ազգային հավաքականը 2018 թվականին նվաճել է աշխարհի գավաթի արծաթե մեդալը, ազգային հավաքականի ավագ և Ռեալ Մադրիդի Լուկա Մոդրիչը ճանաչվել է տարվա աշխարհի առաջնություն խաղացող և արժանացել է «Ոսկե գնդակի»՝ որպես աշխարհի լավագույն խաղացող։ Խորվաթիայի լավագույն ակումբներից է «Դինամո»ն (Զագրեբ)։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի զինված ուժերի ստեղծման պաշտոնական ամսաթիվը 1991 թվականի նոյեմբերի 3-ն է։ Առաջին բանակը ստեղծվել է 1991 թվականի գարնանը ստեղծված Խորվաթական ազգային գվարդիա կազմավորումների հիման վրա։ 1995 թվականի վերջին Խորվաթական պատերազմ ժամանակ (Փոթորիկ գործողություն), նրանց թիվը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։ Զինված ուժերի ընդհանուր թիվը 2011 թվականին կազմել է 20 հազար մարդ։ (ևս 3 հազարը ծառայում են ոստիկանությունում), պահեստազորի թիվը 21 հազար մարդ է[50]։

Աստղագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին գերմանացի աստղագետի Աուգուստ Կոպֆ կողմից հայտնաբերված (589) Խորվաթիա աստերոիդը կոչվում է Խորվաթիայի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ֆրանկ Հ․Կոլումբուս (2005). Progress in Multiple Sclerosis Research. Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Nova Publishers». էջ 42. ISBN 1-59454-284-8. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. «Խորվաթները 6-րդ դարում Պաննոնյան հովիտներից գաղթելով հաստատվել են Գուբա գետի հովտում `Գորսսկի Կոտարի արևելյան ծայրամասերը բնակեցնելով։»
  2. Խորվաթիայի իրավունքների և օրենքների ընկերություն. Վաշինգտոն ԿՇ: Միջազգային գործարար հրատարակություններ, ԱՄՆ. 2008. էջ 19. ISBN 1-4330-6967-9. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. «Croats are believed to be a Slavic people who migrated from Ukraine and settled in present-day Croatia during the 6th century.»(չաշխատող հղում)
  3. DK Eyewitness Travel Guide Eastern and Central Europe. New York: DK Eyewitness Travel. 2015. էջ 431. ISBN 978-1-46542-704-5. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. «Slav tribes, including the Croats, settled in South Eastern Europe from early 6th century onwards.»
  4. «EU population up to almost 512 million at 1 January 2017 – Europa EU». Eurostat. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «World Economic Outlook Database, April 2018 – Croatia». International Monetary Fund. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  6. https://www.interfax.ru/world/879435
  7. Alemko Gluhak (1993). Hrvatski etimološki rječnik [Croatian Etymological Dictionary] (Croatian). August Cesarec. ISBN 953-162-000-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Marc L. Greenberg (1996 թ․ ապրիլ). «The Role of Language in the Creation of Identity: Myths in Linguistics among the Peoples of the Former Yugoslavia» (PDF). University of Kansas. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. Fučić, Branko (1971 թ․ սեպտեմբեր). «Najstariji hrvatski glagoljski natpisi» [The Oldest Croatian Glagolitic Inscriptions]. Slovo (Croatian). Old Church Slavonic Institute: 227–254. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Igor Salopek (2010 թ․ դեկտեմբեր). «Krapina Neanderthal Museum as a Well of Medical Information». Acta Medico-Historica Adriatica. Hrvatsko znanstveno društvo za povijest zdravstvene kulture (2): 197–202. ISSN 1334-4366. PMID 21682056. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Tihomila Težak-Gregl (2008 թ․ ապրիլ). «Study of the Neolithic and Eneolithic as reflected in articles published over the 50 years of the journal Opuscula archaeologica». Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda. University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department (1): 93–122. ISSN 0473-0992. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Jacqueline Balen (2005 թ․ դեկտեմբեր). «The Kostolac horizon at Vučedol». Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda. University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department. 29 (1): 25–40. ISSN 0473-0992. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Tihomila Težak-Gregl (2003 թ․ դեկտեմբեր). «Prilog poznavanju neolitičkih obrednih predmeta u neolitiku sjeverne Hrvatske» [A Contribution to Understanding Neolithic Ritual Objects in the Northern Croatia Neolithic]. Opvscvla Archaeologica Radovi Arheološkog zavoda (Croatian). University of Zagreb, Faculty of Philosophy, Archaeological Department (1): 43–48. ISSN 0473-0992. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Hrvoje Potrebica; Marko Dizdar (2002 թ․ հուլիս). «Prilog poznavanju naseljenosti Vinkovaca i okolice u starijem željeznom dobu» [A Contribution to Understanding Continuous Habitation of Vinkovci and its Surroundings in the Early Iron Age]. Prilozi Instituta za arheologiju u Zagrebu (Croatian). Institut za arheologiju 19 (1): 79–100. ISSN 1330-0644. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. В состав коалиции входили две другие партии, представители которых не получили ни одного места в парламенте.
  16. В состав коалиции входила также ещё одна партия, представители которой не получили ни одного места в парламенте.
  17. В одном из подокругов нацменьшинств победил кандидат коалиции Кукурику (с HNS-LD), тем самым коалиция Кукурику фактически получила 81 мандат.
  18. Croatian Bureau Of Statistics — Republic Of Croatia
  19. Currency Converter | Foreign Exchange Rates | OANDA
  20. «Statutory minimum wages 2018» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  21. 21,0 21,1 «Monthly minimum wages».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «Statutory minimum wages 2018» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  23. Novac — Rebalansom za 2019. smanjuje se državni deficit sa 1,7 milijardi kuna na 582 milijuna kuna
  24. Poslodavci negoduju zbog povećanja minimalca: «To je veliki udar» — Index.hr
  25. Plenković najavio novi rast minimalne plaće: To je bez presedana u povijesti hrvatskih vlada — Poslovni dnevnik
  26. Vlada povećava minimalac na 3400 kuna — Index.hr
  27. Jutarnji list — Minimalna neto plaća za 2021. godinu 3.400 kuna ili za 150 kuna više nego sada
  28. 28,0 28,1 HRT: Minimalna plaća raste za 150 kn, sindikati zadovoljni, HUP nije
  29. Premijer objavio kolika će biti minimalna plaća — Poslovni dnevnik
  30. Vlada diže minimalac. Poduzetnici ljutiti, sindikati oduševljeni — Index.hr
  31. Raste minimalna studentska satnica, evo koliko bi trebala iznositi u 2022
  32. [1]
  33. Minimalac će prvi put biti veći od polovine prosječne plaće, rodiljna naknada 1000 eura — Večernji.hr
  34. Objavljeno koliko će minimalna neto plaća iznositi u 2023. godini - Novi list
  35. Plenković: Minimalna plaća će biti 560 eura - Index.hr
  36. Oslobođenje - Povećanje minimalne plate u Hrvatskoj: I nakon toga teško će se živjeti
  37. Sabor prihvatio premijerovo izvješće o radu Vlade
  38. RAD-2023-1-1/1 Prosječne mjesečne neto i bruto plaće zaposlenih u 2023. | Državni zavod za statistiku
  39. Državni zavod za statistiku - Prosječna mjesečna neto plaća za siječanj 2023. iznosila je 1 094 eura
  40. Безработица в Европе (по месяцам) - Google Public Data Explorer
  41. «Croatian Association of Toll Motorways Concessionaires». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  42. Roads quality by country, around the world | TheGlobalEconomy.com
  43. «Hrvatska je svjetski rekorder po udjelu turizma u BDP-u. Evo zašto to nije dobro.» Jutarnji list, 19 сентября 2016 стр. 8.
  44. Часть I «Исторические основы» // Конституция Хорватии на сайте хорватского Конституционного суда(խորվ.)(անգլ.)
  45. 45,0 45,1 «The Constitutional Act on The Rights of National Minorities in the Republic of Croatia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «STANOVNIŠTVO PREMA NARODNOSTI – DETALJNA KLASIFIKACIJA – POPIS 2011» (խորվաթերեն). Статистическое бюро Хорватии (ДЗС). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  47. «STANOVNIŠTVO PREMA NARODNOSTI I VJERI, POPIS 2011» (անգլերեն). Статистическое бюро Хорватии (ДЗС). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  48. Pravo pripadnika nacionalnih manjina na zastupljenost u predstavničkim i izvršnim tijelima na državnoj i lokalnoj razini, te u tijelima državne uprave, pravosudnim tijelima i tijelima uprave jedinica lokalne i područne (regionalne) samouprave
  49. Катунин Д. А. Современное языковое законодательство Хорватии: становление и тенденции. Статья первая // Вестник Томского государственного университета. Филология. — 2010. — № 2. — С. 27 — 35
  50. Вооружённые силы зарубежных стран // Зарубежное военное обозрение. — 2011. — Т. № 7(772). — С. 101—102.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 591