Jump to content

«Հադի Սաեյ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ}} '''Հադի Սաեյ''' ({{ԱԾ}}), իրանցի խորհրդական և նախկին թեքվոնդոյի մարզիկ, որը դարձել է օլիմպիական պատմության ամենահաջող իրանցի մարզիկը և այս մարզաձևի ամենատիտղոսակիր չեմպիոնը՝ նվաճելով համաշխարհային կարգի 9 տիտղոս (երեք օլիմպիական տի...»:
(Տարբերություն չկա)

13:31, 22 Նոյեմբերի 2024-ի տարբերակ

Հադի Սաեյ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Իրան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 10, 1976(1976-06-10) (48 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան
Հասակ՝182 սանտիմետր
Քաշ՝79 կիլոգրամ

Հադի Սաեյ (հունիսի 10, 1976(1976-06-10), Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան), իրանցի խորհրդական և նախկին թեքվոնդոյի մարզիկ, որը դարձել է օլիմպիական պատմության ամենահաջող իրանցի մարզիկը և այս մարզաձևի ամենատիտղոսակիր չեմպիոնը՝ նվաճելով համաշխարհային կարգի 9 տիտղոս (երեք օլիմպիական տիտղոս 2000, 2004 և 2008 թվականներին, երկու աշխարհի չեմպիոնի տիտղոս, չորս աշխարհի գավաթի տիտղոս և մեկ օլիմպիական որակավորման մրցաշար)[1][2]։ Ավելի վաղ իր կարիերայում և 2000 թվականին Սիդնեյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Սաեյը նվաճել է բրոնզե մեդալ։ Ընտրվել է Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ 2006 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և վերընտրվել 2013 թվականին, սակայն պարտվել է 2017 թվականի ընտրություններում։ Թաեքվոնդո մարզաձեւի երեք ամենամեդալակիր օլիմպիականներից մեկն է[3]։

Կարիերա

Վեց տարեկանից զբաղվել է թաեքվոնդոյով։ Նախկինում մասնակցելով թեթև քաշային կարգում (67–72 կգ), 1999 թվականի աշխարհի չեմպիոն է և 2003 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Երբ իրանական Բամ քաղաքը ավերվել է 2003 թվականի երկրաշարժից, Սաեյը իր մեդալները աճուրդի է դրել՝ տուժածների համար գումար հավաքելու նպատակով։

Երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել թեքվոնդոյի աշխարհի առաջնությունում։ Սովորել է Իրանի ֆիզիկական դաստիարակության համալսարանում:

Սաեյը պաշտոնապես իր կարիերան ավարտել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին[4]։

2008 թվականի ամառային օլիմպիական խաղեր

Նեպալցի Դիպակ Բիստայի դեմ առաջին մրցման ժամանակ նրա աջ ձեռքը մենամարտի ժամանակ կոտրվել է, սակայն իր վնասվածքիմասին չի հայնտել ողջ մրցման ընթացքում, եզրափակչում հաղթել է իտալացի Մաուրո Սարմիենտոյին: Ոսկե մեդալը նվաճելուց անմիջապես հետո նրա ձեռքը գիպսի մեջ են դրել։ Ցանկացել է հրաժեշտ տալ մարզաձևին եզրափակչում հաղթելուց հետո, սակայն նրա մարզիչ Ռեզա Մեհմանդուստը նրան խորհուրդ է տվել չանել դա։

Նվաճելով իր ոսկե մեդալը՝ Սաեյն ապահովել է, որ Իրանը Պեկինից հեռանում է ավելի լավ արդյունքով, քան 1948 թվականին Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ նրանք ստացան միայն մեկ բրոնզե մեդալ։

Նվաճումներ

  • 1995 թվականի ռազմական թաեքվոնդոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալ
  • 1996 թվականի ռազմական թաեքվոնդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
  • 1998 թվականի թաեքվոնդոյի աշխարհի գավաթի ոսկե մեդալ
  • 1999 թվականի թաեքվոնդոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալ
  • 2000 թվականի Թաեքվոնդոյի աշխարհի գավաթի ոսկե մեդալ
  • 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
  • 2001 թվականիթաեքվոնդոյի աշխարհի գավաթի ոսկե մեդալ
  • 2002 թվականի Ասիայի թաեքվոնդոյի առաջնության արծաթե մեդալ
  • 2002 թվականի թաեքվոնդոյի աշխարհի գավաթի ոսկե մեդալ
  • 2002 թվականի Բուսանի Ասիական խաղերի ոսկե մեդալ
  • 2003 թվականի թաեքվոնդոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալ
  • 2004 Ասիական օլիմպիական որակավորման մրցաշարի ոսկե մեդալ
  • 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ
  • 2005 թվականի Թաեքվոնդոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալ
  • 2006 թվականի թաեքվոնդոյի Ասիայի առաջնության ոսկե մեդալ
  • 2006 թվականի ասիական խաղերի բրոնզե մեդալ
  • 2007 թվականի թաեքվոնդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
  • 2008 թվականի ասիական օլիմպիական որակավորման մրցաշարի ոսկե մեդալ
  • 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալՇ

Ֆիլմ

2015 թվականին Հադի Սաին նկարահանվել է Մանուչեհր Հադիի կողմից նկարահանված «Ամին» հեռուստասերիալում[5]։

Անձնական կյանք

Նա նույն տարում կորցրել է եղբորն ու հորը, կրտսեր եղբորը, մահացել է հաջոր տարի քաղցկեղից[6]։ Սաեին ծագումով իրանցի ադրբեջանցի է[7]։

Արտաքին հղումներ

  • Հադի Սաեյ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  1. «Saei Bonehkohal, Hadi».
  2. «18th ATU Championships -Zheng Zhou, China - April 26–28». Արխիվացված է օրիգինալից May 14, 2008-ին. Վերցված է August 23, 2008-ին.
  3. Autopica (2016). «Top 3 Medalists in Taekwondo Sport in men's competitions». Autopica.(չաշխատող հղում)
  4. BaniComm Co. «ISNA - 11-08-2008 - 87/8/18 - سرويس: / قهرماني - همگاني / شماره خبر: 1231191». Isna.ir. Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին. Վերցված է 2012-08-07-ին.
  5. BaniComm Co. (2015). «داریوش فرهنگ و هادی ساعی پلیس‌های جدید تلویزیون». Tasnim News. Վերցված է 15 March 2016-ին.
  6. «مصاحبه نوروزی با قهرمان قهرمانان (هادی ساعی)». Tebyan.net. Վերցված է 2012-08-07-ին.
  7. «هادي ساعي مدال خود را تقديم به مردم آذربايجان كرد». Fars News Agency. Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին. Վերցված է 2013-12-25-ին.