«Աբդոլլահ Մովահեդ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 9. | Տող 9. | ||
Բաբոլսարում ապրելու ընթացքում Մովահեդը մարզվել է մարմնամարզությամբ, վոլեյբոլով և լողով։ Թեհրանում շարունակել է վոլեյբոլ խաղալ և զբաղվել ծանրամարտով, սակայն դադարեցրել է [[Հեպատիտ|հեպատիտի]] պատճառով։ Ապաքինվելուց հետո եղբոր՝ Մեհդիի խորհրդով անցել է ըմբշամարտի: Աբդոլլահը սկսել է մրցելույթները 1959 թվականից, իսկ հաջորդ տարի մասնակցել է Իրանի նախաօլիմպիական մրցումներին: Մարզիչները շուտով նկատել են Մովահեդի տեխնիկական հմտությունը, որ պատշաճ պատրաստվածության դեպքում նա աշխարհի չեմպիոն դառնալու ներուժ ունի: 1965-1970 թվականներին Մովահեդը հաղթել է բոլոր խոշոր մրցույթներում, որոնց մասնակցել է: |

||
Նրա կարիերայի լավագույն պահը եղել է 1968 թվականին Մեքսիկայում կայացած Օլիմպիական խաղերը, որտեղ նվաճել է ոսկե մեդալը։ 1972 թվականի խաղերում վնասել է ուսը վաղ փուլերում և չի անցել եզրափակիչ։ Ավելի ուշ Մովահեդը տեղափոխվել է ԱՄՆ, բայց հրաժարվել է մարզել ամերիկացի ըմբիշներին, քանի որ նրանք կարող էին հանդիպել իրանցի հակառակորդների հետ միջազգային մրցաշարերում: Ընդգրկվել է [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա| |
Նրա կարիերայի լավագույն պահը եղել է 1968 թվականին Մեքսիկայում կայացած Օլիմպիական խաղերը, որտեղ նվաճել է ոսկե մեդալը։ 1972 թվականի խաղերում վնասել է ուսը վաղ փուլերում և չի անցել եզրափակիչ։ Ավելի ուշ Մովահեդը տեղափոխվել է ԱՄՆ, բայց հրաժարվել է մարզել ամերիկացի ըմբիշներին, քանի որ նրանք կարող էին հանդիպել իրանցի հակառակորդների հետ միջազգային մրցաշարերում: Ընդգրկվել է [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա|ԸՄՖ-ի]] ըմբշամարտի փառքի սրահում: Ապրում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում։ |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Արտաքին հղումներ == |
|||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Իրանցի ըմբշամարտիկներ]] |
[[Կատեգորիա:Իրանցի ըմբշամարտիկներ]] |
||
[[Կատեգորիա:Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ]] |
[[Կատեգորիա:Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ]] |
15:56, 22 Նոյեմբերի 2024-ի տարբերակ
Աբդոլլահ Մովահեդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | պարս.՝ عبدالله موحد |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Իրան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 10, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաբոլսար, Մազանդարան, Իրան |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Աբդոլլահ Մովահեդ Արդաբիլի[1][2][3] (մարտի 10, 1940, Բաբոլսար, Մազանդարան, Իրան), իրանցի թեթև քաշային ազատ ոճի ըմբիշ։ Մասնակցել է 1964, 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերին և 1968 թվականին նվաճել ոսկե մեդալ։ Եղել է Իրանի դրոշակակիրը 1970 թվականի Ասիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Ընտանիք
Մովահեդի հայրը եղել է ուսուցիչ, որը Արդաբիլից տեղափոխվել է Բաբոլսար Ռեզա շահի օրոք: Հետագայում փոխել է իր անունը Մոջթաբա Ֆազլիզադեից՝ դառնալով Մոջթաբա Մովահեդ Արդաբիլ[4] և ամուսնացել Բանդարե Անզալիից մի կնոջ հետ։ Նրանք ունեցել են երեք դուստր և վեց որդի, առաջնեկը ծնվել է 1926 թվականին։ Մոջթաբան մահացել է 1944 թվականին, իսկ ավագ եղբայրները դարձել են ընտանիքի գլուխ և խնամել են երիտասարդ Աբդոլլահին։ Մոտ 1957 թվականին նրանք ընտանիքը տեղափոխել են Թեհրան։
Սպորտային կարիերա
Բաբոլսարում ապրելու ընթացքում Մովահեդը մարզվել է մարմնամարզությամբ, վոլեյբոլով և լողով։ Թեհրանում շարունակել է վոլեյբոլ խաղալ և զբաղվել ծանրամարտով, սակայն դադարեցրել է հեպատիտի պատճառով։ Ապաքինվելուց հետո եղբոր՝ Մեհդիի խորհրդով անցել է ըմբշամարտի: Աբդոլլահը սկսել է մրցելույթները 1959 թվականից, իսկ հաջորդ տարի մասնակցել է Իրանի նախաօլիմպիական մրցումներին: Մարզիչները շուտով նկատել են Մովահեդի տեխնիկական հմտությունը, որ պատշաճ պատրաստվածության դեպքում նա աշխարհի չեմպիոն դառնալու ներուժ ունի: 1965-1970 թվականներին Մովահեդը հաղթել է բոլոր խոշոր մրցույթներում, որոնց մասնակցել է:
Նրա կարիերայի լավագույն պահը եղել է 1968 թվականին Մեքսիկայում կայացած Օլիմպիական խաղերը, որտեղ նվաճել է ոսկե մեդալը։ 1972 թվականի խաղերում վնասել է ուսը վաղ փուլերում և չի անցել եզրափակիչ։ Ավելի ուշ Մովահեդը տեղափոխվել է ԱՄՆ, բայց հրաժարվել է մարզել ամերիկացի ըմբիշներին, քանի որ նրանք կարող էին հանդիպել իրանցի հակառակորդների հետ միջազգային մրցաշարերում: Ընդգրկվել է ԸՄՖ-ի ըմբշամարտի փառքի սրահում: Ապրում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում։
Ծանոթագրություններ
- ↑ «Abdollah MOVAHED-ARDABILI».
- ↑ ایران, کمیته ملی المپیک جمهوری اسلامی. «عبداله موحد اردبیلی». کمیته ملی المپیک جمهوری اسلامی ایران (պարսկերեն). Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ «Abdullah Ardabili Movahed». uww.org (անգլերեն). Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ ایران, کمیته ملی المپیک جمهوری اسلامی. «عبداله موحد اردبیلی». کمیته ملی المپیک جمهوری اسلامی ایران (պարսկերեն). Վերցված է 2024-08-11-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդոլլահ Մովահեդ» հոդվածին։ |
|