Jump to content

«Մասնակցի քննարկում:Nimeru23»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.
* [[Մասնակցի քննարկում:Arman musikyan/2014 Հունվար 2015 Հուլիս|2014-2015 Հուլիս]]
* [[Մասնակցի քննարկում:Arman musikyan/2014 Հունվար 2015 Հուլիս|2014-2015 Հուլիս]]
{{Նորերը ներքևից}}
{{Նորերը ներքևից}}

Հեռու ինձանից...--[[Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան|Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան]] ([[Մասնակցի քննարկում:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան|քննարկում]]) 17:39, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)


== Միջակետից հետո միայն փոքրատառով գրություն ==
== Միջակետից հետո միայն փոքրատառով գրություն ==

17:39, 31 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Հեռու ինձանից...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:39, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Միջակետից հետո միայն փոքրատառով գրություն

Արման ջան, ողջույն: Ինչպե՞ս ես: Արման ջան, հայերենում միջակետից հետո պարտադիր գրվում է փոքրատառով, բացի այդ միջակետը հայերենում չունի մեկնողական կամ բացատրական իմաստ, այլ տրոհում է երկու անկախ նախադասությունները, և միջակետի առկայությունը կարելի է ստուգել որովհետև շաղկապի միջոցով: Այս հարցը քննարկվել է այստեղ: Բայց եթե ֆիլմի երկու տարբեր վերնագրեր են իրարից բաժանվում ու դրվում է միջակետ, ապա անկախ բովանդակությունից և արտահայտած մտքից պետք է գրվի փոքրատառով: Սա ուղղագրական կոպիտ խախտում է: Եթե ուզում ես երկրորդ բաղադրիչը գրվի մեծատառով, ապա բաժանիր վերջակետով՝ Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս, որն ավելի ճիշտ կլինի: Շնորհակալություն: Հաճելի վիքիօր եմ մաղթում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:07, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան: Լավ եմ: Դու ոնց ես. Ֆիմերի դեպքում գնում է բացատրություն, կամ երկրորդ անվանում, Արամ ջան: Շատ դեպքերում նույնիսկ առաջին անվանումը չի հիշատակվում: Երկրորդ մասը պետք է լինի մեծատառով անպայման: Գուցե միջակետն է սխալ, այլ դրա փոխարեն վերջակետ պետք է օգտագործենք, Արամ ջան: Դա արդեն ուրիշ հարց է: Իսկ միջակետ դրվում է այն դեպքում, երբ կետադրական նշանից հետո գրվում է առաջին մասի բացատրությունը: Իսկ կոնկրետ այս դեպքում դա ֆիլմի երկրորդ անվանումն է գալիս: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:43, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, գրածովս նպատակ չեմ ունեցել ինչ-որ բան քեզ ուսուցանելու, մտքովս անգամ նման բան չի անցել: Բայց եթե նման տպավորություն է թողել գրածս, ապա ընդունիր ներողություններս, Արման ջան: Իսկ ինչ վերաբերում է միջակետ-վերջակետ, ապա վերջակետը ճիշտ է, եթե ուզում ես անպայման երկրորդ մասը լինի մեծատառով: Հարգանքներս՝--Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:08, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Դա երկրորդ անվանումն է Արամ ջան և այն պետք է գրվի մեծատառով: Այսօր լեզվաբաններից կճշտեմ: Ոնց ասեց, այդպես էլ կդարձնեմ: Թող ճիշտ լինի: Ինձ համար կարևորը որակյալ հոդվածի առկայությունն է: --Արման Մուսիկյան (քննարկում) 02:29, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Լավ, Արման ջան, բայց ցանկացած պարագայում միջակետից հետո գրվում է փոքրատառ, հավատա լեզվաբանիս :))) --Արամ Սողոմոնյան (քննարկում) 02:30, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Կճշտեմ, կուղղեմ, Արամ ջան: Երկրորդ վերնագիրը փոքրատառով գրելը ես սխալ եմ համարում: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 02:43, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ես արդեն ճշտեցի, Արման ջան, Լևոն Եզեկյան, Հայոց լեզու, «Երևանի պետական համալսարան», 2007, էջ 377-378։:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 02:55, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հ.Գ՚.Արման ջան, ես չեմ ասում երկրորդ վերնագիրը մեծատառ/փոքրատառ. ես ասում եմ, եթե տրոհում ես միջակետով, պիտի գրվի փոքրատառ, բայց քանի որ դու գտնում ես մեծատառի գործածությունը ճիշտ, ապա խնդրում եմ, ուղղակի միջակետը փոխարինիր վերջակետով:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 03:02, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Օրվա ընթացքում կանեմ, Արամ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:05, 4 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Այծպտեր գյուղ

ողջույն Արման ջան, ո՞նց ես, մի հատ խնդրեմ նայի այս հոդվածներին, Այծպտեր, Այծպտեր Մեծ և Այծպտեր Փոքր, հնարավոր է որ սրանց մեջ լինեն կրկնվող գյուղեր։ --ERJANIK (քննարկում) 13:17, 5 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

3 տարբեր գյուղեր են, ERJANIK ջան: Տես ցանկը: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:05, 6 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
լավ, մերսի։ --ERJANIK (քննարկում) 06:23, 7 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Նոր առաջարկ

Արման ջան, ողջույն: Ինչպե՞ս ես: Մի առաջարկ՝ կապված Վիքիընդլայնում նախագծի հետ: Առաջարկում եմ ստեղծել նոր բաժին, որտեղ կթարգմանվեն Հռոմի տեսարժան վայրերի մասին հոդվածները, կաղապարն էի ստեղծում և տեսա՝ ինչքան չգրված հոդվածներ կան: Ի՞նչ կասես:
Հ.Գ.Նավարկման կաղապարը թարգմանում եմ, շուտով կներկայացնեմ: Շնորհակալություն ուշադրության համար:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:38, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան, եթե հետաքրքիր հոդվածներ կան, կարող ես դու էլ առաջադրել ցանկը աշխարհագրություն բաժնում: Ուղղակի երեխեքը մեծամասամբ կարճերն են գրում, թեև մասնակիցներ էլ ունեմ, որ միշտ ամենահետաքրքիր ու ծավալուն հոդվածներն են ընտրում: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:40, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արման ջան, հոդվածների ցանկը (կիսատ-պռատ թարգմանությամբ (կներես)) ուղարկեցի էլ. փոստով: Կարծիքդ ասա, եթե թույլ տաս, կավելացնեմ: Նախապես շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:46, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հա, կաղապար էիր ուղարկել, Արամ ջան: Ցանկը նույն ոճով պետք է կազմել, ինչ նախագծում է

===Հռոմի տեսարժան վայրեր ===
#[[Հոդվածանուն]] օգտվելով [[:ru: Статья|ru]]
Այս տեսքով որ լինի, Ազգային պուրակների ցանկի տակ կարող ենք ավելացնել: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:54, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հասկացա, Արման ջան, ցանկն այսօր քո ասած ձևով կպատրաստեմ և քո թույլտվությամբ կտեղադրեմ: Բացի այդ, առաջարկում եմ իմ օգնությունը ցանկացած հարցով: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 15:57, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:59, 9 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Խնդրանք Գայանեից

Բարև Ձեզ, խնդրում եմ նայեք https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D5%AC%D5%AB%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1_1976 հոդվածը (խնդիրը աղյուսակի կաղապարների մեջ է): --Գայանե15 (քննարկում) 13:34, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Գայանե ջան: Որքան հասկացա, երկրների կաղապարների հետ էր խնդիրները: Ես դրանք ուղղեցի: Կաղապարների կոդերը հայերենում միջազգային ստանդարտների համաձայն է և այն կարող ես տեսնել այստես:--Արման Մուսիկյան (քննարկում) 13:50, 16 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Հռոմուլոս Ավգուստուլուս հոդվածն ընտրվել է 2015 թ. օգոստոսի 26-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ-վան 19:26, 25 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, այս հոդվածը մեր սիրելի մասնակիցներից մեկը` Lilit Sharbatyan-ն է գրել: Ես ուղղակի նախագծումս եմ նկատել և ներկայացրել: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:41, 25 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Այո, ես նրան նույնպես ուղարկել եմ ծանուցում: Ես ուղարկում եմ և հոդվածը ներակայացնողին և բարելավողին (կամ ստեղծողին):--Արամ-վան 16:40, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հայկական ճարտարապետություն

Ողջույն հարգելի Արման: Ցանկանում էի իմանալ արդյոք վերջացրել ես Հայկական ճարտարապետություն էջի բարելավումը, քանի որ ցանկանում եմ այն մոտ օրերս դնել որպես օրվա հոդված:--Արամ-վան 16:39, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարև, Արամ ջան: Ավաղ չեմ ավարտել: Միայն մի երկու բաժնի հղումներ եմ գտել և դրել: Ժամանակ պետք է գտնել, որ ձեռքիս տակ տպագիր գրքերը կարդամ: Ավաղ չեմ գտել: --Արման Մուսիկյան (քննարկում) 16:44, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շատ լավ: Իմ կարծիքով այսքանն էլ լրիվ բավական է օրվա հոդվածի համար:--Արամ-վան 17:04, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Խնդրանք

Արման ջան, խնդրեմ կարծիքդ հայտնել այս քննարկմանը: Շնորհակալություն:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:34, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան: Ավաղ ժամանակ չունեմ հոդվածների ձուլման աշխատանքներով զբաղվելու: Արևմտյան Հայաստանի հոդվածներն եմ կարգի բերում, որտեղ ահագին անելիք կա: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:38, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Արման ջան, ուղղակի կարծիք խնդրեցի:--Արամ Լ.Ս. (քննարկում) 14:38, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Կարևոր գործ է, Արամ ջան և այն արժի պարբերաբար անել, որ կրկնակի հոդվածներ չունենանք: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:25, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշան

Համակարգչային շքանշան
Արման ջան, այս շքանշանը քեզ` Հայերեն Վիքիպեդիայիում ծրագրավորման թեմատիկ հոդվածներ ստեղծելու համար ---- Նորայր (∞) 14:40, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Նորայր: Ավաղ այդ կարևոր բաժինը գրեթե չի զարգանում: Մեկ-մեկ անդրադառնում են կարևոր հոդվածներին: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:24, 3 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշաններ, 2015 սեպտեմբեր

Վիքիընդլայնում 5+
Հարգելի՛ Nimeru23, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 5-ից ավելի հոդված ստեղծելու համար։---- Նորայր (∞) 16:26, 4 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո

Արման ջան, կխնդրեի, որ (5039) Ռոզենկավալյեր էջը ջնջես, որ կարողանամ (5039) Ռոզենկավալեր էջը նրան վերահղեմ։ Սխալ խնբագրում եմ արել, չեմ կարողանում վերադառնալ սկզբնական տարբերակին։ -- Vahe (Discussion) 20:11, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Մերսի, եղբայր․․․ -- Vahe (Discussion) 20:18, 10 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Բարի օր: (5039) Ռոզենկավալյեր էջը ջնջելը սխալ է, հարգելի Vahe: Պետք է ջնջել (5039) Ռոզենկավալեր վերահղումը, իսկ դրանից հետո դու կկարողանաս հոդվածը տեղափոխել ճիշտ անվանման տակ և վերհղումն ինքնըստինքյան կստեղծվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:17, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Արման ջան, «[(5039) Ռոզենկավալյեր»-ից տեղափոխել էի «[(5039) Ռոզենկավալիեր», հետո մի քիչ ինտերնետում քչփորելուց հետո «[(5039) Ռոզենկավալիեր»-ից տեղափոխել էի «[(5039) Ռոզենկավալեր», բայց գերմաներենի հնչյունային տարբերակը՝ «[(5039) Ռոզենկավալյեր»-ը, փաստորեն ճիշտ էր։ Ու մինչև «[(5039) Ռոզենկավալյեր»-ը չջնջվեր, չեի կարող «[(5039) Ռոզենկավալեր»-ից «[(5039) Ռոզենկավալյեր» տեղափոխել, քանի որ «[(5039) Ռոզենկավալեր»-ը այդ պահին վերահղում չէր, այլ հոդվածային էջ։ Հույս ունեմ գլուխ ընկար իմ էս շիլափլավի պատմությունից )))) -- Vahe (Discussion) 04:16, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հոդված ջնջելը ճիշտ չեմ ընդունում, հարգելի Vahe: Հիմա ես այն անվանափոխեցի (5039) Ռոզենկավալեր: Մնացածը պետք է որ ստացվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:47, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Արման ջան, իզուր․․․․ նախ․ ես հոդվածը չեմ ջնջել, այլ վերահղումը, երկրորդը՝ ինձ հարկավոր էր Ռոզենկավալյեր անվանումով էջ որպես հիմնական։ Նույն պատմությունն է կրկնվում․ կարո՞ղ եմ Ռոզենկավալյեր վերանվանել․․․ -- Vahe (Discussion) 17:00, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ես չկարողացա հասկանալ, թե դու ինչ ես ուզում անել, հարգելի Vahe: Հոդվածներում համապատասխան փոփոխություն արա, որը որ ջնջել ես ուզում, տեքստը հեռացրու, և նրա մեջ գրիր {{արագ|Քո պատճառաբանությունը}}: Այլապես դու ինձ ասում ես ջնջեմ տեքստով մի էջ, իսկ վերահղումը թողնեմ:--Արման Մուսիկյան (քննարկում) 04:04, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Արևմտյան Հայաստանի գյուղերը

ողջույն Արման ջան, ոնց ես?, մի առաջարկ ունեմ, երբ հասցնես ու հարմար լինի ու կուզես անել արա, երևի նկատել էի որ Արևմտյան Հայաստանի գյուղերի անվանումներում բազմիմաստության հղումով հոդվածներ էի ստեղծում ու ուղղում, քանի որ շատ են որ նույն անունից կա հենց այդ անվանումով, ու այդ անվանումով փակագծում նշված գավառը, օրինակ՝ Առնջիկ, Առնջիկ (Բուլանըխի գավառ) և Առնջիկ (Վանի գավառ): Ընդհանուր վերցրած դրանք ես մի որոշ ուղղել եմ մոտ 35-40 հատ, դրա համար սկզբում ջնջում էի առանց փակագծերի այդ անվանումը, հետո ուղղում այդ անվանումը պարոնակող գավառի կաղապարի մեջ, հետո այդ անունը վերահղում տալիս այլ կիրառություններ, օրինակ՝ Աշկան գյուղի համար՝

  1. ջնջել եմ ու տեղափոխել այդ գավառի անվանումով նոր հոդված
  2. վերահղել այլ կիրառումներ անվանումով հոդվածին
  3. հետո ստեղծել այլ կիրառումները
  4. վերջում էլ կաղապարում կատարել փոփոխոթյունը

ուղղակի էլ չեմ կարող հասցնել ժամանակի առումով, նաև ջնջել չեմ կարող արդեն, իսկ քեզ եմ գրում որովհետև գիտեմ դու այդ գործին ես որ ավելի շտկես այդ հոդվածները, որոնք քո կողմից են ստեղծվել, նորից եմ ասում երբ քեզ հարմար կլինի, երբ ժամանակ կգտնես ու երբ որ կուզես կարող ես սկսել, պարզ է ոչ մի պարտադրանք չկա, գիտեմ որ դու էլ ես շատ զբաղված նախագծում, ինչևէ տես ոնց կլինի։ Ես հասել եմ կատեգորիայի այս էջերին, նաև չմոռանաս նայես այդ անվանումը սկզբնատառով էջերում, լինում է որ այդ անվանումով ասենք որևէ այլ բան էլ է լինում, եթե անհասկանալի բաներ կան գրի։ --ERJANIK (քննարկում) 12:24, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, ERJANIK ջան: Ես ժամանակ առ ժամանակ այդ ուղղությամբ աշխատում եմ, Երջանիկ ջան: Օգտված հղումներն եմ ավելացնում, գավառ առ գավառ հոդվածներն եմ ստուգում և թարմացնում: Ուղղակի աշխատանքը շատ մեծ է: Իսկ երբ թարմացնում եմ հոդվածները ու տեսնում եմ, որ նույն անունով այլ հոդված կա, տեղափոխում եմ, իսկ անվանումներն էլ հերթով շտկելով անցնում եմ առաջ: Մոտ մի 20-30 գյուղ առնվազն կրկնօրինակներ կլինեն, որ կա և ընդհանու գավառում և մասնավոր գավառակում: Դրանք էլ ստուգում և ջնջում եմ: Ես որ բազմիմաստության էջեր չեմ ուզում ստեղծել, քանի որ դրանք իրականում ես հոդված չեմ համարում: Կարծում եմ Վիքիպեդիայում դրանց համար կաղապարների պես հատուկ անվանատարածք է պետք: Մի խոսքով ես էլ շահագրգռված. որ հոդվածները կարգի բերվեն, բայց որքան էլ չարչարվեմ, հազիվ 1-2 տարում ավարտեմ դա: Նոր Բիթլիսի Վիլայեթի հոդվածների մոտ 70 %-ն եմ կարգի բերել: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:45, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
դե տես Արման ջան, ոնց հարմար է քեզ, Գիտեմ որ ծավալուն աշխատանք է։ --ERJANIK (քննարկում) 12:47, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Եվ ծավալուն է և կարևոր: Ուղղակի վատն այն է, որ առաջինը Վիքիպեդիայում է ամեն ինչ համակարգվում: Ոչ մի տեղ ամեն մի գավառակի մեջ մտնող գյուղերի ընդհանուր ցանկ չկա: Այդ առումով հիմա Վիքին առաջատարն է: Կգա ժամանակը, հոդվածների ճշգրտությամբ էլ առաջատար կդառնա մեր Վիքին: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:49, 17 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հակավանդալիզմ

Հակավանդալիզմի շքանշան
Հարգելի՛ Nimeru23, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիան մշտական հետևելու և վանդալություններից պաշտպանելու համար: Հարգանքներով՝ -- Խաչատրյան 14:15, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Մի հատ էլ քեզ :Դ

Գերվաստակաշատ շքանշանատու
Արման ջան, այս շքանշանը քեզ՝ մասնակիցներին առատորեն շքանշաններ շնորհելու համար: Շնորհակալություն մեզ ոգևորելու համար… Մասնակից:ԱշոտՏՆՂ (Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ) 20:51, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Աշոտ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:26, 25 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Նամակ1

Ողջույն Արման, ես Ձեզ դիմում եմ երրորդ և վերջին անգամ այս հարցով: Երկու անգամ դիմել եմ հաշտության խնդրանքով Դուք դրանք փաստացի մերժել եք: Նախ ցանկանում եմ մի քանի մեջբերումներ անել, որոնց հեղինակը Դուք եք.

  • Այսպես թե այնպես, 6AND5-ն ահագին դրական օգուտ է տվել նախագծին: (08:02, 16 Փետրվարի 2015 (UTC))
  • Փաստորեն ես ուշացա առաջադրել մեր հարգելի 6AND5-ին։ Այն ինչ անում է 6AND5 անգնահատելի է։ Մեզ նմանատիպ մարդիկ շատ են պետք, որովհետև նախագիծը գնալով մեծանում է, իսկ հին ադմինների վրա օր ըստ օրե ավելի շատ է աշխատանք կուտակվում։ (07:14, 9 Սեպտեմբերի 2014 (UTC))
  • Քո ներդրումը ահռելի է մեր Վիքիում և այն ոչ ոք մերժել չի կարող։ (07:47, 27 Հոկտեմբերի 2013 (UTC))

Կրկնում եմ, այս խոսքերի հեղինակը ես չեմ, այլ Դուք եք: Այն կոնֆլիկտը, որ առաջացել է, դա իմ և Ձեր կռիվը չէ: Կրկնվեմ, Դուք դարձել եք մի կոնֆլիկտի կողմերից մեկի առաջամարտիկը, երբ մենք երկուսով կիսելու բան չունենք Վիքիում: Ես էլի եմ ասում, պատրաստ եմ ամեն ինչ մոռանալ, դնել մի կողմ: Ես ինքս եղել եմ հայերեն Վիքիի զարգացնողներից ու կառուցողներից մեկը և չեմ կարող վատը ցանկանալ այդ նախագծին:

Ես Ձեզ հորդորում եմ Ձեր տղայական վիրավործությունը դնել մի կողմ: Ես ցանկանում եմ հավատալ, որ Ձեր համար առաջնային Վիքիի ապագան է, ոչ թե անձնական հաշիվները ադմինական լիազորությունների միջոցով լուծելը: Իսկ այլոց պաշտպանել պետք չի, ես համոզված եմ, նրանք լավ էլ ի վիճակի պաշտպանվել: Քանի այս կոնֆլիկտը դեռ վիրտուալ է մակարդակում է, չի փոխվել նոր որակական փուլի, չեն եղել անդառնալի գործողություններ, արեք վերջ դնենք իմ և Ձեր կոնֆլկտին՝ հանուն հայերեն վիքինախագծերի ապագայի: 2016 թվականը դիմավորենք առանց այս կոնֆլիկտի...

Խնդրում և հորդորում եմ հանել իմ արգելափակումը: Խոստանում եմ ցանկացած ժամկետով չխմբագրել հայերեն Վիքին: Ժամկետը Դուք ինքնուրույն որոշեք՝ մեկ ամիս, մեկ տարի, հինգ տարի, 10 տարի: Խոստանում եմ չարխիվացնել իմ քննարկման էջի պարունակությունը այնքան ժամանակ, որքան կցանկանաք: Իմ համար որևէ ամոթալի բան չկա այդ առումով, մարդիկ ինձ լավ գիտեն և իմ կողմից տրվող գնահատականններին նույնպես: Արգելափակման գործառույթը կարելի է 10 րոպեում 20 անգամ գործածել, այսինքն կրկին արգելափակել երբեք ուշ չի լինի:

Սա անում եմ, որովհետև ոչ թե իբր անկյունային իրավիճակում եմ հայտնվել, այլ որովհետև սրտանց սիրում եմ վիքինախագծերը, զբաղվել եմ ու զբաղվում եմ վիքինախագծերի զարգացմամբ ու ցանկանում եմ ապագայում էլ միշտ զբաղվել իմ հնարավորությունների սահմաններում...--6AND5 (քննարկում) 22:30, 1 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ես իրավասություն չունեմ, ՁԵԶ արգելափակումից հանելու, քանի որ

Դուք ենթարկվում եք Անժամկետ արգելափակման հետևյալ կետերի համար.

Օրը և հղումը Վիքիհարթակ Մեջբերում/Նկարագրություն
1 հունիսի 23 Մետա Սրանով ցույց տրվեց հայերեն Վիքիպեդիայի խայտառակ ու խղճուկ վիճակը, որին հասցրել են երեք բարոյազուրկ տականքներ, որոնց գործողություններին այդպես էլ գնահատական չտրվեց...
2 հունիսի 27 Վիքիքաղվածք Ես մի անգամ ասել, որ միջակությունները չեն կարող ներել ուժեղ անհատներին, Վաչագանի, Երջանիկի ու մյուսների նման միջակությունները, չեն կարող ներել ուժեղ անհատներին
3 Հուլիսի 1 Վիքիքաղվածք տեղեկացրեք Մկրտչյան Սուսաննային այստեղ և Ալեքսեյին մեթայում գրառում եմ թողնել, արձագանքներին սպասելու եմ հուլիսի 5-ը ներառյալ, այնպես չստացվի, որ պարոն Վաչագանի նման ասեն, կես տարի հետո են նկատել: Հուլիսի 6-ից ես այլևս որևէ քայլ չեմ կատարելու և չեմ ընդունելու այդ այսպես կոչված կոնֆլիկտը ֆորմալ առումով հարթելու համար
5 Հունիսի 26 Վիքիքաղվածք չտրվի իմ հանդեպ խախտում իրականացնողներին, այս պատկերավոր ասած ձնագնդիկը քանի գնալու է ավելի է մեծանալու, դրա հետևանքները հաստատ չեն բխելու վիքիպեդիայից շահերից, ընտրությունը Ձերն է
6 Հունիսի 23 Վիքիպեդիա Մոռացա ասեի, պարոն Արամ Ձեր անգրագետ ու պատվերով գրառումը Ձեզ պահեք, իսկ շպրտելու պահով, որ ժամանակը կգա, Ձեզ կշպրտեն այստեղից ու ոչ միայն այստեղից: Մի քիչ տղամարդկություն ունենալը լավ բան է, որ գոնե կարողանաս նայել, ով է ցեցը ու չդառնալ հերթական բորենին:

Իսկ ավելի մանրամասն թե ինչի չունեմ, կարդացեք սա: Խնդրում եմ այլևս ինձ չանհանգստացնել և ոչ մի նախագծում և ոչ մի միջնորդի օգնությամբ:--Արման Մուսիկյան (քննարկում) 17:10, 2 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Թարմացում

Արման ջան, ողջույն։ Մի այսպիսի հարց՝ կապված բոտի հետ։ ԱՎԲ-ով հնարավո՞ր է էջի թարմացում կատարել, թե՞ պետք է Պիթոն լինի։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այս էջին, ուզում եմ մեկ-մեկ թարմացնել, տվյալները շատ են հնացել։--Արամ (քննարկում) 18:26, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան: Բոտով հնարավոր է թարմացնել, բայց ես չգիտեմ թե ոնց: Հատուկ սկրիպտ է պետք: Դա ժամանակին արվում էր Chajoker մասնակցի կողմից: AWB-ով դա թարմացնել չի լինի:--Արման Մուսիկյան (քննարկում) 05:20, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ, Արման ջան, շնորհակալ եմ: Ուրեմն դիմեմ Ռուսերեն Վիքիի գործընկերներին:--Արամ (քննարկում) 05:36, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
OK. --Արման Մուսիկյան (քննարկում) 06:07, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. Արևի կայսրություն (ֆիլմ)

Հարգելի՛ Nimeru23, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած Արևի կայսրություն (ֆիլմ) հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Արամ (քննարկում) 00:52, 24 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Աղին կայարանին կից

Կարո՞ղ եք բացատրել ձեր կատարած հետշրջումը վերոնշյալ էջում: Խնդրում եմ անհիմն հետշրջում չկատարել և ստուգել իմ տեղադրած հղումը որն ավելի նոր է քան ձեր հիշածը: Այլապես դուք կարող եք զգուշացվել ձեր կատարած քայլի համար: Շնորհակալություն:--Spetsnaz1991 (քննարկում) 07:31, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ախուրյան կայարանին կից

Դարձյալ հիշեցնում ու զգուշացնում եմ ձեզ, անհիմն հետշրջումներ անելուց առաջ կարդաք տեղադրված հղումը որը պատրատվել է 2011-ին:--Spetsnaz1991 (քննարկում) 07:45, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ես քննարկում եմ բացել: Բացի այդ ձեզ խորհուրդ եմ տալիս քննարկումները վարել նորմալ կերպով, այլ ոչ թե հետշրջումներով և իմ մասնակցային էջում գրելով, որ իմ աշխատանքն անհիմն է: Ոչ ոք ձեզ նման իրավասություն չի տվել: Ես բերել եմ իմ աղբյուրը, հարգելի Spetsnaz1991, իսկ թե այդ բնակավայրերի որ անվանումն է ճիշտ, թող որոշի վիքիհայանքը: Պետք է լինի ճիշտը, այլ ոչ թե իմ, քո կամ մեկ ուրիշի ուզածը: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:20, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարց էջը ջնջելու մասին

Հարգելի՛ Արման, Դուք ջնջել եք իմ ստեղծած «Տիպերի համակարգեր» հոդվածը, որը ես սկսել էի թարգմանել անգլերեն տարբերակից։ Ուզում եմ հարցնել, թե ինչո՞ւ է ջնջվել այդ էջը և չի ջնջվել «C++11» էջը, որը նույնպես թարգմանում եմ անգլերեն տարբերակից և որը նույնպես կիսատ է։ Նույն կերպ կարելի է ջնջել «Common Lisp» և «Scheme» էջերը, որոնք նորից իմ ստեղծածն են, ըստ էության, թարգմանություններ են և կիսատ են։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenbadal (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ինչպե՞ս է Վիքիպեդիան պատկերացնում հոդվածի ստեղծումը։ Արդյո՞ք այն պետք է միանգամից կատարյալ ստեղծվի ու բավարարի բոլոր հնարավոր պահանջներին ու ստանդարտներին, թե՞ կարելի է ստեղծել մաս առ մաս, շտկումներ ու խմբագրումներ կատարել։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenbadal (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Տեղեկացնեմ նաև, որ ես և իմ ուսանողները պատրաստվում ենք բավականին շատ հոդվածներ թարգմանել հայերեն Վիքիպեդիայի համար։ Եթե բոլոր այդ հոդվածներն ունենալու են վերը նշված հոդվածի ճակատագիրը (այն է՝ ջնջվելու են առանց քննարկման և միանձնյա որոշմամբ), ապա խնդրում տեղեկացնել այդ մասին։ Տեղեկացնեմ նաև որ արդեն ծանոթ եմ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի հոդվածին, և այդտեղ գրված նախապայմաններից շատերը, իմ կարծիքով, պարզապես անհեթեթ են։ Հարգանքներով, Արմեն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenbadal (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Արմեն, ուրախ եմ, որ Ձեր ուսանողների հետ որոշել եք մասնակցել Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը։ Ձեր կողմից ստեղծված և ջնջված հոդվածի պարունակությունը տեղափոխել եմ Ձեր Սևագրություն։ Խնդրում եմ ավարտելուց հետո ստեղծել հոդվածը։ Բանն այն է, որ հիշել կոճակը սեղմում ենք միայն այն ժամանակ, երբ հոդվածին էլ ավելացնելու բան չունենք, քանի որ այն անմիջապես հասանելի է դառնում ընթերցողին։ Իսկ եթե դեռ շարունակելու եք աշխատել հոդվածի վրա, ապա խորհուրդ կտամ հոդվածի ամենասկզբում դնել {{խմբագրում եմ|Armenbadal}} կաղապարը, որը խմբագիրներին կզգուշացնի 2 ժամ չմիջամտել հոդվածի խմբագրական աշխատանքներին։ Ինչպես նաև կխնդրեի որակումներ չտալ կանոնակարգերին։ Հարցերի դեպքում դիմեք, պատրաստ եմ օգնել։ Հաճելի խմբագրումներ։--Լիլիթ (քննարկում) 17:15, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Արմեն, նախ խնդրում եմ ստորագրել ձեր գրառումներից հետո ու ավելորդ քննադատությամբ չզբաղվել: Վիքիպեդիան ունի իր չափանիշները, և որ հոդվածը որ չի բավարարում, այն ենթակա է ջնջման, քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է, որից օգտվում են մարդիկ: Հարցերի դեպքում կարող եք դիմել: Ուղղակի ձեր գրված հոդվածներում աղբյուրներ դրեք, թե չէ դու որպես աղբյուր ինքնհղում էիք դրել ձեև հոդվածին:--Արման Մուսիկյան (քննարկում) 17:22, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Արման ջան՝ հարց

Արման ջան մի հարց ունեմ. որտեղի՞ց ես օգտվում դերասան-դերասանուհիների ֆիլմագրությունը գրելիս, որովհետև ես էլ կցանկանայի կինոգործիչների մասին հոդվածներ ստեղծելիս նման համապարփակ աղյուսակներ լրացնել ոնց որ դու (բնօրինակ անուն, խաղընկերներ, ժանր և այլն)։ -- Narek75 (քննարկում) 19:29, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև Narek75 ջան: կինոպոիկս կայքից եմ օգտվում, ու աղյուսակները ստանում եմ: Ամեն մի դերասանի էջում ֆիլմացանկ կա, հետո բացում եմ ամեն մի ֆիլմը նրանից վերցնում ռեժիսոր, խաղընկերներ և ժանրեր ցանկը: Իրականում 2 տարի առաջ ավտոմատ ծրագիր եմ գրել, որ այդ ցանկերը հավաքում է: Հիմա այն որ թարմացնեմ, կրկին կաշխատի: Իմ ձեռքի տակ դեռ մոտ մի 90 հայտնի դերասանի ֆիլմացանկ կա: Որ ժամանակ եմ ունենում, տեղադրում եմ: Դրանք որ պրծնեմ, նորերը կհավաքեմ: Ֆիլմերի անվանումները և դերակատարումները պետք է թարգմանեմ իմ ծրագրի տված տվայլներում և նոր տեղադրեմ: Եթե կարող եմ ինչ-որ դերասանի ցանկով օգնել, կարող ես ասել, Նարեկ ջան: Իմ մոտ թերի վիճակում հիմա ունեմ Դուեյն Ջոնսոն, Հիթ Լեդջեր, Ջան Մարե, Ջեֆրի Ռաշ, Ջենիֆեր Էնիսթոն, Ջենիֆեր Լոպես, Ջեյք Ջիլենհոլ, Ջոն Մալկովիչ, Ջիմ Քերրի, Ջուդ Լոու, Կիրա Նայթլի, Կուրտ Ռասսել, Քվենտին Տարանտիոն, Մայքլ Դուգլաս, Միշել Ռոդրիգես, Մորգան Ֆիրմեն, Ռասսել Քրոու, Ուելփսի Սնայփս, Ումա Թուրման և էլի մի 50 դերասանների ֆիլմացանկեր: --Արման Մուսիկյան (քննարկում) 20:47, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ, Արման ջան սպառիչ պատասխանի համար։ Ճիշտն ասած վերոնշյալներից կոնկրետ էս պահին ոչ մեկինը պետք չէր, բայց դե մտածում եմ ավելի լավ կլինի բոլոր կինոգործիչներինը այսպես հավեսով սարքենք մի օր։ --Narek75 (քննարկում) 08:48, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Որ ժամանակ գտնեմ, ծրագիրս կթարմացնեմ և Վիքիում եղած բոլոր կինոգործիչների համար ցանկեր կհավաքեմ, Narek75 ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:34, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Խնդրանք Արամից

Արման ջան, որ խնդրեմ ՎիքիԱմանոր 2016 նախագիծն ամբողջությամբ մինչև առավոտ կպաշտպանես ամեն տեսակ խմբագրումներից: Նախագիծն ամսի 1-ից է սկսվելու, հիմիկվանից մասնակիցները սկսել են հոդվածներ ամրագրել: Նախապես շնորհակալություն:--Արամ քննարկում 14:13, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Պաշտպանել եմ 1 օր ժամկետով, Արամ ջան: Հիշեմ, վաղը հանեմ պաշտպանությունից: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:18, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Բայց ի՞նչ կարիք կար պաշտպանելու, նախագծի իմաստն էլ այդ է, որ ստորագրեն նախապես: Հո առաջին նախագիծը չի, որ մասնակցում ենք:--Voskanyan (քննարկում) 14:29, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Եվ ընդհանրապես, մենք կարող ենք հիմա էլ գրել այդ հոդվածները, առանց նախագծին մասնակցելու: Ուղղակի եթե ստորագրում ենք, ուրեմն ուզում ենք մասնակցել:--Voskanyan (քննարկում) 14:31, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Voskanyan, գնահատում եմ անկեղծությունդ ու ցանկությունդ: Նաև շնորհակալ եմ հետաքրքրության համար: Ուղղակի եթե դրված է 1-ից, թող լինի 1-ից: ԽՆդրում եմ չնեղանալ: Շնորհակալություն ըմբռնման համար:--Արամ քննարկում 14:47, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Ես չեմ նեղանում, ինձ համար մեկ է, թող պաշտպանված լինի: Ուղղակի նախագծի էջերը նախապես դրվում են, որ մասնակիցները ստորագրեն, ժամկետը վերաբերում է միայն հոդվածը ստեղծելուն: --Voskanyan (քննարկում) 14:54, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Կաշխատեմ երեկոյան ժամի 12-ից բաց լինի, հարգելի Voskanyan: Ես ինքս այդ նախագծի հետ ոչ մի առնչություն չունեմ: Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 15:37, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն:--Արամ քննարկում 17:50, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արդեն բաց է նայիր սա:--Գարիկ (Խաչատրյան) 17:54, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Գիտեմ, Գարիկ, ի սկզբանե փակ է եղել միայն գլխավոր էջը: Ապրե՛ս:--Արամ քննարկում 17:58, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ, որ մասնակիցները պետք է նախապես գրանցվեն, ինչպես եղել է մյուս նախագծերում--Նորայր (∞) 18:01, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Ի գործ: Ձայն բազմաց՝ ձայն զորաց: Ժողովուրդ, գրեք իմ քննարկման էջում:--Արամ քննարկում 18:09, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հ.Գ.Արման ջան, ներողություն քննարկմանդ էջը ծանրաբեռնելու համար:--Արամ քննարկում 18:09, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Խնդիր չկա, Արամ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 20:45, 30 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Nimeru23, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 23:36, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:24, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Օրվա հոդված. «Քևին Քոսթներ»

Հարգելի՛ Nimeru23, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Քևին Քոսթներ» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 00:58, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հետ շրջում

Հարգելի՛ Nimeru23, կարող եմ իմանալ այս հետ շրջման պատճառը--Նորայր (∞) 14:55, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Նորայր, նախ դա ադմինսիտրատիվ էջ է, և նրա վրա իրավունք ունի աշխատելու նախագիծ ամփոփողը: Իսկ հետո դու երբ պարապ ես մնում, անվանափոխվում ես և ինձ դժվար է գտնել, թե ինչ անունով ես հանդես եկել մի ամիս, 6 ամիս, կամ մի տարի առաջ: Նախագծի ընթացքում դու երկու անգամ անվանում ես փոխել և որպեսզի ամեն անգամ ես չմտածեմ, թե ով է El-ßäbrega-ն կամ ով է Seskfabrega-ն, երկու անուններն էլ նշել եմ: Իսկ դու հերիք չէ մտել փոփոխություն ես անում, մի բան էլ հետ շրջման պատճառ ես հարցնում: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:13, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
հետո դու երբ պարապ ես մնում, անվանափոխվում ես կխնդրեմ նման արտահայտություններից զերծ մնալ: Եվ հետո, փաստը մնում է փաստ, որ իմ մասնակցային անունը El-ßäbrega է, այլ ոչ Seskfabrega: Հնարավոր է, որ ինձ դուր չի գալիս տեսնել իմ մասնակցային անվան Seskfabrega տարբերակը: Խնդրում եմ փոխել--Նորայր (∞) 15:28, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Այդ դեպքում քո հին անվանմամբ բոլոր ստորագրություններով հոդվածները ճանաչվում են անվավեր և նախագծից մնում են դուրս; Նոր անունով հոդվածները միայն կամփոփեմ: Շատ բարի: Հարգելի Նորայր, դու քո անվանումը արդեն 3-ից ավել անգամ ես փոփոխել: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:31, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Անվանումը ինչ կապ ունի մասնակցի հետ: Եթե ես իմ անունը օրինակ իրական կյանքում փոխում եմ, դա նշանակում է որ իմ գործունեությունը պիտի ջնջվի՞: Բացի այդ վստահ եք որ ես իմ անվանումը երեքից ավելի անգամ փոխել եմ O.o --Նորայր (∞) 15:38, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Նորայր, բավական է բացել սա, և կարելի է տեսնել, որ դուք հանդես եք եկել նաև 1221nor, Norayr b-yan, Norayrbaghdasaryan և ևս մի տասնյակ անուններով ու մասնակցային հաշիվներով: --Արման Մուսիկյան (քննարկում) 17:14, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Nimeru23, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 04:46, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:52, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Քեզ էլ, Արման ջան, նախագիծը չանտեսելու և որակյալ հոդվածների համար:--Արամ քննարկում 05:07, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Օրվա հոդված. «Լիվ Թայլեր»

Հարգելի՛ Nimeru23, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Լիվ Թայլեր» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 19:07, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Nimeru23, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։