«Իրինա Գայդամաչուկ»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
չ ծանոթագրության կաղապարում ամսաթվի թարգմանություն/ձևաչափի ուղղում |
||
(2 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 10. | Տող 10. | ||
2012 թվականի փետրվարին դատարանը Եկատերինբուրգում սկսեց գործի քննությունը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գայդամաչուկը նախաքննության ընթացքում տվել էր խոստովանական ցուցմունքներ, բայց վիճարկեց այն ամբողջ դատավարության ընթացքում<ref>[http://www.rg.ru/2012/02/14/reg-urfo/sud.html Маньячка не признает обвинений]</ref>։ Սերբսկի կենտրոնի կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունը ցույց տվեց, որ Գայդամաչուկը, չնայած ունի հոգեկան առողջության որոշակի խնդիրներ, հանցագործությունների իրականացման ժամանակ մեղսունակ է եղել։ Քրեական գործը բաղկացած էր 443 հատորից։ |
2012 թվականի փետրվարին դատարանը Եկատերինբուրգում սկսեց գործի քննությունը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գայդամաչուկը նախաքննության ընթացքում տվել էր խոստովանական ցուցմունքներ, բայց վիճարկեց այն ամբողջ դատավարության ընթացքում<ref>[http://www.rg.ru/2012/02/14/reg-urfo/sud.html Маньячка не признает обвинений]</ref>։ Սերբսկի կենտրոնի կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունը ցույց տվեց, որ Գայդամաչուկը, չնայած ունի հոգեկան առողջության որոշակի խնդիրներ, հանցագործությունների իրականացման ժամանակ մեղսունակ է եղել։ Քրեական գործը բաղկացած էր 443 հատորից։ |
||
2012 թվականի հունիսին նա մեղավոր ճանաչվեց 17 սպանությունների և սպանության մեկ փորձի իրագործման մեջ ու դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ինչը, ըստ ռուսական օրենսդրության, կանանց ազատազրկման առավելագույն պատժաչափն էր<ref>[http://kp.ru/daily/25833.5/2808028/ Красноуфимская маньячка, убившая 17 старушек, не согласна с обвинением]</ref><ref>{{Cite web |url=http://www.tass-ural.ru/lentanews/v_ekaterinburge_4_iyunya_oglasyat_prigovor_seriynomu_ubiytse_pensionerok.html |title=В Екатеринбурге 4 июня огласят приговор серийному убийце пенсионерок |access-date=2012 |
2012 թվականի հունիսին նա մեղավոր ճանաչվեց 17 սպանությունների և սպանության մեկ փորձի իրագործման մեջ ու դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ինչը, ըստ ռուսական օրենսդրության, կանանց ազատազրկման առավելագույն պատժաչափն էր<ref>[http://kp.ru/daily/25833.5/2808028/ Красноуфимская маньячка, убившая 17 старушек, не согласна с обвинением]</ref><ref>{{Cite web |url=http://www.tass-ural.ru/lentanews/v_ekaterinburge_4_iyunya_oglasyat_prigovor_seriynomu_ubiytse_pensionerok.html |title=В Екатеринбурге 4 июня огласят приговор серийному убийце пенсионерок |access-date=2012 թ․ նոյեմբերի 15 |archive-url=https://web.archive.org/web/20131002112254/http://www.tass-ural.ru/lentanews/v_ekaterinburge_4_iyunya_oglasyat_prigovor_seriynomu_ubiytse_pensionerok.html |archive-date=2013 թ․ հոկտեմբերի 2 |url-status=dead }}</ref><ref>[http://www.66.ru/news/incident/116587/ Репортаж из зала суда: последнее слово «красноуфимской маньячки»]</ref>։ Զոհերի հարազատները դժգոհ էին ոչ խիստ պատժաչափի համար՝ հայտարարելով, որ Գայդամաչուկը յուրաքանչյուր սպանության համար ստացել է միայն 1 տարի։ Նրանք պահանջում էին նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
Տող 18. | Տող 18. | ||
* [http://www.kp.ru/daily/25768/2753171/ Раскольников в юбке 17 старушек забила молотком до смерти] |
* [http://www.kp.ru/daily/25768/2753171/ Раскольников в юбке 17 старушек забила молотком до смерти] |
||
* [http://kp.ru/daily/25778/2761834/ Блондинка с молотком] |
* [http://kp.ru/daily/25778/2761834/ Блондинка с молотком] |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{DEFAULTSORT:Գայդամաչուկ, Իրինա}} |
|||
[[Կատեգորիա:Սերիական մարդասպաններ]] |
[[Կատեգորիա:Սերիական մարդասպաններ]] |
||
[[Կատեգորիա:Ռուս սերիական մարդասպաններ]] |
[[Կատեգորիա:Ռուս սերիական մարդասպաններ]] |
Ընթացիկ տարբերակը 08:32, 28 փետրվարի 2024-ի դրությամբ
Իրինա Գայդամաչուկ ռուս.՝ Ирина Викторовна Гайдамачук | |
---|---|
Ծնվել է | 1972 |
Ծննդավայր | Նյագան, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | հանցագործ և սերիական մարդասպան |
Իրինա Վիկտորովնա Գայդամաչուկ (ռուս.՝ Ирина Викторовна Гайдамачук, 1972, Նյագան, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի սերիական մարդասպան և կողոպտիչ, որը 2002-2010 թվականներին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում սպանել է 17 տարեց կնոջ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայդամաչուկը ծնվել է 1972 թվականի մայիսի 22-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Նյագան քաղաքում։ Երիտասարդ տարիքում կախվածություն է ունեցել ալկոհոլից, ինչի պատճառներից մեկը դարձավ այն, որ նրա ծնողները զրկվեցին ծնողական իրավունքից։ 1990-ական թվականների սկզբին Գայդամաչուկը տեղափոխվեց Սվերդլովսկի մարզի Կրասնուֆիմսկ քաղաք, որտեղ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Յուրիին, որից հետագայում ունեցել է երկու երեխա։ Գայդամաչուկի ալկոհոլիզմը այնքան սրված է եղել, որ Յուրին, ըստ առկա տեղեկությունների, հրաժարվում էր նրան գումար տալ՝ վախենալով, որ այն կծախսի ալկոհոլի վրա։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Գայդամաչուկը Սվերդլովսկի մարզում սկսեց սպանել տարեց կանանց։ Նա ձևացնում էր, թե սոցիալական աշխատող է՝ կանանց տներ մուտք գործելու համար, որտեղ նրանց սպանում էր կացինի կամ մուրճի գործադրմամբ։ Դրանից հետո նա թալանում էր տունը՝ արժեքավոր իրերն ու առկա գումարը տանելով իր հետ։ Գայդամաչուկը երբեմն այրում էր զոհի բնակարանը՝ փորձելով թաքցնել իր հանցանքը կամ ստեղծելով տպավորություն, թե դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ոստիկանությունը մահերը կապում էր իրար հետ, բայց հետաքննությունն ընթանում էր դանդաղ, իսկ հանցանշանները բացակայում էին։ Հանցագործությունների մեծ մասը Գայդամաչուկն իրականացրել է Կրասնոուֆիմսկում։ Մի քանիսն էլ իրագործվել են Եկատերինբուրգում, Սերովում, Աչիտում և Դրուժինինոյում։
Ձերբակալություն և դատապարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Գայդամաչուկը փորձում էր սպանել տարեց կանանցից մեկին, որը կարողացավ խուսափել և փախչել։ Զոհը ոստիկանությանը տեղեկացրեց, որ իրեն փորձել են սպանել, իսկ մարդասպանը կին է եղել, ինչը լուրջ բացահայտում էր, քանի որ քննչական մարմինները կարծում էին, թե մարդասպանը տղամարդ է։ Գայդամաչուկի վերջին զոհը դարձավ Ալեքսանդրա Պովարիցնյան, որի հարևանը սպանության ժամին տեսել էր, թե ինչպես է Գայդամաչուկը լքում դեպքի վայրը։ Պովարիցնյայի հարևանից տեղեկություններ ստանալուց հետո՝ ոստիկանությունը ձերբակալեց Գայդամաչուկին, ով անմիջապես խոստովանեց սպանությունների իրագործումը։ Մեկ այլ կին՝ ոմն Մարիա Վալեևա, որն ի սկզբանե կասկածվում էր հանցագործությունների մեջ, ռուսական ոստիկանական մարմինների ճնշման ներքո հայտարարել էր, թե ինքն է մարդասպանը։ Գայդամաչուկը նշել էր, որ սպանություններն ու կողոպուտն իրականացրել է օղու դիմաց վճարելու համար, որպեսզի հագեցնի ալկոհոլից իր կախվածությունը՝ հավելելով, որ ամուսինը մերժում էր գումար տալ իրեն։
2012 թվականի փետրվարին դատարանը Եկատերինբուրգում սկսեց գործի քննությունը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գայդամաչուկը նախաքննության ընթացքում տվել էր խոստովանական ցուցմունքներ, բայց վիճարկեց այն ամբողջ դատավարության ընթացքում[1]։ Սերբսկի կենտրոնի կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունը ցույց տվեց, որ Գայդամաչուկը, չնայած ունի հոգեկան առողջության որոշակի խնդիրներ, հանցագործությունների իրականացման ժամանակ մեղսունակ է եղել։ Քրեական գործը բաղկացած էր 443 հատորից։
2012 թվականի հունիսին նա մեղավոր ճանաչվեց 17 սպանությունների և սպանության մեկ փորձի իրագործման մեջ ու դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ինչը, ըստ ռուսական օրենսդրության, կանանց ազատազրկման առավելագույն պատժաչափն էր[2][3][4]։ Զոհերի հարազատները դժգոհ էին ոչ խիստ պատժաչափի համար՝ հայտարարելով, որ Գայդամաչուկը յուրաքանչյուր սպանության համար ստացել է միայն 1 տարի։ Նրանք պահանջում էին նրան դատապարտել ցմահ ազատազրկման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Маньячка не признает обвинений
- ↑ Красноуфимская маньячка, убившая 17 старушек, не согласна с обвинением
- ↑ «В Екатеринбурге 4 июня огласят приговор серийному убийце пенсионерок». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Репортаж из зала суда: последнее слово «красноуфимской маньячки»