«Քոնրադ Հիլթոն»–ի խմբագրումների տարբերություն
չ File֊ը փոխարինում եմ Պատկերով |
չ -dead-url=yes , +url-status=dead |
||
(2 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 5. | Տող 5. | ||
Քոնրադ Նիքոլսոն Հիլթոնը ծնվել է [[Սան Անտոնիո]]յում` [[Նյու Մեքսիկո]] երկրամասում, նորվեգացի Օգյուստ Հալվորսեն Հիլթոնի (1854–1919) և Մերի Ժենևիև Լաուֆերսվեյլերի ընտանիքում։ Նա հաճախել է Գոսսի ռազմական ակադեմիան (այն վերանվանվել է որպես Նյու Մեքսիկոյի ռազմական ինստիտուտ) և Սենթ Միքայելի քոլեջը (հետագայում կոչվել է [[Սանտա Ֆե (Նյու Մեքսիկո)|Սանտա Ֆե]] արվեստի և դիզայնի համալսարան) և Նյու Մեքսիկո Մայնսի դպրոցը (այժմ՝''New Mexico Tech'')։ |
Քոնրադ Նիքոլսոն Հիլթոնը ծնվել է [[Սան Անտոնիո]]յում` [[Նյու Մեքսիկո]] երկրամասում, նորվեգացի Օգյուստ Հալվորսեն Հիլթոնի (1854–1919) և Մերի Ժենևիև Լաուֆերսվեյլերի ընտանիքում։ Նա հաճախել է Գոսսի ռազմական ակադեմիան (այն վերանվանվել է որպես Նյու Մեքսիկոյի ռազմական ինստիտուտ) և Սենթ Միքայելի քոլեջը (հետագայում կոչվել է [[Սանտա Ֆե (Նյու Մեքսիկո)|Սանտա Ֆե]] արվեստի և դիզայնի համալսարան) և Նյու Մեքսիկո Մայնսի դպրոցը (այժմ՝''New Mexico Tech'')։ |
||
1912 - 1916 թվականներին Հիլթոնը հանրապետականների ներկայացուցիչ էր Նյու Մեքսիկո նահանգի առաջին օրենսդիր մարմնում, երբ նահանգը նոր էր ձևավորվում։ Հիլթոնը հիասթափվեց «բյուրոկրատիայից, դանդաղկոտությունից, խաբեությունից, ստելուց և քաղաքականության ներքին գործարքներից»<ref>{{Cite web|last=Hoover|first=Gary|date= |
1912 - 1916 թվականներին Հիլթոնը հանրապետականների ներկայացուցիչ էր Նյու Մեքսիկո նահանգի առաջին օրենսդիր մարմնում, երբ նահանգը նոր էր ձևավորվում։ Հիլթոնը հիասթափվեց «բյուրոկրատիայից, դանդաղկոտությունից, խաբեությունից, ստելուց և քաղաքականության ներքին գործարքներից»<ref>{{Cite web|last=Hoover|first=Gary|date=2018 թ․ ապրիլի 24|title=Conrad Hilton: The Dreamer Who Conquered an Industry|url=https://www.archbridgeinstitute.org/2018/04/24/conrad-hilton-the-dreamer-who-conquered-an-industry/|access-date=2020 թ․ դեկտեմբերի 21|website=Archbridge Institute|language=en-US}}</ref> և 1916 թվականին նա հրաժարվեց առաջադրվել չորրորդ ժամկետում՝ փոխարենը հավանություն տալով իր երկարամյա քաղաքական դաշնակցին՝ Քիանու Ռոբինսոնին<ref>{{Cite book|title=The Silver Spade: The Conrad Hilton Story|url=https://archive.org/details/silverspadeconra0000whit|publisher=[[Farrar, Straus and Young]]|year=1954}}</ref>։ |
||
Նա երկու տարի ծառայել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]] բանակում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ Սպայական պատրաստության դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է երկրորդ լեյտենանտ և ծառայել [[Փարիզ]]ում՝ Քվարտերմաստեր կորպուսում<ref>[https://www.glion.edu/magazine/determination-in-adversity-the-story-of-conrad-hilton/ "Determination in adversity: the story of Conrad Hilton"], ''The Insider: The Magazine of Glion Institute of Higher Education'', October 22, 2020. Retrieved July 14, 2021.</ref>։ Մինչ Կոնրադը բանակի հետ [[Ֆրանսիա]]յում էր, նրա հայրը զոհվեց ավտովթարից<ref name="ReferenceA">"Be My Guest" by Conrad Hilton, copyright 1958 by the Prentice Hall Press</ref>։ |
Նա երկու տարի ծառայել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]] բանակում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ Սպայական պատրաստության դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է երկրորդ լեյտենանտ և ծառայել [[Փարիզ]]ում՝ Քվարտերմաստեր կորպուսում<ref>[https://www.glion.edu/magazine/determination-in-adversity-the-story-of-conrad-hilton/ "Determination in adversity: the story of Conrad Hilton"], ''The Insider: The Magazine of Glion Institute of Higher Education'', October 22, 2020. Retrieved July 14, 2021.</ref>։ Մինչ Կոնրադը բանակի հետ [[Ֆրանսիա]]յում էր, նրա հայրը զոհվեց ավտովթարից<ref name="ReferenceA">"Be My Guest" by Conrad Hilton, copyright 1958 by the Prentice Hall Press</ref>։ |
||
Տող 21. | Տող 21. | ||
Հաջորդ տասնամյակի ընթացքում գործունեությունն ընդարձակվեց դեպի արևմուտք՝[[Կալիֆոռնիա|Կալիֆորնիա]] և արևելք՝ դեպի [[Չիկագո]] և [[Նյու Յորք]]՝ պսակելով իր ընդլայնումները այնպիսի ձեռքբերումներով, ինչպիսիք են Չիկագոյում գտնվող Սթիվենս հյուրանոցը (այն ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոցը, այն վերանվանվեց «Քոնրադ Հիլթոն») և ''Waldorf-Astoria''-ն [[Նյու Յորք]]ում։ |
Հաջորդ տասնամյակի ընթացքում գործունեությունն ընդարձակվեց դեպի արևմուտք՝[[Կալիֆոռնիա|Կալիֆորնիա]] և արևելք՝ դեպի [[Չիկագո]] և [[Նյու Յորք]]՝ պսակելով իր ընդլայնումները այնպիսի ձեռքբերումներով, ինչպիսիք են Չիկագոյում գտնվող Սթիվենս հյուրանոցը (այն ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոցը, այն վերանվանվեց «Քոնրադ Հիլթոն») և ''Waldorf-Astoria''-ն [[Նյու Յորք]]ում։ |
||
1946 թվականին նա ստեղծել է ''Hilton Hotels Corporation''-ը, իսկ 1948 թվականին՝ ''Hilton International Company''-ն<ref>{{Cite web |title=Hilton Checks Into New Tysons Headquarters |url=http://www.costar.com/News/Article.aspx?id=28D7BA00AF5A7E9F681F64F98A215A68 |access-date= |
1946 թվականին նա ստեղծել է ''Hilton Hotels Corporation''-ը, իսկ 1948 թվականին՝ ''Hilton International Company''-ն<ref>{{Cite web |title=Hilton Checks Into New Tysons Headquarters |url=http://www.costar.com/News/Article.aspx?id=28D7BA00AF5A7E9F681F64F98A215A68 |access-date=2015 թ․ օգոստոսի 15 |archive-date=2020 թ․ մայիսի 11 |archive-url=https://web.archive.org/web/20200511090228/https://www.costar.com/?id=28D7BA00AF5A7E9F681F64F98A215A68 |url-status=dead }}</ref><ref>"[http://www.hiltonworldwide.com/contactus/index.htm Contact Us] {{webarchive|url=https://web.archive.org/web/20090928063146/http://www.hiltonworldwide.com/contactus/index.htm |date=2009-09-28 }}." Hilton Worldwide. Retrieved on October 14, 2009.</ref><ref name="TysonsMap">{{Cite web |title=Tysons Corner CDP, Virginia |url=http://factfinder.census.gov/servlet/MapItDrawServlet?geo_id=16000US5179952&_bucket_id=50&tree_id=420&context=saff&_lang=en&_sse=on |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20111110181002/http://factfinder.census.gov/servlet/MapItDrawServlet?geo_id=16000US5179952&_bucket_id=50&tree_id=420&context=saff&_lang=en&_sse=on |archive-date=2011 թ․ նոյեմբերի 10 |access-date=2009 թ․ մայիսի 7 |publisher=[[United States Census Bureau]]}}</ref>։ |
||
1950-1960 թվականների ընթացքում ''Hilton Hotels''-ի համաշխարհային ընդլայնումը նպաստեց ինչպես ամերիկյան զբոսաշրջության, այնպես էլ ամերիկյան կորպորացիաների արտասահմանյան բիզնեսին։ Այն աշխարհում առաջին միջազգային հյուրանոցային ցանցն էր, որը միևնույն ժամանակ սահմանեց հյուրանոցային կացարանների համաշխարհային ստանդարտ։ |
1950-1960 թվականների ընթացքում ''Hilton Hotels''-ի համաշխարհային ընդլայնումը նպաստեց ինչպես ամերիկյան զբոսաշրջության, այնպես էլ ամերիկյան կորպորացիաների արտասահմանյան բիզնեսին։ Այն աշխարհում առաջին միջազգային հյուրանոցային ցանցն էր, որը միևնույն ժամանակ սահմանեց հյուրանոցային կացարանների համաշխարհային ստանդարտ։ |
||
Տող 61. | Տող 61. | ||
{{DEFAULTSORT:Հիլթոն, Քոնրադ}} |
{{DEFAULTSORT:Հիլթոն, Քոնրադ}} |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի գործարարներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի գործարարներ]] |
||
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի գործարարներ]] |
Ընթացիկ տարբերակը 15:28, 2 Մարտի 2024-ի դրությամբ
Քոնրադ Հիլթոն անգլ.՝ Conrad Nicholson Hilton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | San Antonio, Սոկոռո շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 3, 1979[1][4][2][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Calvary Hill Cemetery and Mausoleum[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | New Mexico Institute of Mining and Technology?, New Mexico Military Institute? և Santa Fe University of Art and Design? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Ժա Ժա Գաբոր, Mary Adelaide Barron? և Mary Frances Kelly? |
Ծնողներ | հայր՝ Augustus Halvorsen Hilton?[4], մայր՝ Mary Genevieve Laufersweiler?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the New Mexico House of Representatives? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Francesca Hilton?, Քոնրադ Հիլթոն կրտսեր, Barron Hilton? և Eric Hilton?[4] |
Conrad Hilton Վիքիպահեստում |
Քոնրադ Հիլթոն(դեկտեմբերի 25, 1887[1][2][3][…], San Antonio, Սոկոռո շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ - հունվարի 3, 1979[1][4][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ),ամերիկացի գործարար, Hilton հյուրանոցների ցանցի հիմնադիր, հանրապետականների ներկայացուցիչ Նյու Մեքսիկոյի առաջին օրենսդիր մարմնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնրադ Նիքոլսոն Հիլթոնը ծնվել է Սան Անտոնիոյում` Նյու Մեքսիկո երկրամասում, նորվեգացի Օգյուստ Հալվորսեն Հիլթոնի (1854–1919) և Մերի Ժենևիև Լաուֆերսվեյլերի ընտանիքում։ Նա հաճախել է Գոսսի ռազմական ակադեմիան (այն վերանվանվել է որպես Նյու Մեքսիկոյի ռազմական ինստիտուտ) և Սենթ Միքայելի քոլեջը (հետագայում կոչվել է Սանտա Ֆե արվեստի և դիզայնի համալսարան) և Նյու Մեքսիկո Մայնսի դպրոցը (այժմ՝New Mexico Tech)։
1912 - 1916 թվականներին Հիլթոնը հանրապետականների ներկայացուցիչ էր Նյու Մեքսիկո նահանգի առաջին օրենսդիր մարմնում, երբ նահանգը նոր էր ձևավորվում։ Հիլթոնը հիասթափվեց «բյուրոկրատիայից, դանդաղկոտությունից, խաբեությունից, ստելուց և քաղաքականության ներքին գործարքներից»[6] և 1916 թվականին նա հրաժարվեց առաջադրվել չորրորդ ժամկետում՝ փոխարենը հավանություն տալով իր երկարամյա քաղաքական դաշնակցին՝ Քիանու Ռոբինսոնին[7]։
Նա երկու տարի ծառայել է Միացյալ Նահանգների բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սպայական պատրաստության դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է երկրորդ լեյտենանտ և ծառայել Փարիզում՝ Քվարտերմաստեր կորպուսում[8]։ Մինչ Կոնրադը բանակի հետ Ֆրանսիայում էր, նրա հայրը զոհվեց ավտովթարից[9]։
Հիլթոնի մարդասիրական փիլիսոփայությունը ձևավորելու գործում ամենաուժեղ ազդեցությունները, բացի ծնողներից, ունեցել են կաթոլիկ եկեղեցին և նրա քույրերը։ Մայրը ուղղորդում էր իրեն դեպի աղոթքը և եկեղեցին, երբ նա անհանգստացած կամ հիասթափված էր՝ սկսած սիրելի պոնիի կորստից մինչև Great Depression ճգնաժամի ընթացքում լուրջ ֆինանսական կորուստները։ Նրա մայրը անընդհատ ասում էր, որ աղոթքը լավագույն ներդրումն է, որը նա երբևէ կանի[9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ Հիլթոնը զարգացրեց ձեռնարկատիրական հմտություններ՝ աշխատելով իր հոր ընդհանուր խանութում Սոկորրո կոմսությունում, Նյու Մեքսիկո, որը մասամբ վերածվեց 10 սենյականոց հյուրանոցի[10][11]։ Դրան հաջորդեցին տարբեր փորձառություններ, այդ թվում՝ որպես ներկայացուցիչ Նյու Մեքսիկոյի առաջին նահանգային օրենսդիր մարմնում, և կարիերայի որոշում՝ դառնալու բանկիր։
Բանկ գնելու մտադրությամբ նա ժամանել է Տեխաս՝ Տեխասի նավթային բումի գագաթնակետին։ 1919 թվականին նա գնել է իր առաջին հյուրանոցը՝ 40 սենյականոց Mobley հյուրանոցը Սիսկոյում, Տեխաս, երբ բանկային գնումը ձախողվել էր[10]։ Հյուրանոցն այնքան արագ էր աշխատում, որ սենյակները փոխվում էին օրական երեք անգամ, իսկ ճաշասենյակը փոխակերպվում էր լրացուցիչ սենյակների՝ պահանջարկը բավարարելու համար[9][12] :
Նա շարունակեց գնել և կառուցել հյուրանոցներ ամբողջ Տեխասում, այդ թվում՝ բարձրահարկ Դալլաս Հիլթոնը, որը բացվել է 1925 թվականին, Abilene Hilton-ը (1927), Waco Hilton (1928 ) և El Paso Hilton-ը (1930) թվականին։ Առաջին հյուրանոցը Տեխասից դուրս, որը Հիլթոնը կառուցեց, եղել է 1939 թվականին Ալբուկերկում, Նյու Մեքսիկո։ Այսօր այն հայտնի է որպես Hotel Andaluz: Մեծ ճգնաժամի ընթացքում Հիլթոնը գրեթե սնանկացավ և կորցրեց իր հյուրանոցներից մի քանիսը։ Այնուամենայնիվ, նա շարունակեց լինել համակցված ցանցի կառավարիչ և, ի վերջո, վերականգնեց իր մնացած ութ հյուրանոցների վերահսկողությունը։
Հաջորդ տասնամյակի ընթացքում գործունեությունն ընդարձակվեց դեպի արևմուտք՝Կալիֆորնիա և արևելք՝ դեպի Չիկագո և Նյու Յորք՝ պսակելով իր ընդլայնումները այնպիսի ձեռքբերումներով, ինչպիսիք են Չիկագոյում գտնվող Սթիվենս հյուրանոցը (այն ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոցը, այն վերանվանվեց «Քոնրադ Հիլթոն») և Waldorf-Astoria-ն Նյու Յորքում։
1946 թվականին նա ստեղծել է Hilton Hotels Corporation-ը, իսկ 1948 թվականին՝ Hilton International Company-ն[13][14][15]։
1950-1960 թվականների ընթացքում Hilton Hotels-ի համաշխարհային ընդլայնումը նպաստեց ինչպես ամերիկյան զբոսաշրջության, այնպես էլ ամերիկյան կորպորացիաների արտասահմանյան բիզնեսին։ Այն աշխարհում առաջին միջազգային հյուրանոցային ցանցն էր, որը միևնույն ժամանակ սահմանեց հյուրանոցային կացարանների համաշխարհային ստանդարտ։
1954 թվականին Hilton Hotels-ը 111 միլիոն դոլարով գնեց The Hotels Statler Company, Inc.-ն, որն այն ժամանակ անշարժ գույքի աշխարհի ամենամեծ գործարքն էր։ Ընդհանուր առմամբ, Հիլթոնը ուներ 188 հյուրանոց ԱՄՆ-ի 38 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում գտնվող Mayflower հյուրանոցը, ինչպես նաև 54 հյուրանոցներ արտասահմանում։ Հետագայում նա գնեց Carte Blanche Credit Company-ն և մասնաբաժին ուներ ամերիկյան Crystal Sugar Company-ում, ինչպես նաև այլ ձեռնարկություններում։
Հիլթոնը պատվավոր կոչումներ է ստացել Դետրոյթի համալսարանից (1953), ԴեՊոլի համալսարանից (1954), Բարաթ քոլեջից (1955), Ադելֆի քոլեջից (1957), Սոֆիայի համալսարանից, Տոկիոյում (1963), Ալբուկերկեի համալսարանից (1975)։ Հիլթոնի ինքնակենսագրությունը՝ Be My Guest (Եղիր իմ հյուրը)[16], հրատարակվել է 1958 թվականին Պրենտիս Հոլլի կողմից։ 1966 թվականին Հիլթոնին նախագահի պաշտոնում փոխարինել է նրա որդին՝ Բարրոնը, և ընտրվել խորհրդի նախագահ։
Ինքնակենսագրական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Be My Guest: Autobiography of Conrad Hilton (Prentice-Hall, Inc. 1958)
- Inspirations of an Innkeeper (privately printed, 1963)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alef, Daniel. Conrad N. Hilton: Reveled in Hotel Deals (Titans of Fortune Publishing, 2009)
- Bolton, Whitney. The Silver Spade; the Conrad Hilton Story. with a foreword by Conrad Hilton (New York: Farrar, Straus and Young, 1954)
- Comfort, Mildred Houghton. Conrad N. Hilton, Hotelier (Minneapolis: T.S. Denison & Company, Inc., 1965)
- Dabney, Thomas Ewing. The Man Who Bought the Waldorf: The Life of Conrad N. Hilton (Duell Sloan & Pearce, 1950)
- Oppenheimer, Jerry. House of Hilton: From Conrad to Paris: A Drama of Wealth, Power, and Privilege (Three Rivers Press. 2007)
- Hilton, Conrad N. Be My Guest (Englewood Cliffs: Prentice-Hall, Inc., 1958)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography: Conrad Hilton, The Innkeeper to The World Արխիվացված Նոյեմբեր 24, 2012 Wayback Machine (Video)
- Conrad N. Hilton College at University of Houston
- Conrad Hilton's Secret of Success
- Conrad Hilton, Collector of Hotels (New York Times Magazine, 1949)
- Innkeeper to the World, Time (magazine), 1963)
- The Key Man (Time, 1949)
- Waldorf-Astoria as Hotels No. 16 (Time, 1949)
- Conrad N. Hilton Foundation
- San Angelo's Heartbreak Hotel 1928 թվականին Տեխաս նահանգի Սան Անջելոյում կառուցված երկրորդ Hilton հյուրանոցի պատմությունը և Քոնրադ Հիլթոնի սնանկացումը (San Angelo Live!, 2007)
- Mad Men: See the Real Conrad Hilton
- Ք․Հիլթոնի կյանքը Նյու Մեքսիկոյում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Hoover, Gary (2018 թ․ ապրիլի 24). «Conrad Hilton: The Dreamer Who Conquered an Industry». Archbridge Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ The Silver Spade: The Conrad Hilton Story. Farrar, Straus and Young. 1954.
- ↑ "Determination in adversity: the story of Conrad Hilton", The Insider: The Magazine of Glion Institute of Higher Education, October 22, 2020. Retrieved July 14, 2021.
- ↑ 9,0 9,1 9,2 "Be My Guest" by Conrad Hilton, copyright 1958 by the Prentice Hall Press
- ↑ 10,0 10,1 The Handbook of Texas Online (Texas State Historical Association).
- ↑ The never-ending quest to build a hotel in space
- ↑ Associated Press. "Modest Inn at Cisco Began Hotel String of Conrad Hilton," Big Spring Daily Herald, November 21, 1963, p. 12-A.
- ↑ «Hilton Checks Into New Tysons Headquarters». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ "Contact Us Արխիվացված 2009-09-28 Wayback Machine." Hilton Worldwide. Retrieved on October 14, 2009.
- ↑ «Tysons Corner CDP, Virginia». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Be My Guest, Autobiography of Conrad Hilton Արխիվացված Մարտ 24, 2012 Wayback Machine.