Jump to content

«Մասնակից:Argam Forbes/Ավազարկղ I»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 25. Տող 25.


== Հետևանք ==
== Հետևանք ==
Այս պատերազմները հանգեցրել են Սասանյանների հետագա տարածքային ընդարձակմանը դեպի արևելք և ցույց են տվել նրա ռազմական հզորությունը ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Ի վերջո Սասանյանների կողմից միացված տարածքները ապստամբել և բաժանվել մեկ այլ թագավորության մեջ, որը ղեկավարվել է ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից, որը հայտնի է եղել որպես Քուշանո-Սասանյան թագավորություն<ref name="CNG Coins2">[https://www.cngcoins.com/Coin.aspx?CoinID=76467 https://www.cngcoins.com/Coin.aspx?]</ref><ref name="EI2">http://www.iranicaonline.org/articles/hormozd-kusansah Encyclopedia Iranica</ref>։ Այս կառավարիչները հայտնի են եղել որպես Քուշանշահանշահ («Քուշանների արքայից արքա»)<ref name="CNG Coins2" /> և պահպանել են իրենց իշխանությունը մինչև նրանց նվաճումը մեկ այլ դինաստիայի կողմից, որոնք հայտնի են եղել որպես Կիդարիտներ<ref name="AG23">{{Cite book |last=Ghosh |first=Amalananda |url=https://books.google.com/books?id=0NA3AAAAIAAJ&pg=PA787 |title=Taxila |date=1965 |publisher=CUP Archive |pages=790–791 |language=en}}</ref>։ Քուշանների կայսրության մնացյալ անդամների համայնքը հայտնի է եղել որպես «Փոքրիկ քուշաններ», այն հիմնված է եղել Փենջաբում: Մոտ 270 թվականին Գանգեթի հարթավայրում անկախացել են տեղական դինաստիաների իշխանությունները՝ ինչպիսիք են Յաուդեյաները: Այնուհետև 4-րդ դարի կեսերին նրանք ենթարկվել են Գուպտա կայսրությանը՝ [[Սամուդրագուպտա|Սամուդրագուպտայի]] օրոք<ref name="HCCA1663">{{Harvard citation no brackets|Dani|Litvinsky|Zamir Safi|1996}}</ref>։ Ալլահաբադի սյան վրա իր արձանագրության մեջ Սամուդրագուպտան հայտարարել է, որ ''Դևապուտրա-Շահի-Շահանուշահին'' (նկատի ունի Քուշանի վերջին տիրակալներին, որոնք հանդիսանում են Քուշանների թագավորական տիտղոսների դեֆորմացիա''՝ Դևապուտրա'', ''Շահ'' և ''Շահնշահ'' «Աստծո որդի, արքա, արքայից արքա), որոնք այդ ժամանակահատվածում գտնվել են նրա տիրապետության տակ<ref>Lines 23-24 of the [[Allahabad pillar]] inscription of Samudragupta: "Self-surrender, offering (their own) daughters in marriage and a request for the administration of their own districts and provinces through the Garuḍa badge, by the Dēvaputra-Shāhi-Shāhānushāhi and the Śaka lords and by (rulers) occupying all Island countries, such as Siṁhala and others."</ref><ref name="HCCA1663" /><ref>{{Cite journal |last=Cribb |first=Joe |last2=Singh |first2=Karan |date=Winter 2017 |title=Two Curious Kidarite Coin Types From 3rd Century Kashmir |url=https://www.academia.edu/36983254 |journal=JONS |volume=230 |page=3}}</ref>։ Դա ենթադրում է, որ Ալլահաբադի արձանագրության ժամանակ քուշանները դեռ իշխել են [[Փանջաբ|Փենջաբում]], բայց Գուպտա կայսրի ենթակայության ներքո<ref name="HCCA1663" />։
Այս պատերազմները հանգեցրել են Սասանյանների հետագա տարածքային ընդարձակմանը դեպի արևելք և ցույց են տվել նրա ռազմական հզորությունը ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Ի վերջո Սասանյանների կողմից միացված տարածքները ապստամբել և բաժանվել մեկ այլ թագավորության մեջ, որը ղեկավարվել է ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից, որը հայտնի է եղել որպես Քուշանո-Սասանյան թագավորություն<ref name="CNG Coins2">[https://www.cngcoins.com/Coin.aspx?CoinID=76467 https://www.cngcoins.com/Coin.aspx?]</ref><ref name="EI2">http://www.iranicaonline.org/articles/hormozd-kusansah Encyclopedia Iranica</ref>։ Այս կառավարիչները հայտնի են եղել որպես Քուշանշահանշահ («Քուշանների արքայից արքա»)<ref name="CNG Coins2" /> և պահպանել են իրենց իշխանությունը մինչև նրանց նվաճումը մեկ այլ դինաստիայի կողմից, որոնք հայտնի են եղել որպես Կիդարիտներ<ref name="AG23">{{Cite book |last=Ghosh |first=Amalananda |url=https://books.google.com/books?id=0NA3AAAAIAAJ&pg=PA787 |title=Taxila |date=1965 |publisher=CUP Archive |pages=790–791 |language=en}}</ref>։ Քուշանների կայսրության մնացյալ անդամների համայնքը հայտնի է եղել որպես «Փոքրիկ քուշաններ», այն հիմնված է եղել Փենջաբում: Մոտ 270 թվականին Գանգեթի հարթավայրում անկախացել են տեղական դինաստիաների իշխանությունները՝ ինչպիսիք են Յաուդեյաները: Այնուհետև 4-րդ դարի կեսերին նրանք ենթարկվել են Գուպտա կայսրությանը՝ [[Սամուդրագուպտա|Սամուդրագուպտայի]] օրոք<ref name="HCCA1663">{{Harvard citation no brackets|Dani|Litvinsky|Zamir Safi|1996}}</ref>։ Ալլահաբադի սյան վրա իր արձանագրության մեջ Սամուդրագուպտան հայտարարել է, որ ''Դևապուտրա-Շահի-Շահանուշահին'' (նկատի ունի Քուշանի վերջին տիրակալներին, որոնք հանդիսանում են Քուշանների թագավորական տիտղոսների դեֆորմացիա''՝ Դևապուտրա'', ''Շահ'' և ''Շահնշահ'' «Աստծո որդի, արքա, արքայից արքա), որոնք այդ ժամանակահատվածում գտնվել են նրա տիրապետության տակ<ref>Lines 23-24 of the Allahabad pillar inscription of Samudragupta: </ref><ref name="HCCA1663" /><ref>{{Cite journal |last=Cribb |first=Joe |last2=Singh |first2=Karan |date=Winter 2017 |title=Two Curious Kidarite Coin Types From 3rd Century Kashmir |url=https://www.academia.edu/36983254 |journal=JONS |volume=230 |page=3}}</ref>։ Դա ենթադրում է, որ Ալլահաբադի արձանագրության ժամանակ քուշանները դեռ իշխել են [[Փանջաբ|Փենջաբում]], բայց Գուպտա կայսրի ենթակայության ներքո<ref name="HCCA1663" />։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

07:04, 7 Դեկտեմբերի 2024-ի տարբերակ


Սասանյան-քուշանական պատերազմներ՝ պատերազմների շարք Սասանյան նորաստեղծ կայսրության և Քուշանական կայսրության միջև։ Պատերազմները հանգեցրել են դեպի արևելք Սասանյանների տարածքային ընդլայնմանը, որոնք հետո գրավել են Քուշանի տարածքի մեծ մասը՝ ներառյալ Բակտրիան, Գանդարան և Սոլդիանան։ Սասանյանները Պարթևների անկում ապրող կայսրության դեմ հաղթանակից անմիջապես հետո, իրենց իշխանությունն են տարածել նախկին պարթևական երկրների մեծ մասի վրա (ներառյալ Բակտրիան)։ Այսպիսով Սասանյանները իրենց տիրապետության տակ են վերցրել քուշանական տարածքների արևմտյան հատվածը (ներառյալ Բակտրիան և Գանդարան), որոնք ի վերջո ստեղծել են իրենց պետությունները և իրենց անվանվել քուշանշահներ կամ «քուշանների թագավորներ»[1]։ Քուշանո-Սասանյանները տարածքայնորեն ընդարձակվել են դեպի արևելք մինչև Գանդարա, սակայն կարծես թե չեն անցել Ինդոս գետը, քանի որ Տաքսիլա քաղաքում նրանց մետաղադրամներից գրեթե ոչ մեկը չի հայտնաբերվել[2]։

Նախապատմություն

Սասանյան կայսրությունն իր առաջին շահ Արդաշիր I-ի իշխանության ներքո նվաճել է անկում ապրող Պարթևական կայսրությունը, որը նախկինում արդեն կորցրել էր իր նշանակալից Բակտրիա նահանգի հիմնական մասերը ընդարձակվող Քուշանական կայսրությանը՝ տիրակալ Կանիսկա I-ի ղեկավարության ժամանակ[3][4]։ Սասանյանները Արդաշիր I-ի գլխավորությամբ ակնկալել են հետագա տարածքային ընդարձակում դեպի արևելք և արևմուտք, ներառյալ նախկին Պարթևական կայսրության կորցրած առանցքային գավառների նվաճումը։ Այսպիսով երկու կայսրություններն էլ բախվել են մի շարք պատերազմների, որոնք հանգեցրել են Քուշանական կայսրության փլուզմանը և անկմանը:

Պատերազմներ

Սասանյան-քուշանական առաջին պատերազմ

Այս հակամարտության առկա մանրամասների մեծ մասը սակավ է, կորած կամ անհասկանալի: Սակայն բոլոր աղբյուրները նշում են, որ երկու կայսրությունների միջև հակամարտությունները սկսվել են Արդաշիր I-ի կողմից 400-ամյա Պարթևական կայսրությունը նվաճելուց հետո։ Արդաշիրը ցանկանալով ընդլայնել իր նոր կայսրության տարածքները դեպի ավելի արևելք ընկած հատված՝ բախվել է քուշանների հետ, այս հակամարտության մանրամասները քիչ են, սակայն ըստ աղբյուրների մեծ մասի Արդաշիրը Քուշանական կայսրությունից նվաճել է Սակաստան, Գորգան, Խորասան, Մարու, Բալխ և Չորասմիա գավառները[5]։ Ավելի ուշ Սասանյան արձանագրությունները նույնպես հաստատում են, որ Քուշանի թագավորը ենթարկվել է Արդաշիրին[6], թեև դրամագիտական ապացույցների հիման վրա ավելի հավանական է, որ դրանք իրականում ենթարկցել են Արդաշիրի որդուն՝ Շապուհ I-ին։

Սասանյան-քուշանական երկրորդ պատերազմ

Արդաշիրին ի վերջո հաջորդել է նրա որդին՝ Շապուհը, որն իր հոր մահից անմիջապես հետո զգացել է, որ անհրաժեշտ է վերահաստատել Սասանյան իշխանությունը Արևելքում (հնարավոր է, որ Քուշան և Սաքա արքաները թույլ չեն տվել պահպանել իրենց հարկատուի կարգավիճակը): Դրա շնորհիվ նա արշավել է դեպի արևելք և միացրել է Քուշանի երկրների մեծ մասը, իսկ հետո իր որդուն՝ Նարսեհին նշանակել է Սակաստանի Սականշահ-Սաքասների թագավոր։ 242 թվականին Շապուհը գրավել է Չորասմիան[7] (հնարավոր է՝ քուշանների պատվիրատու պետությունը կամ գավառը)։ Ռագ ի Բիբիումը ներկայիս Աֆղանստանի տարածքում հաստատել է իր կայսրությունը, որը ձգվել է մինչև Փեշավար[8]։ Նաղշե Ռոսթամում Շապուհը իր իշխանությունն է հաստատել քուշանական տարածքների վրա (մինչև «Պուրուշապուրա» (Փեշավար)), կան ենթադրություններ, որ նա նվաճել է Բակտրիան և մինչև Հինդուկուշ, կամ նույնիսկ դրանից հարավ ընկած տարածքները[9]։

Ես՝ Մազդա Աստծոն երկրպագող Շապուhս՝ Իրանի և դրսի արքաների արքան։.. (Ես) Իրանի (Էրանսահր) տիրակալն եմ և տիրապետում եմ Պարսկաստանի և Պարթևստանի տարածքներին:.. Հինդուստան, Քուշանների տարածքներին մինչև Պարկուրի սահմանները և մինչև Կաշա, Սոգդա և Չաչիստան ընկած տարածքները:
- Նաքշ է Ռոսթոմ, Շապուհ I

Այսպիսով այս պատերազմի արդյունքում քուշանները կորցրել են իրենց հյուսիսարևմտյան նահանգների մեծ մասի վրա հաստատած վերահսկողությունը և սահմանափակվել են Հյուսիսային Հնդկաստանի իշխող մասերում, ի վերջո նրանք սկսել են ենթարկվել Գուպտա կայսրությանը[10]։

Սասանյան-քուշանական երրորդ պատերազմ

Արևելքում մոտ 350 թվականին Շապուհ II-ը ավելի է ընդլայնել Քուշանո-Սասանյան թագավորությունը, նա գրավել է որոշ տարածքներ Սասանյանների դեմ և վերահսկողության տակ են վերցրել մեծ տարածքներ այն հատվածներում, որոնք հայտնի են որպես Աֆղանստան և Պակիստան[11]։ Հյուսիսում այդ ժամանակաշրջանում դեռ իշխել են Քուշանո-Սասանյանները։ Սասանյան մետաղադրամի կարևոր գտածոները Ինդոս գետից այն կողմ Տաքսիլա քաղաքում սկսվում են միայն Շապուհ II-ի (309-379) և Շապուհ III-ի (383-388) օրոք, ինչից ենթադրվում է, որ Սասանյանների տարածքային վերահսկողության ընդլայնումը հասել է Ինդուսի սահմաններից դուրս[12]։

Հետևանք

Այս պատերազմները հանգեցրել են Սասանյանների հետագա տարածքային ընդարձակմանը դեպի արևելք և ցույց են տվել նրա ռազմական հզորությունը ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Ի վերջո Սասանյանների կողմից միացված տարածքները ապստամբել և բաժանվել մեկ այլ թագավորության մեջ, որը ղեկավարվել է ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից, որը հայտնի է եղել որպես Քուշանո-Սասանյան թագավորություն[13][14]։ Այս կառավարիչները հայտնի են եղել որպես Քուշանշահանշահ («Քուշանների արքայից արքա»)[13] և պահպանել են իրենց իշխանությունը մինչև նրանց նվաճումը մեկ այլ դինաստիայի կողմից, որոնք հայտնի են եղել որպես Կիդարիտներ[15]։ Քուշանների կայսրության մնացյալ անդամների համայնքը հայտնի է եղել որպես «Փոքրիկ քուշաններ», այն հիմնված է եղել Փենջաբում: Մոտ 270 թվականին Գանգեթի հարթավայրում անկախացել են տեղական դինաստիաների իշխանությունները՝ ինչպիսիք են Յաուդեյաները: Այնուհետև 4-րդ դարի կեսերին նրանք ենթարկվել են Գուպտա կայսրությանը՝ Սամուդրագուպտայի օրոք[16]։ Ալլահաբադի սյան վրա իր արձանագրության մեջ Սամուդրագուպտան հայտարարել է, որ Դևապուտրա-Շահի-Շահանուշահին (նկատի ունի Քուշանի վերջին տիրակալներին, որոնք հանդիսանում են Քուշանների թագավորական տիտղոսների դեֆորմացիա՝ Դևապուտրա, Շահ և Շահնշահ «Աստծո որդի, արքա, արքայից արքա), որոնք այդ ժամանակահատվածում գտնվել են նրա տիրապետության տակ[17][16][18]։ Դա ենթադրում է, որ Ալլահաբադի արձանագրության ժամանակ քուշանները դեռ իշխել են Փենջաբում, բայց Գուպտա կայսրի ենթակայության ներքո[16]։

Ծանոթագրություններ

  1. Rezakhani, Khodadad (2021). «From the Kushans to the Western Turks». King of the Seven Climes (անգլերեն): 204.
  2. Ghosh, Amalananda (1965). Taxila (անգլերեն). CUP Archive. էջեր 790–791.
  3. Daniélou, Alain (2003). A Brief History of India (անգլերեն). Translated by Kenneth F. Hurry. Simon and Schuster. ISBN 978-1-59477-794-3.
  4. Rosenfield, John M. (1967). The Dynastic Arts of the Kushans (անգլերեն). University of California Press. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. Haug, 2019
  6. Joseph Wiesehöfer, "ARDAŠĪR I i. History," Encyclopaedia Iranica, 1986, II/4, pp. 371-376, available online, at http://www.iranicaonline.org/articles/ardasir-i (accessed online on 08 August 2011)
  7. Thaalibi 485–486 even ascribes the founding of Badghis and Khwarazm to Ardashir I
  8. W. Soward, "The Inscription Of Shapur I At Naqsh-E Rustam In Fars", sasanika.org, 3.
  9. Rezakhani, 2017a, էջեր 202–203
  10. Dani, Litvinsky & Zamir Safi 1996
  11. Rezakhani, 2017a
  12. Ghosh, Amalananda (1965). Taxila (անգլերեն). CUP Archive. էջեր 790–791.
  13. 13,0 13,1 https://www.cngcoins.com/Coin.aspx?
  14. http://www.iranicaonline.org/articles/hormozd-kusansah Encyclopedia Iranica
  15. Ghosh, Amalananda (1965). Taxila (անգլերեն). CUP Archive. էջեր 790–791.
  16. 16,0 16,1 16,2 Dani, Litvinsky & Zamir Safi 1996
  17. Lines 23-24 of the Allahabad pillar inscription of Samudragupta:
  18. Cribb, Joe; Singh, Karan (Winter 2017). «Two Curious Kidarite Coin Types From 3rd Century Kashmir». JONS. 230: 3.

Աղբյուրներ