«Հեռագրական ապարատ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «Պատկեր:Heragrakanaparatnk2.PNG|մինի|Նկ. 1. հեռագրական ապարատի հաղորդիչի կառուցվածքային սխեման. 1. ինֆորմացիա...»: |
ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիկա ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 9. | Տող 9. | ||
Հեռագրական ապարատի կազմի մեջ կարող են մտնել նաև ավտոմատացման կցիչներ (ռեպերֆորատորային, տրանսմիտերային), ինքնապատասխանիչ և ինքնարգելակ, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հաղորդել և ընդունել հաղորդագրությունը, միացնել-անջատել հաղորդակը և այլն: |
Հեռագրական ապարատի կազմի մեջ կարող են մտնել նաև ավտոմատացման կցիչներ (ռեպերֆորատորային, տրանսմիտերային), ինքնապատասխանիչ և ինքնարգելակ, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հաղորդել և ընդունել հաղորդագրությունը, միացնել-անջատել հաղորդակը և այլն: |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Ֆիզիկա]] |
11:10, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ
Հեռագրական ապարատ, էլեկտրական հեռագրաազդանշանների հաղորդման և ընդունման ապարատ: Առաջին հեռագրական ապարատ սաեղծել և գործողությունը ցուցադրել է Պ.Լ.Շիլլինգը (1832): Տարբերում են գրանցող (Մորզեի) և տառատպիչ (ստարտստոպային) հեռագրական ապարատներ: ԽՍՀՄ-ում հեռագրական ապարատի հիմնական տեսակներն են ժապավենային և փաթթոցային ստարտստոպային ապարատները: Հեռագրական ապարատը բաղկացած է հաղորդչից և ընդունիչից:
Հեռագրական հաղորդիչ
Հեռագրական հաղորդիչը (նկ. 1) իրագործում է հաղորդվող նշանների ծածկագրումը, զուգահեռ կոդային կոմբինացիայի փոխակերպումը հաջորդականի, կոդային կոմբինացիայի կազմը համալրում է ծառայական ազդանշաններով (ընդունիչի համաժամանակացման և փուլավորման համար), ինչպես նաև խիստ հաջորդականությամբ կապի գիծ է ուղարկում պահանջվող տևողության և ամպլիտուդի էլեկտրական ազդանշաններ: Ինֆորմացիայի աղբյուրից տրվող յուրաքանչյուր նշան մտնում է կոդավորման (ծածկագրմանտարրերը կոդավորման սարքի ելքից անցնում են հավաքաշարող սարքը: Հաղորդող բաշխիչը կոդային կոմբինացիայի յուրաքանչյուր տարր հաջորդաբար փոխակերպում է որոշակի տևողության էլեկտրական ազդանշանի: Ելքի սարքը ձևավորում է անհրաժեշտ հզորության, բևեռայնության և ձևի էլեկտրական ազդանշաններ, իսկ տվիչը հաղորդում է ծառայական ազդանշանները: Ինֆորմացիայի հաղորդման արագությունը պայմանավորված է հաղորդակով:
Հեռագրական ընդունիչ
Հեռագրական ընդունիչը (նկ.2) ընդունում է էլեկտրական ազդանշանները, որոշում յուրաքանչյուր տարրական ազդանշանի բևեռայնությունը, վերծանում կոդային կոմբինացիան և տպում ընդունված նշանը: Մուտքի սարքից տարրական ազդանշաններն ընդունող բաշխիչի միջով ուղարկվում են հավաքաշարող սարքը, որտեղ դրանք կուտակվում և հաղորդվում են վերծանիչին, ապա՝ տպագրական մեքենային, որը ժապավենի կամ փաթթոցի վրա գրի է առնում հաղորդագրությունը: Ընդունիչի համաժամանակացումն ու փուլավորումը իրագործվում են ) սարք և ավտոմատ փոխակերպվում կոդային կոմբինացիայի, որի ընդունող բաշխիչով և կառավարող սարքով, իսկ ընդունիչի աշխատանքի արագությունը որոշվում է հաղորդակով:
Հեռագրական ապարատի կազմի մեջ կարող են մտնել նաև ավտոմատացման կցիչներ (ռեպերֆորատորային, տրանսմիտերային), ինքնապատասխանիչ և ինքնարգելակ, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հաղորդել և ընդունել հաղորդագրությունը, միացնել-անջատել հաղորդակը և այլն:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |