Jump to content

«Էդվարդ դե Բոնո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38. Տող 38.
| վեբկայք = {{url|edwarddebono.com}}
| վեբկայք = {{url|edwarddebono.com}}
}}
}}
'''Էդուարդ դե Բոնո''' ({{lang-en|Edward de Bono}}, ծնվել է [[մայիսի 19]], [[1933]], [[Մալթա]]), բրիտանացի [[հոգեբան]], ստեղծագործ մտածելակերպի ոլորտում փրրձագետ:
'''Էդուարդ դե Բոնո''' ({{lang-en|Edward de Bono}}, ծնվել է [[մայիսի 19]], [[1933]], [[Մալթա]]), բրիտանացի [[հոգեբան]], փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում:





15:48, 28 Մայիսի 2015-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-12-02 02:29:26 ֆորմատով 
Էդվարդ դե Բոնո
անգլ.՝ Edward Charles Francis Publius de Bono
Ծնվել էՄայիսի 19, 1933
ԾննդավայրՄալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 9, 2021(2021-06-09)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՄալթա
Մասնագիտությունգրող, հոգեբան
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան և Պրետորիայի համալսարան
Պարգևներ
Կայքdebono.com
 Edward de Bono Վիքիպահեստում

Էդուարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, ծնվել է մայիսի 19, 1933, Մալթա), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում:


Կենսագրություն

Էդուարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19 1933 թվականին Մալթայում: Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում: Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից:Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում: Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հտությունների զարգացման առաջատար մասնագետ: Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում: Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր` «հավասարակշռված մտածելակերպ»[3]: Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են եկու գիտական ֆիլմեր: Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT(Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն: Ներկայիս պահին Էդուարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[3]:

Լատերալ մտածելակերպ, գաղափարի հիմնադիր Էդուարդ դե Բոնո
Edward de Bono "Six thinking hats"

Լատերալ մտածելակերպ

Բրիտանացի գիտնական Էդուարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերկի մասին: Նա համարվում է լատերալ մտածելակերպ տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները:Լատերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը` քննադատական,դեղինը` լավատեսական,կանաչը`ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը`հեռանկարային մտածելակերպը):Փոխաբերական իմաստով, հագնելով գլխարկներից որևէ մեկը, մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[4]:


Երկեր

  • Էդուարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
  • «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
  • «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
  • «Լատերալ մտածելակերպ»
  • «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»





Ծանոթագրություններ

  1. Father of lateral thinking, Edward de Bono, has died
  2. Rhodes Scholar Database
  3. 3,0 3,1 Էդուարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ- Պետերբուրգ,1997,էջ 10
  4. Էդուարդ դե Բոնո, Լատերալ մտածելակերպ