Jump to content

«Կրոնը Ռումինիայում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 49. Տող 49.


=== Թվակազմ և կառուցվածք ===
=== Թվակազմ և կառուցվածք ===
2002 թվականի մարդահամարի տվյալներով իրենց ուղղափառ են անվանել 18 817 975 մարդ (86,7 %)։ Ինչ վերաբերում է պաշտամունքի վայրեր այցելության հաճախականությանը, ապա 2007 թվականի հարցման տվյալներով բնակչության 7 %-ը եկեղեցի է գնում ամեն շաբաթ կամ ավելի հաճախ, 31 %-ը՝ ամսվա մեջ մի քանի անգամ, 20 %-ը՝ ամիսը մոտ մեկ անգամ, 33 %-ը՝ տարին 1-2 անգամ, 7 %-ը չի այցելում եկեղեցի։
2002 թվականի մարդահամարի տվյալներով իրենց ուղղափառ են անվանել 18 817 975 մարդ (86,7 %)<ref name="perep">[http://www.recensamant.ro/pagini/rezultate.html# ''Результаты переписи. 2002 год'']</ref>։ Ինչ վերաբերում է պաշտամունքի վայրեր այցելության հաճախականությանը, ապա 2007 թվականի հարցման տվյալներով բնակչության 7 %-ը եկեղեցի է գնում ամեն շաբաթ կամ ավելի հաճախ, 31 %-ը՝ ամսվա մեջ մի քանի անգամ, 20 %-ը՝ ամիսը մոտ մեկ անգամ, 33 %-ը՝ տարին 1-2 անգամ, 7 %-ը չի այցելում եկեղեցի<ref>[http://www.cna.ro/cercetari/sondaje/Raport%20Romana.pdf Опрос сентябрь-октябрь 2007 года]</ref>։


Ռումինական ուղղափառ եկեղեցին բաժանվում է 6 թեմերի, որոնց կենտրոններն են [[Բուխարեստ]]ը, [[Կրայովա]]ն, [[Տիմիշոարա]]ն, [[Կլուժ-Նապոկա]]ն, [[Սիբիու]]ն և [[Յասի]]ն։ [[1992]] թվականին [[Մոլդովա]]յի տարածքում վերստեղծվել է Բեսարաբիայի թեմը, որպես թեմի իրավահաջորդ, որը գոյություն ուներ [[Բեսարաբիա]]յում մինչ 1940 թվականին [[ԽՍՀՄ]]-ին միանալը։ Յուրաքանչյուր թեմ կազմված է մի քանի արքեպիսոկոպոսություններից և եպիսոկոպոսություններից։ Մի շարք եպիսոկոպոսություններ արտասահմանում են՝ սփյուռքի համար։ Եկեղեցուն պատկանում են 296 վանք և 97 մենաստան։ Իշխանության բարձրագույն մարմինը Սուրբ Սինոդն է՝ կազմված Պատրիարքից և եկեղեցու բոլոր եպիսոկոպոսններից։
Ռումինական ուղղափառ եկեղեցին բաժանվում է 6 թեմերի, որոնց կենտրոններն են [[Բուխարեստ]]ը, [[Կրայովա]]ն, [[Տիմիշոարա]]ն, [[Կլուժ-Նապոկա]]ն, [[Սիբիու]]ն և [[Յասի]]ն։ [[1992]] թվականին [[Մոլդովա]]յի տարածքում վերստեղծվել է Բեսարաբիայի թեմը, որպես թեմի իրավահաջորդ, որը գոյություն ուներ [[Բեսարաբիա]]յում մինչ 1940 թվականին [[ԽՍՀՄ]]-ին միանալը։ Յուրաքանչյուր թեմ կազմված է մի քանի արքեպիսոկոպոսություններից և եպիսոկոպոսություններից։ Մի շարք եպիսոկոպոսություններ արտասահմանում են՝ սփյուռքի համար։ Եկեղեցուն պատկանում են 296 վանք և 97 մենաստան։ Իշխանության բարձրագույն մարմինը Սուրբ Սինոդն է՝ կազմված Պատրիարքից և եկեղեցու բոլոր եպիսոկոպոսններից։

19:08, 13 Մայիսի 2017-ի տարբերակ

Կրոնը Ռումինիայում, Ռումինիայում ամենատարածված կրոնական ուղղությունը ուղղափառությունն է, ըստ 2002 թվականի համազգային մարդահամարի տվյալների՝ իրեն ուղղափառ է համարում երկրի բնակչության 86,7 %-ը։ Ռումինացի ուղղափառների ճնշող մեծամասնությունը պատկանում է Ռումինական ուղղափառ եկեղեցուն։ Մնացած քրիստոնեական դավանանքները բավականին քիչ հետևորդներ ունեն, լատինաբան կաթոլիկները կազմում են բնակչության 4,7 %-ը, հունակաթոլիկները՝ 0,9 %, բողոքականները՝ 6,5 %։ Մոտ 67 հազար մարդ, հիմնականում ազգությամբ թուրք, ապրելով Դոբրուդջա շրջանում, իրենց ներկայացնում են որպես մուսուլմաններ։ Մարդահամարի տվյալներով 6 179 իրեն համարել է հուդայականության հետևորդ, 23 105 մարդ հայտարարել է աթեիստական (ոչ կրոնական) աշխարհայացքի մասին։

Սահմանադրությամբ Ռումինիան աշխարհիկ պետություն է, հռչակում է դավանանքի ազատություն և օրենքի առաջ բոլոր կրոնների հավասարությունը։ Գործնականում խոշոր կրոնները՝ առաջին հերթին Ռումինական ուղղափառ եկեղեցին ստանում է պետության աջակցությունը, բարձրաստիճան հոգևորականները պետական գանձարանից ստանում են աշխատավարձ[1]։

Ռումինիայի քաղաքացիներն ըստ կրոնական պատականելության[2]:
Անվանում Բնակչություն %
Քրիստոնեություն 21 455 354 98,8
Ուղղափառություն 18 806 428 86,7
Կաթոլիկություն 1 223 882 5,6
Լատինադավանություն 1 028 401 4,7
Հունակաթոլիկներ 195 481 0,9
Բողոքականություն 1 425 044 6,5
Կալվինականություն 698 550 3,2
Հիսունականներ 330 486 1,5
Բապտիստներ 129 937 0,6
Ադվենտիստներ 97 041 0,4
Այլ 169 030 0,8
Իսլամ 67 566 0,3
Հուդայականություն 6 179 0,03
Այլ կրոններ 87 225 0,4
Աթեիստներ և ոչ կրոնականացվածներ 23 105 0,1
Հրաժարվել են պատասխանել 18 492 0,1

Ուղղափառություն

Պատմություն

Ռումինական ուղղափառ եկեղեցին հայտարարել է իր ինքնուրույնության մասին 1865 թվականին (Ռումինական պետության ձևավորումից 3 տարի անց), սակայն Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը ճանաչեց Ռումինական եկեղեցու ինքավարությունը միայն 20 տարի անց՝ 1885 թվականին։ 1919 թվականին տեղի ունեցավ Վեհաժողով, որը միավորում էր Ռումինիայի, Տրանսիլվանիայի և Բուկովինայի եպիսոկոպոսությունները։ Ռումինիայի Սահմանադրությամբ 1923 թվականին Ռումինական ուղղափառ եկեղեցին հռչակվեց երկրի ազգային կրոն։

1948 թվականին Ռումինիան անցավ կոմունիստական վարչակազմի։ Ի տարբերություն շատ այլ կոմունիստական երկրների՝ Ռումինիայում Ուղղափառ եկեղեցին լուրջ հալածանքների կամ սահմանափակումների չենթարկվեց, թեպետ ողջ եկեղեցական կյանքը խիստ վերահսկվում էր կառավարությունից։ 1948-1977 թվականներին Եկեղեցին գլխավորում էր Պատրիարք Հուստինիանոսը։

1986 թվականից Եկեղեցին գլխավորող Պատրիարք Թեոքտիստը կոմունիստական վարչակազմի անկումից հետո 1990 թվականի հունվարին հրաժարական տվեց, սակայն վերականգնվեց Սինոդի կողմից նույն տարվա ապրիլին։ 2007 թվականից Եկեղեցին գլխավորում է Պատրիարք Դանիելը։

Թվակազմ և կառուցվածք

2002 թվականի մարդահամարի տվյալներով իրենց ուղղափառ են անվանել 18 817 975 մարդ (86,7 %)[3]։ Ինչ վերաբերում է պաշտամունքի վայրեր այցելության հաճախականությանը, ապա 2007 թվականի հարցման տվյալներով բնակչության 7 %-ը եկեղեցի է գնում ամեն շաբաթ կամ ավելի հաճախ, 31 %-ը՝ ամսվա մեջ մի քանի անգամ, 20 %-ը՝ ամիսը մոտ մեկ անգամ, 33 %-ը՝ տարին 1-2 անգամ, 7 %-ը չի այցելում եկեղեցի[4]։

Ռումինական ուղղափառ եկեղեցին բաժանվում է 6 թեմերի, որոնց կենտրոններն են Բուխարեստը, Կրայովան, Տիմիշոարան, Կլուժ-Նապոկան, Սիբիուն և Յասին։ 1992 թվականին Մոլդովայի տարածքում վերստեղծվել է Բեսարաբիայի թեմը, որպես թեմի իրավահաջորդ, որը գոյություն ուներ Բեսարաբիայում մինչ 1940 թվականին ԽՍՀՄ-ին միանալը։ Յուրաքանչյուր թեմ կազմված է մի քանի արքեպիսոկոպոսություններից և եպիսոկոպոսություններից։ Մի շարք եպիսոկոպոսություններ արտասահմանում են՝ սփյուռքի համար։ Եկեղեցուն պատկանում են 296 վանք և 97 մենաստան։ Իշխանության բարձրագույն մարմինը Սուրբ Սինոդն է՝ կազմված Պատրիարքից և եկեղեցու բոլոր եպիսոկոպոսններից։

Կաթոլիկություն

Երկրի բնակչության թվակազմով երկրորդ կրոնական խումբը կաթոլիկությունն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով երկրում ապրում է հռոմեակաթոլիկ դավանանք ունեցող 1 028 401 մարդ (4,7 %)։ Մարդահամարի տվյալներով 191 556 մարդ (0,9 %) պատկանում է հունակաթոլիկներին[3]։

Հռոմեակաթոլիկները հիմնականում կենտրոնացած են երկրի արևմուտքում՝ Տրանսիլվանիայում։ Ըստ Ռումինիայի մշակույթի և կրոնի նախարարություն 1992 թվականի տվյալների՝ լատինաբան կաթոլիկները կազմում են 1,2 մլն, որոնցից 770 000-ը կազմում են ազգությամբ հունգարները, 360 000-ը՝ ռումինացիները և 70 000-ը՝ գերմանացիներ[5]։

Ռումինական հունակաթոլիկները կազմում եմ Ռումինական հունակաթոլիկ եկեղեցին, որը 2005 թվականից կրում է Գերագույն արքեպիսոկոպոսության կարգավիճակը։ Հունակաթոլիկների թվաքանակի տվյալները տարբեր են և քննարկման տեղիք են տալիս։ Եթե վատիկանյան Annuario Pontificio-ի համաձայն 2007 թվականին հաշվվում էին 776 000 ծխական[6], ապա ըստ Ռումինիայի մարդահամարի տվյալների՝ հունակաթոլիկ էին 191 556 մարդ[3]։ Catholic-hierarchy տեղեկատուն թիվը հասցնում է մինչև 758 000 մարդու[7]։ Եկեղեցու ծխականների մեծ մասը կենտրոնացած է երկրի հյուսիսարևմտյան շրջաններում[8]։

Ռումինիայում կա 12 կաթոլիկ եպիսոկոպոսություն, 6-ը՝ լատինաբան, 5-ը՝ հունակաթոլիկ և 1-ը՝ Հայ Կաթողիկե։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնը Ռումինիայում» հոդվածին։