Jump to content

«Կատարինե Զալյան-Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
[[Կատեգորիա:1965 մահեր]]
[[Կատեգորիա:1965 մահեր]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀՅԴ անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՅԴ անդամներ]]

20:03, 30 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Կատարինե Զալյան-Մանուկյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ Բժշկուհի
Ազգություն Հայ
Ծննդյան օր 19-րդ դար
Վախճանի օր 1965(1965)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ամուսին Արամ Մանուկյան
Զավակներ Մեկ դուստր՝ Սեդա Մանուկյան

Կատարինե Զալյան-Մանուկյան (մահ.՝ 1965), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր[1]: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր[1]:

Կենսագրություն

Մասնագիտությամբ բժշկուհի էր[1]: ՀՅԴ անդամ էր[1]:

ՀՀ 2-րդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացավ 1917 թվականին Երևանում: 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը[1]:

1919 թվականին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները[1]:

Կատարինե Զալյան-Մանուկյանը մահացել է 1965 թվականին: Մահվանից առաջ Կատարինեն ասել էր դստերը.

Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան[1]:

Ընտանիք

Ամուսանցած էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ: Ունեին մեկ դուստր՝ Սեդա:[1]

Գրականություն

  • Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992

Ծանոթագրություններ