«Տասնմեկ (Տարօրինակ դեպքեր)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 33. | Տող 33. | ||
Տասնմեկը Թերեզա Այվսի դուստրն է, նրա մայրը MKUltra էքսպերիմենտի մասնակից է, որն անցկացվում է ԱՄՆ-ի [[Կենտրոնական հետախուզական վարչություն|Կենտրոնական հետախուզական վարչության]] (ԿՀՎ) կողմից։ Տասնմեկը ծնվել է [[տելեկինեզ]]ի ունակություններով: Սակայն, իր ունակությունների օգտագործումը ժամանակավորապես թուլացնում է նրան և առաջացնում է [[քթային արյունահոսություն]]: Ծննդյան ժամանակ Տասնմեկը մորից վերցվել է բժիշկ Մարտին Բրեների կողմից և մեծացել է [[Ինդիանա]] նահանգի Հոքինսի ազգային լաբորատորիայում՝ իր հմտությունների զարգացման համար: Տասնմեկը հանդիպում է հակառակ կողմում ապրող արարածին, և 1983 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան նա վերջապես կապ է հաստատում նրա հետ։ Տասնմեկը բացում է դարպասները և արարածը ստանում է հնարավորություն ճանապարհորդել մարդկային աշխարհում և հակառակ կողմում: |
Տասնմեկը Թերեզա Այվսի դուստրն է, նրա մայրը MKUltra էքսպերիմենտի մասնակից է, որն անցկացվում է ԱՄՆ-ի [[Կենտրոնական հետախուզական վարչություն|Կենտրոնական հետախուզական վարչության]] (ԿՀՎ) կողմից։ Տասնմեկը ծնվել է [[տելեկինեզ]]ի ունակություններով: Սակայն, իր ունակությունների օգտագործումը ժամանակավորապես թուլացնում է նրան և առաջացնում է [[քթային արյունահոսություն]]: Ծննդյան ժամանակ Տասնմեկը մորից վերցվել է բժիշկ Մարտին Բրեների կողմից և մեծացել է [[Ինդիանա]] նահանգի Հոքինսի ազգային լաբորատորիայում՝ իր հմտությունների զարգացման համար: Տասնմեկը հանդիպում է հակառակ կողմում ապրող արարածին, և 1983 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան նա վերջապես կապ է հաստատում նրա հետ։ Տասնմեկը բացում է դարպասները և արարածը ստանում է հնարավորություն ճանապարհորդել մարդկային աշխարհում և հակառակ կողմում: |
||
Առաջին եթերաշրջանում Տասնմեկը փախչում է Հոքինսի լաբորատորիայից և տեղական ռեստորանից փորձում է գողանալ սնունդ: Ռեստորանի սեփականատերը նրան տալիս է սնունդ, սակայն զանգում է սոցիալական ապահովության համակարգ: Սոցիալական աշխատողը լինում է Հոքինսի լաբորատորիայի գործակալ և սպանում է ռեստորանի սեփականատիրոջը: Տասնմեկին կրկին հաջողվում է փախչել նրանցից: Այնուհետև նրան գտնում են [[Մայք Ուիլեր]] |
Առաջին եթերաշրջանում Տասնմեկը փախչում է Հոքինսի լաբորատորիայից և տեղական ռեստորանից փորձում է գողանալ սնունդ: Ռեստորանի սեփականատերը նրան տալիս է սնունդ, սակայն զանգում է սոցիալական ապահովության համակարգ: Սոցիալական աշխատողը լինում է Հոքինսի լաբորատորիայի գործակալ և սպանում է ռեստորանի սեփականատիրոջը: Տասնմեկին կրկին հաջողվում է փախչել նրանցից: Այնուհետև նրան գտնում են [[Մայք Ուիլեր (Տարօրինակ դեպքեր)|Մայք Ուիլերը]] ([[Ֆին Վուլֆհարդ]]), [[Դասթին Հենդերսոն]]ը ([[Գեյթեն Մատարացո]]) և Լուկաս Սինքլերը ([[Քալեբ Մաքլաֆլին]]), որոնք փնտրում են իրենց կորած ընկերոջը՝ Ուիլ Բայերսին ([[Նոա Շնափ]]): Տղաները իմանում են նրա անունը ձեռքի վրայի «011» [[տատու]]ն տեսնելով: Դա իմանալուց հետո Մայքը առաջարկում է աղջկան կարճ անվանել «Էլ» ({{lang-en|Eleven}}): Մայքը թույլ է տալիս Տասնմեկին ապրել իր նկուղում: Վախենալով կրկնակի ուշադրության գրավումից, աղջիկը Մայքին խնդրում է չխոսել մեծահասակներից որևէ մեկի մոտ իր գոյության մասին, որպեսզի Հոքինսի գործակալները չգտնեն նրան: |
||
Տասնմեկը օգնում է գտնել Ուիլին՝ օգտագործեով իր գերբնական ունակությունները, նա պարզում է, որ Ուիլը մնացել է հակառակ կողմում: Տղաները և Տասնմեկը գնում են Ուիլի որոնումներին կողմնացույցի միջոցով, բայց աղջիկը միջամտում է նրանց որոնումներին, երբ հասկանում է, որ դրանք տանում են դեպի լաբորատորիա: Լուկասը՝ նկատելով, որ նրա քիթը արյունահոսում է, սկսում է բարկանալ նրա վրա (չվստահելով նրան հենց սկզբից): Նա փախչում է, գողանում վաֆլիի տուփեր խանութից և ուտում դրանք անտառում: Մայքը և Դասթինը կռվում են իրենց դասարանի երկու տղաների հետ, և նրանցից մեկը Մայքին ստիպում է նետվել ժայռից, Տասնմեկը երկուսին էլ փրկում է և վերադառնում է: |
Տասնմեկը օգնում է գտնել Ուիլին՝ օգտագործեով իր գերբնական ունակությունները, նա պարզում է, որ Ուիլը մնացել է հակառակ կողմում: Տղաները և Տասնմեկը գնում են Ուիլի որոնումներին կողմնացույցի միջոցով, բայց աղջիկը միջամտում է նրանց որոնումներին, երբ հասկանում է, որ դրանք տանում են դեպի լաբորատորիա: Լուկասը՝ նկատելով, որ նրա քիթը արյունահոսում է, սկսում է բարկանալ նրա վրա (չվստահելով նրան հենց սկզբից): Նա փախչում է, գողանում վաֆլիի տուփեր խանութից և ուտում դրանք անտառում: Մայքը և Դասթինը կռվում են իրենց դասարանի երկու տղաների հետ, և նրանցից մեկը Մայքին ստիպում է նետվել ժայռից, Տասնմեկը երկուսին էլ փրկում է և վերադառնում է: |
09:52, 30 Մայիսի 2020-ի տարբերակ
Տասնմեկ | |
---|---|
Տարօրինակ դեպքերի հերոս | |
Պատկեր:Eleven (Stranger Things).jpg Միլլի Բոբբի Բրաունը Տասնմեկի դերում | |
Առաջին անգամ հայտնվել է | «Ուիլ Բայերսի անհետացումը» (2016) |
Ստեղծող | Դաֆեր եղբայրներ |
Տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Ջեյն Հոփեր |
Մականուն(ներ) | |
Այլ անուն | Ջեյն Այվս |
Սեռ | Իգական |
Ընտանիք |
Տասնմեկ (անգլ.՝ Eleven, ծնված որպես Ջեյն Այվս, հետագայում Ջեյն Հոփեր), Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի գեղարվեստական կերպար, որին մարմնավորել է բրիտանացի դերասանուհի Միլլի Բոբբի Բրաունը: Նա մի աղջիկ է տելեկինեզի և տելեպատիայի ունակություններով[2]:
Կերպարի կենսագրություն
Առաջին եթերաշրջան
Տասնմեկը Թերեզա Այվսի դուստրն է, նրա մայրը MKUltra էքսպերիմենտի մասնակից է, որն անցկացվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից։ Տասնմեկը ծնվել է տելեկինեզի ունակություններով: Սակայն, իր ունակությունների օգտագործումը ժամանակավորապես թուլացնում է նրան և առաջացնում է քթային արյունահոսություն: Ծննդյան ժամանակ Տասնմեկը մորից վերցվել է բժիշկ Մարտին Բրեների կողմից և մեծացել է Ինդիանա նահանգի Հոքինսի ազգային լաբորատորիայում՝ իր հմտությունների զարգացման համար: Տասնմեկը հանդիպում է հակառակ կողմում ապրող արարածին, և 1983 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան նա վերջապես կապ է հաստատում նրա հետ։ Տասնմեկը բացում է դարպասները և արարածը ստանում է հնարավորություն ճանապարհորդել մարդկային աշխարհում և հակառակ կողմում:
Առաջին եթերաշրջանում Տասնմեկը փախչում է Հոքինսի լաբորատորիայից և տեղական ռեստորանից փորձում է գողանալ սնունդ: Ռեստորանի սեփականատերը նրան տալիս է սնունդ, սակայն զանգում է սոցիալական ապահովության համակարգ: Սոցիալական աշխատողը լինում է Հոքինսի լաբորատորիայի գործակալ և սպանում է ռեստորանի սեփականատիրոջը: Տասնմեկին կրկին հաջողվում է փախչել նրանցից: Այնուհետև նրան գտնում են Մայք Ուիլերը (Ֆին Վուլֆհարդ), Դասթին Հենդերսոնը (Գեյթեն Մատարացո) և Լուկաս Սինքլերը (Քալեբ Մաքլաֆլին), որոնք փնտրում են իրենց կորած ընկերոջը՝ Ուիլ Բայերսին (Նոա Շնափ): Տղաները իմանում են նրա անունը ձեռքի վրայի «011» տատուն տեսնելով: Դա իմանալուց հետո Մայքը առաջարկում է աղջկան կարճ անվանել «Էլ» (անգլ.՝ Eleven): Մայքը թույլ է տալիս Տասնմեկին ապրել իր նկուղում: Վախենալով կրկնակի ուշադրության գրավումից, աղջիկը Մայքին խնդրում է չխոսել մեծահասակներից որևէ մեկի մոտ իր գոյության մասին, որպեսզի Հոքինսի գործակալները չգտնեն նրան:
Տասնմեկը օգնում է գտնել Ուիլին՝ օգտագործեով իր գերբնական ունակությունները, նա պարզում է, որ Ուիլը մնացել է հակառակ կողմում: Տղաները և Տասնմեկը գնում են Ուիլի որոնումներին կողմնացույցի միջոցով, բայց աղջիկը միջամտում է նրանց որոնումներին, երբ հասկանում է, որ դրանք տանում են դեպի լաբորատորիա: Լուկասը՝ նկատելով, որ նրա քիթը արյունահոսում է, սկսում է բարկանալ նրա վրա (չվստահելով նրան հենց սկզբից): Նա փախչում է, գողանում վաֆլիի տուփեր խանութից և ուտում դրանք անտառում: Մայքը և Դասթինը կռվում են իրենց դասարանի երկու տղաների հետ, և նրանցից մեկը Մայքին ստիպում է նետվել ժայռից, Տասնմեկը երկուսին էլ փրկում է և վերադառնում է:
Տասնմեկը, Մայքը, Դասթինը և Լուկասը հաշտվում են: Նրանց հետապնդում են բժիշկ Բրեները և նրա օգնականները: Խմբին օգնում են Ջոյս Բայերսը՝ Ուիլի մայրը (Վայնոնա Ռայդեր), ոստիկանության ղեկավար Ջիմ Հոփերը (Դեյվիդ Հարբոր), Նենսի Ուիլերը՝ Մայքի ավագ քույրը (Նատալիա Դայեր) և Ջոնաթան Բայերսը՝ Ուիլի ավագ եղբայրը (Չարլի Ռոս Հիթոն), նրանք լողավազանի մեջ լցնում են աղ և ջուր: Տասնմեկը՝ պառկելով ջրի մեջ, գնում է հակառակ կողմ և հաստատում, որ Ուիլը ողջ է: Երբ լաբորատորիայի աշխատակիցները մոտենում են դպրոցին, Մայքը Տասնմեկին ասում է, որ նա կարող է լինել իր ընտանիքի մի մասը և հրավիրում է նրան դպրոցական երեկույթին: Տղան համբուրում է նրան և փորձում է Տասնմեկին բացատրել իր զգացմունքները: Տասնմեկը սպանում է հակառակ կողմի արարածին և դրանից հետո հայտնվում է հակառակ կողմում:
Մեկ ամիս անց, Սուրբ Ծննդյան երեկույթից հետո, Հոփերը թողնում է ոստիկանության բաժանմունքը և գնում է անտառ: Այնտեղ նա թողնում է վաֆլիներ: Տասնմեկի գտնվելու վայրը կամ վիճակը մնում է անորոշ, որովհետև պատահածից հետո Հոքինսի գործակալները շարունակում էին նրա որոնումները[3][4]:
Երկրորդ եթերաշրջան
Դեմագորգոնին հաղթելուց հետո Տասնմեկը արթնանում է հակառակ կողմում: Պորտալով դուրս է գալիս դպրոց: Քանի որ կառավարությունը դեռ փնտրում է նրան, նա ստիպված է թաքնվել անտառում։ Տասնմեկը վերջապես գտնում է վաֆլիները, որոնք նրան թողնում էր Հոփերը: Շուտով նա հանդիպում է Հոփերին և նրանք երկուսով տեղափոխվում են անտառում գտնվող խրճիթ, որտեղ ոստիկանը արգելում է նրան դուրս գալ՝ վախենալով իր անվտանգության համար։ Հոփերը գրեթե մեկ տարի թաքցնում է աղջկան իր տանը, առանց որևէ մեկին տեղեկացնելու իր գտնվելու վայրը, նույնիսկ Մայքին: Այդ ամբողջ ընթացքում աղջիկը ավելի լավ է վերահսկում իր ուժերը և այժմ կարող է օգտագործել իր միտքը, առանց ջրի օգտագործման: Նա իր մտքով ամեն օր տեսնում է Մայքին, սակայն ի վիճակի չի լինում պատասխանել տղային: Տասնմեկը նաև զգալիորեն ընդլայնում է իր բառապաշարը այդ ընթացքում, սովորելով ինչպես Հոփերի հետ, այնպես էլ հեռուստացույց դիտելով:
Տասնմեկը դառնում է լարված և ցանկանում է հանդիպել Մայքի հետ, դրա պատճառով նրա և Հոփերի միջև վիճաբանություններ են տեղի ունենում: Մի օր նա փախչում է տնից և գնում է Հոքինսի միջնակարգ դպրոց։ Երբ նա գտնում է Մայքին, տղան լինում է Մաքսի հետ, որը նոր աշակերտուհի է դպրոցում: Տասնմեկը սխալմամբ կարծում է, որ Մաքսը ֆլիրտ է անում Մայքի հետ, և, խանդից, օգտագործում է իր ուժերը, որպեսզի հեռանալուց առաջ Մաքսին նետի սքեյթբորդի վրայից: Հաջորդ օրը նա հայտնաբերում է, որ իր կենսաբանական մայրը ողջ է, որը հակասում է Հոփերը խոսքերին, ոստիկանը նրան ասել է, որ իր մայրը մահացել է: Այնուհետև նա գնում է իր կենսաբանական մոր՝ Թերիի և նրա մորաքրոջ Բեքիիի հետ հանդիպման և հայտնաբերում է, թե ինչ է տեղի ունեցել Թերիի հետ Հոքինսի լաբորատորիայում: Լինելով այնտեղ, նա հասկանում է, որ Թերին փորձում է խոսել նրա հետ, բայց քանի որ լինում է կատատոնիկ վիճակում չի կարող դա անել: Տասնմեկը, օգտագործելով իր ուժերը, դիտում է իր մոր հիշողությունները: Թերին, երբ նրանից տարել են դստերը, փորձել է ուժով ներխուժել Հոքինսի լաբորատորիա՝ նրան փրկելու համար: Որպես պատասխան՝ Բրեները և նրա օգնականները բռնել են նրան և էլեկտրաշոկային թերապիայի ենթարկել, ինչի հետևանքով նրա ներկայիս վիճակը վատացել է: Մոր հիշողությունների միջոցով Տասնմեկը պարզում է, որ ունի «քույր», որը նույնպես ունի իր ունակություններից և որոշում է փնտրել նրան:
Օգտագործելով իր կարողությունները ևս մեկ անգամ, Տասնմեկը գտնում է իր քրոջը, որը հասուն աղջիկ է Կալի անունով («Ութ»), նա ունենում է կարողություն առաջացնել տեսողական հալյուցինացիաներ մարդկանց մոտ: Տասնմեկը մնում է Կալիի և նրա փախստական ընկերների հետ, որոնք վճռական են վրեժխնդիր լինել նրանց ցավ պատճառած մարդկանցից: Կալին ասում է Տասնմեկին, որ, իր ուժերը օգտագործելու ժամանակ, նա պետք է մտածի այն մասին, ինչը ամենից շատ է իրեն բարկացնում: Երբ նրանք գնում են վրեժխնդիր լինել Բրեների օգնականից, որը օգնել է վիրավորել Տասնմեկի մորը, աղջիկը իր ուժով սկսում է խեղդել նրան, բայց դադարում է, իմանալով, որ նա ունի երկու դուստր: Կալին ցանկանում է կրակել նրան, բայց Տասնմեկը կանգնեցնում է նրան: Տասնմեկը որոշում է վերադառնալ տուն, երբ գիտակցում է, որ Մայքը ունի նրա օգնության կարիքը:
Տասնմեկը վերադառնում է Հոքինս և վերջապես հանդիպում է Մայքի հետ, ջերմ գրկախառնություններից հետո Տասնմեկը Հոփերի հետ գնում է հակառակ կողմի դարպասները փակելու համար: Այնտեղ աղջիկը օգտագործում է Կալիի խորհուրդը և կենտրոնացնում է իր զայրույթը ուժերը օգտագործելու համար և փակում է դարպասները։ Ավելի ուշ պարզվում է, որ բժիշկ Օուենսը կեղծել է ծննդյան վկայականը, որը թույլ է տալիս Հոփերին դառնալ իր օրինական խնամատար հայրը՝ Տասնմեկին թաքցնելու համար: Տասնմեկի նոր անունը լինում է Ջեյն Հոփեր: Հոփերը թույլ է տալիս, որ աղջիկը գնա Հոքինսի դպրոցի ավարտական երեկույթին: Նա հանդիպում է Մայքի հետ, պարում է նրա հետ, և նրանք առաջին անգամ համբուրվում են՝ որպես զույգ:
Երրորդ եթերաշրջան
Երրորդ եթերաշրջանի սկզբում Ջեյնը և Մայքը հանդիպում են արդեն յոթ ամիս, Հոփերը զայրանում է, որ Ջեյնը և Մայքը մշտապես միասին են, իրենց ամբողջ ժամանակը անցկացնելով միայնակ և անընդհատ համբուրվում են: Երբ Հոփերը խոստովանում է Ջոյսին, որ անհարմար է զգում այդ իրավիճակում, Ջոյսը պնդում է, որ նա պետք է նստի և հանգիստ խոսի Ջեյնի և Մայքի հետ, թե ինչպես է զգում իրեն: Այնուամենայնիվ, դա հանգեցնում է հակառակ արդյունքի, և Հոփերը դիմում է Մայքին Ջեյնից հեռու մնալ, հակառակ դեպքում նա կդադարեցնի նրանց հարաբերությունները: Երբ Մայքը ստիպված է լինում Ջեյնին ստել այն մասին, թե ինչու նա այլևս չի կարող այցելել նրան, նա դառնում է կասկածելի և աղջիկը խորհուրդ է հարցնում Մաքսից, որը պնդում է, որ Մայքը խուսափում է նրանից, որպեսզի ժամանակ անցկացնի տղաների հետ խաղալու համար, և առաջարկում է ինքնուրույն զվարճանալ: Նրանք գնում են գնումներ կատարելու: Աղջիկները ծախսում են ժամանակ միասին կատարելով գնումներ, այնտեղ նրանք տեսնում են Լուկասին, Ուիլին և Մայքին, որոնք փորձում են գնել նվեր Ջեյնի համար: Երբ Մայքը ստում է և ասում է, որ եկել է իր հիվանդ տատիկի համար նվեր գնելու, Ջեյնը թողնում է տղային և հեռանում ավտոբուսով, աղջիկները գիշերում են Հոփերի տանը և օգտագործում են Ջեյնի ունակությունները՝ տղաներին լրտեսելու համար: Նրանք սկսում են պատահական մարդկանց հետևել: Ջեյնը լրտեսում է Բիլիին՝ Մաքսի եղբորը, և թվում է, որ նա առևանգել է ինչ-որ մեկին, ուստի աղջիկները գնում են նրան փնտրելու և հայտնաբերում են, որ լողավազանի փրկարարներից մեկը, որտեղ աշխատում է Բիլին, նույնպես կորել է: Ջեյնը իմանում է, որ Բիլին կառավարում է հակառակ կողմի արարածը: Նրանք վերամիավորվում են Մայքի, Լուկասի և Ուիլի հետ: Մայքը զայրանում է, որ Ջեյնը լրտեսել է նրանց: Ջեյնը կանգնեցնում է հակառակ կողմի հրեշին, երբ այն հարձակվում է խրճիթի վրա, բայց արարածը վիրավորում է նրան և թողնում է իր մի մասը աղջկա ոտքի վերքի մեջ: Ջեյնն ու Մայքը հաշտվում են, բայց ֆլայերն ու Բիլին բռնում են նրանց վերքի պատճառով։ Ջեյնը կորցնում է իր ուժը, սակայն Ջոյսը և Հոփերը փակում են հակառակ կողմը: Հոփերը ենթադրաբար զոհվում է պայթյունի հետևանքով, որը փակել է դարպասները, և Ջեյնը մնում է Ջոյսի մոտ: Երբ Ջոյսը իր որդիների հետ հավաքում է իրենց իրերը, Ջեյնը համբուրում է Մայքին և ասում է, որ նա էլ է սիրում տղային: Ջոյսը նրան նամակ է տալիս, որը գրել է Հոփերը, ինչը նա մտադիր էր օգտագործել, երբ խոսում էր իր և Մայքի հետ, թե ինչպես է նա վերաբերվում իրենց հարաբերություններին: Տասնմեկը և Ջոյսի ընտանիքը լքում են Հոքինսը:
Ծանոթագրություններ
- ↑ Bond, Gwenda (February 2019). Stranger Things: Suspicious Minds. New York: Del Rey. ISBN 978-1-98481-743-3.
- ↑ Chaney, Jen (July 18, 2016). «Stranger Things' Millie Bobby Brown on Playing Eleven, Her Love-Hate Relationship With Scary Movies, and Acting Without Speaking». Vulture. Վերցված է October 16, 2016-ին.
- ↑ Berkshire, Geoff (July 18, 2016). «'Stranger Things' Finale: Duffer Brothers Talk Cliffhangers, Death and Season 2». Variety. Վերցված է October 16, 2016-ին.
- ↑ Stephens, Emily (July 29, 2016). «On Stranger Things' season finale, promises are made to be broken». The A.V. Club. Վերցված է October 16, 2016-ին.