«Մկրտիչ Աբրահամյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}} |
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}} |
||
'''Մկրտիչ Աշոտի''' '''Աբրահամյան''' ( |
'''Մկրտիչ Աշոտի''' '''Աբրահամյան''' ({{ԱԾ}}), ռազմական գործիչ։ [[ՀՀ բանակ]]ի [[գեներալ-լեյտենանտ]] ([[1997]])։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
09:09, 4 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ
Մկրտիչ Աբրահամյան | |
---|---|
դեկտեմբերի 18, 1939[1] - հունվարի 11, 2008 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Կարզախ, Վրաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մկրտիչ Աշոտի Աբրահամյան (դեկտեմբերի 18, 1939[1], Կարզախ, Վրաստան - հունվարի 11, 2008), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1997)։
Կենսագրություն
Ավարտել է Չերեպովեցի (ՌԴ) կապի ռազմական ուսումնարանը (1962), ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության կապի ռազմական ակադեմիան (1976) և գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացները (1985)։ 1962-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիսկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված զորախմբերում, գլխավոր շտաբում, 14-րդ բանակի կապի և Հարավարևմտյան զորամիավորումներում՝ որպես դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադի հրամանատար, կապի զորքերի պետ։ 1992 թվականի փետրվար-հունիսին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1992-1994 թվականներին և 1991-2000 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ, 1994-1995 թվականներին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական, 2000-2002 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ 2002 թվականին զորացրվել է։
Աբրահամյանը մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման, ՀՀ բանակաշինության, ռազմական կապի համակարգի զարգացման աշխատանքներին։
Աբրահամյանի անունով է կոչվել Կարծախի դպրոցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |