«Կատարինե Զալյան-Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 36. | Տող 36. | ||
| Վիքիպահեստ = |
| Վիքիպահեստ = |
||
}} |
}} |
||
'''Կատարինե Զալյան-Մանուկյան''' ({{ԱԾ}}), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր<ref name="ԿՊատգամավորներ" />։ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանի]] կինն էր<ref name="ԿՊատգամավորներ" />։ |
'''Կատարինե Զալյան-Մանուկյան''' ({{ԱԾ}}), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր<ref name="ԿՊատգամավորներ" />։ [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին Հանրապետության]] հիմնադիր [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանի]] կինն էր<ref name="ԿՊատգամավորներ" />։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
16:33, 2 Հունիսի 2021-ի տարբերակ
Կատարինե Զալյան-Մանուկյան | |||
| |||
---|---|---|---|
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2 | |||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Մասնագիտություն՝ | Բժշկուհի | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | 19-րդ դար | ||
Վախճանի օր | 1965 | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Ամուսին | Արամ Մանուկյան | ||
Զավակներ | Մեկ դուստր՝ Սեդա Մանուկյան | ||
Կատարինե Զալյան-Մանուկյան (19-րդ դար - 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր[1]։ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր[1]։
Կենսագրություն
Մասնագիտությամբ բժշկուհի էր[1]։ ՀՅԴ անդամ էր[1]։
ՀՀ 2-րդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ էր։ Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ պայքար մղելով համաճարակների դեմ։ Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացավ 1917 թվականին Երևանում։ 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը[1]։
Կատարինեն խորհրդարանի պատգամավոր ընտրվեց,երբ Արամը մահացել էր մի քանի ամիս առաջ։ Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները[1]։
Կատարինե Զալյան-Մանուկյանը մահացել է 1965 թվականին։ Մահվանից առաջ Կատարինեն ասել էր դստերը.
Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան[1]։ |
Ընտանիք
Ամուսանցած էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ։Նրանք ամուսնացել են 1917 թվականին, երբ «դիկտատորն» էր: Նրանց ամուսնական կյանքը տևեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919 թվականի հունվարի 29-ին Արամը մահացավ բծավոր տիֆից: Երբ Հայաստանը խորհրդայնացավ, Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանեց քրոջ բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: 1927 թվականին վերադարձավ Երևան և կրկին նվիրվեց բժշկությանը: Բոլշևիկները համապատասխան մաշկաբան- մասնագետ չգտնելով Կատարինեին են ընդունում աշխատանքի, մինչև 1937 թվականին ապրեցին ծանր պայմաններում: Կատարինեն մահացել է 1965 թվականին:
Երեխաներ
Ունեին մեկ դուստր՝ Սեդա[1]։ Նա մինչև 1976 թվականն ապրում էր Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005 թվականին՝ 86 տարեկան հասակում: 1998 թվականին նա այցելել է Երևան, Սարդարապատի թանգարանին[2] է նվիերլ հոր իրերը և լուսնկարները:
Ընկերություն
Հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ Կատարինեն ժամանակ էր հատկացնում նաև ընկերների հետ շփումների համար: Նա, ինչպես խորհրդարանի մյուս կին պատգամավորները խորհրդարանական ակումբի անդամ էին, որի նպատակը նրա անդամների և նրանց ընտանիքների համար ընկերական մտերիմ շրջապատի, հաճելի ժամանցի ապահովումն էր:
Գրականություն
- Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992