Jump to content

«Կատարինե Զալյան-Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 50. Տող 50.
Խորհրդարանում Կատարինե Մանուկյանն ընտրվել է Ներգաղթի և Վերաշինության, Բժշկա-սանիտարական հանձնաժողովների անդամ և իր գործունեությունն իրականացրել է այդ հանձնաժողովների իրավասությունների շրջանակում ինչպես նաև վարչական պաշտոնեանների չարաշահումները քննող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել<ref>«Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ։ 1918-1920թվականներ», Երևան, Հայաստանի ազգային արխիվ 2009, էջ 263, համեմատությունը՝ «Հայաստանի աշխատավոր», 1919թվական, 19 սեպտեմբերի</ref><ref name="Կատարինե">Ստեփանեան Խաչատուր [http://www.khachaturstepanyan.am/assets/files/83--.pdf Կանայք առաջին հանրապետութեան խորհրդարանում, Նոր Ջուղա, 2018, էջ 35-ից 55]</ref>։
Խորհրդարանում Կատարինե Մանուկյանն ընտրվել է Ներգաղթի և Վերաշինության, Բժշկա-սանիտարական հանձնաժողովների անդամ և իր գործունեությունն իրականացրել է այդ հանձնաժողովների իրավասությունների շրջանակում ինչպես նաև վարչական պաշտոնեանների չարաշահումները քննող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել<ref>«Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ։ 1918-1920թվականներ», Երևան, Հայաստանի ազգային արխիվ 2009, էջ 263, համեմատությունը՝ «Հայաստանի աշխատավոր», 1919թվական, 19 սեպտեմբերի</ref><ref name="Կատարինե">Ստեփանեան Խաչատուր [http://www.khachaturstepanyan.am/assets/files/83--.pdf Կանայք առաջին հանրապետութեան խորհրդարանում, Նոր Ջուղա, 2018, էջ 35-ից 55]</ref>։


Կատարինե Մանուկյանը, որպես խորհրդարանական հանձնաժողովի անդամ պարբերաբար այցելում է երկրի [[գավառ]]ները, տեղծում է կարիքավորների խնդիրներին ծանոթանում գաղթականների: Գաղթականներն ունեին ինչպես մթերքի, այնպես էլ բժշկական օգնության կարիք: Խոսքը վերաբերում է նաև [[եզդի]] գաղթականներին:
Կատարինե Մանուկյանը, որպես խորհրդարանական հանձնաժողովի անդամ պարբերաբար այցելում է երկրի [[գավառ]]ները, տեղծում է կարիքավորների խնդիրներին ծանոթանում գաղթականների։ Գաղթականներն ունեին ինչպես մթերքի, այնպես էլ բժշկական օգնության կարիք։ Խոսքը վերաբերում է նաև [[եզդի]] գաղթականներին։


== Ընտանիք ==
== Ընտանիք ==

00:02, 5 Հունիսի 2021-ի տարբերակ

Կատարինե Զալյան-Մանուկյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ Բժշկուհի
Ազգություն Հայ
Ծննդյան օր 19-րդ դար
Վախճանի օր 1965(1965)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ամուսին Արամ Մանուկյան
Զավակներ Մեկ դուստր՝ Սեդա Մանուկյան

Կատարինե Զալյան-Մանուկյան (19-րդ դար - 1965, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր։ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր[1]։

Կենսագրություն

Մասնագիտությամբ բժշկուհի էր։ ՀՅԴ անդամ էր[1]։

ՀՀ 2-րդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ էր։ Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ պայքար մղելով համաճարակների դեմ։ Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացավ 1917 թվականին Երևանում։ 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը[1]։ Կատարիեն խորհրդարանի պատգամավոր է ընտրվել, Արամ Մանուկյանի մահվանից մի քանի ամիս առաջ։ Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվել են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները[1][2]։

Կատարինե Զալյան-Մանուկյանը մահացել է 1965 թվականին։ Մահվանից առաջ Կատարինեն ասել էր դստերը.

Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան[1]։

Գործունեություն

Խորհրդարանում Կատարինե Մանուկյանն ընտրվել է Ներգաղթի և Վերաշինության, Բժշկա-սանիտարական հանձնաժողովների անդամ և իր գործունեությունն իրականացրել է այդ հանձնաժողովների իրավասությունների շրջանակում ինչպես նաև վարչական պաշտոնեանների չարաշահումները քննող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել[3][4]։

Կատարինե Մանուկյանը, որպես խորհրդարանական հանձնաժողովի անդամ պարբերաբար այցելում է երկրի գավառները, տեղծում է կարիքավորների խնդիրներին ծանոթանում գաղթականների։ Գաղթականներն ունեին ինչպես մթերքի, այնպես էլ բժշկական օգնության կարիք։ Խոսքը վերաբերում է նաև եզդի գաղթականներին։

Ընտանիք

Ամուսանցած էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ։Նրանք ամուսնացել են 1917 թվականին, երբ «դիկտատորն» էր։ Նրանց ամուսնական կյանքը տևեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919 թվականի հունվարի 29-ին Արամը մահացավ բծավոր տիֆից։ Երբ Հայաստանը խորհրդայնացավ, Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանեց քրոջ բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ։ 1927 թվականին վերադարձավ Երևան և կրկին նվիրվեց բժշկությանը։ Բոլշևիկները համապատասխան մաշկաբան- մասնագետ չգտնելով Կատարինեին են ընդունում աշխատանքի, մինչև 1937 թվականին ապրեցին ծանր պայմաններում[4]։

Կատարինեն մահացել է 1965 թվականին։

Երեխաներ

Ունեին մեկ դուստր՝ Սեդա։ Նա մինչև 1976 թվականն ապրում էր Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005 թվականին՝ 86 տարեկան հասակում։ 1998 թվականին նա այցելել է Երևան, Սարդարապատի թանգարանին է նվիրել հոր իրերը և լուսանկարները[5]։

Ընկերություն

Հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ Կատարինեն ժամանակ էր հատկացնում նաև ընկերների հետ շփումների համար։ Նա, ինչպես խորհրդարանի մյուս կին պատգամավորները խորհրդարանական ակումբի անդամ էին, որի նպատակը նրա անդամների և նրանց ընտանիքների համար ընկերական մտերիմ շրջապատի, հաճելի ժամանցի ապահովումն էր։

Գրականություն

  • Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առաջին հանրապետության կին պատգամավորները
  2. Մանուկյան, Արմենակ Սարիբեկի (2002). «Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ». Գիտություն. Վերցված է 2021-06-02-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ։ 1918-1920թվականներ», Երևան, Հայաստանի ազգային արխիվ 2009, էջ 263, համեմատությունը՝ «Հայաստանի աշխատավոր», 1919թվական, 19 սեպտեմբերի
  4. 4,0 4,1 Ստեփանեան Խաչատուր Կանայք առաջին հանրապետութեան խորհրդարանում, Նոր Ջուղա, 2018, էջ 35-ից 55
  5. Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթողը Սարդարապատում

Արտաքին հղումներ