«Էդվարդ դե Բոնո»–ի խմբագրումների տարբերություն
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
No edit summary |
||
Տող 43. | Տող 43. | ||
Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են երկու գիտական ֆիլմեր։ Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ [[1989]] թվականին նրան առաջարկվել է [[Նոբելյան մրցանակ]]ի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT ([[Ճապոնիա]]), Du Pont, Eriksson, Ford և ալյն։ |
Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են երկու գիտական ֆիլմեր։ Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ [[1989]] թվականին նրան առաջարկվել է [[Նոբելյան մրցանակ]]ի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT ([[Ճապոնիա]]), Du Pont, Eriksson, Ford և ալյն։ |
||
Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում<ref name="Բոնո" />։ |
Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում<ref name="Բոնո" />։ |
||
[[Պատկեր:Edward de Bono |
[[Պատկեր:Edward de Bono on Channel 4 "Opinions".jpg|250px|մինի|Լաթերալ մտածելակերպ, գաղափարի հիմնադիր Էդվարդ դե Բոնո]] [[Պատկեր:Edward de Bobo Six hats.png|250px|մինի|Edward de Bono "Six thinking hats"]] |
||
== Լաթերալ մտածելակերպ == |
== Լաթերալ մտածելակերպ == |
18:50, 1 Օգոստոսի 2022-ի տարբերակ
Էդվարդ դե Բոնո անգլ.՝ Edward de Bono | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 19, 1933 |
Ծննդավայր | Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 9, 2021[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մալթա |
Մասնագիտություն | գրող, հոգեբան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օքսֆորդ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան և Պրետորիայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | edwarddebono.com |
Edward de Bono Վիքիպահեստում |
Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, մայիսի 19, 1933[3], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 9, 2021[1], Մալթա), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում։
Կենսագրություն
Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19-ին 1933 թվականին Մալթայում։ Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում։ Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից։ Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում։ Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հմտությունների զարգացման առաջատար մասնագետ։ Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում։ Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր՝ «հավասարակշռված մտածելակերպ»[4]։
Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են երկու գիտական ֆիլմեր։ Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT (Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն։ Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[4]։
Լաթերալ մտածելակերպ
Բրիտանացի գիտնական Էդվարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերպի մասին։ Նա համարվում է «լաթերալ մտածելակերպ» տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները։ Լաթերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը՝ քննադատական, դեղինը՝ լավատեսական, կանաչը՝ ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը՝ հեռանկարային մտածելակերպը)։ Փոխաբերական իմաստով հագնելով գլխարկներից որևէ մեկը` մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[5]։
Երկեր
- Էդվարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
- «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
- «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
- «Լաթերալ մտածելակերպ»
- «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Father of lateral thinking, Edward de Bono, has died
- ↑ Rhodes Scholar Database
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Էդվարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ-Պետերբուրգ, 1997, էջ 10
- ↑ Էդվարդ դե Բոնո, Լաթերալ մտածելակերպ