«Վանկական ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ |
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 1. | Տող 1. | ||
''' |
'''Մանկական ոտանավոր''' (սիլաբիկ) ({{lang-gr|συλλαβή}}` [[վանկ]]), տաղաչափական հիմնական համակարգերից մեկը, որի [[ռիթմ]]ը գոյանում է տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ։ |
||
Վանկական [[տաղաչափություն]]ը հատուկ է սլավոնական ([[չեխերեն]], [[սերբերեն]], [[լեհերեն]]) և ռոմանական ([[իտալերեն]], [[ֆրանսերեն]]) մի շարք [[լեզու]]ներին, որոնցում բառային [[շեշտ]]ն ունի իր կայուն տեղը, իսկ շեշտված և անշեշտ վանկերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ուստի ռիթմի գլխավոր պայմանը, ի տարբերություն [[վանկաշեշտական ոտանավոր]]ի, վանկերի հավասար քանակն է։ |
Վանկական [[տաղաչափություն]]ը հատուկ է սլավոնական ([[չեխերեն]], [[սերբերեն]], [[լեհերեն]]) և ռոմանական ([[իտալերեն]], [[ֆրանսերեն]]) մի շարք [[լեզու]]ներին, որոնցում բառային [[շեշտ]]ն ունի իր կայուն տեղը, իսկ շեշտված և անշեշտ վանկերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ուստի ռիթմի գլխավոր պայմանը, ի տարբերություն [[վանկաշեշտական ոտանավոր]]ի, վանկերի հավասար քանակն է։ |
Ընթացիկ տարբերակը 17:13, 12 Նոյեմբերի 2022-ի դրությամբ
Մանկական ոտանավոր (սիլաբիկ) (հունարեն՝ συλλαβή` վանկ), տաղաչափական հիմնական համակարգերից մեկը, որի ռիթմը գոյանում է տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ։
Վանկական տաղաչափությունը հատուկ է սլավոնական (չեխերեն, սերբերեն, լեհերեն) և ռոմանական (իտալերեն, ֆրանսերեն) մի շարք լեզուներին, որոնցում բառային շեշտն ունի իր կայուն տեղը, իսկ շեշտված և անշեշտ վանկերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ուստի ռիթմի գլխավոր պայմանը, ի տարբերություն վանկաշեշտական ոտանավորի, վանկերի հավասար քանակն է։
Վանկային սկզբունքը հատուկ է նաև հայ պոեզիային։ Այստեղ ևս շեշտերի դասավորությունն էական չէ. կարևորը տողերի և կիսատողերի (անդամների) մեջ վանկերի թվի հավասարությունն է, իսկ շեշտերի տեղը կայուն չէ։ Այսպես, հայկական ոտանավորի ամենատարածված տեսակներն են ութ և յոթ վանկանի տողերը, ընդ որում, ութ վանկանի տողը բաժանվում է երկու հավասար կիսատողերի, իսկ յոթ վանկանի տողը` երեք և չորս վանկանի կիսատողերի։ Կիսատողերի (անդամների) պարբերական կրկնությունից գոյանում է ռիթմը։
Տաս վանկանի տողը հիմնականում բաժանվում է երկու հավասար (հինգ վանկանի) կիսատողերի։ Շեշտերի տեղը փոփոխական է։
Հայ պոեզիայի մեկ այլ չափերից մեկը՝ տասնհինգ վանկանի տողը, հիմնականում կազմված է լինում չորս կայուն մասերից՝ երեք հատ չորս վանկանի և մեկ հատ երեք վանկանի կիսատողերից։ Շեշտերի դասավորությունն այստեղ ևս անկանոն է։
Վանկական բանաստեղծության հետ հավասար հայ պոեզիայում կիրառվում են վանկաշեշտական, համաշեշտ և ազատ ոտանավորի ձևերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 287