Jump to content

Ղրղզստանի հուշադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրղզստանի զինանշանը
Ղրղզստանի զինանշանը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ղրղզական Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն[ն 1]։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (916, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 ղրղզական սոմ () անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 սոմ, մելքիորից՝ 1 և 5 սոմ, արույրից՝ 1 տիյին։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, proof-like և proof որակներով։

Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Մանաս էպոսի 1000-ամյակ» արծաթե և ոսկե մետաղադրամները[4][5][6]։ Ամենափոքր մետաղադրամը 1 տիյին անվանական արժեքով հավաքորդական մետաղադրամն է՝ ընդամենը 1.00 գ քաշով, իսկ ամենամեծը՝ «Մեր երեխաների աշխարհը» արծաթե դրամը, որը կշռում է 33.94 գ։

Ղրղզստանում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Ղրղզստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝

  • Լեհաստան Լեհաստանի դրամահատարան,
  • Լիտվա Լիտվայի դրամահատարան,
  • Ղազախստան Ղազախստանի դրամահատարան,
  • Միացյալ Թագավորություն «Փոբջոյ» դրամահատարան,
  • Ռուսաստան Սանկտ-Պետերբուրգի դրամահատարան,
  • Սլովակիա Կրեմնիցայի դրամահատարան։

Ղրղզստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են ղրղըզ նկարիչ-դիզայներները՝ Մուրատ Սագիմբաև, Կանիբեկ Տուրումբեկով, Անատոլի Ցիգանոկ, Էլդիյար Իսակով, Ժարկին Տուրսունալիևա։

Վիճակագրություն

2018 թվականի հուլիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 70 տեսակներ, այդ թվում 15-ը՝ մելքիորից, 1-ը՝ արույրից, 50-ը՝ արծաթից, 4-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1995 2000 2001 2002 2003 2005 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 Ընդամենը
Մելքիոր 3 2 2 1 1 2 1 1 1 1 15
Արույր 1 1
Արծաթ-925 1 1 2 2 2 3 1 10 2 4 2 3 3 5 5 2 2 50
Ոսկի-916 1 1
Ոսկի-999 1 1 1 3
Ընդամենը 2 1 1 2 2 2 3 5 12 2 6 4 4 5 7 3 3 3 70

Պետականություն և միջազգային հանրություն

2001
Անկախության 10-ամյակ․ Խան-Թենգրի

Դիմերեսը՝ Խան-Թենգրի պիկի պատկերը, վերևում՝ լեռան անվանումը՝ ղրղզ.՝ «ХАН ТЕҢИРИ», ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Ղրղզստանի զինանշանը, եզրով վերևում՝ ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 10 ЖЫЛ» գրառումը, եզրով ներքևում՝ թողարկման տարեթիվը՝ զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[7]։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում[7] proof որակով։

2003
Ազգային արժույթի 10-ամյա տարելից

Դիմերեսը՝ Ղրղզստանի երկու ոսկե և չորս արծաթե մետաղադրամների[ն 2] պատկերը՝ տունդյուկի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ղրղզ.՝ «УЛУТТУК ВАЛЮТАГА 10 ЖЫЛ» գրառումը, թողարկման տարեթիվը, ազգային զարդանախշ, եզրով՝ կետերից շրջագիծ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[8]։ Հատվել է Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[8] proof որակով։

2007
Շանհայի համագործակցության կազմակերպություն

Դիմերեսը․ վերևում՝ կազմակերպության պատկերանիշը և անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗМАТТАШУУНУН ШАНХАЙ УЮМУ», ներքևում՝ տունդյուկի ոճավորված պատկեր, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը և մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[9]։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում[9][10] proof որակով։

2007
ԵվրԱզԷՍ երկրների մայրաքաղաքներ․ Բիշքեկ

Դիմերեսը՝ Մանասի արձանը և ԵվրԱզԷՍ պատկերանիշը՝ Բիշքեկի շինությունների և լեռների ֆոնի վրա, քաղաքի անվանումը՝ ղրղզ.՝ «БИШКЕК», եզրով ներքևում՝ ռուս.՝ «СТОЛИЦЫ СТРАН ЕВРАЗЭС» գրառումը, ձախ մասում՝ մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, աջ մասում՝ անվանական արժեքը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը՝ երկրագնդի ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրերով՝ ղրղզ.՝ «ЕВРАЗЭС ӨЛКӨЛӨРҮНҮН БОРБОРЛОРУ» գրառումը, ազգային զարդանախշ և հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2500 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[11][12]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[11][12] proof որակով։

2010
Եվրասիական տնտեսական ընկերակցության 10-ամյակ

Դիմերեսը՝ ԵվրԱզԷՍ պատկերանիշը՝ ոճավորված ծաղկի ֆոնի վրա, որի թերթիկների վրա պատկերված են ընկերակցության անդամ-երկրների մայրաքաղաքների տեսարժան վայրերը[ն 3], անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրով՝ ռուս.՝ «10 лет Евразийскому экономическому сообществу» գրառումը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը՝ ՝ ոճավորված ծաղկի ֆոնի վրա, որի թերթիկների վրա գծված են զուգահեռականներն ու միջօրեականները, եզրով՝ ղրղզ.՝ «Евразия экономикалык шериктештигине 10 жыл» գրառումը և հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[13][14]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[13][14] proof որակով։

2011
Խան-Թենգրի

Դիմերեսը՝ Խան-Թենգրի պիկի պատկերը, վերևում՝ լեռան անվանումը՝ ղրղզ.՝ «ХАН-ТЕҢИРИ», ներքում՝ անվանական արժեքը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 20 ЖЫЛ» գրառումը, եզրով ներքևում՝ թողարկման տարեթիվը՝ զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[15]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[15] BU որակով։

2011
Հաղթանակի պիկ

Դիմերեսը՝ Հաղթանակի պիկի պատկերը, նրա անվանումը՝ ղրղզ.՝ «ЖЕҢИС ЧОКУСУ» և ռուս.՝ «Пик Победы», բացարձակ բարձրությունը (7439м), անվանական արժեքը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 20 ЖЫЛ» գրառումը, թողարկման տարեթիվը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[15]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[15] BU որակով։

2011
Հաղթանակի պիկ

Դիմերեսը՝ Հաղթանակի պիկի պատկերը, նրա անվանումը՝ ղրղզ.՝ «ЖЕҢИС ЧОКУСУ» և ռուս.՝ «Пик Победы», բացարձակ բարձրությունը (7439м), մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, անվանական արժեքը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 20 ЖЫЛ» գրառումը, թողարկման տարեթիվը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[16]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[16] proof որակով։

2011
Անկախության 20-ամյակ

Դիմերեսը՝ Ղրղզտանի դրոշը և քարտեզը, որի ներսում պատկերված է Մանասի արձանը, անվանական արժեքը, մետաղի հարգն ու մետաղադրամի քաշը (Ag925/28.28), ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 20 ЖЫЛ» գրառումը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, թողարկման տարեթիվը, ռուս.՝ «НЕЗАВИСИМОЙ КЫРГЫЗСКОЙ РЕСПУБЛИКЕ - 20 ЛЕТ» գրառումը, ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[17]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[17] proof որակով։

2015
1 տիյին

Դիմերեսը՝ անվանական արժեքը և վարդակակաչի ոճավորված պատկերի տեսքով զարդանախշ։
Դարձերեսը՝ պետական զինանշանը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 տիյին։ Նյութը՝ արույր։ Քաշը՝ 1.00 գ։ Տրամագիծը՝ 14.00 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ[18]։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[18]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[18] proof որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հավաքորդական մետաղադրամ[18][19]։

2015
Եվրասիական տնտեսական միություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը՝ կիսագնդի ոճավորված քարտեզի ֆոնի վրա, եզրով վերևում՝ թողարկող բանկի անվանումը (ղրղզ.՝ КЫРГЫЗ РУСПУБЛИКАСЫНЫН УЛУТТУК БАНКЫ), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը, եզրով ներքում՝ անվանական արժեքը։
Դարձերեսը՝ ԵԱՏՄ պատկերանիշը՝ եվրասիական մայրցամաքի քարտեզի ֆոնի վրա, նրանից ցած՝ անդամ-պետությունների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ) դրոշները, եզրերով՝ ղրղզ.՝ «ЕВРАЗИЯ ЭКОНОМИКАЛЫК СОЮЗУ» ու ռուս.՝ «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[20]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[20] proof որակով։

2015
Անկախության 25-ամյակ

Դիմերեսը՝ սավառնող արծիվ՝ արևի ճառագայթներով շրջապատված յուրդի ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրերով՝ ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 25 ЖЫЛ» ու ռուս.՝ «НЕЗАВИСИМОЙ КЫРГЫЗСКОЙ РЕСПУБЛИКЕ - 25 ЛЕТ» գրառումները։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, եզրերով՝ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Ժարկին Տուրսունալիևայի և Մուրատ Սագիմբաևի[21]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[21] proof որակով։

2018
Ազգային արժույթի 25-ամյա տարելից

Դիմերեսը՝ ։
Դարձերեսը՝ ։ Դրամաշուրթը՝ ճշտել։
Անվանական արժեքը՝ 5 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է UNC որակով։

Ազգային պատմություն

2000
Օշի 3000-ամյակ

Դիմերեսը՝ Տայյուանի «Երկնային ձիեր» ժայռապատկերները՝ Սուլայման-Տոո լեռան ուրվագծի ֆոնի վրա, վերևում՝ ղրղզ.՝ «ОШ • УЧ МИҢ ЖЫЛ» գրառումը, աջ մասում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Au916°) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը և թողարկման տարեթիվը (ղրղզ.՝ 2000 ЖЫЛ)՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմ։ Նյութը՝ ոսկի-916։ Քաշը՝ 7.78 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[22]։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում[22]։ proof որակով։

2003
Ղրղզական պետականության 2200-ամյակ

Դիմերեսը՝ մ․թ․ա․ V—III դարերի բրոնզե վրադիր՝ վագրի գլուխի տեսքով, թյուրգեշական մետաղադրամ (VIII դար), Բուրանայի աշտարակը (XI դար) և պետական դրոշը՝ տունդյուկի և հավերժության նշանի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ազգային զարդանախշ, ղրղզ.՝ «КЫРГЫЗ МАМЛЕКЕТТҮҮЛҮГҮНӨ 2200 ЖЫЛ» գրառումը, թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[23]։ Հատվել է Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[23] proof որակով։

2005
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակ

Դիմերեսը՝ «Կնոջ և մոր» քանդակը, անմար կրակը և «Պոբեդա» հուշահամալիրի տարրերը յուրդի և լեռների խորհրդանշական պատկերի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրերով՝ ճառագայթների և ցորենի հասկերի տեսքով զարդանախշ, ղրղզ.՝ «УЛУУ ЖЕҢИШКЕ 60 ЖЫЛ» և ռուս.՝ «60 ЛЕТ ВЕЛИКОЙ ПОБЕДЕ» գրառումները։
Դարձերեսը՝ պետական զինանշանը՝ շրջագծված արևի ճառագայթներով, ներքևում՝ թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[24]։ Հատվել է Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[24] proof որակով։

2011
Մետաքսի մեծ ճանապարհ

Դիմերեսը՝ Մետաքսի մեծ ճանապարհի սխեմատիկ պատկերով քարտեզ՝ եզերված ճանապարհն ընդգրկող երկրների ճարտարապետական հուշարձանների ոճավորված պատկերներով[ն 4], ԵվրԱզԷՍ պատկերանիշը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, ռուս.՝ «ВЕЛИКИЙ ШЕЛКОВЫЙ ПУТЬ» գրառումը և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, քարավան՝ լեռների խորհրդանշական պատկերի ֆոնի վրա, ղրղզ.՝ «УЛУУ ЖИБЕК ЖОЛУ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[25][26]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[25][26] proof որակով։ «Տարվա մետաղադրամ 2013» միջազգային մրցույթում հուշադրամը հաղթող է ճանաչվել «Պատմական առավել նշանակալի մետաղադրամ» անվանակարգում[27][28][29]։

2012
Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ տիրուհու դիմապատկերը, անվան գրառումը՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКА», ծննդյան և մահվան տարեթվերը (1811-1907), ազգային զարդանախշ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, աջ և ձախ մասերում տեղակայված են մեկական արհեստական բյուրեղ[ն 5]։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, Կուրմանժան Դատկան ձիով՝ Սուլայման-Տոո լեռան ֆոնի վրա, եզրով՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКАГА 200 ЖЫЛ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[30]։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում[30] proof որակով։

2012
Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ տիրուհու դիմապատկերը, անվան գրառումը՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКА», ծննդյան և մահվան տարեթվերը (1811-1907), ազգային զարդանախշ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Au999) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը և բուսական զարդանախշ, եզրով՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКАГА 200 ЖЫЛ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.78 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[31][32]։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում[31][32] proof որակով։

2015
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակ

Դիմերեսը․ կենտրոնում՝ հրավառության գունավոր պատկերը և գեորգիևյան ժապավենից կազմված «70» թվանշանը, եզրով՝ Բիշքեկում Իվան Պանֆիլովի հուշարձանի խորաքանդակի ֆոնի վրա անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը (28,28г), ղրղզ.՝ «Улуу Жеңишке 70 жыл» և ռուս.՝ «70 лет Великой Победе» գրառումները։
Դարձերեսը՝ պետական զինանշանը՝ շրջապատված ութ աղավնիների և հրավառության պատկերներով՝ կապույտ ֆոնի վրա, ներքևում՝ թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[33]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[33] proof որակով։

2018
[ն 6]
1916 թ․ ազգային ազատագրական ապստամբության 100-ամյա տարելից

Դիմերեսը՝ խորհրդանշական տեսարան 1916 թվականի հակացարական ապստամբության մոտիվներով՝ «1916» մակագրությամբ, եզրերով՝ ղրղզ.՝ «ҮРКҮНГӨ 100 ЖЫЛ» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925º) և հուշադրամի քաշը (28,28g)։
Դարձերեսը՝ պետական զինանշանը՝ եզրավորված ազգային զարդանախշով, «2016» տարեթիվը[ն 6]։ Դրամաշուրթը՝ ճշտել։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է proof որակով։

«Ղրղզական խաքանության դարաշրջան» շարք

«Ղրղզական խաքանության դարաշրջան» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2017 թվականներին, նրանցից երեքը պատրաստված են մելքիորից, հինգը՝ 925 հարգի արծաթից։

Դիմերեսը՝ համապատասխան թեմատիկ պատկերը ու անվանումը, անվանական արժեքը, 2013-2015 թվականների արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։

Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը և այլ խորհրդանշական տարրեր, շարքի անվանումը (ղրղզ.՝ УЛУУ КЫРГЫЗ КАГАНАТЫ) և թողարկման տարեթիվը, 2016-2017 թվականների արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամի քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[35][36], «Ղրղզական խաքանության ծանր զինված ռազմիկ» հուշադրամներինը՝ Էլդիյար Իսակովի և Մուրատ Սագիմբաևի[37]։ Հատվել են Ղազախստանի դրամահատարանում[35][36][37]։

2013
Ղրղզական մեծ խաքանություն

Դիմերեսը՝ ոսկեզօծ պատվածքով տամգա՝ ղրղզների առաջնային տարածքի ոճավորված քարտեզի ֆոնի վրա, տերության սահմանների ընդլայնումը բնորոշող չորս զինված ձիավորներ, վերևում՝ հին թյուրք․՝ «Ղրղզական պետությունՂրղզական պետությունՂրղզական պետություն_Ղրղզական պետությունՂրղզական պետությունՂրղզական պետությունՂրղզական պետությունՂրղզական պետություն» գրառումը:
Դարձերեսը՝ բերկուտի խորհրդանշական պատկերի ուրվագիծը։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է proof որակով։

2014
Բարսբեկը ղրղզների խաքան

Դիմերեսը՝ Բարսբեկն իր հեծելազորով, ղրղզ.՝ «БАРСБЕК — КЫРГЫЗ КАГАНЫ /VIII к./» գրառումը:
Դարձերեսը՝ արեգակնային սկավառակը բնորոշող շրջանաձև ազգային զարդանախշ։
Անվանական արժեքը՝ 1 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է BU որակով։

2014
Բարսբեկը ղրղզների խաքան

Դիմերեսը՝ Բարսբեկն իր հեծելազորով, ղրղզ.՝ «БАРСБЕК — КЫРГЫЗ КАГАНЫ /VIII к./» գրառումը:
Դարձերեսը՝ արեգակնային սկավառակը բնորոշող շրջանաձև ազգային զարդանախշ։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է UNC որակով։

2015
Տամգան Ղրղզական խաքանության միասնության խորհրդանիշ

Դիմերեսը՝ ղրղզական ազգի ընդհանուր տոհմանշանը՝ ոսկեզօծ պատվածքով, եղջերվի եղջյուրները և ղրղզ.՝ «ТАМГА» գրառումը, ալթայան ծառերն ու սոճիները, Ղրղզական խաքանության զորքերը՝ լեռների և կապույտ երկնքի ֆոնի վրա։
Դարձերեսը՝ ղրղզական ցեղերին և տոհմներին պատկանող՝ ընդհանուր ղրղզական տամգայի 13 տարբերակումներ։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է proof որակով։

2016
Ղրղզական խաքանության թեթև զինված ռազմիկ

Դիմերեսը՝ թեթև զինված հեծյալ ռազմիկի պատկեր, նրա շուրջ՝ մարտիկների խորհրդանշական պատկերներ, ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ЖЕҢИЛ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» և ռուս.՝ «ЛЕГКОВООРУЖЕННЫЙ ВОИН КЫРГЫЗСКОГО КАГАНАТА» գրառումները:
Դարձերեսը՝ նետաձիգ ձիավորների խորհրդանշական պատկերներ, նախշազարդեր։
Անվանական արժեքը՝ 1 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Հատված քանակը՝ 4000 հատ։ Հատվել է UNC որակով։

2016
Ղրղզական խաքանության թեթև զինված ռազմիկ

Դիմերեսը՝ թեթև զինված հեծյալ ռազմիկի պատկեր, նրա շուրջ՝ մարտիկների խորհրդանշական պատկերներ, ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ЖЕҢИЛ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» և ռուս.՝ «ЛЕГКОВООРУЖЕННЫЙ ВОИН КЫРГЫЗСКОГО КАГАНАТА» գրառումները:
Դարձերեսը՝ նետաձիգ ձիավորների խորհրդանշական պատկերներ, նախշազարդեր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է proof-like որակով։

2017
Ղրղզական խաքանության ծանր զինված ռազմիկ

Դիմերեսը՝ ծանր զինված հեծյալ ռազմիկի պատկերը և ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ШАЙМА-ШАЙ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» գրառումը:
Դարձերեսը՝ նիզակով զինված հեծյալ մարտիկների խորհրդանշական պատկերներ, նախշազարդեր։
Անվանական արժեքը՝ 1 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է UNC որակով։

2017
Ղրղզական խաքանության ծանր զինված ռազմիկ

Դիմերեսը՝ ծանր զինված հեծյալ ռազմիկի պատկերը և ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ШАЙМА-ШАЙ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» գրառումը:
Դարձերեսը՝ նիզակով զինված հեծյալ մարտիկների խորհրդանշական պատկերներ, նախշազարդեր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է proof-like որակով։

Ճարտարապետական և բնական հուշարձաններ

«Ղրղզստանի պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարք

«Ղրղզստանի պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2014 թվականներին 1 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված մելքիորից BU որակով, և 10 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ տեսարան համապատասխան ճարտարապետական կամ բնական հուշարձանից, անվանումը ղրղզերեն ու անգլերեն լեզուներով, անվանական արժեքը, արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։

Դարձերեսը՝ պետական զինանշանը, տեսարան համապատասխան հուշարձանից, եզրով՝ շարքի անվանումը (ղրղզ.՝ КЫРГЫЗСТАНДЫН ТАРЫХЫЙ ЖАНА АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 5000 հատ, արծաթե դրամներ՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[38][39]։ Հատվել են Ղազախստանի դրամահատարանում[38][39]։ «Դրամների համաստեղություն 2014» միջազգային մրցույթում «Սայմալի-Թաշ» արծաթե դրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա արծաթե մետաղադրամ» անվանակարգում[27][40]։

Մելքիորե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
2013 2013 Սայմալի-Թաշ

ղրղզ.՝ Саймалуу-Таш
անգլ.՝ Saimaluu-Tash

Դիմերեսը՝ ժայռապատկերների խումբ՝ արևամարդ, քարայծ, ցուլ։
Դարձերեսը՝ ժայռապատկերներ՝ որսի տեսարան և արեգակ։

2014 2014 Մանասի ղումբազ

ղրղզ.՝ МАНАСТЫН КҮМБӨЗҮ
անգլ.՝ KUMBEZ OF MANAS

Դիմերեսը՝ Մանասի դամբարանը, էպոսի հերոսները (երգասաց, նժույգ, թռչող բազե)՝ լեռների ֆոնի վրա, ազգային զարդանախշ։
Դարձերեսը՝ զարդանախշ ղումբազից։

«Ղրղզստանը Մետաքսի մեծ ճանապարհին» շարք

«Ղրղզստանը Մետաքսի մեծ ճանապարհին» շարքի մետաղադրամները թողարկվել են 2005-2009 թվականներին 1 և 10 սոմ անվանական արժեքներով՝ պատրաստված համապատասխանաբար մելքիորից BU որակով և ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ Ղրղզստանի քարտեզը՝ ընդգծված Մետաքսի մեծ ճանապարհի ուղիներով, համապատասխան ճարտարապետական կամ բնական հուշարձանի ոճավորված պատկերը և անվանումը, մետաղադրամի անվանական արժեքը, ազգային զարդանախշ։ Արծաթե մետաղադրամների վրա նշված են նաև մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, իսկ հուշարձանի պատկերը և խորհրդանշական ուղիները ունեն ոսկեզօծ պատվածք։

Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, ղրղզ.՝ «КЫРГЫЗСТАН УЛУУ ЖИБЕК ЖОЛУНДА» գրառումը, թողարկման տարեթիվը և զարդանախշեր։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 5000 հատ, արծաթե դրամներ՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[41][42][43], «Ուզգենի ճարտարապետական համալիր» հուշադրամներինը՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[41][44]։ Մետաղադրամները հատվել են Ղազախստանի դրամահատարանում[41][43], բացի «Թաշ Ռաբաթ» արծաթե դրամից՝ հատված Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[42], և «Ուզգենի ճարտարապետական համալիր» արծաթե դրամից՝ հատված Լիտվայի դրամահատարանում[44]։

Մելքիորե մետաղադրամներ Արծաթե մետաղադրամներ
2008 Թաշ Ռաբաթ

ղրղզ.՝ ТАШРАБАТ

2005 Թաշ Ռաբաթ

ղրղզ.՝ ТАШРАБАТ

2008 Ուզգենի ճարտարապետական համալիր

ղրղզ.՝ ӨЗГӨН АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ

2007 Ուզգենի ճարտարապետական համալիր

ղրղզ.՝ ӨЗГӨН АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ

2008 Բուրանա

ղրղզ.՝ БУРАНА

2008 Բուրանա

ղրղզ.՝ БУРАНА

2009 Սուլայման-Տոո

ղրղզ.՝ СУЛАЙМАН-ТОО

2009 Սուլայման-Տոո

ղրղզ.՝ СУЛАЙМАН-ТОО

2009 Իսիկ-Կուլ

ղրղզ.՝ ЫСЫК-КӨЛ

2009 Իսիկ-Կուլ

ղրղզ.՝ ЫСЫК-КӨЛ

Գրականություն և արվեստ

1995
Մանաս էպոսի 1000-ամյակ

Դիմերեսը՝ լեռների վրայով ձիով քառատրոփ սլացող Մանասի պատկերը՝ զենք ու զրահով, վերևում՝ ղրղզ.՝ «МАНАС ЭПОСУНА МИҢ ЖЫЛ» գրառումը, ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, թողարկման տարեթիվը, ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Էսքիզները՝ Անատոլի Ցիգանոկի[6]։ Հատվել է Մեծ Բրիտանիայի «Փոբջոյ» դրամահատարանում[6] proof որակով։

1995
Մանաս էպոսի 1000-ամյակ

Դիմերեսը՝ Մանասի պատկերը ձիով և զենք ու զրահով՝ «1000» թվի ռելիեֆային պատկերի ֆոնի վրա, վերևում՝ ղրղզ.՝ «АЙКӨЛ МАНАС» գրառումը, ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Au999°) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, թողարկման տարեթիվը, ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սոմ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 6.22 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Անատոլի Ցիգանոկի[5]։ Հատվել է Մեծ Բրիտանիայի «Փոբջոյ» դրամահատարանում[5] proof որակով։

2009
ԵվրԱզԷՍ երկրների ժողովուրդների լեգենդներն ու հեքիաթները․ Մայր եղջերուն

Դիմերեսը՝ «մայր եզջերուի» մասին լեգենդը Չինգիզ Այթմատովի «Սպիտակ շոգենավը» վիպակից, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրով վերևում՝ ռուս.՝ «Легенды и сказки народов стран ЕврАзЭС» գրառումը, եզրով ներքևում՝ լեգենդի անվանումը՝ ղրղզ.՝ «БУГУЭНЕ» և ռուս.՝ «МАТЬ-ОЛЕНИХА»։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, եղջյուրների տեսքով ոճավորված նախշ, եզրերով՝ ղրղզ.՝ «ЕВРАЗЭС ӨЛКӨЛӨРҮНҮН ЭЛДЕРИНИН УЛАМЫШТАРЫ ЖАНА ЖОМОКТОРУ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[45][46]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[45][46] proof որակով։

2010
ԵվրԱզԷՍ երկրների ժողովուրդների ազգային սովորույթներն ու ծեսերըյուրդի հավաքումը

Դիմերեսը՝ յուրդի հավաքման տեսարան՝ ազգային կոլորիտի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, ղրղզ.՝ «ТҮНДҮК КӨТӨРҮҮ» և ռուս.՝ «Национальные обычаи и обряды народов стран ЕврАзЭС» գրառումները։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, զարդանախշ, ղրղզ.՝ «ЕврАзЭС ӨЛКӨЛӨРҮНҮН ЭЛДЕРИНИН УЛУТТУК ЖӨЛӨРГӨЛӨРҮ ЖАНА САЛТ-САНААЛАРЫ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[47][48]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[47][48] proof որակով։

2011
Մեր երեխաների աշխարհը

Դիմերեսը՝ մանկական նկար[ն 7] (ժպտացող աղջիկ՝ ծաղիկը ձեռքին, դաշտ և արեգակ), անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, ռուս.՝ «Мир наших детей» գրառումը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, վեց ոճավորված ծաղիկներ, ղրղզ.՝ «Аруулук уялаган балдар дүйнөсү» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.94 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[49][50]։ Հատվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգի դրամահատարանում[49][50] proof որակով։

2012
Քոմուզ

Դիմերեսը՝ քոմուզի վրա նվագող երաժիշտ, գործիքի անվանումը (ղրղզ.՝ Комуз) և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ ղրղզ.՝ «улуттук музыкалык аспаптар» գրառումը, ղրղզական ազգային երաժշտական գործիքներ, պետական զինանշանը և հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 14.35 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[51]։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում[51] BU որակով։

2016
Յուսուֆ Բալասաղունիի ծննդյան 1000-ամյակ

Դիմերեսը՝ գրողի դիմապատկերը՝ Կաշգարում տեղակայված նրա դամբարանի ուրվագծի ֆոնի վրա, ձախ մասում՝ թղթագալար ույղուրական գրով (ոսկեզօծ պատվածքով), մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, աջ մաում՝ հատված Բուրանայի աշտարակից և անվանական արժեքը, ներքևում՝ ղրղզ.՝ «Жусуп Баласагынга 1000 жыл» գրառումը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ոճավորված տողեր Յուսուֆ Բալասաղունիի «Շնորհված գիտելիքներ» պոեմից, Բուրանայի աշտարակը՝ լեռների և երկնքի ֆոնի վրա, թողարկող բանկի անվանումը (ղրղզ.՝ КЫРГЫЗ РУСПУБЛИКАСЫНЫН УЛУТТУК БАНКЫ) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 28.28 գ։ Ձևը՝ ութանկյուն, 38.61 մմ առավելագույն անկյունագծով։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի և Էլդիյար Իսակովի[52]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[52] proof որակով։

2018
Քոմուզ

Դիմերեսը՝ ։
Դարձերեսը՝ ։ Դրամաշուրթը՝ ճշտել։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է proof որակով։

«Չինգիզ Այթմատովի ստեղծագործություններ» շարք

«Չինգիզ Այթմատովի ստեղծագործություններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2009 թվականին 10 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ տեսարան համապատասխան ստեղծագործությունից՝ բացված գրքի ոճավորված պատկերի ֆոնի վրա, վերևում՝ ստեղծագործության անվանումը ղրղզերեն և ռուսերեն, ներքևում՝ հուշադրամի անվանական արժեքը։ Շարքի գլխավոր՝ «Չինգիզ Այթմատով» մետաղադրամը տարբերվում է դիզայնով․ դիմերեսին գրողի դիմապատկերն է, անունը` ղրղզ.՝ «Чыңгыз Айтматов», փետրագրիչ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։

Դարձերեսը՝ պետական զինանշանը և Այթմատովի ինքնագիրը, եզրերով՝ ղրղզ.՝ «ЧИҢГИЗ АЙТМАТОВДУН ЧЫГАРМАСЫ» և ռուս.՝ «ПРОИЗВЕДЕНИЕ ЧИНГИЗА АЙТМАТОВА» գրառումները, թողարկման տարեթիվը։ «Չինգիզ Այթմատով» մետաղադրամի վրա պետական զինանշանն է, լեռնագագաթներից վեր թռչող կռունկների պատկերը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 3000 հատ, «Չինգիզ Այթմատով» մետաղադրամը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի և Մուրատ Սագիմբաևի[53][54], «Ջամիլյա» ու «Մայրական դաշտ» հուշադրամներինը՝ միայն Մուրատ Սագիմբաևի[53][54]։ Հատվել են Լիտվայի դրամահատարանում[53][54]։ «Դրամների համաստեղություն 2010» միջազգային մրցույթում շարքը արժանացել է «Ժյուրիի հատուկ մրցանակին»[29][55]։

2009 Չինգիզ Այթմատով

ղրղզ.՝ Чыңгыз Айтматов

2009 Մայրական դաշտ

ղրղզ.՝ САМАНЧЫНЫН ЖОЛУ
ռուս.՝ МАТЕРИНСКОЕ ПОЛЕ

2009 Ջամիլյա

ղրղզ.՝ ЖАМИЙЛА
ռուս.՝ ДЖАМИЛЯ

2009 Մնաս բարով, Գյուլսարի[ն 8]

ղրղզ.՝ ГҮЛСАРАТ
ռուս.՝ ПРОЩАЙ, ГУЛЬСАРЫ!

2009 Առաջին ուսուցիչը

ղրղզ.՝ БИРИНЧИ МУГАЛИМ
ռուս.՝ ПЕРВЫЙ УЧИТЕЛЬ

2009 Սպիտակ շոգենավը

ղրղզ.՝ АК КЕМЕ
ռուս.՝ БЕЛЫЙ ПАРОХОД

Սպորտ

2015
Ղըզ ղուումայ

Դիմերեսը՝ ձիավորի և նրա մրցակցուհու մրցության տեսարան՝ լեռների ֆոնի վրա, խաղի անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗ КУУМАЙ», անվանական արժեքը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ձիով քառատրոփ ընթացող աղջիկների ու տղաների, ինչպես նաև՝ մրցությանը հետևող մարդկանց խորհրդանշական պատկերը, ղրղզ.՝ «УЛУТТУК СПОРТ ЖАНА ЭЛДИК ОЮНДАРЫ» գրառումը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 5 սոմ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 14.35 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[58]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[58] proof-like որակով։

2015
Ղըզ ղուումայ

Դիմերեսը՝ ձիավորի և նրա մրցակցուհու մրցության տեսարան՝ լեռների ֆոնի վրա, խաղի անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗ КУУМАЙ», անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը:
Դարձերեսը՝ պետական զինանշանը, ձիով քառատրոփ ընթացող աղջիկների ու տղաների, ինչպես նաև՝ մրցությանը հետևող մարդկանց խորհրդանշական պատկերը, ղրղզ.՝ «УЛУТТУК СПОРТ ЖАНА ЭЛДИК ОЮНДАРЫ» գրառումը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[59]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[59] proof որակով։

2016
Քոչվորների համաշխարհային խաղեր

Դիմերեսը՝ քոչվորների համաշխարհային խաղերի պատկերանիշը, մարզական փառատոնում ներկայացված մարզաձևերի պիկտոգրամներ ղրղզական ոճով, ղրղզ.՝ «Дүйнөлүк көчмөндөр оюндары» և անգլ.՝ «World Nomad Games» գրառումները:
Դարձերեսը՝ պետական զինանշանը՝ յուրդի խորհրդանշական պատկերի ֆոնի վրա, ներքևում՝ թողարկման տարեթիվը և ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Ձևը՝ քառակուսի, կլորացված եզրերով, 38.61×38.61 մմ չափերով։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[60]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[60] proof որակով։

Բուսական և կենդանական աշխարհ

2002
Արխար

Դիմերեսը՝ տյան-շանյան արխարի պատկերը և նրա անվանումը՝ ղրղզ.՝ «АРКАР» ու լատին․՝ «OVIS AMMON KARELINI», տեսարան լեռներից և ղրղզ.՝ «ТЕҢИР-ТОО» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով՝ ղրղզ.՝ «ЭЛ АРАЛЫК ТОО ЖЫЛЫ» գրառումը, թողարկման տարեթիվը և ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[61]։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում[61] proof որակով։

2002
Էդելվեյս

Դիմերեսը՝ բույսը և նրա անվանումը՝ ղրղզ.՝ «АКМАНДАЙ» ու լատին․՝ «LEONTOPODIUM», տեսարան լեռներից և ղրղզ.՝ «ТЕҢИР-ТОО» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով՝ ղրղզ.՝ «ЭЛ АРАЛЫК ТОО ЖЫЛЫ» գրառումը, թողարկման տարեթիվը և ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[61]։ Հատվել է Լեհաստանի դրամահատարանում[61] proof որակով։

2009
ԵվրԱզԷՍ երկրների կենդանական աշխարհը․ բերկուտ

Դիմերեսը՝ թոչող բերկուտ, անվանումը՝ ղրղզ.՝ «БҮРКҮТ» և ռուս.՝ «БЕРКУТ», վարժեցնողը ձիով՝ լեռների ֆոնի վրա, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու քաշը, ռուս.՝ «ЖИВОТНЫЙ МИР СТРАН ЕВРАЗЭС» գրառումը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, տարբեր որսատեսակների ոճավորված պատկերներ, ղրղզ.՝ «ЕВРАЗЭС ӨЛКӨЛӨРҮНҮН ЖАНЫБАРЛАР ДҮЙНӨСУ» գրառումը և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[62][63]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[62][63] proof որակով։

«Ղրղզստանի Կարմիր գիրք» շարք

«Ղրղզստանի Կարմիր գիրք» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012-2016 թվականներին, նրանցից հինգը պատրաստված են 925 հարգի արծաթից, մեկը՝ 999 հարգի ոսկուց։

Դիմերեսը՝ համապատասխան կենդանատեսակի պատկերը և անվանումը, անվանական արժեքը, մետաղի հարգը, արծաթե դրամների վրա՝ նաև մետաղադրամի քաշը։

Դարձերեսը՝ պետական զինանշանը, Ղրղզստանի կենդանական աշխարհի ներկայացուցիչների ոճավորված պատկերներ կամ զարդանախշեր, շարքի անվանումը՝ (ղրղզ.՝ КЫРГЫЗСТАНДЫН КЫЗЫЛ КИТЕБИ) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր, «Արքայապսակ Էդուարդի» մետաղադրամինը՝ հարթ։

2012
Ձյունահովազ

Դիմերեսը՝ ժայռածերպին պառկած ձյունահովազի պատկեր, նրա ակնաբներում արհեստական բյուրեղներից ներդիրներ[ն 5], կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Ак илбирс»։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[64][65]: Հատվել է Լիտվայի դրամահատարանում[64][65] proof որակով։

2013
Ջեյրան

Դիմերեսը՝ ջեյրանների զույգ ու թփուտ՝ ոսկեզօծ պատվածքով, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Жейрен» և լատին․՝ «Gazella subgutturosa»։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[66]: Հատվել է Լիտվայի դրամահատարանում[66] proof որակով։

2014
Բվեճ

Դիմերեսը՝ բվեճի պատկերը՝ լեռնային տեսարանի ֆոնի վրա, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «ҮКҮ» և լատին․՝ «BUBO BUBO»։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի և Մուրատ Սագիմբաևի[67]: Հատվել է Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[67] proof որակով։

2015
Արոս

Դիմերեսը՝ արոսի պատկերը՝ խոտածածկույթի վրա (ոսկեզօծ պատվածքով) վրա, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Тоордак» և լատին․՝ «Otis tarda»։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Տրամագիծը՝ 38.60 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[68]: Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[68] UNC որակով։

2015
Ձյունահովազ

Դիմերեսը՝ ձյունահովազի պատկեր, նրա ակնաբներում ադամանդե ներդիրներ, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Ак илбирс» և լատին․՝ «Uncia uncia», ազգային զարդանախշ։
Անվանական արժեքը՝ 200 սոմ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 15.55 գ։ Տրամագիծը՝ 25.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[69]: Հատվել է Լիտվայի դրամահատարանում[69] proof որակով։

2016
Արքայապսակ Էդուարդի

Դիմերեսը՝ բույսի պատկերը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, բույսի անվանումը՝ ղրղզ.՝ «Айгүл гүлү» և լատին․՝ «Fritillaria eduardii Regel»[ն 9]։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Ձևը՝ օվալ, 38.61x28.81 չափերով։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[72]: Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[72] proof որակով։

2017
Գեղանի կռունկ

Դիմերեսը՝ կռունկների զույգ՝ ոսկեզօծ պատվածքով և շրջապատված այլ կռունկների պատկերներով ու զարդանախշերով, կենդանու անվանումը՝ լատին․՝ «Anthropoides Virgo» և ղրղզ.՝ «Каркыра»։
Անվանական արժեքը՝ 10 սոմ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 28.28 գ։ Ձևը՝ օվալ, 28.81x38.61 չափերով։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի և Էլդիյար Իսակովի[73]: Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[73] proof որակով։

Տես նաև

Նշումներ

  1. Հուշադրամները թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, հատվում եմ փոքր քանակով և առանձնանում են թեմատիկ բազմազանությամբ։ Շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով[1][2][3]։
  2. «Ազգային արժույթի 10-ամյա տարելից» մետաղադրամի վրա պատկերված են Ղրղզստանի առաջին վեց հուշադրամները՝ «Մանաս էպոսի 1000-ամյակ» ու «Օշի 3000-ամյակ» ոսկե դրամները, «Մանաս էպոսի 1000-ամյակ», «Անկախության 10-ամյակ․ Խան-Թենգրի», «Արխար» ու «Էդելվեյս» արծաթե դրամները։
  3. Դուշանբե՝ Ազգի Պալատը, Աստանա՝ Բայտերեկ հուշարձանը, Մինսկ՝ Հաղթանակի հուշարձանը, Մոսկվա՝ Մոսկովյան Կրեմլը, Բիշքեկ՝ Մանասի արձանը:
  4. «Մետաքսի մեծ ճանապարհ» հուշադրամի դիմերեսին ուրվագծված են պատմաճարտարապետական հետևյալ հուշարձանները՝ Միրի ամրոցը, Նովոդևիչի վանքը, Խոջա Ահմադ Յասավիի դամբարանը, Իչան Կալա միջնաբերդը, Խուջանտի ամրոցը, Ուզգենի ճարտարապետական համալիրը, չինական պագոդան[25]:
  5. 5,0 5,1 «Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ» և «Ձյունահովազ» արծաթե դրամներում ներդրված բյուրեղները արտադրված են ավստրիական «Սվարովսկի» ընկերությունում։
  6. 6,0 6,1 «1916 թվականի ազգային ազատագրական ապստամբության 100-ամյա տարելից» մետաղադրամի վրա նշված է հիշատակային տարելիցի և սկզբնական նախատեսված թողարկման տարեթիվը (2016), սակայն հուշադրամի փաստացի թողարկումը կատարվել է 2018 թվականին[34]:
  7. Հուշադրամի վրա զետեղված նկարի հեղինակն է Բիշքեկ քաղաքի № 29 գիմնազիայի 5 «Г» դասարանի աշակերտուհի Ասեին ղզը Այիմը։ Նկարը հաղթել է «Աշխարհը իմ աչքերով» մանկական նկարների մրցույթում։
  8. «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակը հանդիսանում է Այթմատովի՝ ռուսերեն գրած առաջին վիպակը (ռուս.՝ Прощай, Гульсары!), իսկ ղրղզերեն թարգմանել է Աշիմ Ժակիպբեկովը՝ ղրղզ.՝ «Гүлсарат» անվանումով (թարգմանաբար՝ «Գյուլսարի նժույգը»)։ Ստեղծագործության հայերեն թարգմանությունը կրում է «Մնաս բարով, Գյուլսարի» անվանումը[56][57]։
  9. Արքայապսակ Էդուարդի բուսատեսակի լատիներեն անվանման մեջ հավելյալ նշված է նրա հեղինակի ազգանունը՝ «Regel»[70][71]:

Ծանոթագրություններ

  1. Коллекционные монеты Национального банка Кыргызской Республики; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-11-19
  2. Коллекционные монеты Кыргызстана; knews.kg (ռուս.)։ Վերցված է 2018-07-01
  3. Как заработать миллион: коллекционные монеты Кыргызстана; 24.kg (ռուս.)։ Վերցված է 2016-12-18
  4. Коллекционные монеты «Манас», посвященные 1000-летию эпоса Манас; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-11-18
  5. 5,0 5,1 5,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 6
  6. 6,0 6,1 6,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 10
  7. 7,0 7,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 11
  8. 8,0 8,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 14
  9. 9,0 9,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 18
  10. Монета «Шанхайская организация сотрудничества»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  11. 11,0 11,1 Монета «Бишкек»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
  12. 12,0 12,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 21
  13. 13,0 13,1 Монета «10 лет ЕврАзЭС»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
  14. 14,0 14,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 33
  15. 15,0 15,1 15,2 15,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 47-48
  16. 16,0 16,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 35
  17. 17,0 17,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 34
  18. 18,0 18,1 18,2 18,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 50
  19. Этапы развития национальной валюты; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2017-07-09
  20. 20,0 20,1 Монета «Евразийский экономический союз»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  21. 21,0 21,1 Монета «Независимой Кыргызской Республике - 25 лет»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-05
  22. 22,0 22,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 7
  23. 23,0 23,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 15
  24. 24,0 24,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 16
  25. 25,0 25,1 25,2 Монета «Великий Шелковый путь»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
  26. 26,0 26,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 37
  27. 27,0 27,1 Подкиньте монетку; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)
  28. Издательство Krause анонсировало победителей конкурса «Монета года-2013»; euro-coins.info (ռուս.)։ Վերցված է 2017-01-07
  29. 29,0 29,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 90-91
  30. 30,0 30,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 38
  31. 31,0 31,1 Монета «200 лет Курманжан Датке» (золото); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  32. 32,0 32,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 8
  33. 33,0 33,1 Монета «70 лет Великой Победе»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  34. Как купить коллекционные монеты; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2015-12-15
  35. 35,0 35,1 Монеты «Великий Кыргызский каганат», «Барсбек - каган кыргызов» (мельхиор, серебро), «Тамга - символ единства Кыргызского каганата», «Легковооруженный воин Кыргызского каганата» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2018-06-30
  36. 36,0 36,1 Coin «Lightly armed warrior of the Kyrgyz Kaganate» (copper-nickel); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-09
  37. 37,0 37,1 Монета «Тяжеловооруженный воин Кыргызского каганата» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2018-06-30
  38. 38,0 38,1 Монеты «Саймалуу-Таш» (мельхиор, серебро), «Кумбез Манаса» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-08
  39. 39,0 39,1 Монеты «Кумбез Манаса» (мельхиор); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-12-08
  40. Итоги конкурса «Монетное созвездие - 2014»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2015-11-08
  41. 41,0 41,1 41,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 42-46
  42. 42,0 42,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 17
  43. 43,0 43,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 20, 22-23
  44. 44,0 44,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 19
  45. 45,0 45,1 Монета «Мать-олениха»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  46. 46,0 46,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 30
  47. 47,0 47,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 32
  48. 48,0 48,1 Монета «Возведение юрты»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
  49. 49,0 49,1 Монета «Мир наших детей»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  50. 50,0 50,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 36
  51. 51,0 51,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 49
  52. 52,0 52,1 Монета «1000-летие Жусупа Баласагына»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-04
  53. 53,0 53,1 53,2 Монеты «Чингиз Айтматов», «Джамиля», «Первый учитель», «Материнское поле», «Прощай, Гульсары!», «Белый пароход»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  54. 54,0 54,1 54,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 24-29
  55. Итоги конкурса «Монетное созвездие - 2010»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-08
  56. Некоторые заметки о повести Чингиза Айтматова «Прощай, Гульсары!»; fantlab.ru (ռուս.)։ Վերցված 2017-01-07
  57. 1928թ. այս օրը ծնվել է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովը. (պատմություն); 1in.am։ Վերցված է 2017-01-07
  58. 58,0 58,1 Стать обладателем новой коллекционной монеты «Тамга» можно за 2 600 сомов; for.kg (անգլ.)։ Վերցված է 2017-06-05
  59. 59,0 59,1 Монета «Кыз куумай» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
  60. 60,0 60,1 Монета «Всемирные игры кочевников»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-05
  61. 61,0 61,1 61,2 61,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 12-13
  62. 62,0 62,1 Монета «Беркут»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
  63. 63,0 63,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 31
  64. 64,0 64,1 Монета «Снежный барс» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-29
  65. 65,0 65,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 39
  66. 66,0 66,1 Монета «Джейран»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
  67. 67,0 67,1 Монета «Филин»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
  68. 68,0 68,1 Монета «Дрофа»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
  69. 69,0 69,1 Монета «Снежный барс» (золото); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-29
  70. Fritillaria eduardii Regel; plantarium.ru (ռուս.)։ Վերցված է 2017-01-06
  71. Cultivating Fritillaria eduardii; rhs.org.uk (անգլ.), էջ 223
  72. 72,0 72,1 Монета «Рябчик Эдуарда (цветок Айгул)»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-04
  73. 73,0 73,1 Монета «Журавль-красавка»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2018-06-30

Գրականություն

  • Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012 , Национальный банк Кыргызской Республики, Бишкек, 2013, էջ 5-50 — 92 էջ։
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1396 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 845-849 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։

Արտաքին հղումներ

  • Ղրղզստանի հավաքորդական մետաղադրամներ; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)
  • Ղրղզստանի հիշատակային մետաղադրամներ; gold10.ru (ռուս.)
  • Ղրղզստանի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)