Jump to content

Ռոբերտ Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20:43, 4 Օգոստոսի 2024 տարբերակ, 23artashes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ամիրխանյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1939(1939-11-16) (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի հանրային ռադիո
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Հայաստանի Պատվո շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Robert Amirkhanyan Վիքիպահեստում

Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան (նոյեմբերի 16, 1939(1939-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ամիրխանյանն ու Սարմեն Հովսեփյանը

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  4. «Роберт Амирханян» (ռուսերեն). Вокруг ТВ — Персоны. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ամիրխանյան» հոդվածին։