Jump to content

Ռուդոլֆ Մյոսբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր
Rudolf Ludwig Mößbauer
Դիմանկար
Ծնվել է1929 հունվարի 31
ԾննդավայրՄյունխեն (Գերմանիա)
Մահացել էսեպտեմբերի 14, 2011(2011-09-14) (տարիքը 82)
Մահվան վայրԳրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1] (1958) և Diplom?[2] (1955)
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՄյունխենի տեխնիկական համալսարան[2], Բեռլինի տեխնիկական համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[2] և Institut Laue–Langevin?[2]
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա[6], Պապական գիտությունների ակադեմիա[7], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[9], Եվրոպական ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
 Rudolf Mössbauer Վիքիպահեստում

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմաներեն` Rudolf Ludwig Mößbauer, ծնվ. 1929, հունվարի 31 - սեպտեմբերի 14, 2011), գերմանացի ֆիզիկոս-փորձաձար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-57-ին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960-ին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967-ին` Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961-ից` պրոֆեսոր), 1964-1972-ին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972-ից` Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958-ին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը` առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

Աղբյուրներ

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
  1. Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 English Wikipedia community Wikipedia — 2001.
  3. The Nobel Prize in Physics 1961Nobel Foundation.
  4. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  5. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  6. 6,0 6,1 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  7. https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
  8. Notable Names Database — 2002.
  9. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  10. https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf