Jump to content

Հովհաննես Սանահնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:34, 6 Հուլիսի 2013 տարբերակ, Prince of Nothing05 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հովհաննես Սանահնեցի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XIV-րդ դարի վերջի և XV-րդ դարի հայ գրիչ, մանրանկարիչ, հոգևոր ու մշակութային գործիչ։ Սանահինի վանքում աշակերտել է «քաջ րաբունապետ» Ղազար և «երաժշտապետ» Հովհաննես վարդապետներին։ Առաջին ձեռագիրը ընդօրինակել է 1399-ին։ Ուսումը կատարելագործելու նպատակով 1411-ին մեկնել է Երուսաղեմ, այնտեղ ընդօրինակել մի Մանրուսմունք։ Վերադառնալով Սանահին՝ ձեռնադրվել է վարդապետ։ Վերջին անգամ հիշատակվում է ծեր տարիքում, 1462-ին, իր գրած մատյանի հիշատակարանում։ Հովհաննես Սանահնեցու գրած կամ նկարազարդած շուրջ 10 ձեռագրից հինգը պահվում է Մատենադարանում (ձեռ․ №№ 1537, 1587, 2130, 4435, 8979)։ Պահպանվել են նկարչի՝ տարբեր տարիքում արված ինքնանկարները (ձեռագիր № 1587, էջ 131 բ, ձեռագիր № 8979, էջ 218 բ)։ Քաջ ծանոթ լինելով հայկական մանրանկարչության ավանդույթներին՝ ստեղծել է բազմաթիվ տերունական պատկերներ, որոնք աչքի են ընկնում հորինվածքների ներդաշնակ համամասնությամբ, կերպարների հստակ մշակմամբ, հարուստ գունաշարով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։