Աջման
Աջման (արաբ. عجمان) — քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Աջմանի Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը:
Բնակչությունը 225 հազ. մարդ (2003): Բնակչությամբ 5-րդ քաղաքը ՄԱԷ-ում:
Դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ձկնորսական կենտրոն, ինչպես նաև մարգարիտի հանքավայր: Սակայն, մինչև վերջին ժամանակները համարվում էր փոքր քաղաք: Միայն վերջերս քաղաքը սկսեց արագորեն զարգանալ շնորհիվ հարևանությամբ գտնվող մեգապոլիսների` Դուբայ և Շարժա:
Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին, Շարժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Շարժա և Դուբայ քաղաքների հետ ստեղծելով քաղաքային ագլոմերցիա 2 միլլիոն բնակչությամբ:
Քաղաքում կա նավահանգիստ:
Աջմանը միակ էմիրությունն է, որում չի հայտնաբերվել նավթ: Սակայն Աջմանը ավելի հայտնի է իր նավաշինական գործունեությամբ, որտեղ մինչև օրս հնագույն մեթոդներով կառուցում են հին արաբական առագաստանավեր և ժամանակակից ապակեպլաստ նավեր:
Քաղաքը հայտնի է նաև իր Ազգային պատմական թանգարանով: Կարելի նաև տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը և ուղտերի մրցավազքի հարթակը:
Հղումներ
- ՎԵՐԱՀՂՈՒՄ [[:Աշխ-անավարտԿաղապար]