Jump to content

Նիկոլո Պագանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պագանինիի դիմանկարը (Էժեն Դելակրուա, 1832)
Պագանինի, 1819թ. (Ժան Օգյուստ Դոմինիկ էնգր)

Նիկկոլո Պագանինի (իտալ.՝ Niccolò (կամ Nicolò) Paganini ) (ծնվել է հոկտեմբերի 27, 1782, Ջենովա, մահացել է մայիսի 27, 1840, Նիցցա), Իտալացի ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր։ Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահարն էր։

Կենսագրություն

Մանկություն

Նիկոլոն ծնվել է 1782 թվականին Ջենովա քաղաքում։ Նա Անտոնիո և Թերեզա Պագանինիների վեց երեխաններից երրորդն էր։ Վեց տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, յոթ տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը։ 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների։

Երիտասարդ Պագանինին սովորել է տեղացի տարբեր ջութակահարների մոտ, այդ թվում Ջիովաննի Սերվետտոյի և Ջիակոմո Կոստայի մոտ, բայց նրա առաջըթացը գերազանցեց նրանց կարողությունները: Այնուհետև Պագանինին հոր հետ մեկնեց Պարմա՝ ստանալու լրացուցիչ ցուցումներ Ալեսանդրո Ռոլլայից: Բայց Պագանինիին լսելուց հետո, Ռոլլան անմիջապես Պագանինիին ուղղորդեց դեպի իր ուսուցիչ Ֆերդինանդ Պաերը և հետո, Պաերի ուսուցիչ՝ Գասպարո Գիրետտիին: Թեև Պագանինին երկար չմնաց Պաերի և Գիրետտիի հետ, երկուսն էլ ունեցան զգալի ազդեցություն նրա ստեղծագործական ոճում:

1839 թվականի Հոկտեմբերին Պագանինին առողջական չափազանց ծանր վիճակում վերադառնում է իր հայրենի Ջենովա։ Նա մահանում է Նիցցա քաղաքում 1840 թվականի մայիս 27-ին քաղցկեղից։


Աղբյուրներ


Կաղապար:Link FA