Կինոպրոյեկցիոն էկրան
Կինոպրեյեկցիոն էկրան, հարթ կամ կոր մակերևույթ, որի վրա պրոյեկտվում է կինոնկարը: Լույսի հավասար ցրման դեպքում հանդիսասրահի ցանկացած կետում կինոպրեյեկցիոն էկրանի պայծառությունն ընկալվում է միևնույն ձևով: Պատկերի պայծառությունը պայմանավորված է կինոպրեյեկցիոն էկրանի լուսա տեխնիկական բնութագրերով և կինոպրոյեկցիոն ապարատի օգտակար լուսային հոսքով: Հիմնական լուսատեխնիկական բնութագրերից են պայծառության գործակիցը, ցրման անկյունը՝ անկյունային զոնան: Ըստ կինոպրոյեկտման եղանակի կինոպրեյեկցիոն էկրանը լինում է՝ լուսանդրադարձնող (մակերևույթը անթափանց է, պատկերը դիտվում է այն կողմից, որ կողմից պրոյեկտվում է կինոնկարը) և լուսաթափանց (էկրանը կիսաթափանց է, կինոնկարը էկրանի վրա պրոյեկտվում է հանդիսատեսի հակառակ կողմից): Առավել տարածված են լուսանդրադարձնող կինոպրեյեկցիոն էկրանները, որոնք, ըստ լույսի ցրման, լինում են դիֆուզային-ցրող (սպիտակափայլատ) և ուղղորդված-ցրող: Ստերեոպրոյեկտման համար կիրառվում է ռաստարային կինոպրեյեկցիոն էկրան.: Լուսաթափանց Կինոպրեյեկցիոն էկրան-ները կիրառվում են ցերեկային լույսով աշ խատող կինոսարքավորումներում կամ արհեստականորեն լուսավորված շինություններում: Կինոպրեյեկցիոն էկրանները տարբերվում են նաև ըստ կինեմատոգրաֆի տեսակների: Խոշոր կինոթատրոնում կինոպրեյեկցիոն էկրանի լայնությունը հասնում է 30մ և ավելի, իսկ սիրողական նպատակների համար՝ 0,8 մ և ավելի:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |