Գառնանգղ
Գառնանգղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Gypaetus barbatus
(Linnaeus, 1758)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Գառնանգղ (լատին․՝ Gypaetus barbatus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5, 5-6, 5 կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։ Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։
Սննդառություն
Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռչուններ, մանր կաթնասուններ։
Ամուսնական զույգերը անբաժան են ողջ կյանքի ընթացքում։ Բազմանում են հունվար-սեպտեմբերին։ Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց։ Բնադրում է ժայռաքիվերիև կամ խոր խորշերում։
Բազմացում և զարգացում
Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու։ Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստ. կերակրման։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |