Զինածաղիկ
Զինածաղիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Զինածաղիկ պերուական (Zinnia peruviana) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Zinnia
L. (1759)
| ||||||||||||
|
Զինածաղիկ կամ ցինածաղիկ (լատին․՝ Zinnia), բարդածաղկավորների, աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքի միամյա, բազմամյա, մշակության մեջ առավել տարածված ընտանիքի խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Մի քանի տեսակներ դեկորատիվներ են:
Կենսաբանական նկարագիր
Միամյա բույս է: Շաղկակրի բարձրությունը մինչև 1 մ է՝ ամբողջապես պատված կոպիտ մազմզուկներով: Տերևները հակադիր են կամ օղակաձև դասավորված, ամբողջական: Ծաղկաբույլը միայնակ գագաթնային զամբյուղ է (եզրային լեզվակավոր ծաղիկները՝ վարսանդավոր, ֆերտիլ, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ): Լեզվակավոր ծաղիկները վառ գույների են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, կարմրակապույտ և այլն: Ծաղկում է հունիսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը սերմնապտուղ է, սերմերը՝ եռակող կամ տափակ, դարչնագույն: Ծաղկային ձևավորումներում և ծաղկեփնջերում: Ցողունը կանգուն Է, լավ ճյուղավորված, տերնները երկարավուն են, նստադիր։ Բույսն ամբողջությամբ պատված է կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները խողովակավոր են լեզվակավոր, լինում են սպիտակ, դեղնավուն, կարմիր, նարնջագույն։ Ծաղկաբույլը պարզ է կամ բազմապսակաթերթ, 12-15 սմ մեծությամբ։
Դասակարգում
Տաքսոնոմիա
ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Աստղածաղկազգիներ | դաս Զինածաղիկ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկավորներ կամ Բարդածաղկավորներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայն APG II Համակարգի) |
ևե 40 տեսակ դաս | f2 | ||||||||||||||
Տեսակներ
Հայտնի է զինածաղկի ավելի քան 10 տեսակ, այլ տվյալներով 20,[1] որոնք վայրի վիճակում աճում են Հյուսիսային ն Կենտրոնական Ամերիկայում։ Ծաղկաբուծության մեջ տարածված են
- զինաշաղիկ նրբագեղը - Z․ elegans իր բազմաթիվ սորտերով և Z․ haageana տեսակները։
Բացի նրբագեղ զինածաղկից, օգտագործվում են նաև զինածաղիկ նեղատերև (Z. angustifolia), զինածաղիկ հիբրիդային (Z. hybrida) և այլ տեսակներ:
- Zinnia acerosa (DC.) Gray
- Zinnia angustifolia Kunth
- Zinnia anomala Gray
- Zinnia bicolor (DC.) Hemsl.
- Zinnia citrea A.M.Torres
- Zinnia elegans Jacquelin du Val
- Zinnia flavicoma (DC.) Olorode & A.M.Torres
- Zinnia grandiflora Nutt.
- Zinnia haageana Regel
- Zinnia juniperifolia (DC.) A.Gray
- Zinnia linearis
- Zinnia marilandica D.M.Spooner et al.
- Zinnia maritima Kunth
- Zinnia microglossa (DC.) McVaugh
- Zinnia oligantha I.M.Johnst.
- Zinnia peruviana (L.) L.
- Zinnia violacea Cav.
Մշակում
Բարձր տեսակները տնկում են բույսը բույսից 35-40, իսկ միջակները և ցածրերը՝ 15-25 սմ հեռավորության վրա: Ջերմասեր և լուսասեր բույս է: Հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն համեմատաբար սննդանյութերով հարուստ հողերում: Ամռան ընթացքում Երևանի պայմաններում ոռոգումը տրվում է առատ: Ծաղկումը սկսվում է հունիսի վերջից և տևում մինչև ուշ աշուն: Բազմանում է սերմերով. դրանք անհրաժեշտ է հաճախաքի հավաքել, քաանի որ թռչունները մեծ սեր ունեն ցինածաղկի հասունացած սերմերի նկատմամբ և մասայաբար ոչնչացնում են: Սերմնակալած զամբյուղները հավաքում են, չորացնում և ձեռքով տրորելով սերմերը առանձնացնում: Լիաթերթ ծաղիկներից հավաքած սերմերը մեծ մասամբ խոխովակաձև են, քիչ թե շատ հաստ, սուր կողերով ու գլխիկով, երբեմն թեթև կորացած, դարչնագույն: Ծլունակությունը պահպանում են 3-4 տարի, ծլում են 4-6 օրվա ընթացքում, երբեմն մի քիչ ավելի ուշ, անհավասար: Միաթերթ ծաղկաբույլերի սերմերի ձևը նման է վահանակների, տափակ են, մոտավորապես 4 մմ լայնության, գորշ դարչնագույն: Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 13-140 հատիկ: Ցանկը ջերմատներում կատարվում է մարտի սկզբներին՝ ցանկարկղերի մեջ կամ ուղակի կիսատաք ջերմոցի գրունտում, ցանկի համար նախատեսված սովորական հողի մեջ: Ցանկը կարելի է կատարել նաև բաց գրունտում: Ցինածաղիկը հնարավոր է հողագնդիկով փոխադրել-վերատնկել նույնիսկ ծաղկած վիճակում:
Կիրառում
Օգտագործվում են ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ ծաղկեփնջերի համար:
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
- Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
- Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
- Andrew M. Torres: Taxonomy of Zinnia. In: Brittonia. 15, Nr. 1, Januar 1963, S. 1–25, doi:10.2307/2805035 (JSTOR 2805035).
Արտաքին հղումներ
- Цинния во Флоре Северной Америки на сайте eFloras(անգլ.)
- Illustration von Zinnia peruviana in der Flora of China.
- Bilder von Zinnia violacea-Hybriden.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |