Ռուդոլֆ Մյոսբաուեր
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմաներեն՝ Rudolf Ludwig Mößbauer, ծնվ. 1929, հունվարի 31 - սեպտեմբերի 14, 2011), գերմանացի ֆիզիկոս-փորձաձար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։
Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-57-ին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960-ին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967-ին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961-ից՝ պրոֆեսոր), 1964-1972-ին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972-ից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։
Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958-ին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։
Աղբյուրներ
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ The Nobel Prize in Physics 1961 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
- ↑ 6,0 6,1 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf
- Գերմանիայում մահացածներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- 1929 ծնունդներ
- Հունվարի 31 ծնունդներ
- 2011 մահեր
- Սեպտեմբերի 14 մահեր
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով