Jump to content

Հիդրազիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:38, 1 փետրվարի 2015 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կարբոնաթթվի հիդրազիդի կառուցվածք

Հիդրազիդներ, RkE(=O)l(OH)m (l ≠ 0) ընդհանուր քիմիական բանաձևով օքսոթթուների ածանցյալներ (ինչպես կարբոնաթթվի, այնպես էլ այլ օրգանական թթուների)։ Ըստ երևույթին նրանք հանդիսանում են հիդրազինով (-NRNR2) -OH խմբի տեղակալման արգասիք։

Կարբոնաթթուների հիդրազիդները՝ կարբոհիդրազիդները (RCO-NRNR2) հաճախ անվանվում են հիդրազիդներ, իսկ այլ թթուների համար, ըստ IUPAC անվանակարգման, հիդրազիդների համար նշվում է թթվային մնացորդը, օրինակ՝ սուլֆոթթուների հիդրազիդները (R-SO2-NHNH2) կոչվում են սուլֆոնոհիդրազիդներ[1]։

Հիդրազիդների ստացման կիրառվող մեթոդներից է հիդրազինի ացիլացումը կարբոնաթթուների տարբեր ածանցյալներով (լակտոններ, անհիդրիդներ, քլորանհիդրիդներ

Այս ռեակցիան նման է ամիդների ստացմանը ամինների ացիլացումից։

Ամինոխմբի α-ազդեցությունը դարձնում է նրանց ամիններից ավելի նուկլեոֆիլ միացություններ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
լյումինոլ

Շատ հիդրազիդներ ցուցաբերում են կենսաբանական ակտիվություն։ Որոշները օգտագործվում են որպես հակադուբերկուլոզային միջոցներ (իզոնիազիդ, ֆթիվազիդ)։

Ամինոֆթալաթթվի հիդրազիդը՝ լյումինոլը, օգտագործվում է որպես հելիլյումինեսցենտային ինդիկատոր անալիտիկ քիմիայում ջրածնի պերօքսիդի և նրա քայքայումը կատալիզող մետաղների (Cu(II), Co(II)) շատ փոքր քանակությունների որոշման համար։ Այն օգտագործվում է նաև դատաքննության ժամանակ որպես արյան հետքերի՝ հեմոգլոբինի որոշիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Иоффе Б. В., Кузнецов М. А., Потехин А. А., Химия органических производных гидразина, Химия, 1979
  • Колла В. Э., Берлинский И. С., Фармакология и химия производных гидразина, Йошкар-Ола, Марийское книжное изд., 1976