Jump to content

Էդվարդ դե Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-12-02 02:26:15 ֆորմատով 

Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, ծնվել է մայիսի 19, 1933, Մալթա), բրիտանացի հոգեբան, ստեղծագործ մտածելակերպի ոլորտում փրրձագետ:


Կենսագրություն

Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19 1933 թվականին Մալթայում: Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում: Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսվորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից:Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում: Էդվարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հտությունների զարգացման առաջատար մասնագետ: Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում: Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր` «հավասարակշռված մտածելակերպ»[1]: Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են եկու գիտական ֆիլմեր: Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT(Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն: Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[1]:

Լատերալ մտածելակերպ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Էդվարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ- Պետերբուրգ,1997,էջ 10