Jump to content

Էդվարդ դե Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ դե Բոնո
անգլ.՝ Edward Charles Francis Publius de Bono
Ծնվել էՄայիսի 19, 1933
ԾննդավայրՄալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 9, 2021(2021-06-09)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՄալթա
Մասնագիտությունգրող, հոգեբան
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան և Պրետորիայի համալսարան
Պարգևներ
Կայքdebono.com
 Edward de Bono Վիքիպահեստում

Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, ծնվել է մայիսի 19, 1933, Մալթա), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում:


Կենսագրություն

Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19 1933 թվականին Մալթայում: Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում: Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից:Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում: Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հտությունների զարգացման առաջատար մասնագետ: Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում: Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր` «հավասարակշռված մտածելակերպ»[3]: Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են եկու գիտական ֆիլմեր: Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT(Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն: Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[3]:

Լատերալ մտածելակերպ, գաղափարի հիմնադիր Էդվարդ դե Բոնո
Edward de Bono "Six thinking hats"

Լաթերալ մտածելակերպ

Բրիտանացի գիտնական Էդվարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերկի մասին: Նա համարվում է լաթերալ մտածելակերպ տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները:Լատերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը` քննադատական,դեղինը` լավատեսական,կանաչը`ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը`հեռանկարային մտածելակերպը):Փոխաբերական իմաստով, հագնելով գլխարկներից որևէ մեկը, մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[4]:

Երկեր

  • Էդվարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
  • «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
  • «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
  • «Լաթերալ մտածելակերպ»
  • «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»

Ծանոթագրություններ

  1. Father of lateral thinking, Edward de Bono, has died
  2. Rhodes Scholar Database
  3. 3,0 3,1 Էդվարդ դե Բոնո, Մտածողության վեց գլխարկներ, Սանկտ- Պետերբուրգ,1997,էջ 10
  4. Էդվարդ դե Բոնո, Լատերալ մտածելակերպ