Կերպարվեստի թանգարան (Բուդապեշտ)
Բուդապեշտի թանգարանը (հունգ․Szépművészeti Múzeum) խոշորագույն կերպարվեստի թանգարան է Հունգարիայում՝ Բուդապեշտում, որտեղ հավաքված են արտասահմանյան հայտնի արվեստի գործեր։ Հունգարիայի կերպարվեստի թանգարանը կոչվում է՝ Հունգարական ժողովրդական պատկերասրահ:
Հիմնադրումը
Թանգարանը հիմնադրվել է 1986 թվականին, բայց իր դռները բացել է 10 տարի անց, հիմնվելով Հերոսների հրապարակի նեոկլասսիցիստական շենքի տարածքում, որը կառուցվել է ճարտարապետներ՝ Ալբերտ Շիկեդանցի և Ֆլյուլոպա Հերցոգի հատուկ թանգարանային նախագծի հիման վրա, որը ցուցադրվել է Մյուչարնիկի դահլիճում։
Բաժիններ
Հիմնական ցուցադրվող նյութը կազմված է վեց բաժիններից․
- Հին եգիպտական բաժին, որի միջուկը հանդիսանում է հունգարացի եգիպտագետ Էդուարդ Մալերի անձնական հավաքածուն։
- Անտիկ արվեստի բաժին, որտեղ ցուցադրվում է մյունխենցի Պաուլյա Արնդտայի հավաքածուն։
- Հնագույն քանդակագործության բաժին, որտեղ ցուցադրվում են հնագույն քանդակներ բերված Ավստրիայից և Գերմանիայից։ Մարդկանց հետաքրքրում է 16-րդ դարում քանդակված բրոնզե արձանիկը, որը ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի խճանկարի հիման վրա[1]։
- Գծանկարչության և փորագրության բաժին, որտեղ ցուցադրվում են Ռեմբրանդտի 15 նկար, Գոյայի 200 աշխատանք և Լեոնարդոյի 2 ուրվանկար «Ճակատամարտ Անգիարիի մոտ »։
- Ռոմանտիկայի և իմպրեսսիոնիստի բաժին, որտեղ ցուցադրվում են նորագույն վարպետների՝ Էժեն Դելակուրայի, Ռոդենի, Մոնեի, Էդուար Մանեի և Սեզաննիի գործերը։
- Դիմանկարային ժանրի բաժին, որի մրջուկը հանդիսանում են հնագույն վարպետների մոտ 700 դիմանկար, ինչպես նաև թագավորների դիմանկարներ և Բուդա պալատի իշխանական տոհմի նկարներ։
Չնայած, կերպարվեստի թանգարանը ստեղծվել է արտասահմանյան արվեստի հիման վրա, բայց իր մեծ ներդրումն է ունեցել նաև հունգարացի քանդակագործ Վիկտոր Վազարելին(1906-1997), նվիրելով թանգարանին իր աշխատանքները։ Նրանք ցուցադրվում են ամբողջ Բուդապեշտի տարածքում։ Բուդապեշտի Թագարանում կազմակերպվում են այնպիսի ցուցադրումներ, որոնցում կան այնպիսի հավաքածուներ, ինչպիսին աշխարհահռչակ թանգարանների հավաքածուն է, օրինակ Լուվրը։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
- Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3