Էդվարդ դե Բոնո
Էդվարդ դե Բոնո անգլ.՝ Edward Charles Francis Publius de Bono | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 19, 1933 |
Ծննդավայր | Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 9, 2021[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մալթա |
Մասնագիտություն | գրող, հոգեբան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օքսֆորդ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան և Պրետորիայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | debono.com |
Edward de Bono Վիքիպահեստում |
Էդվարդ դե Բոնո (անգլ.՝ Edward de Bono, ծնվել է մայիսի 19, 1933, Մալթա), բրիտանացի հոգեբան, փորձագետ ստեղծագործ մտածելակերպի ոլորտում:
Կենսագրություն
Էդվարդ Չարլզ Ֆրենսիս Պուբլիուս դե Բոնոն ծնվել է մայիսի 19 1933 թվականին Մալթայում: Ավարտել է Սբ. Մարտինի քոլեջը Մալթայում: Հետագայում ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում, իսկ հետագայում որպես Ռոդսի կրթաթոշակ ստացող սովորել է Օքսֆորդում, Քրայթ-Չերչ քոլեջում, որտեղ ստանում է մագիստրոսի կոչում հոգեբանությունից:Դե Բոնոն նույնպես ստանում է բժշկագիտության դոկտորի աստիճան Թրինթի քոլեջում Քեմբրիջում, ինչպես նաև իրավագիտության դոկտորի աստիճան Դանդիի համալսարանում: Էդուարդ դե Բոնոն աշխարհին հայտնի է ինչպես գործնական մտածելակերպի հտությունների զարգացման առաջատար մասնագետ: Նա գիտության մեջ ներքաշել է «Լաթերալ մտածելակերպ» հասկացությունը, որը հետագայում ներառվել է Օքսվորդի ժամանակակից անգլերենի բառարանում: Դե Բոնոն մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը մարդու մեջ զարգացնում է ստեղծագործող մտածելակերպի հմտությունները, ինչպես նա ասում էր` «հավասարակշռված մտածելակերպ»[3]: Դե Բոնոն քառասունհինգ գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են քսանյոթ լեզուներով, նկարահանված են եկու գիտական ֆիլմեր: Գիտնականը կարդացել է դասախոսություններ աշխարհի քառասունհինգ երկրներում և հանդես էր գալիս միջազգային խոշորագույն գիտաժողովներում, իսկ 1989 թվականին նրան առաջարկվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հավասարակշռված մտածելակերպի մշակման մեթոդիկային են դիմել առաջատար արդյունաբերական կազմակերպությունները, ինչպիսիք են IBM, NTT(Ճապոնիա), Du Pont, Eriksson, Ford և ալյն: Ներկայիս պահին Էդվարդ դե Բոնոն հատուկ կրթական ծրագրի ղեկավար է, որը կյանքի է կոչում երեխաների ստեղծագործ մտածելակերպի զարգացման ծրագիրը հանրակրթական դպրոցներում[3]:
Լաթերալ մտածելակերպ
Բրիտանացի գիտնական Էդվարդ դե Բոնոն բազմաթիվ մեթոդներ է առաջարկել ստեղծագործելու և մտածելակերկի մասին: Նա համարվում է լաթերալ մտածելակերպ տերմինի հիմնադիրը, որը էապես տարբերվում է ուղղահայաց մտածելակերպից նրանով, որ հարցականի տակ է դնում սկզբնական պայմանները:Լատերալ մտածելակերպի օրինակներից մեկը համարվում է վեց գլխարկների մեթոդը (սպիտակը մարմնավորում է անալիտիկ մտածելակերպը, սևը` քննադատական,դեղինը` լավատեսական,կանաչը`ստեղծագործող մտածելակերպը, իսկ կապույտը`հեռանկարային մտածելակերպը):Փոխաբերական իմաստով, հագնելով գլխարկներից որևէ մեկը, մարդը կարող է նայել խնդրին մի քանի տեսանկյունից[4]:
Երկեր
- Էդվարդ դե Բոնո «Մտածողության վեց գլխարկներ»
- «Ոչ ստանդարտ մտածելակերպ»
- «Ջրային տրամաբանություն» WATER LOGIC
- «Լաթերալ մտածելակերպ»
- «Սովորեցրեք ձեր երեխային մտածել»