Կատարինե Զալյան-Մանուկյան
Կատարինե Զալյան-Մանուկյան | |||
Պատկեր:Katarine Zalyan-Manukyan | |||
| |||
---|---|---|---|
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2 | |||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Մասնագիտություն՝ | Բժշկուհի | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | 19-րդ դար | ||
Վախճանի օր | 1965 | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Ամուսին | Արամ Մանուկյան | ||
Զավակներ | Մեկ դուստր՝ Սեդա Մանուկյան | ||
Կատարինե Զալյան-Մանուկյան (մահ.՝ 1965), հայ բժշկուհի, պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման պատգամավոր[1]: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր[1]:
Կենսագրություն
Մասնագիտությամբ բժշկուհի էր[1]: ՀՅԴ անդամ էր[1]:
ՀՀ 2-րդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացավ 1917 թվականին Երևանում: 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը[1]:
1919 թվականին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները[1]:
Կատարինե Զալյան-Մանուկյանը մահացել է 1965 թվականին: Մահվանից առաջ Կատարինեն ասել էր դստերը.
Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան[1]: |
Ընտանիք
Ամուսանցած էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ: Ունեին մեկ դուստր՝ Սեդա:[1]
Գրականություն
- Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992