Տեխաս (անգլերեն՝ Texas Տեքսաս), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տեխասը բնակչությամբ և տարածքով երկրորդն է Միացյալ Նահանգներում։ Նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Հարավ կենտրոնական մասում, այն սահմանակցում է Մեքսիկային հարավից, Նյու Մեքսիկո նահանգին արևմուտքից, Օկլահոմային հյուսիսից, Արկանզասին հյուսիս արևելքից և Լուիզիանային արևելքից։ Տեխասի տարածքը կազմում է 696241 կմ քառակուսի, իսկ բնակչությունը 26,9 միլիոն (հուլիս 2014)[4]:
Հյուստոնը Տեխասի ամենամեծ քաղաքն է և չորրորդ ամենախոշորը ԱՄՆ-ում, մինչդեռ Սան Անտոնիոն երկրորդ խոշորագույնն է նահանգում և յոթերորդ ամենամեծը ԱՄՆ-ում։ Մյուս մեծ քաղաքներն են Էլ Պասոն և Օսթինը, որը նահանգի կենտրոնն է։ Տեխասի մականունն է Lone Star State, որպեսզի ընգծվի այն հանգամանքը, որ Տեխասը եղել է նախկին անկախ պետություն և ստացել է անկախությունը Մեքսիկայից[5]: Նահանգի անվանումը եկել է «Tejas» բառից, ինչը նշանակում է ընկեր Կադդո լեզվով[6]:
Իր չափսերի և աշխարհագրական բազմազանության շնորհիվ ինչպիսին է Բալկոնես ճեղքվածքը, Տեխասում կան բազմազան լանդշաֆտներ, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների հարավային և հարավարևմտյան շրջաններում[7]: Տեխասը հանրահայտ է որպես անապատային նահանգ, չնայած Տեխասի միայն 10 տոկոսն է անապատ[8]: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է նախկին պրերիաներում, խոտհարքում, անտառներում և ափամերձ հատվածներում։
«Տեխասի վեց դրոշներ» տերմինը նշանակում է այն վեց երկրները, որոնց տիրապետության տակ եղել է տարածաշրջանը։ Իսպանիան առաջին եվրոպական պետությունն էր, որը տիրացավ Տեխասին։ Դրանից հետո շատ կարճ ժամանակով Տեխասին տիրացավ Ֆրանսիան։ Մեքսիկան վերահսկեց տարածաշրջանը մինչև 1836 թվականը, երբ Տեխասը դարձավ անկախ՝ դառնալով անկախ հանրապետություն: 1845 թվականին Տեխասը միացավ Միացյալ Նահանգներին որպես 28-րդ նահանգ։ Նահանգի անէքսացիան եղավ պատճառ, որպեսզի սկսվի Մեքսիկա-ամերիկյան պատերազմը 1846 թվականին։ Տեխասը հայտարարեց ԱՄՆ կազմից իր դուրս գալու մասին 1961 թվականին և պաշտոնապես միացավ ԱՄՆ-ին նույն տարվա մարտի 2-ին։ Քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում կազմավորվեց ֆեդերատիվ կառավարություն։