Ղրղզստանի հուշադրամներ
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ղրղզական Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն[ն 1]։
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (916, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 ղրղզական սոմ () անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 սոմ, մելքիորից՝ 1 և 5 սոմ, արույրից՝ 1 տիյին։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, proof-like և proof որակներով։
Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Մանաս էպոսի 1000-ամյակ» արծաթե և ոսկե մետաղադրամները[3][4][5]։ Ամենափոքր մետաղադրամը 1 տիյին անվանական արժեքով հավաքորդական մետաղադրամն է՝ ընդամենը 1.00 գ քաշով, իսկ ամենամեծը՝ «Մեր երեխաների աշխարհը» արծաթե դրամը, որը կշռում է 33.94 գ։
Ղրղզստանում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Ղրղզստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝
- Լեհաստանի դրամահատարան,
- Լիտվայի դրամահատարան,
- Ղազախստանի դրամահատարան,
- «Փոբջոյ» դրամահատարան,
- Սանկտ-Պետերբուրգի դրամահատարան,
- Կրեմնիցայի դրամահատարան։
Ղրղզստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են ղրղըզ նկարիչ-դիզայներները՝ Մուրատ Սագիմբաև, Կանիբեկ Տուրումբեկով, Անատոլի Ցիգանոկ, Ժարկին Տուրսունալիևա, Էլդիյար Իսակով։
Վիճակագրություն
2018 թվականի մայիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 68 տեսակներ, այդ թվում 14-ը՝ մելքիորից, 1-ը՝ արույրից, 49-ը՝ արծաթից, 4-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | Ընդամենը | |
Մելքիոր | 3 | 2 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 14 | |||||||||
Արույր | 1 | 1 | |||||||||||||||||
Արծաթ-925 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 3 | 1 | 10 | 2 | 4 | 2 | 3 | 3 | 5 | 5 | 2 | 1 | 49 | |
Ոսկի-916 | 1 | 1 | |||||||||||||||||
Ոսկի-999 | 1 | 1 | 1 | 3 | |||||||||||||||
Ընդամենը | 2 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 3 | 5 | 12 | 2 | 6 | 4 | 4 | 5 | 7 | 3 | 3 | 1 | 68 |
Պետականություն և միջազգային հանրություն
Անկախության 10-ամյակ․ Խան-Թենգրի | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Խան-Թենգրի պիկի պատկերը, վերևում՝ լեռան անվանումը՝ ղրղզ.՝ «ХАН ТЕҢИРИ», ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։ | ||
Ազգային արժույթի 10-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ Ղրղզստանի երկու ոսկե և չորս արծաթե մետաղադրամների[ն 2] պատկերը՝ տունդյուկի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։ | ||
Շանհայի համագործակցության կազմակերպություն | ||
Դիմերեսը․ վերևում՝ կազմակերպության պատկերանիշը և անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗМАТТАШУУНУН ШАНХАЙ УЮМУ», ներքևում՝ տունդյուկի ոճավորված պատկեր, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը և անվանական արժեքը։ | ||
ԵվրԱզԷՍ երկրների մայրաքաղաքներ․ Բիշքեկ | ||
Դիմերեսը՝ Մանասի արձանը և ԵվրԱզԷՍ պատկերանիշը՝ Բիշքեկի շինությունների և լեռների ֆոնի վրա, քաղաքի անվանումը՝ ղրղզ.՝ «БИШКЕК», եզրով ներքևում՝ ռուս.՝ «СТОЛИЦЫ СТРАН ЕВРАЗЭС» գրառումը, ձախ մասում՝ մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, աջ մասում՝ անվանական արժեքը։ | ||
Եվրասիական տնտեսական ընկերակցության 10-ամյակ | ||
Դիմերեսը՝ ԵվրԱզԷՍ պատկերանիշը՝ ոճավորված ծաղկի ֆոնի վրա, որի թերթիկների վրա պատկերված են ընկերակցության անդամ-երկրների մայրաքաղաքների տեսարժան վայրերը[ն 3], անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրով՝ ռուս.՝ «10 лет Евразийскому экономическому сообществу» գրառումը։ | ||
Խան-Թենգրի | ||
Դիմերեսը՝ Խան-Թենգրի պիկի պատկերը, վերևում՝ լեռան անվանումը՝ ղրղզ.՝ «ХАН-ТЕҢИРИ», ներքում՝ անվանական արժեքը։ | ||
Հաղթանակի պիկ | ||
Դիմերեսը՝ Հաղթանակի պիկի պատկերը, նրա անվանումը՝ ղրղզ.՝ «ЖЕҢИС ЧОКУСУ» և ռուս.՝ «Пик Победы», բացարձակ բարձրությունը (7439м), անվանական արժեքը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։ | ||
Հաղթանակի պիկ | ||
Դիմերեսը՝ Հաղթանակի պիկի պատկերը, նրա անվանումը՝ ղրղզ.՝ «ЖЕҢИС ЧОКУСУ» և ռուս.՝ «Пик Победы», բացարձակ բարձրությունը (7439м), մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, անվանական արժեքը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրով՝ պիկերի տեսքով զարդանախշ։ | ||
Անկախության 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ Ղրղզտանի դրոշը և քարտեզը, որի ներսում պատկերված է Մանասի արձանը, անվանական արժեքը, մետաղի հարգն ու մետաղադրամի քաշը (Ag925/28.28), ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 20 ЖЫЛ» գրառումը։ | ||
Եվրասիական տնտեսական միություն | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը՝ կիսագնդի ոճավորված քարտեզի ֆոնի վրա, եզրով վերևում՝ թողարկող բանկի անվանումը (ղրղզ.՝ КЫРГЫЗ РУСПУБЛИКАСЫНЫН УЛУТТУК БАНКЫ), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը, եզրով ներքում՝ անվանական արժեքը։ | ||
Անկախության 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ սավառնող արծիվ՝ արևի ճառագայթներով շրջապատված յուրդի ոճավորված պատկերի ֆոնի վրա, եզրերով՝ ղրղզ.՝ «ЭГЕМЕН КЫРГЫЗ РЕСПУБЛИКАСЫНА 25 ЖЫЛ» ու ռուս.՝ «НЕЗАВИСИМОЙ КЫРГЫЗСКОЙ РЕСПУБЛИКЕ - 25 ЛЕТ» գրառումները։ | ||
1 տիյին | ||
Դիմերեսը՝ անվանական արժեքը և վարդակակաչի ոճավորված պատկերի տեսքով զարդանախշ։ |
Ազգային պատմություն
Օշի 3000-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Տայյուանի «Երկնային ձիեր» ժայռապատկերները՝ Սուլայման-Տոո լեռան ուրվագծի ֆոնի վրա, վերևում՝ ղրղզ.՝ «ОШ • УЧ МИҢ ЖЫЛ» գրառումը, աջ մասում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Au916°) և հուշադրամի քաշը։ | ||
Ղրղզական պետականության 2200-ամյակ | ||
Դիմերեսը՝ մ․թ․ա․ V—III դարերի բրոնզե վրադիր՝ վագրի գլուխի տեսքով, թյուրգեշական մետաղադրամ (VIII դար), Բուրանայի աշտարակը (XI դար) և պետական դրոշը՝ տունդյուկի և հավերժության նշանի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։ | ||
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակ | ||
Դիմերեսը՝ «Կնոջ և մոր» քանդակը, անմար կրակը և «Պոբեդա» հուշահամալիրի տարրերը յուրդի և լեռների խորհրդանշական պատկերի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրերով՝ ճառագայթների և ցորենի հասկերի տեսքով զարդանախշ, ղրղզ.՝ «УЛУУ ЖЕҢИШКЕ 60 ЖЫЛ» և ռուս.՝ «60 ЛЕТ ВЕЛИКОЙ ПОБЕДЕ» գրառումները։ | ||
Մետաքսի մեծ ճանապարհ | ||
Դիմերեսը՝ Մետաքսի մեծ ճանապարհի սխեմատիկ պատկերով քարտեզ՝ եզերված ճանապարհն ընդգրկող երկրների ճարտարապետական հուշարձանների ոճավորված պատկերներով[ն 4], ԵվրԱզԷՍ պատկերանիշը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, ռուս.՝ «ВЕЛИКИЙ ШЕЛКОВЫЙ ПУТЬ» գրառումը և անվանական արժեքը։ | ||
Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ տիրուհու դիմապատկերը, անվան գրառումը՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКА», ծննդյան և մահվան տարեթվերը (1811-1907), ազգային զարդանախշ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, աջ և ձախ մասերում տեղակայված են մեկական արհեստական բյուրեղ[ն 5]։ | ||
Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ | ||
Դիմերեսը՝ տիրուհու դիմապատկերը, անվան գրառումը՝ ղրղզ.՝ «КУРМАНЖАН ДАТКА», ծննդյան և մահվան տարեթվերը (1811-1907), ազգային զարդանախշ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Au999) և հուշադրամի քաշը։ | ||
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ հրավառության գունավոր պատկերը և գեորգիևյան ժապավենից կազմված «70» թվանշանը, եզրով՝ Բիշքեկում Իվան Պանֆիլովի հուշարձանի խորաքանդակի ֆոնի վրա անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը (28,28г), ղրղզ.՝ «Улуу Жеңишке 70 жыл» և ռուս.՝ «70 лет Великой Победе» գրառումները։ | ||
[ն 6] |
1916 թ․ ազգային ազատագրական ապստամբության 100-ամյա տարելից | |
Դիմերեսը՝ խորհրդանշական տեսարան 1916 թվականի հակացարական ապստամբության մոտիվներով՝ «1916» մակագրությամբ, եզրերով՝ ղրղզ.՝ «ҮРКҮНГӨ 100 ЖЫЛ» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925º) և հուշադրամի քաշը (28,28g)։ |
«Ղրղզական խաքանության դարաշրջան» շարք
«Ղրղզական խաքանության դարաշրջան» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2017 թվականներին, նրանցից երեքը պատրաստված են մելքիորից, հինգը՝ 925 հարգի արծաթից։
Դիմերեսը՝ համապատասխան թեմատիկ պատկերը ու անվանումը, անվանական արժեքը, 2013-2015 թվականների արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը և այլ խորհրդանշական տարրեր, շարքի անվանումը (ղրղզ.՝ УЛУУ КЫРГЫЗ КАГАНАТЫ) և թողարկման տարեթիվը, 2016-2017 թվականների արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամի քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[34][35]։ Հատվել են Ղազախստանի դրամահատարանում[34][35]։
Ղրղզական մեծ խաքանություն | ||
---|---|---|
Դիմերեսը՝ ոսկեզօծ պատվածքով տամգա՝ ղրղզների առաջնային տարածքի ոճավորված քարտեզի ֆոնի վրա, տերության սահմանների ընդլայնումը բնորոշող չորս զինված ձիավորներ, վերևում՝ հին թյուրք․՝ «_» գրառումը: | ||
Բարսբեկը ղրղզների խաքան | ||
Դիմերեսը՝ Բարսբեկն իր հեծելազորով, ղրղզ.՝ «БАРСБЕК — КЫРГЫЗ КАГАНЫ /VIII к./» գրառումը: | ||
Բարսբեկը ղրղզների խաքան | ||
Դիմերեսը՝ Բարսբեկն իր հեծելազորով, ղրղզ.՝ «БАРСБЕК — КЫРГЫЗ КАГАНЫ /VIII к./» գրառումը: | ||
Տամգան Ղրղզական խաքանության միասնության խորհրդանիշ | ||
Դիմերեսը՝ ղրղզական ազգի ընդհանուր տոհմանշանը՝ ոսկեզօծ պատվածքով, եղջերվի եղջյուրները և ղրղզ.՝ «ТАМГА» գրառումը, ալթայան ծառերն ու սոճիները, Ղրղզական խաքանության զորքերը՝ լեռների և կապույտ երկնքի ֆոնի վրա։ | ||
Ղրղզական խաքանության թեթև զինված ռազմիկ | ||
Դիմերեսը՝ թեթև զինված հեծյալ ռազմիկի պատկեր, նրա շուրջ՝ մարտիկների խորհրդանշական պատկերներ, ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ЖЕҢИЛ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» և ռուս.՝ «ЛЕГКОВООРУЖЕННЫЙ ВОИН КЫРГЫЗСКОГО КАГАНАТА» գրառումները: | ||
Ղրղզական խաքանության թեթև զինված ռազմիկ | ||
Դիմերեսը՝ թեթև զինված հեծյալ ռազմիկի պատկեր, նրա շուրջ՝ մարտիկների խորհրդանշական պատկերներ, ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ЖЕҢИЛ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» և ռուս.՝ «ЛЕГКОВООРУЖЕННЫЙ ВОИН КЫРГЫЗСКОГО КАГАНАТА» գրառումները: | ||
Ղրղզական խաքանության ծանր զինված ռազմիկ | ||
Դիմերեսը՝ ծանր զինված հեծյալ ռազմիկի պատկերը և ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ШАЙМА-ШАЙ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» գրառումը: | ||
Ղրղզական խաքանության ծանր զինված ռազմիկ | ||
Դիմերեսը՝ ծանր զինված հեծյալ ռազմիկի պատկերը և ղրղզ.՝ «КЫРГЫЗ КАГАНАТЫНЫН ШАЙМА-ШАЙ КУРАЛДАНГАН ЖООКЕРИ» գրառումը: |
Ճարտարապետական և բնական հուշարձաններ
«Ղրղզստանի պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարք
«Ղրղզստանի պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2014 թվականներին 1 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված մելքիորից BU որակով, և 10 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ տեսարան համապատասխան ճարտարապետական կամ բնական հուշարձանից, անվանումը ղրղզերեն ու անգլերեն լեզուներով, անվանական արժեքը, արծաթե մետաղադրամների վրա առկա են նաև մետաղի հարգը և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, տեսարան համապատասխան հուշարձանից, եզրով՝ շարքի անվանումը (ղրղզ.՝ КЫРГЫЗСТАНДЫН ТАРЫХЫЙ ЖАНА АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 5000 հատ, արծաթե դրամներ՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Մուրատ Սագիմբաևի[36][37]։ Հատվել են Ղազախստանի դրամահատարանում[36][37]։ «Դրամների համաստեղություն 2014» միջազգային մրցույթում «Սայմալի-Թաշ» արծաթե դրամը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա արծաթե մետաղադրամ» անվանակարգում[26][38]։
Մելքիորե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ | |||||
---|---|---|---|---|---|---|
2013 | 2013 | Սայմալի-Թաշ ղրղզ.՝ Саймалуу-Таш Դիմերեսը՝ ժայռապատկերների խումբ՝ արևամարդ, քարայծ, ցուլ։ | ||||
2014 | 2014 | Մանասի ղումբազ ղրղզ.՝ МАНАСТЫН КҮМБӨЗҮ Դիմերեսը՝ Մանասի դամբարանը, էպոսի հերոսները (երգասաց, նժույգ, թռչող բազե)՝ լեռների ֆոնի վրա, ազգային զարդանախշ։ |
«Ղրղզստանը Մետաքսի մեծ ճանապարհին» շարք
«Ղրղզստանը Մետաքսի մեծ ճանապարհին» շարքի մետաղադրամները թողարկվել են 2005-2009 թվականներին 1 և 10 սոմ անվանական արժեքներով՝ պատրաստված համապատասխանաբար մելքիորից BU որակով և ոսկեզօծ պատվածքով 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ Ղրղզստանի քարտեզը՝ ընդգծված Մետաքսի մեծ ճանապարհի ուղիներով, համապատասխան ճարտարապետական կամ բնական հուշարձանի ոճավորված պատկերը և անվանումը, մետաղադրամի անվանական արժեքը, ազգային զարդանախշ։ Արծաթե մետաղադրամների վրա նշված են նաև մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, իսկ հուշարձանի պատկերը և խորհրդանշական ուղիները ունեն ոսկեզօծ պատվածք։
Դարձերեսը՝ Ղրղզստանի զինանշանը, ղրղզ.՝ «КЫРГЫЗСТАН УЛУУ ЖИБЕК ЖОЛУНДА» գրառումը, թողարկման տարեթիվը և զարդանախշեր։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 12.00 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 5000 հատ, արծաթե դրամներ՝ 1500 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի[39][40][41], «Ուզգենի ճարտարապետական համալիր» հուշադրամներինը՝ Մուրատ Սագիմբաևի և Կանիբեկ Տուրումբեկովի[39][42]։ Մետաղադրամները հատվել են Ղազախստանի դրամահատարանում[39][41], բացի «Թաշ Ռաբաթ» արծաթե դրամից՝ հատված Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում[40], և «Ուզգենի ճարտարապետական համալիր» արծաթե դրամից՝ հատված Լիտվայի դրամահատարանում[42]։
Մելքիորե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ | |||||
---|---|---|---|---|---|---|
2008 | Թաշ Ռաբաթ ղրղզ.՝ ТАШРАБАТ |
2005 | Թաշ Ռաբաթ ղրղզ.՝ ТАШРАБАТ | |||
2008 | Ուզգենի ճարտարապետական համալիր ղրղզ.՝ ӨЗГӨН АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ |
2007 | Ուզգենի ճարտարապետական համալիր ղրղզ.՝ ӨЗГӨН АРХИТЕКТУРАЛЫК ЭСТЕЛИКТЕРИ | |||
2008 | Բուրանա ղրղզ.՝ БУРАНА |
2008 | Բուրանա ղրղզ.՝ БУРАНА | |||
2009 | Սուլայման-Տոո ղրղզ.՝ СУЛАЙМАН-ТОО |
2009 | Սուլայման-Տոո ղրղզ.՝ СУЛАЙМАН-ТОО | |||
2009 | Իսիկ-Կուլ ղրղզ.՝ ЫСЫК-КӨЛ |
2009 | Իսիկ-Կուլ ղրղզ.՝ ЫСЫК-КӨЛ |
Գրականություն և արվեստ
Մանաս էպոսի 1000-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ լեռների վրայով ձիով քառատրոփ սլացող Մանասի պատկերը՝ զենք ու զրահով, վերևում՝ ղրղզ.՝ «МАНАС ЭПОСУНА МИҢ ЖЫЛ» գրառումը, ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը։ | ||
Մանաս էպոսի 1000-ամյակ | ||
Դիմերեսը՝ Մանասի պատկերը ձիով և զենք ու զրահով՝ «1000» թվի ռելիեֆային պատկերի ֆոնի վրա, վերևում՝ ղրղզ.՝ «АЙКӨЛ МАНАС» գրառումը, ներքում՝ անվանական արժեքը, մետաղի հարգը (Au999°) և հուշադրամի քաշը։ | ||
ԵվրԱզԷՍ երկրների ժողովուրդների լեգենդներն ու հեքիաթները․ Մայր եղջերուն | ||
Դիմերեսը՝ «մայր եզջերուի» մասին լեգենդը Չինգիզ Այթմատովի «Սպիտակ շոգենավը» վիպակից, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը, եզրով վերևում՝ ռուս.՝ «Легенды и сказки народов стран ЕврАзЭС» գրառումը, եզրով ներքևում՝ լեգենդի անվանումը՝ ղրղզ.՝ «БУГУЭНЕ» և ռուս.՝ «МАТЬ-ОЛЕНИХА»։ | ||
ԵվրԱզԷՍ երկրների ժողովուրդների ազգային սովորույթներն ու ծեսերը․ յուրդի հավաքումը | ||
Դիմերեսը՝ յուրդի հավաքման տեսարան՝ ազգային կոլորիտի ֆոնի վրա, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, ղրղզ.՝ «ТҮНДҮК КӨТӨРҮҮ» և ռուս.՝ «Национальные обычаи и обряды народов стран ЕврАзЭС» գրառումները։ | ||
Մեր երեխաների աշխարհը | ||
Դիմերեսը՝ մանկական նկար[ն 7] (ժպտացող աղջիկ՝ ծաղիկը ձեռքին, դաշտ և արեգակ), անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, ռուս.՝ «Мир наших детей» գրառումը։ | ||
Քոմուզ | ||
Դիմերեսը՝ քոմուզի վրա նվագող երաժիշտ, գործիքի անվանումը (ղրղզ.՝ Комуз) և անվանական արժեքը։ | ||
Յուսուֆ Բալասաղունիի ծննդյան 1000-ամյակ | ||
Դիմերեսը՝ գրողի դիմապատկերը՝ Կաշգարում տեղակայված նրա դամբարանի ուրվագծի ֆոնի վրա, ձախ մասում՝ թղթագալար ույղուրական գրով (ոսկեզօծ պատվածքով), մետաղի հարգը (Ag925) ու հուշադրամի քաշը, աջ մաում՝ հատված Բուրանայի աշտարակից և անվանական արժեքը, ներքևում՝ ղրղզ.՝ «Жусуп Баласагынга 1000 жыл» գրառումը։ |
«Չինգիզ Այթմատովի ստեղծագործություններ» շարք
«Չինգիզ Այթմատովի ստեղծագործություններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2009 թվականին 10 սոմ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ տեսարան համապատասխան ստեղծագործությունից՝ բացված գրքի ոճավորված պատկերի ֆոնի վրա, վերևում՝ ստեղծագործության անվանումը ղրղզերեն և ռուսերեն, ներքևում՝ հուշադրամի անվանական արժեքը։ Շարքի գլխավոր՝ «Չինգիզ Այթմատով» մետաղադրամը տարբերվում է դիզայնով․ դիմերեսին գրողի դիմապատկերն է, անունը` ղրղզ.՝ «Чыңгыз Айтматов», փետրագրիչ, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը և Այթմատովի ինքնագիրը, եզրերով՝ ղրղզ.՝ «ЧИҢГИЗ АЙТМАТОВДУН ЧЫГАРМАСЫ» և ռուս.՝ «ПРОИЗВЕДЕНИЕ ЧИНГИЗА АЙТМАТОВА» գրառումները, թողարկման տարեթիվը։ «Չինգիզ Այթմատով» մետաղադրամի վրա պետական զինանշանն է, լեռնագագաթներից վեր թռչող կռունկների պատկերը, թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.60 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 3000 հատ, «Չինգիզ Այթմատով» մետաղադրամը՝ 2000 հատ։ Էսքիզները՝ Կանիբեկ Տուրումբեկովի և Մուրատ Սագիմբաևի[51][52], «Ջամիլյա» ու «Մայրական դաշտ» հուշադրամներինը՝ միայն Մուրատ Սագիմբաևի[51][52]։ Հատվել են Լիտվայի դրամահատարանում[51][52]։ «Դրամների համաստեղություն 2010» միջազգային մրցույթում շարքը արժանացել է «Ժյուրիի հատուկ մրցանակին»[28][53]։
2009 | Չինգիզ Այթմատով ղրղզ.՝ Чыңгыз Айтматов |
2009 | Մայրական դաշտ | |||
2009 | Ջամիլյա |
2009 | Մնաս բարով, Գյուլսարի[ն 8] | |||
2009 | Առաջին ուսուցիչը |
2009 | Սպիտակ շոգենավը |
Սպորտ
Ղըզ ղուումայ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ ձիավորի և նրա մրցակցուհու մրցության տեսարան՝ լեռների ֆոնի վրա, խաղի անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗ КУУМАЙ», անվանական արժեքը։ | ||
Ղըզ ղուումայ | ||
Դիմերեսը՝ ձիավորի և նրա մրցակցուհու մրցության տեսարան՝ լեռների ֆոնի վրա, խաղի անվանումը՝ ղրղզ.՝ «КЫЗ КУУМАЙ», անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925°) և հուշադրամի քաշը: | ||
Քոչվորների համաշխարհային խաղեր | ||
Դիմերեսը՝ քոչվորների համաշխարհային խաղերի պատկերանիշը, մարզական փառատոնում ներկայացված մարզաձևերի պիկտոգրամներ ղրղզական ոճով, ղրղզ.՝ «Дүйнөлүк көчмөндөр оюндары» և անգլ.՝ «World Nomad Games» գրառումները: |
Բուսական և կենդանական աշխարհ
Արխար | ||
---|---|---|
Դիմերեսը՝ տյան-շանյան արխարի պատկերը և նրա անվանումը՝ ղրղզ.՝ «АРКАР» ու լատին․՝ «OVIS AMMON KARELINI», տեսարան լեռներից և ղրղզ.՝ «ТЕҢИР-ТОО» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։ | ||
Էդելվեյս | ||
Դիմերեսը՝ բույսը և նրա անվանումը՝ ղրղզ.՝ «АКМАНДАЙ» ու լատին․՝ «LEONTOPODIUM», տեսարան լեռներից և ղրղզ.՝ «ТЕҢИР-ТОО» գրառումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և հուշադրամի քաշը։ | ||
ԵվրԱզԷՍ երկրների կենդանական աշխարհը․ բերկուտ | ||
Դիմերեսը՝ թոչող բերկուտ, անվանումը՝ ղրղզ.՝ «БҮРКҮТ» և ռուս.՝ «БЕРКУТ», վարժեցնողը ձիով՝ լեռների ֆոնի վրա, ԵվրԱզԷՍ պատկերանիշը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) ու քաշը, ռուս.՝ «ЖИВОТНЫЙ МИР СТРАН ЕВРАЗЭС» գրառումը։ |
«Ղրղզստանի Կարմիր գիրք» շարք
«Ղրղզստանի Կարմիր գիրք» շարքի մետաղադրամները թողարկվել են 2012-2016 թվականներին, նրանցից հինգը պատրաստված են 925 հարգի արծաթից, մեկը՝ 999 հարգի ոսկուց։
Դիմերեսը՝ համապատասխան կենդանատեսակի պատկերը և անվանումը, անվանական արժեքը, մետաղի հարգը, արծաթե դրամների վրա՝ նաև մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ պետական զինանշանը, Ղրղզստանի կենդանական աշխարհի ներկայացուցիչների ոճավորված պատկերներ կամ զարդանախշեր, շարքի անվանումը՝ (ղրղզ.՝ КЫРГЫЗСТАНДЫН КЫЗЫЛ КИТЕБИ) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր, «Արքայապսակ Էդուարդի» մետաղադրամինը՝ հարթ։
Ձյունահովազ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ ժայռածերպին պառկած ձյունահովազի պատկեր, նրա ակնաբներում արհեստական բյուրեղներից ներդիրներ[ն 5], կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Ак илбирс»։ | ||
Ջեյրան | ||
Դիմերեսը՝ ջեյրանների զույգ ու թփուտ՝ ոսկեզօծ պատվածքով, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Жейрен» և լատին․՝ «Gazella subgutturosa»։ | ||
Բվեճ | ||
Դիմերեսը՝ բվեճի պատկերը՝ լեռնային տեսարանի ֆոնի վրա, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «ҮКҮ» և լատին․՝ «BUBO BUBO»։ | ||
Արոս | ||
Դիմերեսը՝ արոսի պատկերը՝ խոտածածկույթի վրա (ոսկեզօծ պատվածքով) վրա, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Тоордак» և լատին․՝ «Otis tarda»։ | ||
Ձյունահովազ | ||
Դիմերեսը՝ ձյունահովազի պատկեր, նրա ակնաբներում ադամանդե ներդիրներ, կենդանու անվանումը՝ ղրղզ.՝ «Ак илбирс» և լատին․՝ «Uncia uncia», ազգային զարդանախշ։ | ||
Արքայապսակ Էդուարդի | ||
Դիմերեսը՝ բույսի պատկերը՝ լեռների ոճավորված պատկերի ֆոնի վրա, բույսի անվանումը՝ ղրղզ.՝ «Айгүл гүлү» և լատին․՝ «Fritillaria eduardii Regel»[ն 9]։ | ||
Գեղանի կռունկ | ||
Դիմերեսը՝ կռունկների զույգ՝ ոսկեզօծ պատվածքով և շրջապատված այլ կռունկների պատկերներով ու զարդանախշերով, կենդանու անվանումը՝ լատին․՝ «Anthropoides Virgo» և ղրղզ.՝ «Каркыра»։ |
Տես նաև
Նշումներ
- ↑ Հուշադրամները թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, հատվում եմ փոքր քանակով և առանձնանում են թեմատիկ բազմազանությամբ։ Շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով[1][2]։
- ↑ «Ազգային արժույթի 10-ամյա տարելից» մետաղադրամի վրա պատկերված են Ղրղզստանի առաջին վեց հուշադրամները՝ «Մանաս էպոսի 1000-ամյակ» ու «Օշի 3000-ամյակ» ոսկե դրամները, «Մանաս էպոսի 1000-ամյակ», «Անկախության 10-ամյակ․ Խան-Թենգրի», «Արխար» ու «Էդելվեյս» արծաթե դրամները։
- ↑ Դուշանբե՝ Ազգի Պալատը, Աստանա՝ Բայտերեկ հուշարձանը, Մինսկ՝ Հաղթանակի հուշարձանը, Մոսկվա՝ Մոսկովյան Կրեմլը, Բիշքեկ՝ Մանասի արձանը:
- ↑ «Մետաքսի մեծ ճանապարհ» հուշադրամի դիմերեսին ուրվագծված են պատմաճարտարապետական հետևյալ հուշարձանները՝ Միրի ամրոցը, Նովոդևիչի վանքը, Խոջա Ահմադ Յասավիի դամբարանը, Իչան Կալա միջնաբերդը, Խուջանտի ամրոցը, Ուզգենի ճարտարապետական համալիրը, չինական պագոդան[24]:
- ↑ 5,0 5,1 «Կուրմանժան Դատկայի ծննդյան 200-ամյակ» և «Ձյունահովազ» արծաթե դրամներում ներդրված բյուրեղները արտադրված են ավստրիական «Սվարովսկի» ընկերությունում։
- ↑ 6,0 6,1 «1916 թվականի ազգային ազատագրական ապստամբության 100-ամյա տարելից» մետաղադրամի վրա նշված է հիշատակային տարելիցի և սկզբնական նախատեսված թողարկման տարեթիվը (2016), սակայն հուշադրամի փաստացի թողարկումը կատարվել է 2018 թվականին[33]:
- ↑ Հուշադրամի վրա զետեղված նկարի հեղինակն է Բիշքեկ քաղաքի № 29 գիմնազիայի 5 «Г» դասարանի աշակերտուհի Ասեին ղզը Այիմը։ Նկարը հաղթել է «Աշխարհը իմ աչքերով» մանկական նկարների մրցույթում։
- ↑ «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակը հանդիսանում է Այթմատովի՝ ռուսերեն գրած առաջին վիպակը (ռուս.՝ Прощай, Гульсары!), իսկ ղրղզերեն թարգմանել է Աշիմ Ժակիպբեկովը՝ ղրղզ.՝ «Гүлсарат» անվանումով (թարգմանաբար՝ «Գյուլսարի նժույգը»)։ Ստեղծագործության հայերեն թարգմանությունը կրում է «Մնաս բարով, Գյուլսարի» անվանումը[54][55]։
- ↑ Արքայապսակ Էդուարդի բուսատեսակի լատիներեն անվանման մեջ հավելյալ նշված է նրա հեղինակի ազգանունը՝ «Regel»[68][69]:
Ծանոթագրություններ
- ↑ Коллекционные монеты Национального банка Кыргызской Республики; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-11-19
- ↑ Как заработать миллион: коллекционные монеты Кыргызстана; 24.kg (ռուս.)։ Վերցված է 2016-12-18
- ↑ Коллекционные монеты «Манас», посвященные 1000-летию эпоса Манас; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2016-11-18
- ↑ 4,0 4,1 4,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 6
- ↑ 5,0 5,1 5,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 10
- ↑ 6,0 6,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 11
- ↑ 7,0 7,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 14
- ↑ 8,0 8,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 18
- ↑ Монета «Шанхайская организация сотрудничества»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 10,0 10,1 Монета «Бишкек»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
- ↑ 11,0 11,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 21
- ↑ 12,0 12,1 Монета «10 лет ЕврАзЭС»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
- ↑ 13,0 13,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 33
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 47-48
- ↑ 15,0 15,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 35
- ↑ 16,0 16,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 34
- ↑ 17,0 17,1 Монета «Евразийский экономический союз»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 18,0 18,1 Монета «Независимой Кыргызской Республике - 25 лет»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-05
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 50
- ↑ Этапы развития национальной валюты; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2017-07-09
- ↑ 21,0 21,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 7
- ↑ 22,0 22,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 15
- ↑ 23,0 23,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 16
- ↑ 24,0 24,1 24,2 Монета «Великий Шелковый путь»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
- ↑ 25,0 25,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 37
- ↑ 26,0 26,1 Подкиньте монетку; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)
- ↑ Издательство Krause анонсировало победителей конкурса «Монета года-2013»; euro-coins.info (ռուս.)։ Վերցված է 2017-01-07
- ↑ 28,0 28,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 90-91
- ↑ 29,0 29,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 38
- ↑ 30,0 30,1 Монета «200 лет Курманжан Датке» (золото); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 31,0 31,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 8
- ↑ 32,0 32,1 Монета «70 лет Великой Победе»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ Как купить коллекционные монеты; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2015-12-15
- ↑ 34,0 34,1 Монеты «Великий Кыргызский каганат», «Барсбек - каган кыргызов» (мельхиор, серебро), «Тамга - символ единства Кыргызского каганата», «Легковооруженный воин Кыргызского каганата» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-04
- ↑ 35,0 35,1 Coin «Lightly armed warrior of the Kyrgyz Kaganate» (copper-nickel); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-09
- ↑ 36,0 36,1 Монеты «Саймалуу-Таш» (мельхиор, серебро), «Кумбез Манаса» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-08
- ↑ 37,0 37,1 Монеты «Кумбез Манаса» (мельхиор); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-12-08
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие - 2014»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2015-11-08
- ↑ 39,0 39,1 39,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 42-46
- ↑ 40,0 40,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 17
- ↑ 41,0 41,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 20, 22-23
- ↑ 42,0 42,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 19
- ↑ 43,0 43,1 Монета «Мать-олениха»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 44,0 44,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 30
- ↑ 45,0 45,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 32
- ↑ 46,0 46,1 Монета «Возведение юрты»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-20
- ↑ 47,0 47,1 Монета «Мир наших детей»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 48,0 48,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 36
- ↑ 49,0 49,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 49
- ↑ 50,0 50,1 Монета «1000-летие Жусупа Баласагына»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-04
- ↑ 51,0 51,1 51,2 Монеты «Чингиз Айтматов», «Джамиля», «Первый учитель», «Материнское поле», «Прощай, Гульсары!», «Белый пароход»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 52,0 52,1 52,2 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 24-29
- ↑ Итоги конкурса «Монетное созвездие - 2010»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-07-08
- ↑ Некоторые заметки о повести Чингиза Айтматова «Прощай, Гульсары!»; fantlab.ru (ռուս.)։ Վերցված 2017-01-07
- ↑ 1928թ. այս օրը ծնվել է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովը. (պատմություն); 1in.am։ Վերցված է 2017-01-07
- ↑ 56,0 56,1 Стать обладателем новой коллекционной монеты «Тамга» можно за 2 600 сомов; for.kg (անգլ.)։ Վերցված է 2017-06-05
- ↑ 57,0 57,1 Монета «Кыз куумай» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
- ↑ 58,0 58,1 Монета «Всемирные игры кочевников»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-05
- ↑ 59,0 59,1 59,2 59,3 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 12-13
- ↑ 60,0 60,1 Монета «Беркут»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-22
- ↑ 61,0 61,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 31
- ↑ 62,0 62,1 Монета «Снежный барс» (серебро); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-29
- ↑ 63,0 63,1 Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, էջ 39
- ↑ 64,0 64,1 Монета «Джейран»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
- ↑ 65,0 65,1 Монета «Филин»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
- ↑ 66,0 66,1 Монета «Дрофа»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-12-03
- ↑ 67,0 67,1 Монета «Снежный барс» (золото); gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-29
- ↑ Fritillaria eduardii Regel; plantarium.ru (ռուս.)։ Վերցված է 2017-01-06
- ↑ Cultivating Fritillaria eduardii; rhs.org.uk (անգլ.), էջ 223
- ↑ 70,0 70,1 Монета «Рябчик Эдуарда (цветок Айгул)»; gold10.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-04
Գրականություն
- Каталог банкнот и монет Кыргызстана 1993-2012, Национальный банк Кыргызской Республики, Бишкек, 2013, էջ 5-50 — 92 էջ։
- Cuhaj G.S., Michael T., 2016 Standard Catalog of World Coins 1901-2000 (43rd Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 1382 — 2352 էջ, ISBN 978-1-4402-4409-4։
- Cuhaj G.S., Michael T., 2016 Standard Catalog of World Coins 2001-Date (10th Ed.), Iola, «Krause Publications», 2015, էջ 767-770 — 1344 էջ, ISBN 978-1-4402-4410-0։
Արտաքին հղումներ
- Ղրղզստանի հավաքորդական մետաղադրամներ; Ղրղզստանի ԱԲ կայք (ռուս.)
- Ղրղզստանի հիշատակային մետաղադրամներ; gold10.ru (ռուս.)
- Ղրղզստանի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղրղզստանի հուշադրամներ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |