Jump to content

Ռուդոլֆ Մյոսբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր
Rudolf Ludwig Mößbauer
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1929
ԾննդավայրՄյունխեն (Գերմանիա)
Մահացել էսեպտեմբերի 14, 2011(2011-09-14)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԳրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] (1958) և Diplom?[5] (1955)
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՄյունխենի տեխնիկական համալսարան[5], Բեռլինի տեխնիկական համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[5] և Institut Laue–Langevin?[5]
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա[9], Պապական գիտությունների ակադեմիա[10], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[11], Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[12], Եվրոպական ակադեմիա[13], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[9], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
 Rudolf Mössbauer Վիքիպահեստում

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմաներեն` Rudolf Ludwig Mößbauer, ծնվ. 1929, հունվարի 31) - գերմանացի ֆիզիկոս-փորձաձար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-57-ին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960-ին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967-ին` Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961-ից` պրոֆեսոր), 1964-1972-ին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972-ից` Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958-ին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը` առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

Աղբյուրներ

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
  1. Münchner Physik-Nobelpreisträger Mößbauer ist tot (գերմ.) // BildB: Axel Springer SE, 2011.
  2. Encyclopædia Britannica
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 English Wikipedia community Wikipedia — 2001.
  6. The Nobel Prize in Physics 1961Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  9. 9,0 9,1 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  10. https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
  11. Notable Names Database — 2002.
  12. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  13. https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf