Քույր
Արտաքին տեսք
Քույր (նաև հարազատ քույր), աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված մյուս երեխայի (երեխաների) նկատմամբ:
- Ավագ քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված ավելի փոքր երեխայի (երեխաների) նկատմամբ։
- Կրտսեր քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն ծնողներից ծնված ավելի մեծ երեխայի (երեխաների) նկատմամբ։
- Մինչ ամուսնությունը ծնված քույր՝ քույր, որ ծնվել է ծնողների ամուսնությունից առաջ և ընդունվել նրանց կողմից։
Նույն արգանդից ծնված քույր՝ աղջիկ կամ կին՝ նույն մոր մեկ այլ երեխայի նկատմամբ, որ ծնվել է այլ հորից։ [1]։
Արյունակից քույր (ազգակից)՝ աղջիկ կամ կին՝ ծնված նույն հորից, բայց տարբեր մայրերից։
Խորթ քույր՝ նախորդ ամուսնություններից ստեղծված ազգակցական կապից ծնված աղջիկ կամ կին, երբ երկու ծնողն էլ իր հերթին ամուսնական կապի մեջ է մտնում կրկին անգամ։ Այլ խոսքով, խորթ քույրերը կամ եղբայրները չունեն ընդհանուր ծնողներ, և նրանց կապում են ոչ թե կենսաբանական, այլ ընտանեկան կապերը։
Ազգական քույր (կամ զարմուհի, ֆրանսերեն cousine բառից)՝ աղջիկ/կին՝ հորեղբոր կամ մորաքրոջ երեխայի նկատմամբ, նույնն է թե՝ հորեղբոր կամ մորաքրոջ աղջիկ։
Նշանավոր քույրեր
Պենելոպե Կրուս | Մոնիկա Կրուս |
- Մարի Թյուդոր և Եղիսաբեթ I, թագուհիներ
- Կարոլինա (Մոնակոյի արքայադուստր) և Սթեֆանի (Մոնակոյի արքայադուստր)
- Թեյմար Բրեքսթոն, Թոնի Բրեքսթոն, Թուանդա Բրեքսթոն, Թրեյսի Բրեքսթոն և Թրինա Բրեքսթոն, հայտնի որպես Բրեքսթոններ
- Ժաքլին Քենեդի և Լի Ռադզիվիլ
- Ջեքի Քոլինզ, գրող և Ջոան Քոլինզ, դերասանուհի
- Փերիս Հիլթոն և Նիքի Հիլթոն, հանրային դեմքեր
- Ռիբի Ջեքսոն, Լա Թոյա Ջեքսոն և Ջանեթ Ջեքսոն, Ջեքսոնների ընտանիքի անդամներ
- Քլոյի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան, Քորթնի Քարդաշյան, ռեալիթի շոուի աստղեր
- Ռոզմարի Քենեդի, Քեթլին Քենեդի Քավենդիշ, Յունիս Քենեդի Շրայվեր, Պատրիսիա Քենեդի և Ջին Քենեդի, Քենեդիների ընտանիքի անդամներ
- Քիմ Ռիչարդս և Քայլ Ռիչարդս, դերասանուհիներ և ռեալիթի շոուի աստղեր
- Ջեսսիկա Սիմփսոն և Էշլի Սիմփսոն, երգչուհիներ
- Բրիթնի Սփիրս, երգչուհի և Ջեյմի Լին Սփիրս, դերասանուհի
- Վենուս Ուիլյամս և Սերենա Ուիլյամս, թենիսիստուհիներ, հայտնի որպես Ուիլյամս քույրեր
- Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն, դերասանուհիներ
- Պենելոպե Կրուս և Մոնիկա Կրուս, դերասանուհիներ
Մշակույթում
Կինո
- «Ինչ է պատահել Բեբի Ջեյնին» (1962), ֆիլմ[2]
- «Հաննան ու նրա քույրերը» (1986), ֆիլմ
- «Ավարտազդ» (2000), ֆիլմ[3]
- «Քույրեր» (2015), կատակերգություն[4]
Գրականություն
- «Փոքրիկ տիկնայք»
- «Բոբսի երկվորյակները», Լորա Լի Հոուփի ստեղծած պատմությունների շարքը, որի հերոսները երկու զույգ երկվորյակներ են՝ 12–ամյա Նենն ու Բերթը և 6–ամյա Ֆլոսին ու Ֆրեդին։[5]
- «Նրա կոշիկների մեջ» (2002), վեպ[6]
- «#Toots» (2019), վեպ
Հեռուստատեսություն
- «Էկրանի թագուհին», ամերիկյան հեռուստասերիալ[7]
- «Քույրեր», հեռուստասերիալ[8]
- «Ինչու եմ սիրում քեզ», հեռուստասերիալ[9]
Գեղարվեստական գրականությունում
Ծանոթագրություններ
- ↑ «Единокровные и единоутробные братья и сестры». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ What Ever Happened to Baby Jane?, Վերցված է 2020-08-03-ին
- ↑ «Отбой – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020-08-03-ին.
- ↑ Сёстры (1991-1996), Վերցված է 2020-08-03-ին
- ↑ «The Bobbsey Twins of Lakeport (Bobbsey Twins, #1)». www.goodreads.com. Վերցված է 2020-08-03-ին.
- ↑ Книга «In Her Shoes». 2013-11-30. ISBN 978-0-7434-1819-5.
- ↑ «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020-08-03-ին.
- ↑ Сёстры (2004), Վերցված է 2020-08-03-ին
- ↑ Filmix, Все лучшее в тебе смотреть онлайн, 2002 (ռուսերեն), Վերցված է 2020-08-03-ին