Ֆրեդ Ցինեման
Ֆրեդ Ցինեման Fred Zinnemann | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | ապրիլի 29, 1907 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա |
Մահացել է | մարտի 14, 1997 |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Ջուլիա, The Day of the Jackal?, A Man for All Seasons?, The Nun's Story?, A Hatful of Rain?, From Here to Eternity?, Ուղիղ կեսօրին, The Search?, The Seventh Cross? և People on Sunday? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, լուսանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Ռենե Բարտլետ |
Պարգևներ և մրցանակներ | 2 Օսկար, 2 Ոսկե Գլոբուս |
Երեխաներ | Tim Zinnemann? |
Կայք | IMDb-ում էջ |
Fred Zinnemann Վիքիպահեստում |
Ֆրեդ Ցինեման (գերմաներեն Fred Zinnemann; 29 ապրիլի 1907, Վիեննա — 14 մարտի 1997, Լոնդոն), ավստրիական ծագումով ամերիկացի ռեժիսոր:
Կենսագրություն
Ֆրեդ Ցինեմանը ծնվել է Վիեննայում, հրեայի ընտանիքում, նրա հայրը բժիշկ էր: Ցինեմանը սկզբում որոշել էր դառնալ երաժիշտ, սակայն հետո ընդունվում է Վիեննայի համալսարան` սովորելու իրավաբանի մասնագիտություն:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ցինեմանը աշխատում է իր ընկերոջ` մեկ այլ ավստրացի ներգաղթյալ, ռեժիսոր և գրող Բերտոլդ Ֆիրտելի հետ` որպես թարգմանիչ և օգնական: Ֆիրտելի միջոցով նա ծանոթանում է կինոաշխարհի հայտնի մի քանի անձանց հետ` դերասանուհի Գրետա Գարբո, ռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյն, Ֆրիդրիխ Մուռնաու, Ռոբերտ Ֆլաերտի և այլոց հետ:
Հենց Ֆլաերտիի հետ համատեղ կատարված մի փաստագրական նախագիծ, իր իսկ Ցինեմանի խոսքերով դառնում է «ամենակարևոր իրադարձությունը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում»: Ցինեմանը 1930 թվականին նկարահանվում է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի զանգվածային տեսարաններում:
1936 թվականին ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և ամուսնանում Ռենե Բարտլետի հետ, ում հետ ապրում է մինչև իր կյանքի վերջ: Նրանց ամուսնությունից 4 տարի անց ունենում են մեկ որդի` Թիմ, ով հետագայում դառնում է կինոպրոդյուսեր:
Ցինեմանը իր վերջին ֆիլմը նկարահանեց 1982 թվականին, որից հետո թողեց կինոկարիերան: 1992 թվականի հրատարակել է ինքնակենսագրական «Ֆրեդ Ցինեմանը կինոյի մասին» գիրքը:
Մահացել է 1997 թվականին սրտի նոպայից:
Կարիերա
Կինոյում սկզբում աշխատել է որպես օպերատոր, իսկ 1930 թվականին հոլիվուդյան ռեժիսորներ Բիլլի Ուայլդերի և Ռոբերտ Սիոդմակի հետ համատեղ նկարահանում է «Կիրակնօրյա մարդիկ» ֆիլմը: Սկզբու նա նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր:
Ցինեմանի առաջին լիամետրաժ աշխատանքը 1933 թվականին Մեքսիկայում նկարահանված ձկնորսների մասին պատմող «Ալիք» փաստագրական ֆիլմն էր, որը նա նկարահանել էր գյուղատնտեսության նախարարության պատվերով:
Մեքսիկայից վերադառնալուց հետո նկարահանում է 18 կարճամետրաժ ֆիլմեր Metro-Goldwyn-Mayer կինոընկերության համար: Դրանցից մեկի` «Այս մայրերը կարող էին ապրել» (1938) ֆիլմի համար նա ստանում է «Օսկար» 1942 թվականի նկարահանում է 2 լիամետրաժ ֆիլմ դետեկտիվ ժանրում` «Աչքերը գիշերվա մեջ» և «Ձեռնոցներով մարդասպանը», որոնք սակայն մեծ հաջողություն չեն ունենում.
Նրա առաջին ամենահայտնի ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Յոթերորդ խաչը» ռազմական դրաման էր, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Սփենսեր Թրեյսին: Ցինեմանի 2 ֆիլմ նորամուտային դարձան ապագայում հայտնի 2 հոլիվուդյան դերասանների համար, Մոնտգոմերի Կլիֆթ «Որոնում» (1948) և Մառլոն Բրանդո «Տղամարդիկ» (1950):
1951 թվականի Ցինեմանը իր վերջին կարճամետրաժի` «Բենջի» ֆիլմի համար կրկին ստանում է Օսկար: Դրանից հետո էկրան են բարձրանում Ցինեմանի ամենահայտնի ֆիլմերից երկուսը` 1952 թվականին «Ուղիղ կեսօրին» վեստեռնը (ներառված է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում վեստեռներ ֆիլմերի 2-րդ պատվավոր տեղում) և «Այսուհետ և դարեդար» դրաման (1953): Այս ֆիլմերում հանդես են գալիս այդ ժամանակի հոլիվուդյան շատ աստղեր:
«Ուղիղ կեսօրին» վեստեռնը չնայած իր դրամարկղային հաջողությանը միանշանակ չի ընդունվում Հոլիվուդի կողմից և այդ ժամանակի երկու հայտնի հոլիվուդյան դեմքեր` Հովարդ Հոուքսը և Ջոն Ուեյնը քննադատում են ֆիլմը և նրանց համատեղ «Ռիո-Բրավո» վեստեռնը կարծես դառնում է Ֆրեդ Ցինեմանի ֆիլմի պատասխան:
Ջեյմս Ջոնսի վեպի հիման վրա նկարահանված «Այսուհետ և դարեդար» ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնցից մեկը բաժին է հասնում Ցինեմանին լավագույն ռեժիսոր անվանակարգում, նաև ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը:
1963 թվականին Հոլիվուդի հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով մեկնում է Մեծ Բրիտանիա, որտեղ նույնպես ստեղծագործում է և այնտեղ 1966 թվականին նկարահանված «Մարդ բոլոր ժամանակների համար» ֆիլմը արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 4 Օսկարի, իսկ Ցինեմանը ստանում է Օսկար լավագույն ռեժիսոր անվանակարգում և Ոսկե Գլոբուս նույնպես լավագույն ռեժիսոր անվանակարգում:
Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով նկարահանել է մոտ 45 ֆիլմ, խաղացել 3 ֆիլմում որպես դերասան, 2 ֆիլմերի սցենարի հեղինակ է, 5 ֆիլմի պրոդյուսեր, 3 ֆիլմի օպերատոր:
Առավել նշանավոր ռեժիսորական գործերն են.
տարեթիվ | անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1944 | Յոթերորդ խաչը | The Seventh Cross | Սփենսեր Թրեյսի |
1948 | Որոնում | The Search | Մոնտգոմերի Կլիֆթ |
1952 | Ուղիղ կեսօրին | High Noon | Գերի Կուպեր Գրեյս Քելլի Լի Վան Կլիֆ |
1953 | Այսուհետ և դարեդար | From Here to Eternity | Ֆրենկ Սինատրա Մոնտգոմերի Կլիֆթ Բերտ Լանկաստեր Դեբոր Քերր Դոննա Ռիդ Էռնեստ Բորգնայն |
1955 | Օկլահոմա | Oklahoma | Ռոդ Սթայգեր |
1959 | Միանձնուհու պատմությունը | The Nun’s Story | Օդրի Հեփբորն Պիտեր Ֆինչ |
1966 | Մարդ բոլոր ժամանակների համար | A Man for All Seasons | Պոլ Սկոֆիլդ Օրսոն Ուելս Ջոն Հյորտ Վանեսա Ռեդգրեյվ |
1973 | Շնագայլի օրը | The Day of the Jackal | |
1977 | Ջուլիա | Վանեսա Ռեդգրեյվ Ջեյն Ֆոնդա Ջեյսոն Ռոբարդս Մաքսիմիլլիան Շելլ Մերիլ Սթրիփ | |
1982 | Մի ամառվա հինգ օր | Five Days One Summer | Շոն Քոնների |