Open Directory Project
Open Directory Project (ODP, Բաց Կատալոգ), հայտնի է նաև որպես dmoz (իր առաջին դոմենային անուններից մեկի անոնով՝ directory.mozilla.org), բազմալեզու ազատ կատալոգ համաշխարհային սարդոստայնի հղումներով, որը պատկանում է AOL-ին և պահվում է կամավորական խմբագիրների կողմից։
Նախագծի մասին
Բաց կատալոգը ստեղծել են Ռիչարդ Սկրենտան և Բոբ Տրուպելը։ Նրա թողարկումը կայացել է 1998 թվականի հունիսի 5-ին։ Առաջին քայլերն անելիս ծրագիրը հայտնի էր որպես GnuHoo, NewHoo կամ ZURL։ 1998 թվականի նոյեմբերի 17-ին 40,05 մլն դոլարով Netscape ընկերության՝ Կատալոգը գնելու հայտարարությունից հետո [1] (գնումը ավարտվել էր դեռևս հոկտեմբերին) այն անվանափոխվել է և ձեռք է բերել ներկայիս անվանումը։
Բաց Կատալոգի հրապարակային մասում նկարագրված է ավելի քան 5 193 700 կայք (2008 թվականի փետրվարի 17-ի դրությամբ [2]), որոնք գտնվել են ավելի քան 1 017 960 (2013 թվականի հունիսի 11) ենթաբաժիններում, ստեղծվել և տեղադրվել են 79 լեզվային բաժին, իսկ 96-ը դեռ գտնվում են նախապատրաստական փուլում։ Նախագծի գոյության ողջ ընթացքում մասնակցություն են ունեցել ավելի քան 98 271 խմբագիր, դրանցից ավելի քան 8000-ը 2013 թվականի հունիսի 11-ի դրությամբ ակտիվ խմբագրել են։
Բաց կատալոգի սկզբնական հիերարխիկ կառուցվածքը Usenet ցանցի հայելին էր։ Հետագայում կատալոգների բոլոր բաժինները, բացի վերին մակարդակի բաժիններից, տեղափոխվել կամ վերանվանվել են:
Բաց Կատալոգի տվյալների բազան կանոնավոր հրատարակվում է RDF-դամփ տեսքով։ Այն տարածվում է անվճար, և դրա օգտագործումը թույլ է տրվում միայն Open Directory License պահանջների պահպանման դեպքում։ Շատ որոնողական համակարգեր և հայտնի կայքեր օգտագործում են Կատալոգի տվյալների բազան[3]։
2004 թվականից ողջ Բաց Կատալոգը կիրառում է UTF-8 ծածկագրումը․ ավելի վաղ օգտագործվել են կոդավորումներ, որոնք կախված են կոնկրետ լեզվով օգտագործվող խորհրդանիշների հավաքածուից։ RDF-դամփում UTF-8 կոդավորումը կիրառվում է սկսած 2000 թվականից։
2006 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել խմբագրական սերվերի վրա Բաց գրացուցակի պատմության մեջ խոշորագույն խափանումը, որի արդյունքում գրացուցակի խմբագիրները չեն կարողացել մոտ 2 ամիս՝ մինչև դեկտեմբերի 18-ը, մտնել իրենց հաշիվներ, քանի որ ընթացել են դրա վերականգնման աշխատանքները։ Այս ժամանակահատվածում սովորական այցելուները տեսել են հնացած ստատիկ HTML էջերը, որոնք վերցված են կատալոգի հայելիներից մեկից[4]։
AOL-ի հզորությունների վրա աշխատանքը դադարեցրել է 2017 թվականի մարտի 14-ին, փակման պատճառները չեն նշվում[5]։
Մինչև կատալոգի թարմացումը համայնքի ջանքերով dmoztools.net հասցեում գործում է ստատիկ հայելի։
Ծրագրային ապահովություն
Բաց գրացուցակի խմբագրական ֆորումը օգտագործում է փոփոխված phpBB տարբերակը[6]։
Բաց կատալոգով որոնելու համար նախատեսված ծրագրային ապահովումը iSearch-ի բաց կոդով վերամշակված տարբերակն է և տարածվում է Mozilla Public License-ի ներքո:
Բաց գրացուցակի խմբագրման բազային տվյալները և ծրագրային ապահովությունը խմբագրման համար փակ են։
Քննարկումներ և քննադատություն
Բաց կատալոգը հաճախ քննադատության է ենթարկվել կայքերին միանալու այցելուների առաջարկների քննարկման ժամանակ դանդաղկոտության համար: Նրա խմբագիրները դա բացատրում էին այն հանգամանքով, որ նրանք աշխատում են կամավոր հիմունքներով՝ իրենց անձնական ժամանակը ծախսելով խմբագրելու համար, ինչպես նաև այն փաստը, որ առաջարկների հոսքը չափազանց մեծ է ժամանակին մշակելու համար։ Բացի այդ, օգտագործողների առաջարկները գրացուցակի լրացման միակ աղբյուրը չեն, և ոչ բոլոր խմբագիրներն են լրջորեն զբաղվում դրանց վերամշակմամբ[7][8]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ The History of the Open Directory Project (статья 1999 года)(անգլ.).
- ↑ Главная страница ODP, 17 февраля 2008
- ↑ Sites Using ODP Data(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Технические проблемы на dmoz.org 2006—2007 г.(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ DMOZ прекратит работу 14 марта 2017 года(ռուս.)
- ↑ Программное обеспечение ODP (23 января 2007 года)(ռուս.).
- ↑ Open Directory Editing Guidelines(անգլ.)
- ↑ Open Site Encyclopedia History(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Open Directory Project» հոդվածին։ |
|
Արտաքին հղումներ
- Открытый Каталог(անգլ.)
- Официальный блог DMOZ(անգլ.)
- Open Directory Project հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Официальное зеркало(անգլ.)