Էդուարդ Խաչատուրով
Արտաքին տեսք
Էդուարդ Խաչատուրով | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1936 |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասան |
IMDb | ID ID 0450991 |
Էդուարդ Իոսիֆի Խաչատուրով (մարտի 27, 1936, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ), խորհրդային, ուզբեկ, հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Ռեժիսոր Ալբերտ Խաչատուրովի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն
Էդուարդ Խաչատուրովը ծնվել է 1936 թվականին Տաշքենդում։ 1958-1959 թվականներին աշխատել է Ուզբեկֆիլմում որպես ռեժիսորի օգնական։ 1959-1966 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետում (Սերգեյ Գերասիմովի և Թամարա Մակարովայի արհեստանոցը)։ Դիպլոմային աշխատանքը իր սցենարի հիման վրա Թուքմենֆիլմում նկարահանած «Անապատը» գեղարվեստական ֆիլմն էր[1]։
1965-1966 թվականներին աշխատել է Թուքմենֆիլմում որպես ռեժիսոր։ 1966-1968 թվականներին աշխատել է Տաշքենդի գիտահանրամատչելի և փաստագրական ֆիլմերի ստուդիայում, նկարահանել մոտ 20 կարճամետրաժ ֆիլմեր[1]։
Մրցանակներ և պարգևներ
- Ուզբեկստանի Լենինի կոմսոմոլի մրցանակ «Ռինգ է հրավիրվում» գեղարվեստական ֆիլմի համար (Ա․ Բորոդինի և Ռ․ Ռիսկիևի հետ համատեղ) (1980)[2]
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1987 | Պատերազմի մեծ ճանապարհից առաջ |
1985 | Վերջին ստուգումը |
1980 | Ամեն երրորդը |
1979 | Ռինգ է հրավիրվում |
1978 | Քաղաք կնվիրեմ քեզ |
1975 | Առաջին ուղևորները |
1972 | Այս լավ տղան |
1971 | Այստեղով է անցնում սահմանը |
1966 | Անապատը |
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1974 | Աբու Ռայհան Բերունի | դրվագ |
1971 | Տաք արահետներ | դրվագ |
1964 | Դժվար անցում | Զավեն |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1987 | Պատերազմի մեծ ճանապարհից առաջ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Эдуард Иосифович Хачатуров(չաշխատող հղում) (ռուս.)
|