Jump to content

Վանկական ոտանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:13, 12 Նոյեմբերի 2022 տարբերակ, 2a02:2a56:10a9:0:ec58:3632:9577:e9dd (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մանկական ոտանավոր (սիլաբիկ) (հունարեն՝ συλλαβή` վանկ), տաղաչափական հիմնական համակարգերից մեկը, որի ռիթմը գոյանում է տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ։

Վանկական տաղաչափությունը հատուկ է սլավոնական (չեխերեն, սերբերեն, լեհերեն) և ռոմանական (իտալերեն, ֆրանսերեն) մի շարք լեզուներին, որոնցում բառային շեշտն ունի իր կայուն տեղը, իսկ շեշտված և անշեշտ վանկերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ուստի ռիթմի գլխավոր պայմանը, ի տարբերություն վանկաշեշտական ոտանավորի, վանկերի հավասար քանակն է։

Վանկային սկզբունքը հատուկ է նաև հայ պոեզիային։ Այստեղ ևս շեշտերի դասավորությունն էական չէ. կարևորը տողերի և կիսատողերի (անդամների) մեջ վանկերի թվի հավասարությունն է, իսկ շեշտերի տեղը կայուն չէ։ Այսպես, հայկական ոտանավորի ամենատարածված տեսակներն են ութ և յոթ վանկանի տողերը, ընդ որում, ութ վանկանի տողը բաժանվում է երկու հավասար կիսատողերի, իսկ յոթ վանկանի տողը` երեք և չորս վանկանի կիսատողերի։ Կիսատողերի (անդամների) պարբերական կրկնությունից գոյանում է ռիթմը։

Տաս վանկանի տողը հիմնականում բաժանվում է երկու հավասար (հինգ վանկանի) կիսատողերի։ Շեշտերի տեղը փոփոխական է։

Հայ պոեզիայի մեկ այլ չափերից մեկը՝ տասնհինգ վանկանի տողը, հիմնականում կազմված է լինում չորս կայուն մասերից՝ երեք հատ չորս վանկանի և մեկ հատ երեք վանկանի կիսատողերից։ Շեշտերի դասավորությունն այստեղ ևս անկանոն է։

Վանկական բանաստեղծության հետ հավասար հայ պոեզիայում կիրառվում են վանկաշեշտական, համաշեշտ և ազատ ոտանավորի ձևերը։