Jump to content

Մասնակից:ՆարեԱդամ/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆարեԱդամ/Ավազարկղ1

Խվիչա Կվարացխելիա[1] (վրաց.՝ ხვიჩა კვარაცხელია; փետրվարի 12, 2001[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոոլիստ, «Նապոլի»-ի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Կվարացխելիան «Դինամո Թբիլիսի»-ի սան է։ Մեծահասակների հավաքականում մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին՝ «Կոլխեթի-1913»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին։ Ընդհանուր առմամբ, Կվարացխելիան հինգ հանդիպում անցկացրեց «Դինամո Թբիլիսի»-ի կազմում՝ խփելով իր առաջին գոլը 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Շուկուրա Քոբուլեթի»-ի դեմ խաղում (1–0)[3]:

«Ռուսթավի»

2018 թվականի մարտին Կվարացխելիան պայմանագրային վեճերի պատճառով հեռացավ Թբիլիսիի «Դինամո»-ից և տեղափոխվեց «Ռուսթավի»: Վրաստանի ֆուտբոլի 2018թ․ առաջնության ընթացքում խաղացել է 18 խաղ և խփել 3 գոլ[4]։

2018 թվականին The Guardian-ը Կվարացխելիային ներառել է աշխարհի 60 լավագույն երիտասարդ խաղացողների շարքում[5]։

2019 թվականի հունիսի վերջին՝ «Լոկոմոտիվ»-ում վարձակալությունից հետո, նա խզեց պայմանագիրն ակումբի հետ։

Վարձակալությունը «Լոկոմոտիվ»-ում

Խվիչա Կվարացխելիան «Լոկոմոտիվ»-ի կազմում, 2019

2019 թվականի փետրվարին նա վարձավճարով տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»[6] մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը։[7] Հենց առաջին խաղում՝ նորվեգական «Վիկինգ»-ի դեմ (5:1), դաշտ դուրս գալով 66-րդ րոպեին՝ Կվարացխելիան գոլ խփեց 10 րոպե անց[8] ։իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց մարտի 10-ին «Անժի»-ի դեմ արտագնա խաղում (2:0). փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին և դարձավ 2001 թվականին ծնված առաջին խաղացողը, ով հանդես է եկել Ռուսաստանի առաջնությունում[9]։ Առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ փոխարինման դուրս գալով «Ռուբին»-ի դեմ խաղում։ Մայիսի 22-ին նա դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ փոխարինման դուրս գալով «Ուրալ»-ի դեմ հաղթական եզրափակիչ խաղում (1:0):

Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը հայտարարեց, որ Կվարացխելիան լքել է ակումբը իր վարձակալության ժամկետի ավարտից հետո[10]։

«Ռուբին»

2019 թվականի հուլիսի 6-ին Կվարացխելիան հինգ տարվա պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբին»-ի հետ[11]։ Խվիչա Կվարացխելիան առաջին խաղն անցկացրեց հուլիսի 15-ին իր նախորդ ակումբի՝ «Լոկոմոտիվի» դեմ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում և հավասարեցնելով հաշիվը (1։1)։ «Ռուբին»-ի երկրպագուները ակումբի պաշտոնական կայքում ճանաչեցին Կվարացխելիային հանդիպման լավագույն խաղացող[12]: «Ռուբին»-ի կազմում առաջին մրցաշրջանում նա 28 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2019/20 մրցաշրջանի ավարտին ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող[13]։ 2020 թվականի ամռանը «Ռուբին»-ը հրաժարվեց Կվարացխելիային 15 միլիոն եվրոյով «Գալաթասարայ»-ին վաճառելուց[14]։ 2021 թվականի օգոստոսի 5-ին նա իր նորամուտը նշեց եվրոպական մրցաշարում՝ դուրս գալով «Ռուբին»-ի մեկնարկային կազմում ՈՒԵՖԱ Կոնֆերանս լիգայի որակավորման երրորդ փուլի «Ռակուվա»-ի դեմ խաղում (0:0)։

2021 թվականի սկզբին L'Equipe-ը հրապարակեց 21-րդ դարում ծնված լավագույն 50 ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ Կվարացխելիան Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի միակ խաղացողն էր[15]:

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվականի մարտի 23-ին պայմանագիրը կասեցվեց, և Կվարացխելիան տեղափոխվեց «Դինամո» Բաթումի[16]: Մարտի 30-ին «Ռուբին»-ը վերջնականապես խզեց պայմանագիրը Կվարացխելիայի հետ։

«Դինամո» Բաթումի

Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի ապրիլի 2-ին՝ «Թելավի»-ի դեմ խաղում[17]։ Բաթումի «Դինամո» տեղափոխումից անմիջապես հետո սկսեցին լուրեր պտտվել իտալական «Նապոլի» հետագա տեղափոխման մասին[18]։ 2022 թվականի ապրիլի վերջին պաշտոնապես հայտարարվեց, որ ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանում կտեղափոխվի իտալական «Նապոլի»[19]։ Անցկացրել է 11 հանդիպում Էրովնուլի լիգայում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով առաջնության 2-րդ տուրի լավագույն խաղացող[20]։

«Նապոլի»

2022 թվականի հուլիսի 1-ին պաշտոնապես դարձավ իտալական «Նապոլի»-ի խաղացող[21]։ 2022 թվականի օգոստոսի 15-ին նորամուտը նշեց Սերիա Ա-Ի «Հելլաս Վերոնա»-ի դեմ խաղում[22] և իր դեբյուտային գոլը խփեց 37-րդ րոպեին[23][24]։ 2022 թվականի օգոստոսի 21-ին Սերիա Ա-ի 2-րդ մրցաշրջում նա դուբլ ձևակերպեց «Մոնցա»-ի դեմ խաղում (4:0)[25][26]։ Սեպտեմբերի 3-ին Կվարացխելիան խփեց հաղթական գոլը «Լացիո»-ի դարպասին (2:1) և սահմանեց «Նապոլի»-ի ֆուտբոլիստների կատարողական ռեկորդ «գոլ + փոխանցում» համակարգում 2007/2008 մրցաշրջանից սկսած։ Սերիա Ա-ի դեբյուտային չորս հանդիպումներից հետո, որոնցում նա խաղացել է հիմնական կազմում, Կվարացխելիան վաստակել է 5 միավոր (4 գոլ և գոլային փոխանցում)։ 2022 թվականի օգոստոսին դարձել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացող[27]։ Չեմպիոնների լիգայի առաջին գոլը խփեց 2022 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Ամստերդամի «Այաքս»-ի դեմ խմբային փուլի խաղում[28]։ Մեկ շաբաթ անց` պատասխան խաղում, ևս մեկ գոլի և գոլային փոխանցման շնորհիվ Կվարացխելիան ճանաչվեց խաղի լավագույն խաղացող[29]: 2023 թվականի փետրվար ամսվա երեք գոլով և մեկ գոլային փոխանցմամբ Կվարացխելիան երկրորդ անգամ ճանաչվեց Սերիա Ա-ի ամսվա լավագույն խաղացող՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով մի քանի անգամ նվաճել է մրցանակը նույն մրցաշրջանում[30]։ Հաջորդ ամիսը նրան ավելի մեծ ճանաչում բերեց, երբ նա ստացավ Սերիա Ա-ի Ամսվա լավագույն խաղացողի ևս մեկ մրցանակ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից[31] և Սերիա Ա-ի Ամսվա լավագույն գոլ, Սերիա Ա-ի Մրցաշրջանի լավագույն գոլ տիտղոսները մարտի 11-ին «Ատլանտա»-ի դեմ խաղում (2։0) շշմեցուցիչ գոլի համար[32]։

Մայիսի 4-ին «Ուդինեզե»-ի հետ ոչ-ոքիից հետո (1–1), «Նապոլի»-ն 33 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Սերիա Ա-ի չեմպիոն[33]։ Կվարացխելիան ավարտեց մրցաշրջանը որպես լավագույն գոլային փոխանցում կատարող 10 գոլային փոխանցումով և խփեց 12 գոլ՝ մրցաշրջանի վերջում արժանանալով Սերիա Ա-ի MVP և Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակներին[34][35]։

Վրաստանի հավաքական

Վրաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի հունիսի 7-ին՝ Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում[36]։ Հավաքականում իր դեբյուտային գոլը խփեց 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[37], իսկ 2021 թվականի մարտի 28-ին հարվածեց Իսպանիայի հավաքականի դարպասին՝ բացելով խաղի հաշիվը։ Կվարացխելիան իր երրորդ գոլը խփեց 2021 թվականի մարտի 31-ին՝ Հունաստանի հավաքականի հետ խաղում (1:1)՝ հավասարեցնելով հաշիվը հանդիպման 78-րդ րոպեին[38]։ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Կվարացխելիայի դուբլը օգնեց Վրաստանին հաղթելու Շվեդիային[39]։

2022-23 Ազգերի լիգայի առաջին փուլի չորս խաղերում երեք գոլ խփելով՝ գլխավորեց խաղացողների ցուցակը երկու անվանակարգերում, այդ թվում՝ ընդհանուր վարկանիշում[40]։ Աշնանային մնացած երկու խաղերում Կվարացխելիան խփեց ևս երկու գոլ, ինչը նրան դարձրեց այս մրցաշարի ամենաարդյունավետ վրացի ֆուտբոլիստը։ whoscored.com-ը նրան ընդգրկեց Լավագույն 11 ֆուտբոլիստների ցանկում ինչպես հունիսին, այնպես էլ սեպտեմբերին և նրան շնորհեց ամենաբարձր սեզոնային վարկանիշային միավորը (8,2) C խմբի ֆուտբոլիստների շրջանում[41]:

Անձնական կյանք

Խվիչան նախկին ֆուտբոլիստ Բադրի Կվարացխելիայի որդին է[42]։ Ունի երկու եղբայր, կրտսեր եղբայրը՝ Թոռնիկեն (ծն. 2010 թ.), նույնպես զբաղվում է ֆուտբոլով[43][44]։ Նա ստացել է «Կվարադոնա» մականունը «Նապոլի»-ի լեգենդ Դիեգո Մարադոնայի պատվին․ երկուսն էլ դրիբլինգի շատ նման ոճեր ունեն[45][46][47][48]:

Նվաճումներ

Խմբային

Վրաստան«Դինամո» (Թբիլիսի)
  • Վրաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2017
Ռուսաստան«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի գավաթակիր: 2018/19[49]
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր: 2018/19
Իտալիա«Նապոլի»
  • Իտալիայի չեմպիոն - 2022/23

Անհատական

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2019/20, 2020/21[50]
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ձախ կիսապաշտպան - 2020/21[51]
  • Վրաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2020[52], 2021[53], 2022[54]
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2022/23[55]
  • Սերիա Ա-ի Ամսվա լավագույն ֆուտբոլիստ - օգոստոս 2022[56], փետրվար 2023[30], մարտ 2023[57]
  • Սերիա Ա-ի Ամսվա լավագույն գոլ - մարտ 2023[58]
  • Սերիա Ա-ի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ - 2022/23[59]
  • Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն թիմ - 2022/23[60]
  • Սերիա Ա-ի լավագույն գնդակ մատակարարող - 2022/23[61]
  • Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն գոլ - 2022/23[62]

Ծանոթագրություններ

  1. Отец Кварацхелии: «Пару дней назад агент сообщал, что с „Локомотивом“ договориться не удается» Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
  2. «Khvicha Kvaratskhelia // Transfermarkt.com».
  3. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  4. «Сезон 2018». Արխիվացված է օրիգինալից 2020-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Next Generation 2018: 60 of the best young talents in world football». theguardian.com, 11 October 2018.
  6. «Хвича Кварацхелия перейдёт в «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. ««Локомотив» арендовал 18-летнего грузинского хавбека Кварацхелию». Արխիվացված է օրիգինալից 2019-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Локомотив — Викинг (5:1) 21 февраля. Контрольные матчи. 2018-19. Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2020-11-30-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 10 (օգնություն)
  9. «100 бомбардиров :: Чемпионат России :: все футболисты». Արխիվացված է օրիգինալից 2019-03-08-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Кварацхелия покинул "Локомотив"» [Kvaratskhelia left Lokomotiv] (ռուսերեն). FC Lokomotiv Moscow. 1 July 2019.
  11. «ХВИЧА КВАРАЦХЕЛИЯ СТАЛ ИГРОКОМ "РУБИНА"» [Khvicha Kvaratskhelia became a Rubin player] (ռուսերեն). FC Rubin Kazan. 6 July 2019.
  12. «Кварацхелия признан болельщиками "Рубина" лучшим игроком матча с "Локомотивом"». sovsport.ru (in Russian), 18 July 2019.
  13. «Хвича Кварацхелия признан лучшим молодым игроком сезона Тинькофф РПЛ». premierliga.ru. 1 августа 2020. Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2020-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Дортмундская «Боруссия» хочет купить Кварацхелию. Что об этом надо знать». Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-10-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Кварацхелия вошел в топ-50 молодых игроков в мире, первый — Фати». sport-express.ru (in Russian), 12 February 2021.
  16. «Батумское «Динамо» объявило о переходе Хвичи Кварацхелию». Արխիվացված է օրիգինալից 2022-03-24-ին. Վերցված է 2022-03-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Dinamo Batumi vs. Telavi». soccerway.com (անգլերեն). 2022-04-02. Արխիվացված է օրիգինալից 2022-04-06-ին. Վերցված է 2022-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. ««Наполи» предложит Хвиче Кварацхелии 5-летний контракт». championat.com (ռուսերեն). 2022-04-05. Արխիվացված է օրիգինալից 2022-04-06-ին. Վերցված է 2022-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Хвича переходит в «Наполи» — пишут, что за 8 млн евро. Получит ли что-то «Рубин» — неизвестно». Արխիվացված է օրիգինալից 2022-04-29-ին. Վերցված է 2022-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  20. «ელიგის მეორე წრეში საუკეთესო კვარაცხელიაა». 1tv.ge (վրացերեն). 2022-06-23. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Il Napoli ufficializza l'acquisto di Kvaratskhelia a titolo definitivo» (իտալերեն). Наполи. 2022-07-01. Արխիվացված է օրիգինալից 2022-07-01-ին. Վերցված է 2022-07-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Кварацхелия сегодня дебютирует за «Наполи» в матче против «Вероны»». sport.business-gazeta.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2022-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Хвича Кварацхелия забил за «Наполи» в дебютном матче в серии А». sport-express.ru (ռուսերեն). 2022-08-15. Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2022-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Кварацхелия забил гол в дебютном матче за «Наполи»». Советский спорт (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2022-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Хвича разрывает на старте в «Наполи»: уже 3+1 за 2 матча. Лучший бомбардир Серии А!». sports.ru (ռուսերեն). 2022-08-21. Արխիվացված է օրիգինալից 2022-08-21-ին. Վերցված է 2022-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Хвича Кварацхелия забил за «Наполи» во втором матче подряд». sport-express.ru (ռուսերեն). 2022-08-21. Արխիվացված է օրիգինալից 2022-08-21-ին. Վերցված է 2022-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Khvicha Kvaratskhelia wins Italian Serie A player of the month award». agenda.ge (անգլերեն). 2022-09-02. Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին. Վերցված է 2022-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Гол Кварацхелии помог «Наполи» разгромить «Аякс» в гостевом матче Лиги чемпионов». sportkp.ru (ռուսերեն). 2022-10-04. Արխիվացված է օրիգինալից 2022-10-05-ին. Վերցված է 2022-10-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «FOTO Kvaratskhelia eletto come "Man of the Match" di Napoli-Ajax». Calcio Napoli 1926 (իտալերեն). 2022-10-12. Վերցված է 2023-08-05-ին.
  30. 30,0 30,1 «THE EA SPORTS PLAYER OF THE MONTH». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  31. Fischetti, Joe (2023-03-31). «Khvicha Kvaratskhelia Named EA Sports and AIC Player of the Month for March - Forza Napoli Press» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  32. «THE GOAL OF THE MONTH BY CRYPTO.COM». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  33. «"Napoli win Serie A for first time in 33 years". BBC Sport».
  34. «"Kvaratskhelia named Player of the Season in Serie A". Reuters. 2».
  35. UEFA.com (2023-06-11). «Khvicha Kvaratskhelia named 2022/23 UEFA Champions League Young Player of the Season | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  36. «nft. Kvaratskhelia, Khvicha». Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. Алексей Ласнов. «Хвича Кварацхелия забил дебютный гол за сборную Грузии». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «Греция - Грузия / 31 марта 2021, 21:45 - Чемпионат Мира Квалификация, Европа / трансляция на Sports.ru». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-04-01-ին. Վերցված է 2021-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. «"Georgia - Sweden"».
  40. «"Khvicha Kvaratskhelia leads UEFA Nations League players' ranking"».
  41. «"UEFA Nations League C Grp. 4 statistics"».
  42. «"Meet Khvicha Kvaratskhelia: Who is Rubin's dazzling tiny dancer?". Russian Premier League».
  43. «ბავშვი, რომელიც ყველას ატყუებს - 10 წლის კვარაცხელია ძმის კვალზე».
  44. «5 minutes with Khvicha Kvaratskhelia | 5 minuti con Khvicha Kvaratskhelia».
  45. «"The Instant Legend of Kvaradona". The New York Times».
  46. «"Napoli pounced as rivals slept on 'Georgian Messi'"».
  47. «"'Kvaradona' has Napoli fans daring to dream after summer of discontent". The Guardian».
  48. «"Who is the Napoli winger Kvaratskhelia who's dubbed as Kvaradona?". BBC Sport».
  49. «"Локомотив" – обладатель Олимп-Кубка России по футболу». Российский футбольный союз (ռուսերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  50. «All individual award winners for RPL 2020/21 season». eng.premierliga.ru (ռուսերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  51. «Итоги Исполкома РФС». Российский футбольный союз (ռուսերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  52. «GFF Awards 2020 - საქართველოს საუკეთესო ფეხბურთელი ხვიჩა კვარაცხელია გახდა». მსოფლიო სპორტი. Վերցված է 2023-08-05-ին.
  53. «2021 წლის საუკეთესო ფეხბურთელი - ხვიჩა კვარაცხელია». www.crystalsport.ge. Վերցված է 2023-08-05-ին.
  54. გვარამაძე, იზა (2022-12-27). «GFF-მა წლის საუკეთესო ფეხბურთელები დაასახელა • Forbes Georgia». Forbes Georgia (վրացերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  55. UEFA.com (2023-06-11). «Khvicha Kvaratskhelia named 2022/23 UEFA Champions League Young Player of the Season | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  56. «KHVICHA KVARATSKHELIA EA SPORTS PLAYER OF THE MONTH FOR AUGUST | News | Lega Serie A». web.archive.org. 2022-09-10. Վերցված է 2023-08-05-ին.
  57. «THE EA SPORTS PLAYER OF THE MONTH». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  58. «THE GOAL OF THE MONTH BY CRYPTO.COM». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  59. «THE MVP - BEST OVERALL OF SERIE A 2022/2023». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  60. «EA SPORTS™ FIFA 23 – SERIE A TEAM OF THE SEASON». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.
  61. «Statistiche | Serie A». www.legaseriea.it. Վերցված է 2023-08-05-ին.
  62. «THE GOAL OF THE SEASON BY CRYPTO.COM». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023-08-05-ին.

Արտաքին հղումներ