Jump to content

Մասնակից:ՆարեԱդամ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:09, 5 Օգոստոսի 2023 տարբերակ, ՆարեԱդամ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
ՆարեԱդամ/Ավազարկղ3
Ծանոթագրություններ

«Ֆրիդա և Դիեգո Ռիվերա[1]» (իսպ.՝ Frieda y Diego Rivera), մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի նկարը․ նկարվել է կտավի վրա յուղաներկով 1913 թվանականին։ Այս կտավը ստեղծվել է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հարսանիքից երկու տարի անց և համարվում է իրենց հարսանեկան դիմանկարը[2]։

Նկարում Կալոն կանգնած է ամուսնու և գործընկերոջ՝ Ռիվերայի կողքին։ Դիեգոն պատկերված է որպես նկարիչ․ աջ ձեռքում պահում է ներկապնակ և չորս վրձին։ Կալոն գլուխը թեքում է նրա ուղղությամբ։ Երկուսն էլ նայում են դիտողին առանց ժպիտի։ Ձախ ձեռքով Ֆրիդան պահում է վառ կարմիր շալը, իսկ աջ ձեռքով բռնում է ամուսնու ձեռքից (նրանց ձեռքերի միացումը զբաղեցնում է կտավի կենտրոնական կետը): Ռիվերան ֆիզիկապես շատ ավելի խոշոր է, քան Կալոն: Նկարի վերևի աջ անկյունում գտնվող աղավնին ժապավեն է կրում, որի վրա գրված է. «Այստեղ դուք տեսնում եք մեզ՝ ինձ՝ Ֆրիդա Կալոյին, սիրելի ամուսնուս՝ Դիեգո Ռիվերայի հետ։ Ես նկարել եմ այս դիմանկարները հիանալի քաղաք Սան Ֆրանցիսկոում մեր ընկերոջ՝ պարոն Ալբերտ Բենդերի համար, և սա եղել է 1931 թվականի ապրիլին»։ Այս աշխատանքը պատվիրել է Ալբերտ Մորիս Բենդերը՝ արվեստի կոլեկցիոներ և Ռիվերայի հովանավորը։

Նկարի մեկնաբանումները բազմաթիվ են։ Հայդեն Հերրերան՝ Ֆրիդա Կալոյի կենսագրության հեղինակը, կարծում է, որ նկարչուհին իրեն պատկերել է միայն որպես մեծ նկարիչ Ռիվերայի կին[3]։ Այլ հետազոտողներ, ինչպիսին է Մարգարետ Լիդաուերը, դիտարկում են ավելի լայն կոնտեքստ, որով ստեղծվել է այս աշխատանքը[4]։ Գրությամբ ժապավենը խոսում է տվյալ մեկնաբանվան օգտին, քանի որ այն Կալոյին դնում է պրոֆեսիոնալ նկարչի դիրքում։

1936 թվականին Ալբերտ Մորիս Բենդերի հավաքածուից նկարը փոխանցվեց Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանին (SFMOMA), որտեղ այն մինչև այժմ գտնվում է թանգարանի հավաքածուում և սովորաբար ցուցադրվում է հանրությանը։

Ծանոթագրություններ

  1. «Artwork page at SFMoMa». Արխիվացված է օրիգինալից 2022-03-26-ին. Վերցված է 2022-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Frieda y Diego Rivera, Frida Kahlo Fans». Արխիվացված է օրիգինալից 2011-10-04-ին. Վերցված է 2022-07-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Herrera, Hayden. (1972). Frida: A Biography of Frida Kahlo. New York, NY.: Perennial / HarperCollins. ISBN 0060911271.
  4. Lindauer, Margaret A. (1999). Devouring Frida: The Art History and Popular Celebrity of Frida Kahlo. Middletown, Conn.: Wesleyan University Press. էջեր 13–20. ISBN 0819563471.

Գրականություն