Jump to content

381 մմ/50 Ansaldo մոդել 1934

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
381 մմ/50 Ansaldo մոդել 1934
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԾովային հրետանի և rifled breech loader?
Երկիր Իտալիա
Ծառայության ընդունման տարի1940
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ԱրտադրողAnsaldo և OTO Melara

381 մմ/50 Ansaldo մոդել 1934, 381 միլիմետրանոց նավային հրետանային զենք, որը մշակվել և արտադրվել է Իտալիաում։ Ներառվել է Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերում։ Համարվել է 1914 թվականի 381 մմ մոդելի բարելավված տարբերակը։ Վերջինս մշակվել էր այդպես էլ չկառուցված «Ֆրանչեսկո Կարանչոլո» տեսակի գծանավերի համար։ 1934 թվականի մոդելը մշակվել է «Ansaldo» ընկերության կողմից, ինչպես նաև արտադրվել է «OTO Melara» ընկերության արտոնագրով։ Մոդելների միջև տարբերություններն աննշան էին։ Կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես «Littorio» տեսակի գծանավերի գլխավոր տրամաչափ[1]։

Ստեղծման պատմություն

Սկսած 1928 թվականից՝ Իտալիայում աշխատանքներ էին տարվում «Regia Marina» ապագա գծանավի տեսքը որոշելու ուղղությամբ։ Ստեղծվել են մի շարք նախագծեր՝ որոնք հագեցված էին 254-406 մմ հրետանային սարքավորումներով։ Դրանցում լավագույնը ճանաչվեցին ամենամեծ տրամաչափը։ Սակայն այդ ժամանակաշրջանի իտալական արդյունաբերությունը չուներ 406 մմ զենք ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորումներ և փորձ։ Այդպիսի տրամաչափի ընտրությունը ենթադրում էր տեխնիկական մեծ ռիսկ և կարող էր էապես հետաձգել նոր գծանավերի պատրաստ լինելու ժամկետները։ Բացի այդ, արդյունաբերությունն արդեն ուներ 381 մմ տրամաչափի զենքի ստեղծման փորձ։ Ավելի վաղ արտադրվել էր 23 զենք՝ նակատեսված այդպես էլ չկառուցված «Ֆրանչեսկո Կարանչոլո» տեսակի գծանավերի համար։ Ենթադրվում էր, որ 381 մմ նոր զենքի մշակումը մեծ խնդիրներ չի առաջացնի, իսկ տրամաչափի փոքրացումը հնարավոր կլինի փոխհատուցել գծանավերի վրա հիմնական տրամաչափի զենքերի քանակի ավելացմամբ՝ ութի փոխարեն ինը, և արկի սկզբնական արագության մեծացմամբ[2]։

1934 թվականի ապրիլի 12-ին հայտարարվեց մրցույթ ապագա «Littorio» տեսակի գծանավերի համար հրետանու մշակման և պատրաստման համար։ Դրան մասնակցել է նավատորմի համար ծանր հրետանի արտադրող իտալական երկու ընկերություն՝ «Ansaldo» և «OTO Melara»[3]։ Ընկերություններից առաջարկներ ներկայացվեցին 1934 թվականի մայիսի 17-ին, ընդ որում, «Ansaldo»-ն պահանջեց ավելի քիչ գումար, քան նրա մրցակիցը[4]։ Թեև «Ansaldo»-ի առաջարկը ճանաչվեց ավելի ընդունելի, բայց նավատորմը չէր ուզում կախվածություն ունենալ միայն մեկ մատակարարից։ Արդյունքում «Ansaldo» ընկերությանը վստահվեց զենքի մշակումը և փորձարկումը, իսկ արտադրության պատվերը տրվեց «Ansaldo» և «OTO Melara» ընկերություններին[5]։

Ծանոթագրություններ

  1. Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — P. 320-321. — ISBN 0-87021-459-4
  2. Малов А.А., Патянин С. В. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — М: «Яуза», «Коллекция». ЭКСМО, 2010. — С. 8. — ISBN 978-5-699-39675-7
  3. Малов А.А., Патянин С. В. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — С. 13.
  4. Малов А.А., Патянин С. В. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — С. 14.
  5. Малов А.А., Патянин С. В. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — С. 15.

Գրականություն

  • Малов А., Патянин С. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — М: «Яуза», «Коллекция». ЭКСМО, 2010. — ISBN 978-5-699-39675-7
  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ