Jump to content

Դիրհամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:18, 7 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կարմիրով նշված ազգերը ներկայումս օգտագործում են դիրհամ: Կանաչ գույնով՝ ազգերն,որոնք օգտագործում են արժույթ, որի ստորաբաժանումը դիրհամ է:
718–719 մ.թ. Ումար իբն Աբդ ալ-Ազիզ խալիֆի արծաթե դիրհամ
Յազիդ II- ի արծաթե դիրհամ, որը հատվել է մ.թ. 721–722 թթ
Արծաթե դիրհամ Մարվան II իբն Մուհամմադ 749–745 մ.թ
Աս-Սաֆահի արծաթե դիրհամ 754–758 մ.թ
Ալ-Հադիի արծաթե դիրհամ, որը հատվել է մ.թ. 786–787 թվականներին, Ալ-Հարունիայում
Ալ-Մութասիմի արծաթե դիրհամ, որը հատվել է ալ-Մուհամեդիայում 836–837 թթ.
Օմայան խալիֆայության առաջին արծաթե մետաղադրամներից մեկը, որը դեռևս հետևում է Սասանյան մոտիվներին, հատված է ալ-Հաջաջ իբն Յուսուֆի անունով։
Հետագայում Օմայյանների խալիֆայության արծաթե դիրհամը, որը հատվել է Բալխում մ.թ. 729–730 թթ.
Կորդովայի խալիֆ Ալհակեն II-ի արծաթե դիրհամ
Արծաթե դիրհամ թողարկվել է 1002 թվականին Կորդովայի խալիֆ Հիշամ II-ի կողմից

Դիրհամ, դիրհեմ կամ դրահ (արաբ․՝ درهم‎‎) արժույթի և զանգվածի միավոր։ Այն Մարոկկոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթների անվանումն է և արժութային ստորաբաժանման անվանումը Հորդանանում, Լիբիայում, Կատարում և Տաջիկստանում։ Այն պատմականորեն եղել է արծաթե մետաղադրամ։

Զանգվածի չափման միավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրհամը եղել է կշռի միավոր, որն օգտագործվել է Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Պարսկաստանում և Իֆաթում տարբեր արժեքներով։

Իսլամական դիրհամի արժեքը 14 քիրաթ էր։ 10 դիրհամը հավասար է 7 միթքալի (2,975 գրամ արծաթ)։

Ուշ Օսմանյան կայսրությունում (օսման.՝ درهم ), ստանդարտ դիրհամը 3,207 գրամ էր[1]։ 400 դիրհեմը հավասար է մեկ օկայի։ Օսմանյան դիրհամը հիմնված էր Սասանյան դրախմի վրա (միջին պարսկերեն՝ drahm), որն ինքնին հիմնված էր հունական դրամի/դրախմայի վրա։

Եգիպտոսում 1895 թվականին այն համարժեք էր 47661 տրոյական գրանի (3088 գրամ)[2]։

Ներկայումս իսլամական աշխարհում շարժում կա դիրհամը՝ որպես արծաթի չափման զանգվածի միավոր, վերակենդանացնելու ուղղությամբ, թեև ճշգրիտ արժեքը վիճելի է (կամ 3 կամ 2,975 գրամ)[3]։

Արծաթե գանձանակ Լյուբլին-Չեխիայից, որը ներառում է 214 արծաթե դիրհամ, որոնք թողարկվել են մ.թ. 711–712 և 882–883 թվականներին։Գտնվում են Լուբլինի թանգարանում ։

«Դիրհամ» բառը առաջացել է դրախմայից (δραχμή),հունական մետաղադրամի անվանումից[4]։ Հունալեզու Բյուզանդական կայսրությունը վերահսկում էր Լևանտը և առևտուր էր անում Արաբիայի հետ՝ մետաղադրամը շրջանառելով այնտեղ նախաիսլամական ժամանակներում և դրանից հետո։ Հենց այս արժույթն ի սկզբանե ընդունվել է որպես պարսկական (միջին պարսկական դրամ կամ դրամ); այնուհետև 7-րդ դարի վերջին մետաղադրամը դարձավ իսլամական արժույթ, որը կրում էր ինքնիշխանի անունը և ներառում էր կրոնական իմաստ։ Արաբները ներկայացրեցին իրենց մետաղադրամները։ Իսլամական դիրհամը 8 դանիք էր[5]։ Դիրհամ հատել են միջերկրածովյան շատ երկրներում, այդ թվում՝ (Ալ-Անդալուսում) ( մավրական Իսպանիա) և Բյուզանդական կայսրությունում (Միլերեսիա), և կարող էր օգտագործվել որպես արժույթ Եվրոպայում 10-12-րդ դարերում, հատկապես վիկինգների հետ կապեր ունեցող տարածքներում, ինչպիսիք են Վիկինգ Յորքը և Դուբլինը[6]։

Դիրհամը հրեական ուղղափառ օրենքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրհամը հաճախ հիշատակվում է հրեական ուղղափառ օրենքում՝ որպես կշռի միավոր, որն օգտագործվել է կրոնական գործառույթներում տարբեր պահանջներ չափելու համար, ինչպես օրինակ՝ ամուսնության պայմանագրերում գրավադրված արծաթի կշիռը, ալյուրի այն քանակությունը, որով պետք է խմոր սարքել քահանաներին նվիրաբերելու համար։ Հրեա բժիշկ և փիլիսոփա Մայմոնիդը օգտագործում է եգիպտական դիրհամը խմորի չափաբաժնի համար ալյուրի քանակությունը մոտավորելու համար՝ գրելով «հինգ հարյուր քսան դիրհամ ցորենի ալյուր, մինչդեռ այս բոլոր դիրհամերը եգիպտական են»։ Ռաբբի Յոսեֆ Քաֆիհը բացատրում է, որ յուրաքանչյուր եգիպտական դիրհամի քաշը մոտավորապես 3,333 գրամ էր կամ ինչքան որ 16 կարոբի հատիկներն էին[7][8]։ Այսպիսով միասին վերցրած, ալյուրի նվազագույն քաշը, որը պահանջում է խմորի համար, հասնում է մոտ 1 կիլոգրամ 733 գրամի։ Ռաբբի Օվադյա Յոսեֆը, իր «Sefer Halikhot ʿOlam»-ում օգտագործել է այլ չափանիշ եգիպտական դիրհամի համար, ասելով, որ այն կշռում է մոտ. 3,0 գրամ, այսինքն՝ քահանայի բաժինը բաժանելու նվազագույն պահանջը 1 կգ 560 գրամ է[9]։ Մյուսները (օրինակ՝ ռաբբի Ավրահամ Չայմ Նաեհը) գրել էին, որ եգիպտական դիրհամը կշռել է մոտ 3,205 գրամ, որի ընդհանուր քաշը խմորի չափաբաժնի բաժանման պահանջի համար կազմել է 1 կգ 666 գրամ[10]։ Ռաբբի Շելոմո Քորահը (Բնեյ Բրակի գլխավոր ռաբբի) գրել է, որ Եմենում օգտագործվող ավանդական քաշը յուրաքանչյուր դիրհամի համար կշռել է 3,20 գրամ 31,5 դիրհամի դիմաց, որը տրվում է որպես առաջնեկ որդու փրկագնում կամ 3,33 գրամ դիրհամի համար կամ 3,36 գրամ Շուլհան Արուխի (բանավոր օրենքի գործնական դրույթների օրենսգիրք) կողմից պահանջվող 30 դիրհամների համար, և որը, կախված խմորի բաժնի բաժանումից, ստացվում է 1 կիլոգրամ 770,72 գրամ[11]։

Դրահմոն բառը (եբրայերեն՝ דרכמון‎), որն օգտագործվում է Մայմոնիդի Միշնայի (հին հրեական կրոնական-իրավական ժողովածու) մեկնաբանության որոշ թարգմանություններում, բոլոր տեղերում ունի նույն նշանակությունը, ինչ դիրհամը[12]։

Ժամանակակից արժույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս դիրհամ անունով գործող ազգային արժույթներն են.

Երկրներ Արժույթ ISO 4217 կոդը
Մարոկկո Մարոկկոյի դիրհամ MAD
Արաբական Միացյալ Էմիրություններ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ AED
Հայաստան Հայկական դրամ AMD

Ժամանակակից արժույթները ստորաբաժանման դիրհամով կամ դիրամով են.

Երկրներ Արժույթ ISO 4217 կոդ Ստորաբաժանում
Լիբիա Լիբիական դինար LYD Դիրհամ
Քաթար Քաթարի ռիյալ QAR Դիրհամ
Հորդանան Հորդանանյան դինար JOD Դիրհամ
Տաջիկստան Տաջիկստանյան սոմոնի TJS Դիրհամ

Ժամանակակից ոչ պաշտոնական ոսկե դինարը, որը թողարկվել և/կամ առաջարկվել է մի քանի պետությունների և քվազիպետությունների կողմից, նույնպես բաժանվում է դիրհամերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. based on an oka of 1.2828 kg; Diran Kélékian gives 3.21 g (Dictionnaire Turc-Français, Constantinople: Imprimerie Mihran, 1911); Γ. Μπαμπινιώτης gives 3.203 g (Λεξικό της Νέας Ελληνικής Γλώσσας, Athens, 1998)
  2. OED
  3. Ashtor, E. (October 1982). «Levantine weights and standard parcels: a contribution to the metrology of the later Middle Ages». Bulletin of the School of Oriental and African Studies. 45 (3): 471–488. doi:10.1017/S0041977X00041525. ISSN 0041-977X. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Oxford English Dictionary, 1st edition, s.v. 'dirhem'
  5. BBC Art of Persia
  6. In addition to Islamic dirhams in ninth and tenth century English hoards, a counterfeit dirham was found at Coppergate, in York, struck as if for Isma'il ibn Achmad (ruling at Samarkand, 903-07/8), of copper covered by a once-silvery wash of tin (illustrated in Richard Hall, Viking Age Archaeology, [series Shire Archaeology] 2010:17, fig. 7).
  7. Mishnah – with a Commentary of Rabbi Moses ben Maimon, ed. Yosef Qafih, vol. 2 – Seder Neziqim, pub. Mossad Harav Kook: Jerusalem 1965, p. 189 (Hebrew title: משנה עם פירוש הרמב"ם)
  8. Mishnah – with a Commentary of Rabbi Moses ben Maimon (ed. Yosef Qafih), vol. 3, Mossad Harav Kook: Jerusalem 1967, s.v. Introduction to Tractate Menahoth, p. 68 (note 35) (Hebrew)
  9. Ovadiah Yosef, Sefer Halikhot ʿOlam, vol. 1, Jerusalem 2002 (Hebrew title: ספר הליכות עולם)
  10. Ovadiah Yosef, Sefer Halikhot ʿOlam, vol. 1, Jerusalem 2002, p. 288, sec. 11; Abraham Chaim Naeh, Sefer Kuntres ha-Shi'urim , Jerusalem 1943, p. 4 (Hebrew)
  11. Shelomo Qorah, ʿArikhat Shūlḥan - Yilqūṭ Ḥayyīm, vol. 13 (Principles of Instruction and Tradition), Benei Barak 2012, p. 206 (Hebrew title: עריכת שולחן - ילקוט חיים) OCLC 762505465
  12. Mishnah – with a Commentary of Rabbi Moses ben Maimon, ed. Yosef Qafih, vol. 3 – Seder Kodashim, pub. Mossad Harav Kook: Jerusalem 1967, s.v. Introduction to Tractate Menahoth, p. 68 (note 35) (Hebrew title: משנה עם פירוש הרמב"ם)