Մկրտիչ Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Աբրահամյան | |
---|---|
դեկտեմբերի 18, 1939[1] - հունվարի 11, 2008 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Կարզախ, Վրաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մկրտիչ Աշոտի Աբրահամյան (դեկտեմբերի 18, 1939[1], Կարզախ, Վրաստան - հունվարի 11, 2008[2]), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1997)։
Կենսագրություն
Ավարտել է Չերեպովեցի (ՌԴ) կապի ռազմական ուսումնարանը (1962), ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության կապի ռազմական ակադեմիան (1976) և գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացները (1985)։ 1962-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիսկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված զորախմբերում, գլխավոր շտաբում, 14-րդ բանակի կապի և Հարավարևմտյան զորամիավորումներում՝ որպես դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, բրիգադի հրամանատար, կապի զորքերի պետ։ 1992 թվականի փետրվար-հունիսին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 1992-1994 թվականներին և 1991-2000 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ, 1994-1995 թվականներին՝ ՀՀ պետնախարարի խորհրդական, 2000-2002 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ 2002 թվականին զորացրվել է։
Աբրահամյանը մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման, ՀՀ բանակաշինության, ռազմական կապի համակարգի զարգացման աշխատանքներին։
Աբրահամյանի անունով է կոչվել Կարծախի դպրոցը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=322
- ↑ Գրիգորյան, Սասուն (2012). Մեր հերոսները և զինուժի գեներալները. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. էջ 93. ISBN 978-9939-58-147-7.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |