Կիրիլ Գաբուրիչ
Կիրիլ Գաբուրիչ | |
Կրթություն՝ | Մոլդովայի Սլավոնական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 23, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոգանեշտի, Հնչեշտի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Կիրիլ Վասիլևիչ Գաբուրիչ (ռումիներեն՝ Chiril Gaburici, ծնվ․ նոյեմբերի 23, 1976, Լոգանեշտի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական գործիչ, տնտեսագետ, ձեռնարկատեր։ 2015 թվականի փետրվարի 18-ին Մոլդովայի խորհրդարանի կողմից նշանակվել է երկրի վարչապետ[1]։ Մոլդովայի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2015 թվականի հունիսի 12-ին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրիլ Գաբուրիչը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 23-ին Մոլդովական ԽՍՀ-ի Հինչեշտի շրջանի Լոգանեշտի գյուղում։
2001-2003 թվականներին եղել է Moldcell բջջային կապի օպերատորի շրջանային վաճառքի բաժնի ներկայացուցիչ, որտեղ նա պատասխանատու էր երկրի հյուսիսում օպերատորի զարգացման համար։ Այնուհետև մինչև 2004 թվականն աշխատել է որպես Moldcell շրջանային վաճառքի բաժնի վարիչ։ 2004 թվականի մայիսից մինչև 2008 թվականի հոկտեմբերը եղել է Moldcell վաճառքի դեպարտամենտի տնօրեն։ 2008 թվականի նոյեմբերի ստանձնել է Moldcell գլխավոր տնօրենի պարտականությունները
2012 թվականին Գաբրիչը տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ ղեկավարել է Azercell Telekom ընկերությունը։ 2014 թվականի դեկտեմբերին ինքնակամ հրաժարվել է ընկերության նախագահի պաշտոնից։
2015 թվականի փետրվարի 14-ին Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի դեկրետով նշանակվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։ Փետրվարի 18-ին Գաբուրիչի կառավարության օգտին քվեարկեցին խորհրդարանի 60 (101-ից) պատգամավորներ։
Այն բանից հետո, երբ Մոլդովայի դատախազությունը հետաքննություն սկսեց Գաբուրիչի կրթական դիպլոմի կեղծիքի գործով, 2015 թվականի հունիսի 12-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից[2]։ Շուտով գործը փակվեց վաղեմության ժամկետը լրանալու պատճառով․ դիպլոմը տրվել էր 1995 թվականին, իսկ այդպիսի գործի վաղեմության ժամկետը 2 տարի է[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնոջ՝ Իրինայի հետ դաստիարակում է 2 որդիներին[4]։
Տիրապետում է ռումիներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին[5]։ Նվագում է կիթառ։ Հետաքրքվել է ավտոմոբիլային սպորտով, մասնակցել պրոֆեսիոնալ մրցարշավի և ռալլիի։ Գլխավորում է Ավտոսպորտի ազգային ակումբը[5]։
Գաբուրիչի կառավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարչապետ
- Կիրիլ Գաբուրիչ (փետրվարի 18, 2015 - հունիսի 21, 2015)
- Նատալյա Գերման (հունիսի 22, 2015 - հուլիսի 30, 2015)
- Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար
- Նատալյա Գերման (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար
- Ստեֆան Բրիդե (Stephane Christophe Bride) (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Վերաինտեգրման փոխվարչապետ
- Վիկտոր Օսիպով (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Ֆինանսների նախարար
- Անատոլ Արապու (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Շրջանային զարգացման և շինարարության նախարար
- Վասիլե Բիտկե (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար
- Իոն Սուլա (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Շրջակա միջավայրի նախարար
- Սերգեյ Պալիխովիչ (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Կրթության նախարար
- Մայա Սանդու (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Առողջապահության նախարար
- Միրչա Բուգա (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Աշխատանքի, սոցիալական ապահովության և ընտանիքի նախարար
- Ռուկսանդա Գլավան (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Մշակույթի նախարար
- Մոնիկա Բաբուկ (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար
- Վասիլե Բոտնար (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Արդարադատության նախարար
- Վլադիմիր Գրոսու (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Ներքին գործերի նախարար
- Օլեգ Բալան (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար
- Պավել Ֆիլիպ (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Պաշտպանության նախարար
- Վիորել Չիբոտարու (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Երիտասարդության և սպորտի նախարար
- Սերգեյ Աֆանասենկո (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահ
- Գեորգի Դուկա (փետրվարի 18, 2015 - հունիսի 30, 2015)
- Գագաուզիայի ղեկավար (Բաշկան Գագաուզ Երի)
- Միխաիլ Ֆորմուզալ (փետրվարի 18, 2015 - ապրիլի 14, 2015)
- Իրինա Վլախ (ապրիլի 15, 2015 - հուլիսի 30, 2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Премьером Молдавии стал специалист по сотовой связи. Азербайджана.
- ↑ Премьер-министр Молдавии объявил об отставке | РИА Новости
- ↑ Прокуратура закрыла дело о фальсификации диплома Кирилла Габурича Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — Interlic — 2 июля 2015.
- ↑ Rodica Trofimov, Rodica Bileţchi, Irina Tribusean, Marcel Toma Chiril Gaburici. I love Chişinău.(ռում.) // VIP Magazine : журнал. — 2010. — № 78. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2015.
- ↑ 5,0 5,1 Рая Аббасова (16 Января 2014). «Новый бакинец Кирилл Габурич. Интервью с генеральным директором Azercell Telecom». Boutique Baku. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Գաբուրիչ» հոդվածին։ |
|