Jump to content

Բարդիի զոհասեղանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:24, 16 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բարդիի զոհասեղանը
տեսակգեղանկար և devotional panel?
նկարիչՍանդրո Բոտիչելլի[1]
տարի15-րդ դար և 1485
բարձրություն185 սանտիմետր
լայնություն180 սանտիմետր
ստեղծման վայրԻտալիա[1]
ուղղությունՎաղ Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութpoplar panel?, ներկեր[2], տեմպերա և plaster?
գտնվում էԻտալական Վերածննդի գեղանկարչության XVIII դահլիճ
հավաքածուԲեռլինի պատկերասրահ
պատվիրատուԲարդի ընտանիք
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://www.wga.hu/html/b/botticel/22/50bardi.html, http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=864025&viewType=detailView կայք
Ծանոթագրություններ
 Madonna Bardi by Sandro Botticelli Վիքիպահեստում

Բարդիի զոհասեղանը, իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի աշխատանքը, որը նկարվել է մոտավորապես 1485 թվականին։

1485 թվականին, Ջովաննի Անոլո դի Բարդիի պատվերով, Բոտիչելլին Սանտո Սփիրթոյի եկեղեցում գտնվող Բարդի ընտանիքի մատուռի համար զոհասեղան է նկարել։ Պատվիրատուի մասին հիշեցնում են նկարում պատկերված երկու սուրբ Հովհաննեսները (Հովհաննես իտալերեն հնչում է որպես Ջովանի)։ 15-րդ դարում կտավը Ջուլիանո դա Սանգալոյի կողմից պատրաստված շրջանակի մեջ է առնվել։ Մատուռն ուներ «զոհասեղանի վարագույր», ապակենկարներ և փայտից պատրաստված «պալիոտտո» (խորանի առաջնամասում)։ Ներկայումս այնտեղ մնացել է միայն Հովհաննես Մկրտչի գլխատված պատկերով պալիոտտոն։ Նկարն, որն այժմ գտնվում է Բեռլինում, 1629 թվականին փոխարինվել է 17-րդ դարի նկարիչ Յակոպո Վինյալիի աշխատանքով, որը մատուռում պահպանվել է մինչ օրս։ Շրջանակը, վարագույրը և ապակեպատկերները կորել են։

Բոտիչելլիի «Կրոնական զրույցը» (sacra conversazione) շրջապատված է յուրօրինակ hortus conclusus-ի (մեկուսացած այգի) մթնոլորտով, փարթամ բուսականությամբ ճարտարապետական խորշերի նման մի բան է, որոնցից յուրաքանչյուրում օգտագործվում է գործող անձերից մեկը։ Այսպիսով, ամբողջ պատկերը տրիպտիխի (եռածալիկ նկար) նման մի բան է։

Խորհրդանշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի և ծաղիկների ընտրությունը պատահական չէ։ Ձիթենին, նոճին և մայրին (նույնացվել է կիտրոնի հետ) այն ծառերն են, որոնցից պատրաստվել է Փրկչի խաչը, իսկ վարդերը, շուշանները, սոսին, արմավենին, մրտին, ելակները, մանուշակները խորհրդանշում են Սուրբ Կույսի առաքինությունները՝ խոնարհությունը, ողորմությունը, անաղարտությունը, մաքրություն։ Որոշ արձանագրություններում («Ժողովող»-ի և «Երգ երգոց»-ի լատինական տարբերակից վերցված) հասկանալի է դառնում, որ նկարի մեջ առկա ժապավենների վրա (Հովհաննես Մկրտչի գավազանի վրա) տեսանելի նշված են Մարիամ Աստվածածնի առաքինությունները։

Ինչպես Երիքովի վարդի ծաղիկը, ինչպես գեղեցիկ ձիթենի, ինչպես փշերի մեջ գտնվող շուշան, ինչպես լիբանանյան մայրի, ես մեծացա,

ես աճեցի, ինչպես Կադեշի արմավենի ...

Նկարի մթնոլորտում ընդգծված է սպասման լարվածության տեսլականը, ստեղծագործության հիմնական թեման է Մարիամի թագադրումը, մարդկության փրկության մեջ նրա անաղարտ միջնորդի դերը։ Գահի ստորոտում գտնվող մեծ հրեշը և դրան հենված խաչելությունը խորհրդանշում են քավող զոհաբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]