Jump to content

Պլաստուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:02, 16 Հունիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սևծովային պլաստուններ
«Պլաստունները Սևաստոպոլի մոտ», հեղ․՝ Վասիլի Պերով, 1874
Սևծովյան Կազզկական բանակի պլաստունները
Նիկոլայ II-ը պլաստուն սպաների հետ 1915 թվական

Պլաստուններ (ռուս.՝ «пласт» пластоваться՝ «սողալ» բառից[1]), Կուբանի բանակում՝ նախկինում Սևծովյան զորքերում, հատուկ հետևակային կազակ[2]՝ հատուկներ, որոնք Կուբանում պահակային և հետախուզական ծառայություն էին իրականացնում։

19-րդ դարում Ռուսական բանակում հետախույզներ էին հավաքագրվում աղքատ կազակներից, ովքեր ձի ձեռք բերելու միջոցներ չունեին։ Ըստ 1842 թվականի բանակային հաստիքների՝ Սևծովյան զորքերի հետևակային և հեծելազորային ստորաբաժանումներին զուգահեռ ստեղծվել են պլաստունների խմբեր։ Սևծովյան սահմանային գծի հետախույզները զինված էին կարճափող հրացաններով, որոնց որպես սվին խոշոր դաշույններ (ռուս.՝ тесак) էին ամրացնում։ Ծառայությունից դուրս կազակ-պլաստունները կրել են չերքեզական հագուստ։

«Ռուսկի վեստնիկ» (ռուս.՝ Русский вестник) ամսագրի 1867 թվականի համարում ռուս նշանավոր զորավար Ռոստիսլավ Ֆադեևը խորհուրդ է տվել հետախույզների ընտրյալ հրաձգային գումարտակներ ստեղծել պրոֆեսիոնալ որսորդներից՝ պնդելով, որ սովորական նորակոչիկներին կարելի է սովորեցնել ճշգրիտ կրակել, բայց նրանց չի կարելի անաղմուկ շարժվել, աննկատ մնալ և որսորդի հնարամտություն սովորեցնել։ Չի կարելի մեկ անգամ անցած ուղին հիշելու, գետը լողալով անցնելու, երեք օր անշարժ զոհին հետևելու, այնուհետև նույնքան հանկարծակի այն չեզոքացնելու կարողություն և այլ հմտություններ սովորեցնել։ Որսորդը տիրապետում է այս ամենին և դրանք հետախույզի խառնվածքն են[3]։

Պլաստունները որպես կազակական զորքերի առանձին ստորաբաժանումներ ակտիվ մասնակցություն են ունեցել Ռուսական կայսրության կովկասյան պատերազմներին, Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի պաշտպանությանը, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին[1], ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմում։.

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ավանդույթի համաձայն «պլաստուն» անվանումն են կրել կազակական որոշ գումարտակներ, գնդեր և 9-րդ Պլաստունյան հրաձգային դիվիզիան։

Ըստ պատմական գրող Անդրեյ Սերբայի պլաստունների մասին պատմվածքի նկարահանվել է «Ոչ պաշտոնական հանձնարարություն» ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Չեխոսլովակիայում 1945 թվականի հունիսին[4]։

Կուբանի Պլաստունովսկայա գյուղն իր անունը ստացել է Սեչի համանուն բնակավայրից։ Սոչիի Պլաստունկա գյուղը կոչվել է առաջին վերաբնակիչներ-պլաստունների անունով[5]։

Խորհրդային և որոշ հետխորհրդային երկրների բանակներում պլաստուններից մնացել է փորսողանց տեղաշարժվելը «պլաստունավարի» (ռուս.՝ по-пластунски) կոչելը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Пластуны». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) (ռուս.)
  2. Пластуны // Военная энциклопедия / Грачёв, Павел Сергеевич. — Москва: Военное издательство, 2002. — Т. 6. — С. 404. (ռուս.)
  3. Фадеев, Ростислав Андреевич Вооруженныя Силы Россіи // Русский вестник (журнал, 1856—1906) : Журнал. — М.: В. тип. Т. Волкова, 1867, мартъ. — Т. 68. — № 3—4. — С. 205. (ռուս.)
  4. «Nesluzhebnoe zadanie». 2004 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  5. «Пластунка (Пластунское) село, Мутыхуасуа, «Первые ворота»». edemkavkaza.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  6. «Как появилось выражение "ползти по-пластунски"». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Пластуны». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Советская Военная Энциклопедия. — Москва: Воениздат, 1977. — Т. 4. — С. 656.
  • Петрашин И. М. Пластуны Кубани. — Краснодар, 1977
  • Петрашин И. М. Боевой путь Краснодарской пластунской дивизии. — Краснодар, 1973
  • Краснодарская пластунская : Боевой путь в годы Гражданской и Великой Отечественной войны. Сборник. Сост. Л. В. Тимофеева, М. Н. Тарасенко. Рецензенты: генерал-майор Дорофеев, Александр Анатольевич, полковник Г. В. Захаров — Краснодар: Кн. изд-во, 1990.- 400 с. ISBN 5-7561-0547-6
  • Краснодарская Краснознамённая: 90 лет ратного пути (9-я мсд, 131 омсбр, 7-я военная база) / под общ.ред. Л. С. Рудяка, консультант: генерал-майор Дорофеев, Александр Анатольевич. — Майкоп: ООО «Качество», 2009. −419 с. ISBN 978-5-9703-0221-7.
  • Толстой Н. Н. Пластун. Повесть. Тула. Приокское книжное издательство. 1987
  • Шевченко И. Н., Калиновский П. Н. Девятая пластунская. М., 1970.
  • Тарасенко М. Н. О героическом пути Краснодарской Краснознамённой пластунской дивизии. Краснодар, 1983.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]